Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 137
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.09.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2023 թվականի

թիվ 137

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի ԹԻՎ 142 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-4-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի «Ապրանքների հայտարարագրի օգտագործմամբ՝ փոխադրողի կողմից որպես էքսպրես-բեռ առաքվող ապրանքների մաքսային հայտարարագրման մասին» թիվ 142 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի ապրիլի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի

թիվ 137 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշման մեջ կատարվող

 

1. Նախաբանում «և 4-րդ կետով» բառերը փոխարինել «և 1-4-րդ կետերով» բառերով։

2. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխության (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը։»։

3. Նշված որոշմամբ հաստատված՝ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտումը լրացնելու կարգի 19-րդ կետի յոթերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Մինչև ապրանքների բացթողումը՝ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի գրանցման համարի տակ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից նշվում է ԷԲԱՀՃ-ը ներկայացնելու ամսաթիվն ու ժամը, իսկ ապրանքների բացթողումից հետո՝ նշվում է ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին դիմումի գրանցման ամսաթիվը, կամ ԷԲԱՀՃ-ը ներկայացնելու ամսաթիվն այն դեպքում, երբ նման դիմում չի ներկայացվում։»։

4. Լրացնել էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխության (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման՝ հետևյալ բովանդակությամբ կարգով՝

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի

թիվ 142 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխության (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը սահմանում է էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրում (այսուհետ՝ ԷԲԱՀ) հայտագրված տեղեկությունների փոփոխության (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կանոնները։

2. ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխության (լրացման) համար կիրառվում է էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտում (այսուհետ՝ ԷԲԱՀՃ)՝ բացառությամբ սույն կարգի 29-րդ հոդվածի երրորդ պարբերության մեջ նշված դեպքի։

ԷԲԱՀՃ-ը լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ հաստատված` էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտումը լրացնելու կարգին համապատասխան (այսուհետ՝ ԷԲԱՀՃ-ը լրացնելու կարգ)։

ԷԲԱՀՃ-ը ներկայացվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով։

Թույլատրվում է ԷԲԱՀՃ-ը ներկայացնել թղթային կրիչով փաստաթղթի տեսքով հետևյալ դեպքերում՝

մաքսային մարմին էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ն ընդունելու համար տեխնիկական հնարավորության բացակայությունը.

սույն կարգի 44-րդ կետին համապատասխան՝ ԷԲԱՀՃ-ը թղթային կրիչով փաստաթղթի տեսքով կազմելու անհրաժեշտությունը։

3. ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերը ներկայացվում են մաքսային մարմին իր հարցումով այն դեպքում, երբ այդ փաստաթղթերի մասին տեղեկությունները և (կամ) տեղեկությունները դրանցից չեն կարող ստացվել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան (այսուհետ՝ Օրենսգիրք)։

Փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով կամ թղթային կրիչով փաստաթղթերի տեսքով (պայմանավորված այն բանով, թե ինչ տեսքով է ներկայացվել ԷԲԱՀՃ-ն)։

4. ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխության (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունները կատարվում են Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) տարածքում, որի մաքսային մարմնում է գրանցված այն ԷԲԱՀ-ը, որում կատարվում են փոփոխությունները (լրացումները)։

5. ԷԲԱՀՃ-ը մաքսային մարմին ներկայացնելն իրականացվում է մաքսային ներկայացուցչի կողմից։

6. ԷԲԱՀՃ-ը ներկայացնելու, գրանցելու, գրանցման մերժումը ձևակերպելու, մինչև ապրանքների բացթողումը ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին պահանջն ուղարկելու (այսուհետ՝ պահանջ) հետ կապված մաքսային գործառնությունների մասին տեղեկությունները, ապրանքների բացթողումից հետո ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին որոշումներն արձանագրվում են՝ օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը։

 

II. Մաքսային ներկայացուցչի դիմումով՝ մաքսային մարմնի թույլտվությամբ մինչև ապրանքների բացթողումը ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխության (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը

 

7. Մաքսային ներկայացուցչի հիմնավորող դիմումի (այսուհետ՝ դիմում) հիման վրա՝ մինչև ապրանքների բացթողումը ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունը (լրացումը) (այդ թվում՝ այն տեղեկությունները հայտագրելու կամ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունները ճշտելու անհրաժեշտության դեպքում, որոնք իրենց բնույթով կարող են հայտնի չլինել մաքսային ներկայացուցչին ԷԲԱՀ-ը ներկայացնելու պահի դրությամբ նախնական մաքսային հայտարարագրման ժամանակ՝ Օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան) իրականացվում է մաքսային մարմնի թույլտվությամբ։

8. Դիմումով ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխությունը (լրացումը) իրականացվում է՝ միաժամանակ պահպանելով Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետում նշված պայմանները և սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված պայմանը։

ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխությունը (լրացումը) չի կարող հանգեցնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի երրորդ և չորրորդ պարբերությունների և «բ» ենթակետի դրույթները չկատարելուն։

9. Մինչև ապրանքների բացթողումը՝ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար մաքսային ներկայացուցիչը լրացված ԷԲԱՀՃ-ի տեսքով դիմում է ներկայացնում այն մաքսային մարմին, որում գրանցված է ԷԲԱՀ-ը:

10. Մաքսային մարմինն արձանագրում է ԷԲԱՀՃ-ը ներկայացնելու ամսաթիվը և ժամը։

ԷԲԱՀՃ-ը էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացվելու դեպքում մաքսային մարմինը էլեկտրոնային եղանակով մաքսային ներկայացուցչին է ուղարկում ԷԲԱՀՃ-ը ներկայացնելու ամսաթվի և ժամի մասին տեղեկությունները։

ԷԲԱՀՃ-ը թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացվելու դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը (այսուհետ՝ պաշտոնատար անձ) ԷԲԱՀՃ-ում նշում է այն ներկայացնելու ամսաթիվը և ժամը՝ ԷԲԱՀՃ-ը լրացնելու կարգի 19-րդ կետի յոթերորդ պարբերությանը համապատասխան։

11. Սույն կարգի 2-5-րդ և 7-9-րդ կետերի դրույթները պահպանելու դեպքում մաքսային մարմինը Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով (իսկ ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում՝ 6-րդ կետով) սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետի սահմաններում գրանցում է ԷԲԱՀՃ-ը։

Սույն կարգի 2-5-րդ և 7-9-րդ կետերի դրույթները չպահպանելու դեպքում մաքսային մարմինը Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով (իսկ ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում՝ 6-րդ կետով) սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետի սահմաններում մերժում է ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխությունը (լրացումը)՝ ԷԲԱՀՃ-ի գրանցման մերժումը ձևակերպելու միջոցով (նշելով մերժման մասին որոշումն ընդունելու պատճառները, օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով ամսաթիվը և hh:mm (ժամեր և րոպեներ) ձևաչափով ժամանակը)։

12. Մաքսային մարմնի կողմից ԷԲԱՀՃ-ի գրանցումն իրականացվում է դրան գրանցման համար տրամադրելու միջոցով, որը ձևավորվում է ԷԲԱՀՃ-ի լրացման կարգի 19-րդ կետի երկրորդ-վեցերորդ պարբերություններով սահմանված կարգով։

ԷԲԱՀՃ-ն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացվելու դեպքում մաքսային մարմինը էլեկտրոնային եղանակով մաքսային ներկայացուցչին է ուղարկում Է այդ ԷԲԱՀՃ-ը գրանցելու ամսաթվի և ժամի, ինչպես նաև գրանցման համարի մասին տեղեկությունները։

ԷԲԱՀՃ-ը թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացվելու դեպքում մաքսային մարմինը ԷԲԱՀՃ-ի «А» վանդակում դրա գրանցման մասին նշում է կատարում՝ ԷԲԱՀՃ-ի լրացման կարգի 19-րդ կետին համապատասխան։

13. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված ԷԲԱՀՃ-ի գրանցման մերժումը ձևակերպվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով։

Մաքսային ներկայացուցչի կողմից ԷԲԱՀՃ-ի գրանցման մերժումը ստանալու ամսաթվի և ժամի մասին տեղեկություններն իր կողմից էլեկտրոնային ձևաչափով ուղարկվում են մաքսային մարմին։ Հայաստանի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետությունում մաքսային ներկայացուցչի կողմից նշված տեղեկությունները չեն ուղարկվում։

14. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացված ԷԲԱՀՃ-ի գրանցման մերժումը ձևակերպվում է 2 օրինակից՝ ԷԲԱՀՃ-ի վերջին թերթերի օրինակների դարձերեսին կամ А4 ձևաչափի թղթի թերթերի վրա (ԷԲԱՀՃ-ի վերջին թերթի դարձերեսին բավարար տեղ չլինելու դեպքում) և հաստատվում է պաշտոնատար անձի ստորագրությամբ՝ նշելով ազգանունն ու սկզբնատառերը և դնելով անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը։ Բելառուսի Հանրապետությունում ԷԲԱՀՃ-ի գրանցման մերժումը հաստատվում է միայն պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը դնելով։

Գրանցման մերժումով ԷԲԱՀՃ-ի մեկ օրինակը, ինչպես նաև փաստաթղթերի պատճենները (այն դեպքում, երբ մաքսային մարմին փաստաթղթերը ներկայացվել են սույն կարգի 3-րդ կետին համապատասխան) մնում են մաքսային մարմնում և օգտագործվում են մաքսային նպատակներով։

Գրանցման մերժումով ԷԲԱՀՃ-ի երկրորդ օրինակը, ինչպես նաև փաստաթղթերի պատճենները (այն դեպքում, երբ մաքսային մարմին փաստաթղթերը ներկայացվել են սույն կարգի 3-րդ կետին համապատասխան) հանձնվում են մաքսային ներկայացուցչին կամ ուղարկվում են պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնման մասին ծանուցմամբ (Բելառուսի Հանրապետությունում տվյալ փաստաթղթերն ուղարկվում են հասարակ փոստային առաքանիով)։

Գրանցման մերժումով ԷԲԱՀՃ-ը հանձնելիս՝ այն ստացող անձը մաքսային մարմնում մնացող ԷԲԱՀՃ-ի օրինակի վրա նշում է ԷԲԱՀՃ-ի գրանցման մերժումը ստանալու ամսաթիվը օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով և ժամանակը՝ hh:mm (ժամեր և րոպեներ) ձևաչափով, և հաստատում է այդ գրառումն իր ստորագրությամբ (նշելով ազգանունը և անվան սկզբնատառերը)։

 

III. Մաքսային մարմնի պահանջով՝ մինչև ապրանքների բացթողումը ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխության (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը

 

15. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություն (լրացում) կատարելու անհրաժեշտությունը մաքսային հսկողության անցկացման արդյունքներով հայտնաբերվելու դեպքում մաքսային մարմինը Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով (իսկ ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում՝ 6-րդ կետով) սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետի սահմաններում մաքսային ներկայացուցչին ուղարկում (հանձնում) է պահանջը էլեկտրոնային փաստաթղթի տեսքով կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով (պայմանավորված այն բանով, թե ինչ տեսքով է ներկայացվել ԷԲԱՀ-ը)։

16. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով պահանջը ձևակերպվում է 2 օրինակից А4 ձևաչափի թղթի թերթի վրա՝ թիվ 1 հավելվածի համաձայն։

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով պահանջը պետք է պարունակի սույն կարգի թիվ 1 հավելվածով նախատեսված տեղեկությունները։

17. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով պահանջը ստորագրությամբ հանձնվում է մաքսային ներկայացուցչին կամ ուղարկվում է մաքսային ներկայացուցչին էլեկտրոնային փոստի հասցեով կամ ֆաքսի համարով, որոնք նշվում են ԷԲԱՀ-ի «ԷԲԱՀ-ը լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը» սյունակում։

Պահանջը հանձնելիս՝ այն ստացած անձը դրա վրա նշում է ստացման ամսաթիվը օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով և ժամը՝ hh:mm (ժամ և րոպեներ) ձևաչափով, և այդ գրառումը հաստատում է իր ստորագրությամբ (նշելով ազգանունը և անվան սկզբնատառերը):

18. Մաքսային ներկայացուցչի կողմից էլեկտրոնային փաստաթղթի տեսքով պահանջն ստանալիս պահանջն ստանալու ամսաթվի և ժամի մասին տեղեկություններն իր կողմից մաքսային մարմին են ուղարկվում էլեկտրոնային եղանակով։ Հայաստանի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետությունում մաքսային ներկայացուցչի կողմից նշված տեղեկությունները չեն ուղարկվում։

19. Մաքսային ներկայացուցիչը պարտավոր է Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով (իսկ ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում՝ 6-րդ կետով) սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետի սահմաններում մաքսային մարմին ներկայացնել պատշաճորեն լրացված ԷԲԱՀՃ-ն, իսկ մաքսային վճարների վճարման դեպքում՝ նաև դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները (եթե դրանք ներկայացնելը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ)։

Մաքսային վճարների վճարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները (եթե դրանք ներկայացնելը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ) ներկայացվում են էլեկտրոնային փաստաթղթերի կամ թղթային կրիչով փաստաթղթերի տեսքով (պայմանավորված այն բանով, թե ինչ տեսքով է ներկայացվել ԷԲԱՀՃ-ը)։

20. Բացի պահանջում նշվածներից՝ մաքսային ներկայացուցչի կողմից ԷԲԱՀՃ-ում կարող են հայտագրվել այլ փոփոխված (լրացված) տեղեկություններ՝ միայն այն դեպքում, երբ դրանք կապված են պահանջին համապատասխան փոփոխման (լրացման) ենթակա տեղեկությունների հետ։

Այն դեպքում, երբ փոփոխված (լրացված) տեղեկությունները կապված չեն պահանջին համապատասխան փոփոխման (լրացման) ենթակա տեղեկությունների հետ, դրանք մաքսային ներկայացուցչի կողմից ներկայացվում են առանձին ԷԲԱՀՃ-ի ձևով։

21. Այն դեպքում, երբ մաքսային ներկայացուցիչը Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում չի կարող մաքսային մարմին ներկայացնել ԷԲԱՀՃ-ը, նա պարտավոր է, մինչև այդ ժամկետը լրանալը, առնվազն 1 ժամ առաջ այդ մասին էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ծանուցում ուղարկել մաքսային մարմին։

Նշված ծանուցումը չի պահանջվում այն դեպքում, երբ պահանջն ուղարկվել (հանձնվել) է մաքսային ներկայացուցչին Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված՝ մինչև ապրանքների բացթողման ժամկետը լրանալը առնվազն 2 ժամ առաջ։

22. Մաքսային մարմինը սույն կարգի 21-րդ կետով նախատեսված դեպքերում Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված՝ մինչև ապրանքների բացթողման ժամկետը լրանալը, Օրենսգրքի 4-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա և 119-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ երկարաձգում է ապրանքների բացթողման ժամկետը և Օրենսգրքի 119-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված ժամկետում մաքսային ներկայացուցչին ուղարկում է ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու մասին ծանուցումը՝ էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով (էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ծանուցումն ուղարկելու համար տեխնիկական հնարավորության բացակայության դեպքում)։

23. Մաքսային մարմինն արձանագրում է ԷԲԱՀՃ-ը ներկայացնելու ամսաթիվն ու ժամը։

ԷԲԱՀՃ-ն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացվելու դեպքում մաքսային մարմինը էլեկտրոնային եղանակով մաքսային ներկայացուցչին է ուղարկում Է ԷԲԱՀՃ-ը ներկայացնելու ամսաթվի և ժամի մասին տեղեկությունները։

ԷԲԱՀՃ-ը թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացվելու դեպքում մաքսային մարմինը ԷԲԱՀՃ-ի վրա նշում է այն ներկայացնելու ամսաթիվը և ժամը՝ ԷԲԱՀՃ-ը լրացնելու կարգի 19-րդ կետի յոթերորդ պարբերությանը համապատասխան։

24. Մաքսային մարմինը Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով (իսկ ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում՝ 6-րդ կետով) սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետի սահմաններում իրականացնում է ԷԲԱՀՃ-ում հայտագրված տեղեկությունների ստուգումը՝ ուղարկված պահանջին համապատասխության առումով։

25. Այն դեպքում, երբ ԷԲԱՀՃ-ը լրացված է ուղարկված պահանջին և ԷԲԱՀՃ-ը լրացնելու կարգին համապատասխան, մաքսային մարմինը գրանցում է ԷԲԱՀՃ-ը՝ սույն կարգի 12-րդ կետի համաձայն։

ԷԲԱՀՃ-ը էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացվելու դեպքում մաքսային մարմինը էլեկտրոնային եղանակով մաքսային ներկայացուցչին է ուղարկում Է ԷԲԱՀՃ-ը գրանցելու ամսաթվի և ժամի, դրա գրանցման համարի մասին տեղեկությունները։

ԷԲԱՀՃ-ը թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացվելու դեպքում մաքսային մարմինը ԷԲԱՀՃ-ի «А» վանդակում դրա գրանցման մասին նշում է կատարում՝ ԷԲԱՀՃ-ի լրացման կարգի 19-րդ կետին համապատասխան։

26. Այն դեպքում, երբ ԷԲԱՀՃ-ը չի համապատասխանում պահանջին կամ ԷԲԱՀՃ-ը լրացնելու կարգին, մաքսային մարմինը մերժում է ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը)՝ սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերին համապատասխան, ԷԲԱՀՃ-ի մերժումը ձևակերպելու միջոցով (նշելով մերժման մասին որոշումն ընդունելու պատճառները, օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով ամսաթիվը և hh:mm (ժամեր և րոպեներ) ձևաչափով ժամանակը)։

 

IV. Ապրանքների բացթողումից հետո ԷԲԱՀ-ում հայտարարված տեղեկությունների փոփոխության (լրացման) դեպքերը

 

27. Ապրանքների բացթողումից հետո ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխությունը (լրացումը) իրականացվում է հետևյալ դեպքերում՝

ա) Օրենսգրքի 325-րդ հոդվածի 17-րդ և 18-րդ կետերով նախատեսված դեպքերը.

բ) մաքսային հսկողության (այդ թվում՝ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության մասին մաքսային ներկայացուցչի դիմումի կապակցությամբ անցկացված մաքսային հսկողության) կամ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից իրենց իրավասության սահմաններում իրականացվող այլ տեսակի պետական հսկողության (վերահսկողության) արդյունքներով բացահայտում՝

ԷԲԱՀ-ում հայտագրված ոչ հավաստի տեղեկությունների.

ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների անհամապատասխանությունը ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունները հաստատող փաստաթղթերում պարունակվող տեղեկություններին.

ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունները լրացնելու անհրաժեշտության.

գ) ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության բացահայտում՝ մաքսային մարմինների ու պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների (անգործության) վերաբերյալ բողոքների ուսումնասիրության արդյունքներով կամ անդամ պետությունների դատական մարմինների՝ օրինական ուժի մեջ մտած որոշումների հիման վրա.

դ) ապրանքների բացթողումից հետո մաքսային վճարների վճարումը և (կամ) բռնագանձումը, ինչպես նաև տույժերի և (կամ) տոկոսների հաշվեգրումն ու վճարումը.

ե) պաշտոնատար անձի կողմից լրացվող՝ ԷԲԱՀ-ի սյունակներում գրառումների (նշումների) մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության բացահայտումը:

 

V. Դիմումով՝ մաքսային մարմնի թույլտվությամբ ապրանքների բացթողումից հետո ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխության (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը

 

28. Դիմումով՝ ապրանքների բացթողումից հետո ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխությունը (լրացումը) իրականացվում է մաքսային մարմնի թույլտվությամբ։

29. Ապրանքների բացթողումից հետո ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունները փոփոխելու (լրացնելու) համար մաքսային ներկայացուցիչը մաքսային մարմին է ներկայացնում դիմումը և պատշաճորեն լրացված ԷԲԱՀՃ-ը։

Դիմումը չի ներկայացվում սույն կարգի 27-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքերում։ Այդ դեպքերում մաքսային ներկայացուցիչը ներկայացնում է միայն ԷԲԱՀՃ-ը։

ԷԲԱՀՃ-ը չի ներկայացվում բացառապես ԷԲԱՀ-ի սյունակներում գրառումների (նշումների) մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության դեպքում:

30. Դիմումը և ԷԲԱՀՃ-ը մաքսային ներկայացուցչի կողմից ներկայացվում են էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով։

Դիմումը և ԷԲԱՀՃ-ը թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացվում են այն դեպքում, երբ մաքսային ներկայացուցչի մոտ բացակայում է տեխնիկական հնարավորությունը՝ էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով դիմումը և ԷԲԱՀՃ-ն ընդունելու համար։

31. Ազատ ձևով կազմված դիմումի մեջ նշվում են ԷԲԱՀ-ի գրանցման համարը, ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) ցանկը և այդ փոփոխությունների (լրացումների) անհրաժեշտության հիմնավորումը։

32. Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում այն դեպքում, երբ դիմումը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, պարունակում է անհրաժեշտ տեղեկություններ ավելի վճարված և (կամ) ավելի բռնագանձված մաքսային վճարների վերադարձման (հաշվանցման) համար, այն դիտարկվում է որպես վերադարձի (հաշվանցման) մասին դիմում, եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, ավելի վճարված և (կամ) ավելի բռնագանձված մաքսային վճարների վերադարձը (հաշվանցումը) կատարվում է վճարողի դիմումի հիման վրա։

33. Դիմումը և ԷԲԱՀՃ-ը (կամ միայն ԷԲԱՀՃ-ն, եթե դիմումը չի ներկայացվում սույն կարգի 29-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան, կամ միայն դիմումը, եթե ԷԲԱՀՃ-ը չի ներկայացվում սույն կարգի 29-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան) ներկայացվում են այն մաքսային մարմին, որում գրանցված է ԷԲԱՀ-ն, որի տեղեկությունները փոփոխվում (լրացվում) են, կամ այլ մաքսային մարմին՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

Մաքսային մարմինը գրանցում է դիմումը։

Դիմումը էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացվելու դեպքում մաքսային մարմինը էլեկտրոնային եղանակով մաքսային ներկայացուցչին է ուղարկում դիմումի գրանցման ամսաթվի մասին տեղեկությունները։

Դիմումը թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացվելու դեպքում մաքսային մարմինը դիմումի հետ միասին ներկայացված ԷԲԱՀՃ-ում նշում է դիմումը ներկայացնելու ամսաթիվը՝ ԷԲԱՀՃ-ը լրացնելու կարգի 19-րդ կետի յոթերորդ պարբերությանը համապատասխան։

Մաքսային մարմինն արձանագրում է ԷԲԱՀՃ-ը ներկայացնելու ամսաթիվը՝ այն դիմումի հետ միասին կամ առանց դիմումի՝ սույն կարգի 29-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան ներկայացնելու դեպքում։

34. Մաքսային մարմնի կողմից դիմումի ուսումնասիրումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ սահմանված ժամկետում, որը չի կարող գերազանցել 30 օրացուցային օրը՝ դրա գրանցման օրվանից։

 

Սույն կարգի 29-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ առանց դիմումի ներկայացրած ԷԲԱՀՃ-ի ուսումնասիրումը մաքսային մարմնի կողմից իրականացվում է այն ներկայացնելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ, եթե անդամ պետության օրենսդրությամբ ավելի կարճ ժամկետ սահմանված չէ։

35. Մաքսային մարմինը, որն ուսումնասիրում է դիմումը և ԷԲԱՀՃ-ը (կամ միայն ԷԲԱՀՃ-ն, եթե դիմումը չի ներկայացվում՝ սույն կարգի 29-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան, կամ միայն դիմումը, եթե ԷԲԱՀՃ-ը չի ներկայացվում՝ սույն կարգի 29-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան), իրականացնում է մաքսային հսկողություն՝ Օրենսգրքով սահմանված կարգով։

36. Մաքսային մարմինը թույլ է տալիս ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխությունը (լրացումը)՝ հետևյալ պայմանները պահպանելու դեպքում՝

ա) դիմումը և ԷԲԱՀՃ-ը (կամ միայն ԷԲԱՀՃ-ն, եթե դիմումը չի ներկայացվում՝ սույն կարգի 29-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան, կամ միայն դիմումը, եթե ԷԲԱՀՃ-ը չի ներկայացվում՝ սույն կարգի 29-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան) ստացվել են սույն կարգի 33-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված մաքսային մարմնի կողմից՝ Օրենսգրքի 310-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան սահմանված՝ մաքսային հսկողությունն իրականացնելու ժամկետի շրջանակներում.

բ) ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխությունը (լրացումը) չի հանգեցնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի չորրորդ պարբերության և «բ» ենթակետի դրույթները չկատարելուն։

գ) կատարվել են սույն կարգի 2-րդ (դիմումը ԷԲԱՀՃ-ի հետ միասին ներկայացնելու դեպքում), 3-5-րդ և 28-31-րդ կետերով նախատեսված պահանջները.

դ) ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելիս մաքսային մարմնի կողմից չեն հայտնաբերվել այլ տեղեկություններ, բացի ԷԲԱՀ-ում գրանցման համար ներկայացվածներից և դիմումի և ԷԲԱՀՃ-ի մեջ նշվածներից (կամ միայն ԷԲԱՀՃ-ում, եթե դիմումը չի ներկայացվում՝ սույն կարգի 29-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան, կամ միայն դիմումի մեջ, եթե ԷԲԱՀՃ-ը չի ներկայացվում՝ սույն կարգի 29-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան)։

37. Մաքսային մարմինը ԷԲԱՀՃ-ը գրանցում է սույն կարգի 12-րդ կետին համապատասխան։

38. Պաշտոնատար անձի կողմից լրացվող՝ Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀ-ի սյունակներում բացառապես գրառումներում փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության դեպքում այդ փոփոխությունները (լրացումները) ԷԲԱՀ-ում կատարում է պաշտոնատար անձը՝ օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը։ Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով կատարված փոփոխություններով (լրացումներով) ԷԲԱՀ-ը կամ այդ փոփոխությունների (լրացումների) մասին տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով ուղարկվում է մաքսային ներկայացուցչին՝ այդ փոփոխությունները (լրացումները) կատարվելու օրվանից 1 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում։

Պաշտոնատար անձի կողմից լրացվող՝ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀ-ի սյունակներում բացառապես գրառումներում փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության դեպքում այդ փոփոխությունները (լրացումները) ԷԲԱՀ-ում կատարում է պաշտոնատար անձը՝ ձեռքով և հաստատում է ստորագրությամբ ու անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով (առկայության դեպքում)՝ նշելով փոփոխություններ (լրացումներ) կատարելու ամսաթիվը:

Մաքսային մարմնի կողմից հաստատված՝ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀ-ի օրինակը մաքսային մարմնի կողմից կատարված փոփոխություններով (լրացումներով)՝ ստորագրությամբ հանձնվում է մաքսային ներկայացուցչին կամ ուղարկվում է պատվիրված փոստային առաքանիով՝ այդ փոփոխությունները (լրացումները) կատարելու օրվանից 3 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում՝ հանձնման մասին ծանուցմամբ։ Բելառուսի Հանրապետությունում նշված փաստաթուղթն ուղարկվում է հասարակ փոստային առաքանիով։

39. Սույն կարգի 36-րդ կետով նախատեսված պայմանները չպահպանելու դեպքում մաքսային մարմինը մերժում է ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխությունները (լրացումները)՝ սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերին համապատասխան ԷԲԱՀՃ-ի գրանցման մերժումը ձևակերպելու միջոցով (նշելով մերժման մասին որոշումն ընդունելու պատճառները և օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով ամսաթիվը)։

Սույն կարգի 29-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում միայն դիմում ներկայացնելու դեպքում պաշտոնատար անձի կողմից ԷԲԱՀ-ի լրացվող սյունակներում գրառումների (նշումների) փոփոխությունների (լրացումների) մերժումը ձևակերպվում է դիմումի ուսումնասիրության արդյունքներով՝ մաքսային ներկայացուցչին պատասխան ուղարկելու միջոցով։

 

VI. Մաքսային մարմնի որոշմամբ՝ ապրանքների բացթողումից հետո ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխության (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը

 

40. Ապրանքների բացթողումից հետո ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին մաքսային մարմնի որոշումը (այսուհետ՝ որոշում) ձևակերպվում է էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով (պայմանավորված այն բանով, թե ինչ տեսքով է ներկայացվել ԷԲԱՀ-ը)։

41. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով որոշումը ձևակերպվում է А4 ձևաչափի թղթի թերթի վրա՝ թիվ 2 հավելվածի համաձայն։

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով որոշումը պետք է պարունակի սույն կարգի թիվ 2 հավելվածով նախատեսված տեղեկությունները։

42. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով որոշումն ուղարկվում է մաքսային ներկայացուցչին՝ այն ընդունվելու օրվանից 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ։

Մաքսային ներկայացուցչի կողմից էլեկտրոնային փաստաթղթի տեսքով որոշումն ստանալու ամսաթվի ու ժամի մասին տեղեկություններն իր կողմից էլեկտրոնային եղանակով ուղարկվում են մաքսային մարմին։ Հայաստանի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետությունում մաքսային ներկայացուցչի կողմից նշված տեղեկությունները չեն ուղարկվում։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով որոշումը ստորագրությամբ հանձնվում է մաքսային ներկայացուցչին կամ ուղարկվում է պատվիրված փոստային առաքանիով՝ այն ընդունվելու օրվանից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում հանձնման մասին ծանուցմամբ։

43. Որպես որոշում՝ կարող է դիտարկվել մաքսային մարմնի այլ որոշում, որն ընդունվում է մաքսային հսկողության արդյունքներով, եթե նման որոշումը պարունակում է՝

ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին պահանջը.

ԷԲԱՀ-ի գրանցման համարի մասին տեղեկությունները, ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում կատարվող փոփոխությունների (լրացումների) ցանկը.

ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) համար հիմքը։

Բելառուսի Հանրապետությունում նման որոշումը պետք է պարունակի ԷԲԱՀՃ-ը մաքսային մարմին ներկայացնելու ժամկետը։

44. Հայաստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնատար անձի կողմից որոշման հետ միաժամանակ էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով (պայմանավորված այն բանով, թե ինչպես է ձևակերպվել որոշումը) ձևակերպվում և մաքսային ներկայացուցչին է ուղարկվում ԷԲԱՀՃ-ն, որը գրանցվում է ԷԲԱՀՃ-ի լրացման կարգի 19-րդ կետի երկրորդ-վեցերորդ պարբերություններով սահմանված կարգով ձևավորվող գրանցման համարի տրմամբ։

45. Բելառուսի Հանրապետությունում մաքսային ներկայացուցիչը, ելնելով որոշման մեջ մաքսային մարմնի կողմից նշված տեղեկություններից, մաքսային ներկայացուցչի կողմից որոշումն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում ԷԲԱՀՃ-ը ներկայացնում է այն մաքսային մարմին, որտեղ գրանցված է այն ԷԲԱՀ-ն, որի տեղեկությունները փոփոխվում (լրացվում) են, իսկ մաքսային վճարների վճարման դեպքում՝ նաև դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները։

Այն դեպքում, երբ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելը հանգեցնում է մաքսային վճարների վճարմանը, մաքսային ներկայացուցչի կողմից նշված փաստաթղթերն ու տեղեկություններն ուղարկելու ժամկետը կարող է գերազանցել սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետը, եթե դա նախատեսված է Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ։

Մաքսային մարմինն արձանագրում է ԷԲԱՀՃ-ը ներկայացնելու ամսաթիվը՝ սույն կարգի 10-րդ կետին համապատասխան։

Այն դեպքում, երբ ԷԲԱՀՃ-ը լրացվել է որոշմանը համապատասխան, պաշտոնատար անձը ԷԲԱՀՃ-ը մաքսային մարմին ներկայացնելու օրվան հաջորդող օրվանից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում գրանցում է ԷԲԱՀՃ-ն՝ սույն կարգի 12-րդ կետի համաձայն:

ԷԲԱՀՃ-ն Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացվելու դեպքում մաքսային մարմինը էլեկտրոնային եղանակով մաքսային ներկայացուցչին է ուղարկում գրանցման ամսաթվի ու ժամի, ինչպես նաև ԷԲԱՀՃ-ի գրանցման համարի մասին տեղեկությունները։

ԷԲԱՀՃ-ը թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացվելու դեպքում մաքսային մարմինը ԷԲԱՀՃ-ի «А» վանդակում դրա գրանցման մասին նշում է կատարում՝ ԷԲԱՀՃ-ի լրացման կարգի 19-րդ կետին համապատասխան։

Այն դեպքում, երբ ԷԲԱՀՃ-ը չի համապատասխանում որոշմանը, կամ ԷԲԱՀՃ-ը չի ներկայացվել մաքսային մարմին՝ սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետի կամ սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան այլ ժամկետի սահմաններում, ԷԲԱՀՃ-ը լրացվում է պաշտոնատար անձի կողմից։

Պաշտոնատար անձը ԷԲԱՀՃ-ն ուղարկում է մաքսային ներկայացուցչին՝ սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետը կամ սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ այլ ժամկետ լրանալու կամ որոշումը, եթե այն ուղարկվել է թղթային կրիչով փաստաթղթի տեսքով, հասցեատիրոջը չհանձնելու մասին նշումով փոստային առաքանին մաքսային մարմնում ստացվելու օրվանից 15 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում։

Այն դեպքում, երբ ԷԲԱՀՃ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելը հանգեցնում է մաքսային վճարների վճարմանը, մաքսային ներկայացուցչին ԷԲԱՀՃ-ն ուղարկելու ժամկետը կարող է գերազանցել սույն կետի ութերորդ պարբերությամբ սահմանված ժամկետը, եթե այդպիսի ժամկետ նախատեսված է Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ։

46. Փոփոխությունները և (կամ) լրացումները բացառապես ԷԲԱՀ-ի՝ պաշտոնատար անձի կողմից լրացվող վանդակների գրառումներում (նշումներում) իրականացվում են սույն կարգի 38-րդ կետին համապատասխան:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

էքսպրես բեռների համար

ապրանքների հայտարարագրում

հայտարարված տեղեկությունների

փոփոխության (լրացման) հետ

կապված մաքսային

գործառնությունների կատարման

կարգի

 

(ձև)

 

ՊԱՀԱՆՋ

 

մինչև ապրանքների բացթողումը՝ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

20___ թվականի ____________ «___»

 

Մաքսային մարմնի ծածկագիրը

 

Մաքսային ներկայացուցիչը

Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ տեղեկացնում ենք, որ __________________________ գրանցման համարով էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրում հայտագրված ապրանքների և տեղեկությունների վերաբերյալ մաքսային հսկողություն իրականացնելու ընթացքում հայտնաբերվել է հետևյալը՝

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

 

Մինչև «___» ____________ 20___ թ. անհրաժեշտ է մաքսային մարմին ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ հաստատված՝ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտումը լրացնելու կարգին համապատասխան լրացված էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտումը՝ ԷԲԱՀ-ում հայտագրված հետևյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության կապակցությամբ՝

 

Համարը՝ ը/կ

Ապրանքի հերթական համարը

Սյունակի/ սյունակի վանդակի/ տողի համարը

ԷԲԱՀ-ում հայտարարված տեղեկությունները

Փոփոխված (լրացված) տեղեկությունները

1.

       

...

       

_________________________________________

_

 

(Ա. Ա. Հ․ մաքսային մարմնի պաշտոնատար անձի)*

__________________

_

 

(ստորագրություն)*

Անձնական համարակալված կնիքը

 

 

 

Պահանջն ստացվել է՝

 

_________________________________

 

(Ա. Ա. Հ․ մաքսային մարմնի պաշտոնատար անձի)*

____________

 

(ստորագրություն)*

___________________

 

(պահանջն ստանալու

ամսաթիվն ու ժամը)

* Չի գործում Բելառուսի Հանրապետությունում։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

էքսպրես բեռների համար

ապրանքների հայտարարագրում

հայտարարված տեղեկությունների

փոփոխության (լրացման) հետ

կապված մաքսային

գործառնությունների կատարման

կարգի

 

(ձև)

 

ՈՐՈՇՈՒՄ

 

մաքսային մարմնի՝ ապրանքների բացթողումից հետո էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին

 

20___ թվականի ____________ «___»

Մաքսային մարմնի ծածկագիրը

 

Մաքսային ներկայացուցիչը

 

էքսպրես բեռների համար ապրանքների __________________________________ գրանցման համարով հայտարարագրում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ հաստատված՝ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխության (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունները կատարելու կարգի 27-րդ կետի ___ ենթակետի հիման վրա, _______________________ կապակցությամբ

(ԷԲԱՀ-ում հայտարարված տեղեկություններում

փոփոխություններ (լրացումներ) կատարելու հիմքերը)

 

կատարվել են փոփոխություններ (լրացումներ)՝ համաձայն կից ներկայացող ԷԲԱՀՃ-ի*

անհրաժեշտ է կատարել հետևյալ փոփոխությունները (լրացումները)***՝

 

Համարը՝ ը/կ

ԷԲԱՀ-ի գրանցման համարը

Ապրանքի հերթական համարը

Սյունակի/ սյունակի վանդակի/ տողի համարը

ԷԲԱՀ-ում հայտարարված տեղեկությունները

Փոփոխված (լրացված) տեղեկությունները

1.

         

...

         

 

Մինչև 20 թ. « »_________________________________________________________________

(ժամկետը՝ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրում

հայտարարված տեղեկությունների փոփոխության (լրացման) հետ կապված

մաքսային գործառնությունների կատարման կարգին համապատասխան)

 

անհրաժեշտ է ներկայացնել ԷԲԱՀՃ-ն, իսկ մաքսային վճարների վճարման դեպքում՝ նաև դրանց վճարումը հաստատող փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ**։

 

_________________________________________

_

 

(մաքսային մարմնի պաշտոնատար անձի Ա. Ա. Հ․-ն)*

__________________

 

(ստորագրություն)*

Անձնական համարակալված կնիքը(առկայության դեպքում)

 

 

 

 

_________________________________

_

 

(Մաքսային ներկայացուցչի աշխատակցի Ա. Ա. Հ․-ն)*

____________

 

(ստորագրություն)*

___________________

_

 

(որոշումն

 ստանալու

ամսաթիվը)

 

* Չի գործում Բելառուսի Հանրապետությունում։

** Բելառուսի Հանրապետության համար։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան