Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-152-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2009-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.08/34(700) Հոդ.787
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.06.2009
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի հունիսի 11-ին

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի 8-րդ հոդվածը «հոդվածով» բառից հետո լրացնել «, բացառությամբ 7 հոդվածի «ժթ» ենթակետի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «, բացառությամբ 7 հոդվածի «ժթ» ենթակետով նախատեսված գործունեության դեպքում» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 59.3-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է` ամսվա ընթացքում իրացված գազի ընդհանուր ծավալի նկատմամբ մեկ մետր խորանարդ գազի հաշվով 20 դրամ հաշվարկային դրույքաչափ կիրառելով: Հաշվարկային դրույքաչափով հաստատագրված վճարի հաշվարկման համար ամսվա ընթացքում իրացված գազի ծավալը չի կարող պակաս լինել ամսվա ընթացքում ստացված գազի ծավալի 87.5 տոկոսից:

Ստացված գազի ծավալը չափող հաշվիչ հանգույցի տվյալները հարկային մարմնի պաշտոնատար անձը կարող է վերցնել գազալցման կայանի աշխատանքային ժամերին և հաշվիչի վրա դնել դրոշմակնիք.»:

 

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 59.4-րդ և 59.5-րդ հոդվածները:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 59.6-րդ հոդվածով.

 

«Հոդված 59.6. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի նվազագույն ամսական չափը

 

Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի նվազագույն ամսական չափը յուրաքանչյուր գազալցման կայանի համար չի կարող պակաս լինել`

Երևան քաղաքում գտնվող գազալցման կայանի համար` 1500000 դրամ,

Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում գտնվող գազալցման կայանների համար` 1125000 դրամ,

այլ վայրերում գտնվող գազալցման կայանների համար` 900000 դրամ:»:

 

Հոդված 6. Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը «մեծությունը» բառից առաջ լրացնել «, ինչպես նաև 7 հոդվածի «ժթ» ենթակետում նշված գործունեության հաստատագրված վճարի չափի» բառերով, իսկ «մեծությունից» բառից հետո` «(հաստատագրված վճարի չափից)» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման ամսվան հաջորդող ամսվա մեկից:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 30

Երևան

ՀՕ-152-Ն