Գլխավոր տեղեկություն
Համար
N 1412-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.02.26/12(311) Հոդ.1132
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.09.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 սեպտեմբերի 2006 թվականի N 1412-Ն

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 29.11.07 N 1545-Ն)

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է2» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 27.06.24 N 962-Ն)

1. Սահմանել արտադրական նշանակության անտառներում անտառավերականգնման հատումների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. (կետն ուժը կորցրել է 29.11.07 N 1545-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 27.06.24 N 962-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 29
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 7-ի N 1412-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են արտադրական նշանակության անտառներում անտառավերականգնման հատումների իրականացման պայմանները:

2. Անտառավերականգնման հատումների նպատակն անտառային պաշարների կայուն և արդյունավետ օգտագործման, անտառի ջրապահպան, ջրակարգավորիչ և հողապաշտպան հատկանիշների ամրապնդման, անտառավերականգնման, տնտեսապես արժեքավոր ծառատեսակների վերարտադրության, անտառի արտադրողականության բարձրացման, բնական միջավայրի բարելավման ու պահպանման ապահովումն է:

3. Անտառավերականգնման հատումների ձևերն ընտրելիս, ինչպես նաև հատատեղերի տարածքը սահմանելիս` հաշվի են առնվում ծառատեսակների կենսաբանական առանձնահատկությունները, աճի պայմանները, լանջերի թեքությունը և կողմնադրությունը, հողատարման և սողանքների առաջացման հնարավորությունը, գլխավոր անտառակազմող ծառատեսակների մատղաշի (այսուհետ` մատղաշ) առկայությունը և վիճակը:

(3-րդ կետը փոփ. 23.09.09 N 1109-Ն)

4. Լանջերն ըստ թեքության բաժանվում են` թեթև զառիվայր` մինչև 100, զառիվայր` 110-200, կտրուկ` 210-300, խիստ կտրուկ` 300-ից բարձր:

Լանջի թեքությունը որոշվում է հատատեղի ստորին սահմանից մինչև վերին սահմանը: Եթե հատատեղի առանձին տեղամասերում լանջի թեքությունն անցնում է 100-ը, ապա դրանցից յուրաքանչյուրի համար որոշվում է առանձին թեքության աստիճան, որը հաշվի է առնվում անտառավերականգնման հատման եղանակը և ձևն ընտրելիս:

5. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

«պատուհան»` ծառերից ազատված տարածք, որում նպաստավոր պայմաններ են ստեղծվում մատղաշի աճի և զարգացման համար.

բարձման հրապարակ` տարածք, որում բնափայտը բարձվում է բեռնափոխադրման միջոցի վրա.

ինքնացանք` ծառերից բնական ճանապարհով թափված սերմերից աճած ծիլեր.

փարոսային ծառ` բարձր արտադրողականությամբ և այլ ժառանգական հատկանիշներով օժտված ծառ, որն անտառավերականգնման

հատումների ժամանակ թողնվում է տեղում` անտառի բնական սերմնային վերարտադրությունն ապահովելու նպատակով.

տեխնոլոգիական միջանցք` բացվում են ծառուտներում տեխնիկական միջոցների տեղաշարժի և հատված ծառերի դուրսբերման համար.

սերմնային տարի`  առատ պտղաբերման տարի, որի հաջորդականությունը պայմանավորված է ծառատեսակների կենսաբանական առանձնահատկություններով և աճի պայմաններով.

վերին պահեստ`  հատատեղում բարձման հրապարակը վերին պահեստ է, որը գործում է հատատեղի օգտագործման ժամանակահատվածում:

 

II. ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՏՈՒՄԸ

 

6. Անտառավերականգնման հատումը կատարվում է ընտրովի հատման եղանակով:

7. Ընտրովի հատման ձևերն են`

ա) կամավոր-ընտրովի հատում,

բ) խմբակային-ընտրովի հատում:

8. Ընտրովի հատումներն անընդմեջ հատման փուլերով կատարվում են հասուն և գերհասուն անտառներում:

9. Կամավոր-ընտրովի հատումներ` կապված միջավայրի պայմանների և բնափայտի պաշարի հետ, իրականացվում են թույլ ինտենսիվությամբ` 15-20 տոկոս (տեխնոլոգիական միջանցքների բացման դեպքում` մինչև 25 տոկոս), և չափավոր ինտենսիվությամբ` 21-30 տոկոս: Կամավոր-ընտրովի հատման կրկնությունը, կապված մատղաշի բնական վերաճի պայմանների և հատման ինտենսիվության հետ, կատարվում է 10-15 տարի հետո: Հաշվի առնելով անտառի առանձնահատկությունները` կամավոր-ընտրովի հատման տևողությունը կարող է երկարաձգվել մինչև 30-40 տարի: Կամավոր-ընտրովի հատման դեպքում ծառուտն իջեցվում է մինչև 0.6 լրիվության:

10. Խմբակային-ընտրովի հատումները կատարվում են տարահասակ անտառներում, որտեղ ծառերից ազատ մասերում, բացատներում ապահովված է բնական վերաճը: Այս դեպքում հատվում են գլխավոր ծառատեսակների մատղաշի բնական վերաճի առաջացմանը, աճին, տարածմանն ու զարգացմանը խոչընդոտող ծառերը:

Եթե մատղաշի բնական վերաճով բացատներ չկան, հասուն և գերհասուն ծառերի բարձրության տրամագծով բացվում է «պատուհան»` մատղաշի բնական վերաճ ապահովելու նպատակով: Յուրաքանչյուր մեկ հեկտարի վրա բացվում է 3-4 «պատուհան»: Հատման յուրաքանչյուր կրկնության ժամանակ «պատուհանը» լայնացվում է` այն հաշվով, որպեսզի ապահովվեն մատղաշի վերաճի, զարգացման, տարածման անհրաժեշտ պայմանները:

11. Հաճարենու անտառներում անտառավերականգնման հատումների ձևերն են`

ա) կամավոր-ընտրովի հատումներ, որոնք կատարվում են բոլոր կողմնադրությունների` մինչև 300 թեքություն, 0.7 և ավելի լրիվություն ունեցող ծառուտներում:

Կամավոր-ընտրովի հատումներ թույլատրվում են 0.7-ից ցածր լրիվություն ունեցող ծառուտներում, միայն սաղարթի տակ, նոր ծառուտներ կազմելու բավականաչափ թվով հուսալի մատղաշների` մեկ հեկտարի հաշվով` 8-10 հազ. հատ, մեկ մետր և ավելի բարձրությամբ և երկրորդ շարահարկում, գլխավոր ծառատեսակների բավարար քանակության պայմաններում:

Կամավոր-ընտրովի հատումների կիրառման ընթացքում հատատեղում ծառերը հատվում են հավասարաչափ` առանց մեծ «պատուհան» գոյացնելու:

Կամավոր-ընտրովի հատումը կրկնվում է, կապված ծառուտի լրիվության և վերաճի հետ, 10-20 տարի հետո, 0.7 լրիվությունից ցածր լրիվության դեպքում հատման ինտենսիվությունը կազմում է հատատեղի ծառուտի պաշարի 7-10 տոկոսը, 0.7 լրիվության դեպքում հատման ինտենսիվությունը կազմում է 10-13 տոկոս, 0.8 և բարձր լրիվության դեպքում` մինչև 25: Արմատի վրա թողնված ծառուտի լրիվությունը չպետք է ցածր լինի 0.6-ից.

բ) խմբակային-ընտրովի հատումները կատարվում են ծառուտներում, որոնք ունեն հուսալի բնական վերաճ և աճում են մինչև 300 թեքություն ունեցող լանջերի բոլոր կողմնադրություններում, ապահովված են կայուն և միջին կայունության հողածածկույթով, թարմ ու խոնավ աճի պայմաններով:

Մատղաշների խմբեր ունեցող տեղամասերում` մեկ հեկտարի վրա հիմնադրվում է 15-20 մետր տրամագծով 5-6 «պատուհան»: Եթե չկան բնական ծագում ունեցող «պատուհաններ», դրանք ստեղծվում են արհեստականորեն` տարածքում հավասարաչափ տեղաբաշխվածությամբ:

«Պատուհանն» ընդլայնվում է 7-12 տարի հետո` հաշվի առնելով հուսալի մատղաշի աճն ու զարգացումը:

Հատման ընթացքում մատղաշը չվնասելու համար ծառերը տապալում են չհատված անտառի կողմը: «Պատուհանի» հիմնադրման և հատման յուրաքանչյուր փուլում, դրանց ընդլայնման ժամանակ, միջին հաշվով հատվում է բնափայտի ընդհանուր պաշարի 20 տոկոսը: Անտառի վերականգնման տևողությունը 30-40 տարի է:

(11-րդ կետը փոփ., լրաց. 23.09.09 N 1109-Ն)

12. Կաղնու անտառներում անտառավերականգնման հատումների ձևերն են`

ա) խմբակային-ընտրովի հատումներ, որոնք իրականացվում են մինչև 300 թեքություն ունեցող լանջերի կայուն և միջին կայունության հողածածկույթով բոլոր կողմնադրություններում, հատկապես խմբերով մատղաշ ունեցող ծառուտներում: Յուրաքանչյուր հեկտարում բացվում է 20-25 մետր տրամագծով 3-4 «պատուհան»: Տարածքում «պատուհանները» տեղաբաշխվում են հավասարաչափ, և յուրաքանչյուր «պատուհանում» թողնվում է առնվազն մեկ սերմնային ծառ:

«Պատուհանի» ընդլայնումն իրականացվում է 5-8 տարի հետո, երբ յուրաքանչյուր «պատուհանի» մեկ քառ. մետրում առկա է միջինը առնվազն մեկ մետր բարձրությամբ մեկ հատ կենսունակ մատղաշ:

Անտառի վերականգնման տևողությունը 25-30 տարի է: Հատման յուրաքանչյուր փուլի ընթացքում հատվում է բնափայտի ընդհանուր պաշարի 20-25 տոկոսը.

բ) կամավոր-ընտրովի հատումներ, որոնք նշանակվում են այն ծառուտներում, որոնք աճում են մինչև 300 թեքություն ունեցող լանջերի բոլոր կողմնադրություններում, ինչպես նաև մինչև 200 թեքություն ունեցող լանջերի, անկայուն, չոր հողածածկույթով հյուսիսային կողմնադրություններում, տարախոտային հատիկաբուսային, շյուղախոտային տիպի անտառներում:

Հատման փուլը կրկնվում է 10 տարի անց։ Հատվում է բնափայտի պաշարի 20 տոկոսը, և ծառուտը հասցվում է 0.6-ից ոչ պակաս լրիվության:

13. Բոխու և լայնատերևավոր մյուս ծառատեսակների անտառներում անտառավերականգնման հատումների ձևերն են`

ա) խմբակային-ընտրովի հատումներ, որոնք կիրառվում են խմբավորված մատղաշ ունեցող հասուն և գերհասուն ծառուտներում աճող կայուն և միջին կայունության հողածածկույթ ունեցող բոլոր կողմնադրությունների մինչև 300 թեքություն ունեցող լանջերում:

Յուրաքանչյուր մեկ հեկտարի վրա հիմնադրվում է 20-25 մետր տրամագծով 3-4 «պատուհան»: Արժեքավոր ծառատեսակների վերաճին նպաստելու նպատակով կաղնու և հաճարի ծառերի մի մասը թողնվում է մինչև հատման մյուս փուլը: «Պատուհանի» ընդլայնումն իրականացվում է 7-10 տարի անց, հնարավորության դեպքում` սերմնային տարում, յուրաքանչյուր «պատուհանում» 0.5-1.0 մետր բարձրությամբ առնվազն 600 հատ գլխավոր ծառատեսակների հուսալի մատղաշի առկայության պայմաններում:

«Պատուհանի» հիմնադրման ժամանակ հատվում է բնափայտի ընդհանուր պաշարի 20-25 տոկոսը, իսկ ընդլայնման փուլում` 35-40 տոկոսը:

Հատման վերջին փուլում յուրաքանչյուր «պատուհանում» պետք է թողնվի առնվազն 1500 հատ, մեկ մետր և ավելի բարձրությամբ գլխավոր ծառատեսակների մատղաշ: Հատման փուլերի ավարտման ժամկետը կամ անտառի վերարտադրման տևողությունը 20-30 տարի է.

բ) կամավոր-ընտրովի հատումներ, որոնք իրականացվում են բոլոր կողմնադրությունների` մինչև 300 թեքություն ունեցող լանջերի վրա աճող ծառուտներում, ինչպես նաև անկայուն հողածածկույթով` փոքր թեքություն ունեցող լանջերում:

Հատումը կրկնվում է 10-15 տարի անց, որի ժամանակ հատվում է բնափայտի պաշարի մինչև 20 տոկոսը` ապահովելով ծառուտի 0.6-ից ոչ ցածր լրիվությունը:

(13-րդ կետը փոփ. 23.09.09 N 1109-Ն)

 

III. ՀԱՏԱՏԵՂԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

14. Արտադրական նշանակության անտառներում անտառավերականգնման հատումների հատատեղերի հատկացումը կատարվում է սույն կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշմամբ։

(14-րդ կետը խմբ. 27.06.24 N 962-Ն)

14.1. Հատատեղերում աճման ենթակա ընդհանուր ծառերի վնասումը չպետք է գերազանցի տվյալ տեղամասում ծառերի ընդհանուր քանակի երեք տոկոսը:

(14.1-ին կետը լրաց. 27.06.24 N 962-Ն)

15. Հատատեղում մինչև աշխատանքների սկիզբը պետք է հատատեղերը բաժանվեն փոքր հատամասերի, անցկացվեն քարշաճանապարհներ, կառուցվեն հրապարակներ և պահեստներ` այն հաշվով, որ նշված տեղերում առկա մատղաշի վնասումը չգերազանցի 10 տոկոսը:

(15-րդ կետը փոփ. 27.06.24 N 962-Ն)

16. Հատատեղի մշակման ժամանակ մատղաշը և ինքնացանքն առավել չափով պահպանելու նպատակով անհրաժեշտ է օգտագործել համապատասխան հարմարանքներ (տապալող ամբարձիչներ, հիդրավլիկ սեպեր և այլն), ծառերը տապարել նախօրոք նշանակված ուղղությամբ, գագաթից քարշակում` 400 -ից ոչ բարձր անկյան տակ:

17. Կտրուկ թեքություն ունեցող լանջերի վրա աճող անտառներում փայտանյութը պետք է տեղափոխել գլխավոր ծառատեսակների բնական վերաճի առավելագույն պահպանումն ապահովող եղանակներով` կանխելով հողատարման երևույթների առաջացումը:

Բնափայտի տեղափոխման հիմնական եղանակն օդային ճոպանուղին է: Լանջի մինչև 150 թեքության պայմաններում տեղափոխումը թույլատրվում է հատուկ տեղափոխիչ տրակտորներով:

18. Ճոպանուղիների լայնությունը չպետք է գերազանցի 15 մետրը, իսկ տրակտորային փոխադրման քարշուղիներինը` 5 մետրը: Տեղափոխիչ մեխանիզմների շարժումը թույլատրվում է միայն քարշուղիներով: Արգելվում է փայտանյութի գլորումը կամ ծառերի սաղարթով տեղափոխումը: Անտառահատումների ավարտից հետո քարշուղիների փոսերը հարթեցվում են:

 

IV. ՄԱՏՂԱՇՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՎԱԾ ՓԱՐՈՍԱՅԻՆ ԾԱՌԵՐԻ ՀԱՏՈՒՄԸ

 

19. Հատման են նշանակվում բնական վերաճով ապահովված տարածքներում` որպես սերմնային կամ այլ պատճառով թողնված` գերաճած հասուն և գերհասուն ծառերը:

20. Փարոսային ծառերը հատվում և տեղափոխվում են հատկապես անտառակազմող ծառատեսակների մատղաշի վնասումը 10 տոկոսը չգերազանցելու պայմանով:

(20-րդ կետը փոփ. 27.06.24 N 962-Ն)

21. Փարոսային ծառերի հատման ենթակա անտառամասերն ընտրվում են` համաձայն անտառաշինական նախագծերում առանձին ծառերի հատումների վերաբերյալ հանձնարարականների, իսկ անտառաշինական նախագծերը ժամկետանց լինելու դեպքում` հատման տեղամասերը նշանակվում են նախկին հատատեղերի փաստացի վիճակի ուսումնասիրության արդյունքների հիման վրա:

22. (կետն ուժը կորցրել է 27.06.24 N 962-Ն)

23. Ծառերը հատման համար ընտրվում են միայն բնական վերաճի (հուսալի մատղաշի առկայության) դեպքում: Շրջակայքում բնական վերաճի բացակայության դեպքում իրականացվում են բնական վերաճին օժանդակող միջոցառումներ:

24. Եթե հատման ենթակա ծառերի տապալման ժամանակ առկա է մատղաշի վնասման վտանգ, ապա նախօրոք հատվում են ծառերի գագաթները և կողքային ճյուղերը, կամ ծառերը չորացնելու նպատակով օղակավորվում են:

25. Նպատակահարմար է հատված փարոսային ծառերը դուրս բերել ճոպանուղիներով կամ կենդանի ուժով, քարշարկման սարքերով: Ծառերի դուրսբերումը թրթուրավոր տրակտորներով արգելվում է:

 

V. ԱՆՏԱՌԱՀԱՏՄԱՆ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՀԱՏԱՏԵՂԻ ՄԱՔՐՈՒՄԸ

 

26. Անտառի հատմանը զուգահեռ հատատեղերը մաքրվում են անտառահատման մնացորդներից:

27. Հատատեղերն ըստ անտառի տիպի մաքրվում են`

ա) բոլոր տիպի անտառներում` փայտանյութի մնացորդների հավաք` հետագա օգտագործման նպատակով, կամ փայտանյութի մնացորդների սփռում անցուղիներում.

բ) խոնավ կաղնուտներում, հաճարկուտներում և փափկատերև տիպի անտառներում` փայտանյութի մնացորդների հավաք` մատղաշից և ծառաբներից ազատ վայրերում, 1,5 մետր տրամագիծ ունեցող խմբերով բուսահող ստանալու նպատակով.

գ) խոնավ և չոր կաղնուտներում` մանր փայտանյութի հավասարաչափ սփռում` անտառաբուսական պայմանների բարելավման նպատակով.

դ) խոնավ կաղնուտներում, այլ կարծրատերև և փափկատերև տիպի անտառներում, որտեղ նկատվում է անբավարար վերաճ` փայտանյութի մնացորդների այրում` մատղաշից և կոճղերից ազատ տեղերում։

28. Հատատեղի մաքրման եղանակները սահմանվում են անտառատնտեսության կողմից` ելնելով անտառաճման պայմաններից, անտառավերականգնման և հատատեղային աշխատանքների ծավալից, դրանց մասին համապատասխան նշումներ կատարելով անտառահատման տոմսում: Գարնանը, ձյան հալվելուն զուգընթաց, հատատեղերը լրացուցիչ մաքրվում են:

Հատատեղերի մաքրման եղանակները կարող են նաև կիրառվել միասին համակցված:

29. Հատատեղի մաքրումը նպատակաուղղված է անտառաճման պայմանների բարելավմանը և իրականացվում է հատատեղերում ու լանջերում էրոզիոն գործընթացների կանխումն ապահովող եղանակներով`

ա) չոր անտառային տիպերում, քարքարոտ ծանր հողերում հատատեղը մաքրվում է հատումներից հետո թողնված մնացորդների մանրացման և տեղում դրանց հավասարապես ցրման եղանակով.

բ) թարմ և խոնավ տիպերի անտառներում հատման մնացորդները խիտ դարսվում են ոչ մեծ կույտերով, որոնք տեղադրվում են կոճղերի միջև, մատղաշներից ազատ տեղերում և թողնվում են քայքայման.

գ) բոլոր մյուս դեպքերում` հատման մնացորդները դարսվում են քարշուղիներում:

30. Անտառահատման մնացորդները կույտերով քայքայման թողնելու ժամանակ, վնասատու միջատներից պաշտպանելու նպատակով, առավել խոշոր ոստափայտերը մաքրվում են ճյուղերից:

31. Ամռանը հատատեղում թողնվող շինափայտը վնասատու միջատներից պաշտպանելու նպատակով կեղևահանվում է:

32. Անտառ մթերողները պարտավոր են պահպանել հրդեհային անվտանգության և սանիտարական կանոնները:

 

VI. ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

33. Սույն կարգում նշված հատումները կիրառելիս անհրաժեշտ է օգտագործել այնպիսի եղանակներ և տեխնոլոգիաներ, որոնք կարճ ժամանակահատվածում կապահովեն մատղաշի առավելագույն աճ ու կնպաստեն հատատեղերում տնտեսապես արժեքավոր ծառատեսակներով անտառի վերականգնմանը:

34. Հատատեղերում անտառավերականգնման եղանակները որոշվում են մինչև հատումներն սկսելը (հատատեղերի հատկացման ժամանակ)` համապատասխան նշումներ կատարելով անտառահատման տոմսում, դրանք ճշգրտվում են նաև հատատեղերի տեղազննման ժամանակ: Անտառահատման տոմսին կցվում է հատատեղերի ուրվագիծը (աբրիս), որի վրա նշվում են մատղաշով տարածքները:

35. Հատումների ավարտից հետո անտառօգտագործողները հատատեղերը մնացորդներից մաքրելու ժամանակ պետք է պահպանեն մատղաշը, իսկ ջարդված և խիստ վնասված մատղաշը հատվում և դուրս է բերվում հատման մնացորդների հետ միասին:

36. Հատման փուլ անցած հատատեղերում` հուսալի մատղաշի բավարար թվի բացակայության դեպքում իրականացվում են բնական վերաճին օժանդակող միջոցառումներ (սերմնային տարում` ենթաանտառի, խոտածածկի, խաշամի հեռացում, հողի փխրեցում և այլն) կամ արհեստական անտառապատում:

37. Եթե օգտագործված հատատեղերում գլխավոր ծառատեսակի վարաճն անբավարար է, ապա հատատեղը ենթակա է պարտադիր անտառապատման` ոչ ուշ, քան հատումն ավարտելուց 1-2 տարի հետո:

(հավելվածը փոփ., լրաց. 23.09.09 N 1109-Ն, խմբ., լրաց. փոփ. 27.06.24 N 962-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան