Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 148
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
10.10.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2023 թվականի

թիվ 148

քաղ. Մոսկվա

 

ՀԱՏԱԿ ԼՎԱՑՈՂ ԵՎ ԱՎԼՈՂ-ՀԱՏԱԿ ԼՎԱՑՈՂ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․

1. Արտադրական, պահեստային, գրասենյակային և առևտրային տարածքների մաքրման համար նախատեսված, կողքից քայլող օպերատորի կողմից կառավարվող, կորպուսից, վակուումային կատարող մեխանիզմից, մաքրող գլխիկից, մաքուր և կեղտոտ ջրերի համար նախատեսված բաքերից, կառավարման կարգավորելի բռնակից, հատակի ձողափայտի հանգույցից, կուտակիչ մարտկոցներից կազմված հատակ լվացող մեքենան՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին, Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 84-րդ խմբի 8-րդ ծանոթագրությանը համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8479 89 970 7 ստորաենթադիրքում (հատակ լվացող մեքենայի պատկերների օրինակները բերված են հավելվածում)։

2. Ավլող-հատակ լվացող մեքենան, որն ինքնագնաց մեքենա է՝ կազմված ներքին այրման շարժիչից, օպերատորի՝ կառավարման համակարգով աշխատատեղից, վակուումային պոմպից, մաքուր և կեղտոտ ջրերի համար նախատեսված ռեզերվուարներից, աղբի բունկերից, խոզանակներից, հատակի ձողափայտից և անվային շասսիից, որն ամբողջությամբ ինտեգրված է վերջինիս վրա տեղադրված սարքավորման հետ և ձևավորում է պահեստային, գրասենյակային, առևտրային և բաց տարածքներ լվանալու և ավլելու համար նախատեսված միասնական մեքենա՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին, Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 84-րդ խմբի 8-րդ ծանոթագրությանը համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8479 89 970 7 ստորաենթադիրքում (ավլող-հատակ լվացող մեքենայի պատկերների օրինակները բերված են հավելվածում)։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի հոկտեմբերի 10-ի

թիվ 148 որոշման

 

ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

հատակ լվացող մեքենայի պատկերների

 

Ներմուծեք նկարագրությունը_23521

 

ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

ավլող-հատակ լվացող մեքենայի պատկերների

 

Ներմուծեք նկարագրությունը_23522

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան