ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 2015 թվականի N 219-Ն
ԾԽԱԽՈՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 540-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ սահմանված ծխախոտային արտադրանքի նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերի հաստատումը:
(3-րդ կետը խմբ. 29.03.19 N 297-Ն)
3.1. (կետն ուժը կորցրել է 21.12.23 N 2299-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 18 ամիս հետո՝ բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
5. Սույն որոշմամբ հաստատված հավելվածի 17-21-րդ կետերը չեն կիրառվում 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ծխախոտային արտադրանք արտադրողների և դրանց դիստրիբյուտորների կողմից ներմուծվող արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 2402 20 և ԱՏԳ ԱԱ 2404 11 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ։ Սույն կետով նախատեսված կարգավորումը կիրառելի է այն ապրանքային նշաններով մակնշված ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ, որոնցով մակնշված ծխախոտային արտադրատեսակները 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ը ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն։
(5-րդ կետը լրաց. 31.03.22 N 410-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 10 |
Հավելված |
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ԾԽԱԽՈՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան ծխախոտային արտադրանք հանդիսացող հետևյալ ծխախոտային արտադրատեսակների վրա`
սիգարներ, սիգարիլլաներ (սիգարիտաների), սիգարետ, կրետեկ, բիդի |
2402 10 000 0 2402 20 100 0 2402 20 900 0 |
բարակ կտրատած ծխելու ծխախոտ, նարգիլեի ծխախոտ, ծխագլանակ |
2403 11 000 0 2403 19 100 0 2403 19 900 0 |
տաքացվող ծխախոտով արտադրատեսակ (տաքացվող ծխախոտային գլանակ, տաքացվող կապսուլա ծխախոտով) |
2404 11 000 |
(1-ին կետը խմբ. 29.03.19 N 297-Ն, 29.04.21 N 675-Ն, փոփ. 31.03.22 N 410-Ն)
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում ներկայացված ծխախոտային արտադրանքի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը և պահմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերը։
(2-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն)
3. Սույն տեխնիկական կանոնակարգը մշակված է մարդու կյանքն ու առողջությունը, շրջակա միջավայրը պաշտպանելու, ինչպես նաև ծխախոտային արտադրանքի նշանակության ու անվտանգության առումով սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու նպատակով և տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դրվող ծխախոտային արտադրանքի վրա:
(3-րդ կետը խմբ. 29.03.19 N 297-Ն)
4. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում ներկայացված ծխախոտային արտադրանքը ենթակա է համապատասխանության գնահատման:
(4-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն)
4.1. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում հետևյալ ծխախոտային արտադրանքի վրա՝
1) ծխախոտային արտադրանքի նմուշներ, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետության տարածք լաբորատորիաների, ծխախոտային արտադրատեսակներ արտադրողների և (կամ) ներմուծողների (վաճառողների) կողմից և նախատեսված են որակի ու անվտանգության հսկողության, միջազգային ստանդարտներին համապատասխան չափումների, միջլաբորատոր համեմատական փորձարկումների անցկացման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան նորմավորվող պարամետրերի չափումների, սարքավորումների տրամաչափարկման, համեմատական թեստերի, համտեսի (դեգուստացիաների) անցկացման, դիզայնի ուսումնասիրման համար.
2) ծխախոտային արտադրանքի նմուշներ, որոնք միջազգային ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպիչների և (կամ) մասնակիցների կողմից որպես նմուշներ և ցուցանմուշներ ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք.
3) ծխախոտային արտադրանք, որն արտահանվում է Հայաստանի Հանրապետության տարածքի սահմաններից դուրս՝ արտաքին առևտրային պայմանագրերի համաձայն։
(4.1-ին կետը լրաց. 29.03.19 N 297-Ն)
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքով և սույն բաժնով նախատեսված հետևյալ հասկացությունները`
1) (ենթակետն ուժը կորցրել է 29.03.19 N 297-Ն)
2) (ենթակետն ուժը կորցրել է 29.03.19 N 297-Ն)
3) սպառողական փաթեթվածք՝ վերջնական սպառողին իրացվող արտադրանքի կամ վաճառքի համար նախատեսված փաթեթվածք, որը փոխադրական փաթեթավորում չէ.
4) փոխադրական փաթեթավորում` տարա, որը կազմում է ինքնուրույն փոխադրական միավոր.
5) (ենթակետն ուժը կորցրել է 21.12.23 N 2299-Ն)
6) (ենթակետն ուժը կորցրել է 29.03.19 N 297-Ն)
7) (ենթակետն ուժը կորցրել է 21.12.23 N 2299-Ն)
8) ծխախոտային արտադրատեսակի մակնիշ` որոշակի սպառողական հատկություններ ունեցող ծխախոտի արտադրանքի անվանում, որով նույնականացվում է ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր առանձին տեսակը (ենթատեսակը).
9) ծխախոտային արտադրատեսակի խմբաքանակ՝ վերահսկման ենթակա միևնույն մակնիշի և փաթեթավորմամբ ծխախոտային արտադրատեսակի քանակ.
10) ծխախոտային արտադրանք` սպառողական փաթեթվածքում փաթեթավորված ծխախոտային արտադրատեսակ.
11) տաքացվող ծխախոտ` ծխախոտային արտադրանք, որը պարունակում է ծխախոտային հումք և նախատեսված է միայն տաքացման սարքով օգտագործման համար՝ առանց այրման կամ կիսաայրման.
12) ներդիր թերթիկ՝ սպառողի համար նախատեսված տեղեկություն պարունակող թերթիկ, որն օգտագործվում է այնպիսի սպառողական փաթեթվածքով ծխախոտային արտադրատեսակների իրացման ժամանակ, որի վրա հնարավոր չէ զետեղել սպառողի համար նախատեսված տեղեկություն, ինչպես նաև օգտագործվում է սիգարների և սիգարիլլաների (սիգարիտաների) հատով իրացման ժամանակ.
13) ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացում՝ մարդու առողջության համար ծխախոտային արտադրատեսակների օգտագործման, ինչպես նաև առանձին ծխախոտային արտադրատեսակների դեպքում երկրորդային ծխի առողջությանը հասցվող վնասի վերաբերյալ տեղեկություն, որը զետեղվում է ծխախոտային արտադրատեսակների սպառողական փաթեթվածքների վրա՝ գունավոր նկարների կամ ֆոտոպատկերների տեսքով՝ ներառելով տեքստը.
14) ծխախոտային արտադրատեսակի տեսակ՝ սպառողական հատկություններով և օգտագործման եղանակով նման՝ ծխելու կամ չծխելու ծխախոտային արտադրատեսակների ամբողջություն.
15) ծխախոտային արտադրանքի անվանում՝ ծխախոտային արտադրանքի՝ արտադրողի կողմից տրված նշագրումը.
(5-րդ կետը փոփ., լրաց. 29.03.19 N 297-Ն, 29.04.21 N 675-Ն, խմբ., փոփ., լրաց. 21.12.23 N 2299-Ն)
III. ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
6. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է կիրառի անհրաժեշտ միջոցներ, որպեսզի երաշխավորի, որ շրջանառության մեջ դրվող ծխախոտային արտադրանքն անվտանգության ապահովման հարցերով արտադրված է սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան, մարդու կյանքի և առողջության, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքի, կենդանիների և բույսերի կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար վտանգի աղբյուր չէ, ինչպես նաև չի պարունակում անվտանգության վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոններ:
(6-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն, խմբ. 08.08.19 N 1040-Ն)
7. Հայաստանի Հանրապետության տարածքում սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում նշված ծխախոտային արտադրանքի շրջանառության դուրսբերումը, այդ թվում՝ իրացումը՝ առանց համապատասխանության գնահատման և (կամ) համապատասխանության ազգային նշանի` արգելվում է։
(7-րդ կետը փոփ., լրաց. 29.03.19 N 297-Ն)
8. Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտային արտադրանքը պետք է ուղեկցվի համապատասխանության հայտարարագրով և (կամ) համապատասխանության ազգային նշանով:
(8-րդ կետը փոփ., լրաց. 29.03.19 N 297-Ն, խմբ. 08.08.19 N 1040-Ն)
9. Ծխախոտային արտադրանքի և ծխախոտային արտադրանքի արտադրական թափոնների օգտահանումը (ոչնչացումը) իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(9-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն)
IV. ԾԽԱԽՈՏԱՀՈՒՄՔԻՆ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 29.03.19 N 297-Ն)
10. Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրանքի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները ներկայացված են սույն տեխնիկական կանոնակարգի N 2 աղյուսակում 10.1-ին, 11-րդ ու 12-րդ կետերում:
Աղյուսակ N 1
ԾԽԱԽՈՏԱՀՈՒՄՔԻ ՖԻԶԻԿԱՔԻՄԻԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
(աղյուսակն ուժը կորցրել է 29.03.19 N 297-Ն)
Աղյուսակ N 2
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՖԻԶԻԿԱՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 29.03.19 N 297-Ն)
Ծխախոտային |
Ցուցանիշի անվանումը |
Նորմը | ||
Սիգարետ |
| |||
Նիկոտինի առավելագույն պարունակությունը մեկ սիգարետի (ֆիլտրով և առանց ֆիլտրի) ծխում չպետք է գերազանցի, մգ/սիգ, |
1 | |||
Խեժի առավելագույն պարունակությունը մեկ սիգարետի (ֆիլտրով և առանց ֆիլտրի) ծխում չպետք է գերազանցի, մգ/սիգ |
10 | |||
Սիգար, սիգարիլլա |
Խոնավությունը, % |
10 - 14 | ||
Ծխագլանակ |
11 - 15 | |||
Ծխելու ծխախոտ |
12 - 16 | |||
Ծխամորճի ծխախոտ | 11,5 - 15,5 | |||
Տաքացվող ծխախոտ (հումքի համար) |
խոնավություն (%) |
7-ից ոչ պակաս | ||
գլիցերին թորած (%) |
95-ից ոչ պակաս մաքրությամբ | |||
պրոպիլենգլիկոլ (%) |
95-ից ոչ պակաս մաքրությամբ |
(աղյուսակը փոփ. 29.03.19 N 297-Ն, լրաց. 29.04.21 N 675-Ն, 21.12.23 N 2299-Ն)
(10-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն, լրաց. 29.04.21 N 675-Ն, 21.12.23 N 2299-Ն)
10.1. Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրանքում ածխածնի օքսիդի առավելագույն պարունակությունը մեկ սիգարետի ծխում չպետք է գերազանցի 10 մգ/սիգ:
(10.1-ին կետը լրաց. 29.03.19 N 297-Ն)
10.2. Տաքացվող ծխախոտի օգտագործման ընթացքում պետք է բացառված լինի ծխախոտի այրումը կամ կիսաայրումը, ինչը որոշվում է ծխախոտային գոլորշու գազային ֆազայում 100 սմ3 0.3 մգ-ից ոչ ավելի ածխածնի մոնոօքսիդի պարունակությամբ:
(10.2-րդ կետը լրաց. 29.04.21 N 675-Ն)
10․3․ Նիկոտինի զանգվածային մասը ծխախոտային խյուսում, նիկոտին պարունակող ոչ ծխախոտային խյուսում չպետք է գերազանցի 3,5 % կամ 35 մգ/գ։
(10.3-րդ կետը լրաց. 21.12.23 N 2299-Ն)
11. (կետն ուժը կորցրել է 29.03.19 N 297-Ն)
12. (կետն ուժը կորցրել է 29.03.19 N 297-Ն)
13. (կետն ուժը կորցրել է 29.03.19 N 297-Ն)
14. Ծխախոտային արտադրանքի արտադրության ժամանակ արգելվում է օգտագործել որպես բաղադրիչներ տեխնիկական կանոնակարգի N 3 աղյուսակով ներկայացված նյութերը՝
Աղյուսակ N 3
NN |
Արգելվող նյութերը |
1. |
ագարինաթթու (Acidumagaricinicum). կեչու ձյութայուղ (Oleum Betulaeempyreumaticum). դառը նուշի յուղ (Oleum Amygdalarumamarum)՝ ազատ կամ կապված սինիլաթթվի պարունակությամբ սասաֆրասի յուղ (Oleum Sassafratis). գիհու ձյութայուղ (Oleum Juniperi Empyreumaticum). կամֆորայի յուղ (Oleum Camphoratum). կամֆորա կումարին կանճրակ կենսածառ` թույա |
2. |
Այն նյութերը, որոնց շրջանառությունն արգելված է՝ Եվրասիական տնտեսական միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան։ |
3. |
Բուրավետիչ և համային նյութեր` պատրաստված. դառը և քաղցր համով մորմի փայտե ցողունից (Stipites Dulcamarae) կամֆորայի ծառի փայտից (Lignum Camphorae) բազմոտիկ սովորական կոճղարմատից (Rhizoma Poiypodii) ճահճային դաղձի տերևներից (Herba Pulegii), կվասսիայի փայտից (Lignum Quassiae), օճառածառի կեղևից (Cortex Quillaja) տարկավանի խոտերից (Herba Tanaceti) սատապի խոտեր (Herba Rutae) սասաֆրասի ցողուններից, տերևներից կեղևից (Stipes, Folium, Cortex Sassafratis) դեղատու իշառվույտից (Millilotus officinalis) տոնկա հատիկներից (Semen Toncae) հոտավետ լիատրիսից (Liatris odoratissima) գետնաստղից (Asperulaodorata) |
(աղյուսակը փոփ. 21.12.23 N 2299-Ն)
(14-րդ կետը խմբ. 29.03.19 N 297-Ն, փոփ. 21.12.23 N 2299-Ն)
15. (կետն ուժը կորցրել է 29.03.19 N 297-Ն)
V. ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱԿՆՇՄԱՆՆ ՈՒ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՀՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 29.03.19 N 297-Ն)
16. (կետն ուժը կորցրել է 29.03.19 N 297-Ն)
17. Ծխախոտային արտադրատեսակների սպառողների համար նախատեսված տեղեկությունը զետեղվում է սպառողական փաթեթվածքի, իսկ դրանց թափանցիկ լինելու դեպքում՝ ներդիր թերթիկի վրա և պետք է պարունակի՝
1) ծխախոտային արտադրատեսակի տեսակի անվանումը («Սիգարետներ», «Ծխագլանակներ», «Սիգարներ», «Սիգարիլլաներ», «Ծխամորճի ծխախոտ», «Տաքացվող ծխախոտի գլանակ», «Տաքացվող կապսուլա ծխախոտով» կամ «Ծխելու ծխախոտ» և այլ).
2) ծխախոտային արտադրատեսակի անվանումը.
3) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձի անվանումը, որն արտադրողի կողմից լիազորված է սպառողների բողոքներն ընդունելու, վերջինիս գտնվելու վայրը (երկիրը և հասցեն, ներառյալ փաստացի): Նման կազմակերպության բացակայության դեպքում նշվում է, որ սպառողների բողոքներ ընդունվում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված տվյալ ծխախոտային արտադրանքի արտադրողի կողմից։ Նշված տեղեկությունը կարող է տեղադրվել սպառողական փաթեթվածքի արտաքին կամ ներքին կողմում՝ կարդալու համար հասանելի մասում.
4) արտադրողի անվանումը, արտադրողի կողմից լիազորված անձի կամ ներմուծողի անվանումը, գտնվելու վայրը (երկիրը և հասցեն, այդ թվում` փաստացի) և (կամ) հսկող կազմակերպության անվանումը (առկայության դեպքում), վերջինիս գտնվելու վայրը (երկիրը և հասցեն, այդ թվում` փաստացի): Տեղեկության փոփոխության դեպքում արտադրողը, արտադրողի կողմից լիազորված անձը կամ ներմուծողը պարտավոր է այդ փոփոխությունների օրվանից 180 օրացուցային օրվա ընթացքում համապատասխան փոփոխություններ կատարել ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթավորման (ներդիր թերթիկի) վրա փակցված տեղեկության մեջ: Արտադրողը, արտադրողի կողմից լիազորված անձը կամ ներմուծողը նշված ժամկետում իրավունք ունեն ծխախոտային արտադրանքը շրջանառության մեջ դնել չփոփոխված տեղեկություններով.
5) տեղեկություն ֆիլտրի առկայության մասին (ֆիլտրով ծխելու համար նախատեսված ծխախոտային արտադրատեսակի դեպքում).
6) տեղեկություններ հատերի թվի (հատով ծխախոտային արտադրատեսակների դեպքում) կամ զտաքաշի (գ) (քաշով ծխախոտային արտադրատեսակների դեպքում) վերաբերյալ.
7) ծխախոտային արտադրատեսակների (բացառությամբ տաքացվող ծխախոտային արտադրանքի) օգտագործման վնասակարության մասին նախազգուշացում՝ ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները և ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա դրանք զետեղելու պարամետրերը հաստատելու մասին» N 18 որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտային արտադրատեսակների իրացման դեպքում ծխախոտային արտադրատեսակների սպառողական փաթեթվածքի դիմերեսին զետեղելու ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզների.
8) տաքացվող ծխախոտային արտադրանքի դեպքում՝ դրանց օգտագործման համար նախատեսված սարքի անվանումը.
9) տաքացվող ծխախոտային արտադրանքի օգտագործման վնասակարության մասին նախազգուշացում՝ գունավոր նկարների կամ ֆոտոպատկերների և տեքստի տեսքով՝ հետևյալ բովանդակությամբ․ «Այս արտադրատեսակը պարունակում է նիկոտին, որը թունավոր է և ծանր կախվածություն է առաջացնում։»՝ համաձայն սույն տեխնիկական կանոնակարգի N 3 ձևի.
10) տաքացվող ծխախոտային արտադրանքի դեպքում՝ նշում երեխաների համար անհասանելի վայրում պահելու անհրաժեշտության մասին՝ «Պահպանեք երեխաների համար անհասանելի տեղում» գրության տեսքով՝ համաձայն N 4 ձևի։ Ընդ որում, նշման տեքստը տպագրվում է սպիտակ ֆոնի վրա, սև, թավ, հստակ, հեշտ ընթեռնելի տառաչափով և ՂԷԱ Գրապալատ (GHEA Grapalat) տառատեսակով.
11) տեղեկություններ առավելագույն մանրածախ գինը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 817-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան, ինչպես նաև տեղեկություններ ծխախոտային արտադրատեսակի արտադրման ամսի ու տարեթվի վերաբերյալ։ Ընդ որում, նշված տեղեկությունների վրա չի թույլատրվում զետեղել սպառողական փաթեթվածքի որևէ տարր (բացառությամբ փաթեթավորման թափանցիկ թաղանթի) կամ սոսնձել դրոշմանիշներ.
(17-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն, փոփ., լրաց. 29.04.21 N 675-Ն, խմբ. 21.12.23 N 2299-Ն)
17.1. Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկությունը պետք է լինի հավաստի և չպետք է սպառողներին գցի մոլորության մեջ։
(17.1-ին կետը փոփ. 25.05.17 N 558-Ն, խմբ. 21.12.23 N 2299-Ն)
17.2. Ծխախոտային արտադրանքի իրացման ժամանակ ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի ներսում տեղադրված, արտաքին կողմից ամրացված կամ այդպիսի փաթեթվածքին կցված ներդիր թերթիկների օգտագործումը չի թույլատրվում՝ բացառությամբ այնպիսի սպառողական փաթեթվածքի, որի վրա հնարավոր չէ զետեղել սպառողի համար նախատեսված տեղեկությունը, ինչպես նաև սիգարների և սիգարիլլաների (սիգարիտաների) հատով իրացման ժամանակ։
(17.2-րդ կետը լրաց. 21.12.23 N 2299-Ն)
17.3. Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկությունը՝
1) չպետք է պարունակի որևէ տերմին, նկարագրություն, նշան, խորհրդանիշ կամ այլ նշում, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստեղծում են թյուր տպավորություն այն մասին, որ տվյալ ծխախոտային արտադրատեսակը պակաս վնասակար է, քան մյուս ծխախոտային արտադրատեսակները, այդ թվում՝ այնպիսի բառեր ու բառակապակցություններ, ինչպիսիք «խեժի ցածր պարունակությամբ», «թեթև», «շատ թեթև», «փափուկ», «էքստրա» «ուլտրա», բառերը, նշաններն ու խորհրդանիշներ, որոնց շնորհիվ ծխախոտային արտադրատեսակն ասոցացվում է սննդամթերքի (սննդային հավելման) հետ կամ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստեղծում են թյուր տպավորություն այն մասին, որ ծխախոտային արտադրատեսակն ունի սննդամթերքի (սննդային հավելման) համ, այդպիսի բառերի նույնարմատ բառերը, այդպիսի բառերի օտարալեզու անալոգները, ինչպես նաև այնպիսի բառերի անալոգներ, որոնք օտար լեզուներից տառադարձվում են հայերենով.
2) չպետք է պարունակի սննդամթերքի, դեղամիջոցների, դեղաբույսերի պատկերներ, ինչպես նաև բառեր կամ բառակապակցություններ, որոնց շնորհիվ ծխախոտային արտադրատեսակն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ասոցացվում է սննդամթերքի, դեղամիջոցի կամ դեղաբույսի հետ։
(17.3-րդ կետը լրաց. 21.12.23 N 2299-Ն)
17.4. Չի թույլատրվում սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղել ծխախոտային արտադրատեսակների ծխի մեջ խեժի, նիկոտինի ու ածխածնի մենօքսիդի պարունակության վերաբերյալ քանակական ցուցանիշներ, ինչպես նաև տեղեկություն, որը պարունակում է պնդումներ այն մասին, որ՝
1) տվյալ ծխախոտային արտադրատեսակի (ծխախոտային արտադրատեսակի տեսակի) օգտագործումը նվազեցնում է ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետ կապված հիվանդությունների առաջացման վտանգը.
2) տվյալ ծխախոտային արտադրատեսակը (ծխախոտային արտադրատեսակի տեսակը) պակաս վտանգավոր է առողջության համար, քան մյուս ծխախոտային արտադրատեսակները (ծխախոտային արտադրատեսակների մյուս տեսակները).
3) տվյալ ծխախոտային արտադրատեսակի (ծխախոտային արտադրատեսակի տեսակի) օգտագործման հետ կապված հիվանդությունների առաջացման վտանգը նվազեցված է ծխախոտային արտադրատեսակի օգտագործման ժամանակ առաջացող նյութի առկայության (բացակայության, ցածր պարունակության) շնորհիվ։
(17.4-րդ կետը լրաց. 21.12.23 N 2299-Ն)
17.5. Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկությունը պետք է զետեղվի հստակ, հասկանալի, դյուրընթեռնելի, չմաքրվող, կլիմայական գործոնների ազդեցության նկատմամբ կայուն տառերով կամ պայմանանշաններով։ Ընդ որում, սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա տեղեկություն զետեղելու միջոցներն ու եղանակները պետք է լինեն այնպիսին, որ ապահովվի այդ տեղեկության պահպանվածությունը ծխախոտային արտադրանքի տեղափոխման, պահպանման և իրացման ժամանակ։
(17.5-րդ կետը լրաց. 21.12.23 N 2299-Ն)
17.6. Սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկությունը, բացառությամբ ծխախոտային արտադրանքի անվանման, պետք է տեղադրված լինի այնպես, որ սպառողական փաթեթվածքը բացելիս մակագրությունների ամբողջականությունը չխախտվի։
(17.6-րդ կետը լրաց. 21.12.23 N 2299-Ն)
17.7. Սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկությունը չպետք է տպագրվի փաթեթավորման թափանցիկ թաղանթի կամ արտաքին փաթեթավորման որևէ այլ նյութի վրա, ծածկված լինի տպագրված այլ տեղեկությամբ և կարող է մասամբ ծածկվել դրոշմանիշներով՝ բացառությամբ սպառողական փաթեթվածքի դիմային կողմի։
(17.7-րդ կետը լրաց. 21.12.23 N 2299-Ն)
17.8. Սույն տեխնիկական կանոնակարգի 17-րդ կետով նախատեսված՝ ծխախոտային արտադրանքի վերաբերյալ տեղեկությունը զետեղվում է հայերենով, իսկ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ նաև այլ լեզուներով, իսկ արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի), ներմուծողի կամ հսկող կազմակերպության անվանման, ինչպես նաև ծխախոտային արտադրանքի անվանման վերաբերյալ տեղեկությունը կարող է կրկնվել նաև այլ լեզուներով։ Գրանցված ապրանքային նշանում կամ արդյունաբերական նմուշում ներառվող տեքստը զետեղվում է գրանցման լեզվով։
(17.8-րդ կետը լրաց. 21.12.23 N 2299-Ն)
18. Ծխախոտային արտադրանքի յուրաքանչյուր սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացում է զետեղվում։
(18-րդ կետը լրաց. 29.03.19 N 297-Ն, խմբ. 08.08.19 N 1040-Ն, 29.04.21 N 675-Ն, 21.12.23 N 2299-Ն)
19. Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումը պետք է՝
1) տեղադրվի ծխախոտային արտադրատեսակի սպառողական փաթեթվածքի դիմային ու հակառակ հիմնական կողմերի վերին հատվածներում։ Ծխախոտային արտադրատեսակի սպառողական փաթեթվածքի հակառակ հիմնական կողմի վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումը, դրոշմանիշով ծածկվելու կամ սպառողական փաթեթվածքը սովորական ձևով բացելիս վնասվելու դեպքում, տեղադրվում է ստորին հատվածում.
2) զբաղեցնի այդ կողմերի մակերեսի առնվազն 50 տոկոսը։
(19-րդ կետը փոփ., խմբ. 29.03.19 N 297-Ն, լրաց., փոփ. 29.04.21 N 675-Ն, խմբ. 21.12.23 N 2299-Ն)
19.1. Ծխախոտային արտադրատեսակի սպառողական փաթեթվածքի դիմային հիմնական կողմի վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացման տեքստը զետեղվում է հայերենով:
(19.1-ին կետը լրաց. 21.12.23 N 2299-Ն)
19.2. Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումները զետեղվում են ծխախոտային արտադրանքի՝ հավասար քանակությամբ սպառողական փաթեթվածքների վրա։
(19.2-րդ կետը լրաց. 21.12.23 N 2299-Ն)
20. Հայաստանի Հանրապետությունում սպառողների բողոքներն ընդունող կազմակերպության մասին տեղեկատվությունը թույլատրվում է զետեղել տուփի ներսում` կարդալու համար հարմար տեղում (եթե արտադրողը գտնվում է այլ երկրում):
21. Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզների (Ձև N 3) տարալուծումը (այսուհետ՝ նախազգուշացումներ) կազմում է առնվազն 300 ԴիՓիԱյ (300 dpi)։
(21-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն, խմբ. 08.08.19 N 1040-Ն, 21.12.23 N 2299-Ն)
22. Նախազգուշացման չափերն այնպես են ընտրվում, որ նախազգուշացման մակերեսը կազմի սպառողական փաթեթվածքի յուրաքանչյուր հիմնական կողմի առնվազն 50 տոկոսը և նախազգուշացման գունավոր նկարը կամ լուսապատկերը և տեքստը զբաղեցնեն դրանց համար նախատեսված մակերեսի հնարավոր առավելագույն մասը։ Ընդ որում, թույլատրվում է զետեղվող գունավոր նկարի կամ լուսապատկերի և տեքստի համաչափության 20 տոկոսից ոչ ավելի փոփոխություն՝ հաստատված նախազգուշացումների էսքիզների համաչափության նկատմամբ, բացառությամբ, այն դեպքի, երբ սպառողական փաթեթվածքի հիմնական կողմերի դիմերեսի կամ դարձերեսի` լայնության նկատմամբ բարձրության հարաբերակցությունը 1,92-ից ավելին է։ Նախազգուշացման գունավոր նկարը կամ լուսապատկերը և տեքստը տեղադրվում են Պանտոն 448 Սի (Pantone 448С) գույնին համապատասխան գույնով ծածկված մակերեսի վրա:
(22-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն, խմբ. 21.12.23 N 2299-Ն)
23. Նախազգուշացման գունավոր նկարը կամ լուսապատկերը և տեքստը հավասարաչափ բաշխվում են ամբողջ մակերեսով, որտեղ այն տեղադրվում է, տեքստը զետեղվում է սպիտակ գույնի մեծատառերով, թավ, հստակ, ՂԷԱ Գրապալատ (GHEA Grapalat) տառատեսակով, որի չափը պետք է մեծացվի այնքան, որ ամենաերկար տողը հասնի զետեղման հատվածի եզրին, եթե դա հնարավոր է: Միջտողային տարածությունը չպետք է գերազանցի տառատեսակի բարձրությունը:
(23-րդ կետը փոփ., լրաց. 29.03.19 N 297-Ն, խմբ. 21.12.23 N 2299-Ն)
23.1. Այն դեպքում, երբ սպառողական փաթեթվածքը սովորական ձևով բացելիս խախտվում է նախազգուշացման տեքստի ամբողջականությունը, ապա տեքստը (պատռվող բառը) կարող է տեղափոխվել պատռման գծի ստորին հատված՝ հորիզոնական նախազգուշացման կենտրոնի ուղղության հետ հավասարեցմամբ: Սպառողական փաթեթվածքի դարձերեսի հիմնական կողմում զետեղված նախազգուշացումը կարող է մասնակիորեն փակվել դրոշմանիշով:
(23.1-ին կետը լրաց. 21.12.23 N 2299-Ն)
24. Ծխախոտահումքը պետք է պահվի չոր, մաքուր, լավ օդափոխվող, ամբարային վնասատուներով չվարակված պահեստներում, որոնց հատակը պետք է լինի փայտե` առանց ճեղքերի։ Եթե հատակը փայտե չէ, ապա կապոցներն ու հակերը պետք է դասավորվեն փայտե տախտակամածի վրա։
25. Ծխախոտային արտադրանքը պետք է պահվի հողի մակերևույթից բարձր հատակ ունեցող չոր, մաքուր, (60±10)% օդի հարաբերական խոնավություն ունեցող շենքերում և դասավորված լինի շենքի հատակից առնվազն 10 սմ բարձր։
(25-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն, խմբ. 08.08.19 N 1040-Ն)
VI. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
26. Սույն տեխնիկական կանոնակարգին ծխախոտային արտադրատեսակների համապատասխանությունն ապահովվում է դրա անվտանգության պահանջների, տեխնիկական կանոնակարգի N 4 աղյուսակով ներկայացված ստանդարտների անվանացանկում ներառված ստանդարտների կիրառմամբ և անմիջական կատարմամբ:
(26-րդ կետը խմբ. 29.03.19 N 297-Ն)
27. Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների փորձարկման մեթոդները և չափումները սահմանվում են տեխնիկական կանոնակարգի N 4 աղյուսակում ներառված ստանդարտներով՝
Աղյուսակ N 4
1. |
ՀՍՏ 294-2008 (ԻՍՕ 10315:2000 MOD) |
Սիգարետներ. Ծխի խտուցքում նիկոտինի պարունակության որոշում. Գազաքրոմատագրման մեթոդ |
2. |
ՀՍՏ 325-2010 (ԻՍՕ 8454:2007 MOD) |
Սիգարետներ. Սիգարետի ծխի գազային ֆազում ածխածնի մոնօքսիդի պարունակության որոշում (NDIR մեթոդ) |
3. |
ՀՍՏ ԻՍՕ 4387-2008 |
Ընդհանուր և նիկոտին չպարունակող չոր նյութի որոշում սովորական ծխեցնող մեքենայով |
4. |
ԳՕՍՏ ԻՍՕ 3308-2015 |
Լաբորատոր սովորական մեքենա սիգարետների ծխեցման համար (ծխեցնող մեքենա). |
5. |
ԳՕՍՏ ԻՍՕ 3402-2003 |
Ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ. |
6. |
ԳՕՍՏ 30622.1-2003 |
Սիգարետներ. Ջրի պարունակության որոշումը ծխի խտուցքում. |
7. |
ՀՍՏ ԻՍՕ 12863-2014 |
Սիգարետների բոցավառման հակվածության գնահատման ստանդարտ փորձարկման մեթոդ |
8. |
ՀՍՏ ԻՍՕ 16055-14 (ԻՍՕ 16055:2012 IDT) |
Ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ. |
9. |
ԳՕՍՏ 31632-2012 |
Սիգարետներ. Նմուշառում |
10. |
ՉԻՄ 01-2009 |
Բարակ կտրված ծխախոտի և ծխամորճի ծխախոտի լայնության չափման իրականացման մեթոդիկա |
11. | ՉԻՄ 02-2009 | Սիգարների և սիգարիլաների հաստության չափման իրականացման մեթոդիկա |
12. | ԳՕՍՏ 6824-96 Գլիցերին թորած |
Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
13. | ԳՕՍՏ 8072-77 Ֆերմենտացված
ծխախոտի հումք |
Տեխնիկական պայմաններ |
14. |
ԳՕՍՏ 26996-86 Պոլիպրոպիլեն և պրոպիլենի համապոլիմերներ |
Տեխնիկական պայմաններ |
15. |
ՀՍՏ 408-2021 |
Նիկոտին պարունակող արտադրանք․ Տաքացվող ծխախոտով արտադրատեսակներ. Տեխնիկական պայմաններ |
(աղյուսակը լրաց. 29.04.21 N 675-Ն, 21.12.23 N 2299-Ն)
(27-րդ կետը խմբ. 29.03.19 N 297-Ն, լրաց. 29.04.21 N 675-Ն, 21.12.23 N 2299-Ն)
VII. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
28. Սույն տեխնիկական կանոնակարգին ծխախոտային արտադրանքի համապատասխանության գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Համապատասխանության գնահատման ընթացակարգերը սահմանելու մասին» N 56-Ն որոշմամբ հաստատված հայտարարագրման Ա1, Ա2, Գ1, Գ2, Դ, Դ1 ընթացակարգերից որևէ մեկի միջոցով:
(28-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն)
29. Ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի և փոխադրական փաթեթավորման վրա կամ ապրանքաուղեկից փաստաթղթերում համապատասխանության ազգային նշանը դրվում է Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մարտի 14-ի «Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի նմուշը (նկարագիրը), կիրառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 9-ի N 1281-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 337-Ն որոշմամբ սահմանված կարգով` արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի կողմից:
(29-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն, 21.12.23 N 2299-Ն)
30. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան ծխախոտային արտադրանքի հայտարարագրման համար ապացուցողական նյութեր են՝
1) սպառողական փաթեթվածքի նմուշը կամ ներդիր թերթիկը.
2) համապատասխանության գնահատման նշանակված մարմնի կողմից կատարված սիգարետների փորձարկումների արձանագրությունները, որոնցով հավաստվում է մեկ սիգարետի ծխում նիկոտինի ու խեժի պարունակությունը և մեկ ֆիլտրով սիգարետի ծխում ածխածնի օքսիդի պարունակության համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ կետով սահմանված պահանջներին:
(30-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն, 21.12.23 N 2299-Ն)
31. Արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի ընտրությամբ կարող են ընդգրկվել այլ փաստաթղթեր, որոնք վերջինիս համար հիմք են ծառայում սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ծխախոտային արտադրանքի համապատասխանությունը հայտարարագրելու համար, այդ թվում՝ որակի կառավարման համակարգի սերտիֆիկատը:
(31-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն)
32. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը կարող է համապատասխանության հայտարարագիր ընդունել թողարկվող յուրաքանչյուր անվանման ծխախոտային արտադրատեսակի կամ մեկ տեսակի ծխախոտային արտադրատեսակի ամբողջ տեսականու համար:
(32-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն)
33. Համապատասխանության հայտարարագիրը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը՝
1) արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի անվանումը և գտնվելու վայրը (կամ բնակության վայրը) և ստորագրությունը.
2) սպառողական փաթեթվածքի և (կամ) ներդիր-թերթիկի վրա նշված հետևյալ տեղեկատվությունները՝
ա. ծխախոտային արտադրատեսակը,
բ. ծխախոտահումքի կամ ծխախոտային արտադրատեսակի անվանումը կամ ծխախոտային արտադրանքի անվանումները,
գ. սիգարետների համար ֆիլտրի առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև նիկոտինի ու խեժի պարունակությունը մեկ սիգարետի ծխում պարունակությունը մեկ ֆիլտրով սիգարետի ծխում.
3) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ հայտարարություն, որին պետք է համապատասխանի արտադրանքը՝ ներառյալ հղումներ փոխկապակցված ազգային ստանդարտներին և իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգերին.
4) հղում սահմանված պահանջներին համապատասխանության ապացույց հանդիսացող մասնագրերին (դրանց կիրառման դեպքում).
5) հայտարարագրի ձևակերպման ամսաթիվը.
6) համապատասխանության գնահատման ընթացակարգ իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմնի անվանումը, հասցեն և (անհրաժեշտության դեպքում) նույնականացման կոդը.
7) համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը։
(33-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն, 21.12.23 N 2299-Ն)
34. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը՝ ստորագրվելու օրվանից չպետք է գերազանցի երեք տարին:
VIII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
35. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ծխախոտային արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(35-րդ կետը փոփ. 29.03.19 N 297-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Ձև N 1
ԾԽԱԽՈՏԻ ՏՈՒՓԻ ՎՐԱ ԾԽԵԼՈՒ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԻԿՈՏԻՆԻ, ԽԵԺԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՔՍՏԵՐԻ ԶԵՏԵՂՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ
(ձևն ուժը կորցրել է 21.12.23 N 2299-Ն)
Ձև N 2
ԲԼՈԿԻ ՎՐԱ ԾԽԵԼՈՒ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԻԿՈՏԻՆԻ, ԽԵԺԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՔՍՏԵՐԻ ԶԵՏԵՂՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ
(ձևն ուժը կորցրել է 21.12.23 N 2299-Ն)
Ձև N 3
(ձևը լրաց. 21.12.23 N 2299-Ն)
Ձև N 4
(ձևը լրաց. 21.12.23 N 2299-Ն)
(հավելվածը լրաց. 25.05.17 N 558-Ն, փոփ., լրաց., խմբ. 29.03.19 N 297-Ն, խմբ. 08.08.19 N 1040-Ն, խմբ., փոփ., լրաց. 29.04.21 N 675-Ն, փոփ. 31.03.22 N 410-Ն, խմբ., փոփ., լրաց. 21.12.23 N 2299-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.12.2023, N 2299-Ն | 26.06.2024, N 219-Ն | |
31.03.2022, N 410-Ն | 01.04.2022, N 219-Ն | |
29.04.2021, N 675-Ն | 01.01.2022, N 219-Ն | |
08.08.2019, N 1040-Ն | 29.08.2019, N 219-Ն | |
29.03.2019, N 297-Ն | 11.04.2019, N 219-Ն | |
25.05.2017, N 558-Ն | 17.06.2017, N 219-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|