Գլխավոր տեղեկություն
Համար
N 662-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 662-Ա

 

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը`

1. Հաստատել «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-153-Ն օրենքի, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-155-Ն օրենքի և «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-157-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 662-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի նախագծի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական ակտի ընդունման հիմքը

1.

«Դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունները և մասնագիտական դիտարկումներն իրականացնող կազմակերպություն սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2024 թվականի հուլիսի 2-րդ տասնօրյակ

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-153-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ և 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 166-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2024 թվականի հուլիսի 2-րդ տասնօրյակ

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-153-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

3.

«Պատշաճ լաբորատորային գործունեության» կանոններին համապատասխանության մասնագիտական դիտարկման և «Պատշաճ լաբորատորային գործունեության» հավաստագրի տրամադրման կարգերը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2024 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-153-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

 

4.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 168-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2024 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-153-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

 

5.

«Կլինիկական փորձարկումների թույլտվության համար ներկայացված փաստաթղթերում կատարված բոլոր փոփոխությունների և փորձարկումների ընթացքում արձանագրված ծայրահեղ վնասակար կողմնակի ազդեցության դեպքերի, փորձարկումներն սկսելու, դադարեցնելու կամ ավարտելու մասին հայտնելու կարգը, ժամկետները, ինչպես նաև հաշվետվության ձևը սահմանելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2024 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-153-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

 

6.

«Մասնագիտական դիտարկումներն ու հետազոտվող դեղագործական արտադրանքի անվտանգության մշտադիտարկումներն իրականացնելու և կլինիկական փորձարկումները դադարեցնելու, ինչպես նաև կլինիկական փորձարկումների ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կարգը սահմանելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2024 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-153-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ

 

7.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 162-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2024 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-153-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետեր

8.

«Պատշաճ դեղազգոնության գործունեության» կանոնները սահմանելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2024 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-153-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

9.

«Գրանցման հավաստագրի իրավատիրոջ կողմից կողմնակի ազդեցության դեպքերի մասին հայտնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2024 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-153-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

10.

«Դեղազգոնության համար պատասխանատու որակավորված և պատասխանատու անձանց ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2024 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-153-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

11.

«Դեղի անվտանգության հետգրանցումային ուսումնասիրությունների կարգը սահմանելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2024 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-153-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

12.

«Պատշաճ դեղազգոնության գործունեության» կանոններին համապատասխանության մասնագիտական դիտարկումների և այլ երկրների իրավասու մարմինների դիտարկման հաշվետվությունների ճանաչման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2024 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-153-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

13.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 199-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2024 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-153-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

14.

«Մասնագիտական դիտարկումների արդյունքների գնահատման ընթացքում ռիսկերի վերլուծության կարգ սահմանելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2024 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-153-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ և 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

15.

«Բժշկական հաստատության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող դեղատներում ստերիլ դեղաձևերի պատշաճ պատրաստման գործունեության կանոնները սահմանելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2024 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-153-Ն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մաս

 

16.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2024 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-153-Ն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետեր և 11-րդ հոդվածի 1-ին մաս

17.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 164-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2024 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-153-Ն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մաս

18.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 156-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2024 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-153-Ն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մաս

19.

«Անասնաբուժության նպատակով մարդու կողմից օգտագործվող համակարգային ազդեցությամբ հակամանրէային դեղերի դուրսգրման պայմանները և ցանկը սահմանելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2024 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-153-Ն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

20.

«Դեղերի, բժշկական արտադրատեսակների և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ գովազդին ներկայացվող պահանջները և դեղերի գովազդային նյութի փորձաքննության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2024 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-153-Ն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մաս և «Գովազի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-157-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

21.

«Անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

 

2024 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-153-Ն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մաս

22.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 17-ի N 1397-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2024 թվականի հուլիսի 2-րդ տասնօրյակ

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-155-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետեր

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


12.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան