Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 153
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
31.10.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
31.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 2023 թվականի

թիվ 153

քաղ. Մոսկվա

 

ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ենթադիրքերը՝ թիվ 1 հավելվածի համաձայն.

բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել դիրքեր՝ թիվ 2 հավելվածի համաձայն.

գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ թիվ 3 հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Վ. Նազարենկո

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2023 թվականի հոկտեմբերի 31-ի

թիվ 153 որոշման

 

ԵՆԹԱԴԻՐՔԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորը

3105 30 000 0

- դիամոնիումի հիդրոֆոսֆատ (դիամոնիումի ֆոսֆատ)

-

3105 40 000 0

- ամոնիումի դիհիդրոֆոսֆատ (մոնոամոնիումի ֆոսֆատ) և դրա ու դիամոնիումի հիդրոֆոսֆատի (դիամոնիումի ֆոսֆատի) խառնուրդները

-

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2023 թվականի հոկտեմբերի 31-ի

թիվ 153 որոշման

 

ԴԻՐՔԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորը

3105 30 000

- դիամոնիումի հիդրոֆոսֆատ (դիամոնիումի ֆոսֆատ)՝

 

3105 30 000 1

- - դիամոնիումի հիդրոֆոսֆատ (դիամոնիումի ֆոսֆատ)՝ 99 % զանգվածային բաժնից ոչ պակաս մաքրությամբ՝ 52 % զանգվածային բաժնից ոչ պակաս, սակայն 54% զանգվածային բաժնից ոչ ավելի ֆոսֆորի պարունակությամբ՝ Р2О5-ի վերահաշվարկով, և 20 % զանգվածային բաժնից ոչ պակաս, սակայն 22 % զանգվածային բաժնից ոչ ավելի ազոտի պարունակությամբ՝ 1 մմ–ից ոչ ավելի չափով մասնիկների 95%-ից ոչ պակաս զանգվածային բաժնով

 

3105 30 000 9

- - այլ

-

3105 40 000

- ամոնիումի դիհիդրոֆոսֆատ (մոնոամոնիումի ֆոսֆատ) և դրա ու դիամոնիումի հիդրոֆոսֆատի (դիամոնիումի ֆոսֆատի) խառնուրդները՝

 

3105 40 000 1

- - ամոնիումի դիհիդրոֆոսֆատ (մոնոամոնիումի ֆոսֆատ)՝ 99 % զանգվածային բաժնից ոչ պակաս մաքրությամբ, և դիամոնիումի հիդրոֆոսֆատով (դիամոնիումի ֆոսֆատով) խառնուրդներ, որոնք պարունակում են 99.% զանգվածային բաժնից ոչ պակաս ամոնիումի դիհիդրոֆոսֆատ (մոնոամոնիումի ֆոսֆատ)՝ 60 % զանգվածային բաժնից ոչ պակաս, սակայն 62 % զանգվածային բաժնից ոչ ավելի ֆոսֆորի պարունակությամբ՝ Р2О5-ի վերահաշվարկով, և 11 % զանգվածային բաժնից ոչ պակաս, սակայն 13 % զանգվածային բաժնից ոչ ավելի ազոտի պարունակությամբ՝ 1 մմ–ից ոչ ավելի չափով մասնիկների 95%-ից ոչ պակաս զանգվածային բաժնով

 

3105 40 000 9

- - այլ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2023 թվականի հոկտեմբերի 31-ի

թիվ 153 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով)

3105 30 000 1

- - դիամոնիումի հիդրոֆոսֆատ (դիամոնիումի ֆոսֆատ)՝ 99.% զանգվածային բաժնից ոչ պակաս մաքրությամբ՝ 52 % զանգվածային բաժնից ոչ պակաս, սակայն 54 % զանգվածային բաժնից ոչ ավելի ֆոսֆորի պարունակությամբ՝ Р2О5-ի վերահաշվարկով, և 20 % զանգվածային բաժնից ոչ պակաս, սակայն 22 % զանգվածային բաժնից ոչ ավելի ազոտի պարունակությամբ՝ 1 մմ-ից ոչ ավելի չափով մասնիկների 95 %-ից ոչ պակաս զանգվածային բաժնով

6,5

3105 30 000 9

- - այլ

6.5

3105 40 000 1

- - ամոնիումի դիհիդրոֆոսֆատ (մոնոամոնիումի ֆոսֆատ)՝ 99 % զանգվածային բաժնից ոչ պակաս մաքրությամբ, և դիամոնիումի հիդրոֆոսֆատով (դիամոնիումի ֆոսֆատով) խառնուրդներ, որոնք պարունակում են 99 % զանգվածային բաժնից ոչ պակաս ամոնիումի դիհիդրոֆոսֆատ (մոնոամոնիումի ֆոսֆատ)՝ 60 % զանգվածային բաժնից ոչ պակաս, սակայն 62 % զանգվածային բաժնից ոչ ավելի ֆոսֆորի պարունակությամբ՝ Р2О5-ի վերահաշվարկով, և 11 % զանգվածային բաժնից ոչ պակաս, սակայն 13 % զանգվածային բաժնից ոչ ավելի ազոտի պարունակությամբ՝ 1 մմ-ից ոչ ավելի չափով մասնիկների 95%-ից ոչ պակաս զանգվածային բաժնով

6,5

3105 40 000 9

- -այլ

6,5

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան