Basic information
Number
թիվ 97
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (10.06.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Enactment date
10.06.2022
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Signing date
10.06.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

10 հունիսի 2022 թվականի

թիվ 97

քաղ. Նուր-Սուլթան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 99 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովում պաշտոններ զբաղեցնելու հետ կապված հարցեր» թիվ 99 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) նշված որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտներում պաշտոնատար անձանց պաշտոնները զբաղեցնելու համար թեկնածուների ընտրության հարցերով մրցութային հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 11-րդ կետը՝

լրացնել «, ինչպես նաև տեսակոնֆերանս-կապի միջոցով» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Տեսակոնֆերանս-կապի միջոցով մրցույթի անցկացման կարգը հաստատվում է Կոլեգիայի նախագահի հրամանով:».

բ) Եվրասիական հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման մեջ թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի (նշված որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում աշխատանքային պայմանագրի (կոնտրակտի) կնքման, դրա երկարաձգման և լուծման հիմքերի կարգի հավելված) 12-րդ կետը՝

լրացնել «, ինչպես նաև տեսակոնֆերանս-կապի միջոցով» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Տեսակոնֆերանս-կապի միջոցով մրցույթի անցկացման կարգը հաստատվում է Կոլեգիայի նախագահի հրամանով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց ոչ շուտ, քան ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կադրային կազմի ձևավորման մեխանիզմը հստակեցնելու մասով փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի օգոստոսի 5-ի արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝ 

Բելառուսի Հանրապետությունից՝ 

Ղազախստանի Հանրապետությունից՝ 

Ղրղզստանի Հանրապետությունից՝ 

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ․ Սուլթանով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation