Գլխավոր տեղեկություն
Համար
N 2098-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 13.06.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
11.06.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 2098-Ա

«11» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ն.ՉԱՐԲԱԽ Հ.165 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սիմոն Սարգսյանի լ/ա Գագիկ Սարգսյանի դիմումը՝ Ներքին Չարբախ հ.165 hասցեում գտնվող, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 28.10.2021թ. հ.8445 վկայագրով Սիմոն Սարգսյանին փոխանցված հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից տրված 14.06.2021թ. հ.Հ-7413 և 30.09.2021թ. հ.Հ-13390 արխիվային տեղեկանքները, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված 25.04.2013թ. հ.22/01-Ս2247 տեղեկանքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 28.10.2021թ. հ.8445 վկայագիրը:

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ներքին Չարբախ հ.165 հասցեի հողամասի փաստացի մակերեսը կազմում է 8500.0քմ:

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և համաձայն ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ 8500.0քմ մակերեսով հողամասը գտնվում է 12-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-16522-24 եզրակացությունը.

1. Սահմանել, որ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 28.10.2021թ. հ.8445 վկայագրով Սիմոն Սարգսյանին փոխանցված Ներքին Չարբախ հ.165 հասցեում գտնվող հողամասի /խաղողի այգի/ սահմանները որոշվում են 8500քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան