Գլխավոր տեղեկություն
Համար
N 2099-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 13.06.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
11.06.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 2099-Ա

«11» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՂԹԱՆԱԿ ՏԵՂԱՄԱՍԻ 22-3 ԵՎ 22-3Ա ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Շողիկ Ղանդիլյանի լ/ա Անդրանիկ Ղանդիլյանի դիմումը` Հաղթանակ տեղամասի 22-3 (վարելահող) և 22-3ա (անօգտագործելի հող) հասցեներում գտնվող հողամասերի սահմանները ճշտելու և հատակագծեր թողարկելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի Ա003244 պետական ակտը, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի կողմից տրամադրված հ.26/15-864 տեղեկանքը և հ.26/65524-24 գրությունը:

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթների ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակ տեղամասի 22-3 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 5684.28քմ՝ հողի սեփականության իրավունքի Ա003244 պետական ակտում ամրագրված 6300.0քմ մակերեսի փոխարեն, որից 1767.48քմ-ն բարձր լարման էլեկտրահաղորդալարերի անվտանգության գոտու սահմաններում է, իսկ Հաղթանակ տեղամասի 22-3ա հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 500.0քմ, որքան ամրագրված է հողի սեփականության իրավունքի Ա003244 պետական ակտում:

Քննարկվող՝ 3916.8քմ և 500.0քմ մակերեսներով հողամասերն ընդգրկված չեն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածի համաձայն՝ գտնվում են Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 12-րդ գոտում։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 04.07.2023թ. հ.Դ-73389-23 և 18.08.2023թ. հ.Դ-97766-23 եզրակացությունները.

1. Սահմանել, որ Հաղթանակ տեղամասի 22-3 (վարելահող) և 22-3ա (անօգտագործելի հող) հասցեներում գտնվող հողամասերի սահմանները որոշվում են համապատասխանաբար` 3916.8քմ և 500.0քմ մակերեսների համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով:

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա։

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

Տ. Ավինյան