ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2024 թվականի N 966-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1369-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանալու համար թեստավորման կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 1369-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1) 6-րդ կետում «(այսուհետ՝ ՄԳՀԱԿ)» բառերից հետո լրացնել «՝ բուժաշխատողների ռեգիստրի միջոցով» բառերը.
2) 7-13-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7․ Թեստավորում անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է ԱԱԻ-ի պաշտոնական կայքէջում և բուժաշխատողների ռեգիստրում (www.hrh.am)՝ թեստավորումն անցկացնելուց ոչ ուշ, քան 15 օր առաջ։
8. Հայտարարությունը ներառում է առնվազն հետևյալ տեղեկատվությունը՝
1) թեստավորման անցկացման վայրը և ժամկետները.
2) թեստավորմանը մասնակցելու նպատակով դիմումի ներկայացման վերջնաժամկետը.
3) ՄԳՀԱԿ-ի կոնտակտային տվյալները (հասցեն, հեռախոսահամարը).
4) թեստավորմանը մասնակցելու համար անձը հաստատող փաստաթղթի առկայության մասին նշում։
9․ Թեստավորմանը մասնակցելու համար անձը (այսուհետ՝ դիմումատու) բուժաշխատողների ռեգիստրի իր անձնական հաշվից ներկայացնում է թեստավորմանը մասնակցելու վերաբերյալ դիմում (այսուհետ՝ դիմում)։
10․ Եթե դիմումատուի կողմից ներկայացված տվյալները չեն համապատասխանում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 34-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի պահանջներին, ապա համակարգը չի թույլատրում դիմումը լրացնել։
11․ Ռեգիստրում դիմումը ձևավորվելուց հետո դիմումատուն հաստատում է այն, որից հետո դիմումը հասանելի է դառնում ՄԳՀԱԿ-ի աշխատակցին։
12․ ՄԳՀԱԿ-ի աշխատակցի կողմից, դիմումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, դիմումը մերժվում է՝ դիմումատուի ռեգիստրի անձնական հաշվին ծանուցում ուղարկելով, եթե դիմումի ուսումնասիրության արդյունքում հայտնի են դառնում դիմումի և օրենքով սահմանված պահանջների միջև հակասություններ կամ ռեգիստրում առկա տվյալների անհամապատասխանություն։
13․ Դիմումը հաստատվելու դեպքում դիմումատուն թեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին ռեգիստրի իր անձնական հաշվին ծանուցում է ստանում՝ թեստավորման անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ։»․
3) 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
4) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«15․ Թեստավորումն սկսելուց հինգ օր առաջ ԱԱԻ-ի պաշտոնական կայքէջում և ռեգիստրում հրապարակվում է թեստավորման մասնակիցների ցուցակը։».
5) 36-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
6) 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«39․ Թեստը հանձնելու դեպքում արդյունքները մեկօրյա ժամկետում մուտքագրվում են ռեգիստր և հասանելի են դառնում դիմումատուի անձնական հաշվում։».
7) 40-րդ կետը և հավելվածով հաստատված ձևն ուժը կորցրած ճանաչել։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2024 թվական: