ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2282-Ա |
«20» հունիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը.
1. Համաձայնություն տալ՝
1) Երևանի քաղաքապետարանի 2024 թվականի կարիքների համար Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Անդրանիկի փողոցի վերջնամասում պոմպակայանի կառուցման, Երևան քաղաքի փողոցների ասֆալտ-բետոնյա ծածկի փոսային նորոգման, Երևան քաղաքի Աջափնյակ-Դավթաշեն, Կենտրոն-Նորք-Մարաշ, Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների մանկապարտեզներում հրատապ լուծում պահանջող շինարարական և Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում ոռոգման նոր համակարգի և պոմպակայանի կառուցման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների մատուցման պարտավորության ձեռքբերման ընթացակարգը «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու ձևով իրականացնելուն.
2. Հրավերը տրամադրել միայն պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտում նշված անձին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ վրա:
4. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|