Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 189
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ընդունման ամսաթիվ
27.12.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ստորագրման ամսաթիվ
27.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2024
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2023 թվականի

թիվ 189

քաղ. Մոսկվա

 

ՄԱՆԳԱՆԻ ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ԵՎ ԽՏԱՀԱՆՔԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՉՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՈՎ՝ ՄԱՆԳԱՆԻ 20% ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲԱԺԻՆ ԿԱՄ ԱՎԵԼԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԱԹԱԽԱՌՆ ՄԱՆԳԱՆԻ ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ԵՎ ԽՏԱՀԱՆՔԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ և 18-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2602 00 000 0 ծածկագրով դասակարգվող՝ մանգանի հանքաքարերի և խտահանքերի, այդ թվում՝ չոր արտադրանքի վերահաշվարկով, մանգանի 20% զանգվածային բաժին կամ ավելի պարունակությամբ երկաթախառն մանգանի հանքաքարերի և խտահանքերի համար սահմանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2602 00 000 0 ծածկագրով դիրքում Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությանը կատարվող «44Դ)» հղումը փոխարինել «86Դ)» հղումով.

բ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրություններում՝

44Դ ծանոթագրությունն ուժը կորցրած ճանաչել.

լրացնել հետևյալ բովանդակությամբ 86Դ ծանոթագրությամբ՝

«86Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է 01.01.2024 թվականից մինչև 31.12.2025 թվականը ներառյալ։»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան