Գլխավոր տեղեկություն
Համար
N 978-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 27.06.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2024 թվականի N 978-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները հաստատելու մասին» N 1177-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով՝

«3.1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 25-րդ, 26-րդ, 28-րդ և 29-րդ կետերի համար հաշվի են առնվում բժշկասոցիալական փորձաքննության և ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ընդունված որոշումները, այդ թվում՝ հաշմանդամության սահմանված լինելու ժամանակահատվածը։».

2) որոշման հավելվածի N 1 աղյուսակի «Գործունեություն և մասնակցություն - d» սյունակի 8-րդ կետի 3-րդ ենթակետը «d879 Տնտեսական գործունեություն/այլ ճշտված և չճշտված» բառերից հետո լրացնել «d880 խաղերի մեջ ներգրավվելը» բառերով.

3) որոշման հավելվածի 16-րդ կետը «նրա համար» բառերից առաջ լրացնել «գնահատված կարիքին համապատասխան՝ ըստ անհրաժեշտության» բառերով.

4) որոշման հավելվածի 24-րդ կետում «սահմանվում է անժամկետ ֆունկցիոնալության առաջին իսկ գնահատման ժամանակ` Ախտաբանական վիճակներ, որոնց դեպքում հաշմանդամությունը» բառերը փոխարինել «Առողջական խնդիրներ, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության գնահատման (այդ թվում՝ առաջին գնահատումը) արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ՝» բառերով.

5) որոշման հավելվածի 24-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով՝

«7) մեկ կամ զույգ ակնագնդի բացակայություն, մեկ կամ զույգ աչքի տեսողության անվերադարձ բացակայություն կամ առարկայական տեսողության անվերադարձ բացակայություն (կուրություն)՝ տեսողության սրությունը լավ տեսնող աչքում օպտիմալ կրելի շտկումով 0,03, մեկ կամ զույգ աչքի տեսադաշտի նեղացում մինչև 10 աստիճան (ֆիքսացիոն կետից)` կայուն և անդառնալի փոփոխության հետևանքով (H54.4 H54.0):».

6) որոշման հավելվածի 25-րդ կետում «Ախտաբանական վիճակներ, որոնց դեպքում 3-րդ անգամ ֆունկցիոնալության գնահատման պայմաններում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ`» բառերը փոխարինել «Առողջական խնդիրներ, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության 3-րդ գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ՝» բառերով.

7) որոշման հավելվածի 25-րդ կետի 9-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

8) որոշման հավելվածի 26-րդ կետում «Ախտաբանական վիճակներ, որոնց դեպքում 5-րդ տարվա դիտարկման պայմաններում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ՝» բառերը փոխարինել «Առողջական խնդիրներ, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության 5-րդ գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ՝» բառերով.

9) որոշման հավելվածի 27-րդ կետում «Ախտաբանական վիճակներ, որոնց դեպքում «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը՝ տվյալ փորձաքննության ժամանակ» բառերը փոխարինել «Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը» բառերով.

10) որոշման հավելվածի 28-րդ կետում «Ախտաբանական վիճակներ, որոնց դեպքում «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը՝ 3-րդ տարվա դիտարկման պայմաններում» բառերը փոխարինել «Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության 3-րդ գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը՝» բառերով.

11) որոշման հավելվածի 29-րդ կետում «Ախտաբանական վիճակներ, որոնց դեպքում «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակը սահմանվում է 5 տարի ժամկետով» բառերը փոխարինել «Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է հինգ տարի ժամկետով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


27.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան