Գլխավոր տեղեկություն
Համար
N 602-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 602-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 763 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին» N 763 որոշումը (այսուհետ՝ որոշում) լրացնել հետևյալ բովանդակությամբ նախաբանով՝

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`»:

2. Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հարցերով հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:»:

3. Որոշումը լրացնել հավելվածով՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 602-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2000 թ.

նոյեմբերի 16-ի N 763

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի շտաբի պետի տեղակալ-պետական սահմանի պահպանության կազմակերպման բաժնի պետ

 

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ

 

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար

 

ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի մոնիթորինգի և վերլուծությունների վարչության պետ

 

Շահառու մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության (հողաշինության բաժնի) պետ

 

Շահառու համայնքների ղեկավարներ (համաձայնությամբ)

 

ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության միջազգային իրավունքի և ազգային օրենսդրության բաժնի վարիչ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի վարիչ

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետի տեղակալ

 

ՀՀ կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնի երկրատարածական տվյալների կառավարման բաժնի պետ

 

ՀՀ կադաստրի կոմիտեի Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ

 

ՀՀ կադաստրի կոմիտեի Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության երկրատարածական տվյալների բաժնի պետ

 

ՀՀ կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնի դաշտային աշխատանքների կազմակերպման և համակարգման բաժնի պետ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության սահմանազատման հարցերի բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


25.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ