ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2024 թվականի N 957-Ն
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐ ԿԱՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿ (ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔ) ՆԵՐՄՈՒԾՈՂ ԵՎ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ԵՎ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նյութական պահուստի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը, 13-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի նոյեմբերի 14-ի ՀՕ-350-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ (բժշկական նշանակության գույք) ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների կողմից ներկայացվող ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ հաշվետվությունների ձևն ու լրացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 957-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐ ԿԱՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿ (ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔ) ՆԵՐՄՈՒԾՈՂ ԵՎ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ԵՎ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ (բժշկական նշանակության գույք) ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների կողմից ներկայացվող ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ հաշվետվությունների լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում կիրառված հասկացությունները գործածվում են «Նյութական պահուստի մասին» օրենքով սահմանված հասկացությունների իմաստով։
3. Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընդգրկված դեղերի և բժշկական արտադրատեսակի (բժշկական նշանակության գույքի) հաշվապահական հաշվառումն իրականացվում է այդ դեղերի և բժշկական արտադրատեսակի (բժշկական նշանակության գույքի) սեփականատեր հանդիսացող կազմակերպությունների կողմից և ներառվում է տվյալ կազմակերպության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում:
4. Կազմակերպություններն ընթացիկ տարվա յուրաքանչյուր կիսամյակի ավարտին մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող դեղերի և բժշկական արտադրատեսակի (բժշկական նշանակության գույքի) մնացորդի և շարժի վերաբերյալ՝ համաձայն ձևի:
5. Ռազմավարական պաշարներ հանդիսացող դեղերի և բժշկական արտադրատեսակի (բժշկական նշանակության գույքի) հաշվառումը վարում է լիազոր մարմինը:
6. Լիազոր մարմինն ընթացիկ տարվա յուրաքանչյուր կիսամյակի ավարտին ռազմավարական պաշարներ հանդիսացող դեղերի և բժշկական արտադրատեսակի (բժշկական նշանակության գույքի) առկայության ու վիճակի մասին ամփոփ հաշվետվությունը մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա ավարտը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:
7. Ձևով սահմանված հաշվետվությունը լրացվում է հետևյալ կարգով`
1) հաշվետվության սկզբում, «(դեղ և/կամ բժշկական արտադրատեսակ (բժշկական նշանակության գույք) ներմուծող կազմակերպության անվանումը)» տողի վրա, լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը, իսկ «(ժամանակահատված)» տողի վրա` ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածը.
2) հաշվետվության աղյուսակում և սյունակներում լրացվում է դեղերի և/կամ բժշկական արտադրատեսակի (բժշկական նշանակության գույքի), ըստ աղյուսակի, պահանջվող տեղեկատվությունը.
3) հաշվետվությունն ստորագրվում է կազմակերպության ղեկավարի (գլխավոր տնօրենի կամ տնօրենի) և հաշվապահի կողմից ու կնքվում կազմակերպության կնիքով:
Ձև
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԿՈՒՏԱԿՎԱԾ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ/ԿԱՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ (ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ) ՄՆԱՑՈՐԴԻ ԵՎ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
________________________________________________________________
(դեղ և/կամ բժշկական արտադրատեսակ (բժշկական նշանակության գույք) ներմուծող կազմակերպության անվանումը)
_________________________________
(հաշվետու ժամանակահատվածը)
NN ը/կ |
Դեղը և/կամ բժշկական արտադրա-տեսակը (բժշկական նշանա-կության գույքը) |
Չափի միա-վորը |
Նախորդ կիսամյա-կում ներկրված քանակը |
Պիտա-նիության ժամկետը |
Պահ-պանման վայրը |
Մնացորդը |
Տարբերությունը |
Ծանոթա- գրություն | ||||
Մուտք |
Ելք |
հաշվետու ժամանակա-հատվածի սկզբին |
հաշվետու ժամանակա-հատվածի ավարտին |
ավելա-ցում |
նվազում |
|||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
11 |
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ |
_______________________ (պաշտոնը, ստորագրությունը) |
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ |
_______________________ (ստորագրությունը) |
Կ.Տ. |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
27.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|