Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 165
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.11.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
14.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2023 թվականի

թիվ 165

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 35-րդ և 48-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 3 հավելվածի 3-րդ կետում, թիվ 4 հավելվածի 3-րդ կետում, թիվ 5 հավելվածի 3-րդ կետի առաջին պարբերությունում, թիվ 6 հավելվածի 3-րդ կետում, թիվ 7 հավելվածի 4-րդ կետի առաջին պարբերությունում, թիվ 8 հավելվածի 3-րդ կետում, թիվ 9 հավելվածի 5-րդ կետի առաջին պարբերությունում, թիվ 10 հավելվածի 3-րդ կետում, թիվ 11 հավելվածի 3-րդ կետի առաջին պարբերությունում, թիվ 12 հավելվածի 2-րդ կետի առաջին պարբերությունում, թիվ 14 հավելվածի 5-րդ կետում, թիվ 15 հավելվածի 4-րդ կետում, թիվ 16 հավելվածի 4-րդ կետում, թիվ 18 հավելվածի 3-րդ կետում, թիվ 19 հավելվածի 3-րդ կետի առաջին պարբերությունում և թիվ 20 հավելվածի 4-րդ կետի առաջին պարբերությունում «Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման համար լիցենզիա ստանալու մասին հայտի ձևակերպման ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշմամբ հաստատված այդպիսի լիցենզիայի ձևակերպմանն առնչվող հրահանգին» բառերը փոխարինել «Ապրանքների առանձին տեսակների արտահանման կամ ներմուծման համար լիցենզիա ստանալու մասին հայտերի ձևակերպմանն ու այդպիսի լիցենզիաների ձևակերպմանն առնչվող հրահանգին (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 125 որոշմամբ հաստատված՝ ապրանքների միասնական ցանկում ներառված այն ապրանքների, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ, արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման կանոնների թիվ 1 հավելված)» բառերով։

2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումները՝ հավելվածի համաձայն սահմանված ցանկով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց ոչ շուտ, քան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի «Ապրանքների միասնական ցանկում ներառված այն ապրանքների, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ, արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման կանոնները հաստատելու մասին» թիվ 125 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝

Վ. Նազարենկո

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի

նոյեմբերի 14-ի թիվ 165 որոշման

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիսյի ուժը կորցրած ճանաչված որոշումների

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի «Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիա ստանալու հայտի ձևակերպման և այդպիսի լիցենզիայի ձևակերպման մասին» հրահանգի և «Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման թույլտվության ձևակերպման մասին» հրահանգի մասին» թիվ 199 որոշումը։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 250 որոշումը։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հունիսի 16-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 66 որոշումը։

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 19-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման մասին» թիվ 34 որոշման 1-ին և 2-րդ կետերը։

5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող շիկագլոցված գլանվածքի մասով հատուկ քվոտայի սահմանման միջոցով հատուկ պաշտպանական միջոց կիրառելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 137 որոշման 4-րդ կետը։

6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի ապրիլի 27-ի «Սերբիայի Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներ ներմուծվող ապրանքների առանձին տեսակների մասով սակագնային քվոտաների՝ 2021 թվականի ծավալները սահմանելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 53 որոշման 3-րդ կետը։

7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի հունիսի 28-ի «Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 95 որոշման հավելվածի 2-րդ կետը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: