Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 12
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
20.02.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.03.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 փետրվարի 2024 թվականի

թիվ 12

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ԸՆԹԱՑՈՒՂՈՒՄ (ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ) ԱՌԱՆՑ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ՝ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԸ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԸՆԹԱՑՈՒՂՈՒՄ (ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ) ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ԱՅՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ, ԼԻԱԶՈՐՎԱԾ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ (ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԺԱՄԱՆԱԿ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆՎԵԼ ԿԱՄ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ԴՐԱ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԸՆԹԱՑՈՒՂՈՒՄ (ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ)

 

Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի 10-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով ընթացուղում (փոխադրման ժամանակ) առանց հետագծման օբյեկտի դիտարկումը դադարեցնելու՝ նավիգացիոն կապարակնիքները հանելու և դրանք հետագայում տեղադրելու ժամանակ, ինչպես նաև այն դեպքերում ներգրավված ազգային օպերատորների, լիազորված օպերատորների (մարմինների) և վերահսկող մարմինների գործողությունների կատարման կարգը, որոնց ժամանակ առանց հետագծման օբյեկտի դիտարկումը դադարեցնելու՝ նավիգացիոն կապարակնիքը կարող է հանվել ընթացուղում (փոխադրման ժամանակ).

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտի ընթացուղում (փոխադրման ժամանակ) նավիգացիոն կապարակնիքները փոխարինելու և այն դեպքերում ներգրավված ազգային օպերատորների, լիազորված օպերատորների (մարմինների) և վերահսկող մարմինների գործողությունների կատարման կարգը, որոնց ժամանակ թույլատրվում է հետագծման օբյեկտի ընթացուղում (փոխադրման ժամանակ) նավիգացիոն կապարակնիքի փոխարինումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2024 թվականի փետրվարի 20-ի

թիվ 12 որոշմամբ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ԸՆԹԱՑՈՒՂՈՒՄ (ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ) ԱՌԱՆՑ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ՝ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԸ ՀԱՆԵԼՈՒ և ԴՐԱՆՔ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԱՅՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ, ԼԻԱԶՈՐՎԱԾ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ (ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) և ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐՈՆՑ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՆՑ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ՝ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆՎԵԼ ԸՆԹԱՑՈՒՂՈՒՄ (ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ)

 

1. Սույն կարգով սահմանվում են այն դեպքերը, երբ առանց հետագծման օբյեկտի դիտարկումը դադարեցնելու՝ նավիգացիոն կապարակնիքը կարող է հանվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով ընթացուղում (փոխադրման ժամանակ), նավիգացիոն կապարակնիքները հանելու և դրանք հետագայում տեղադրելու աշխատանքները, հանելու (տեղադրելու) այդպիսի դեպքերում ներգրավված ազգային օպերատորների, լիազորված օպերատորների (մարմինների) և վերահսկող մարմինների գործողությունները և դրանց կատարման կարգը:

2. Սույն կարգում գործածվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրով սահմանված իմաստներով:

3. Նավիգացիոն կապարակնիքն առանց հետագծման օբյեկտի դիտարկումը դադարեցնելու՝ կարող է հանվել անդամ պետությունների տարածքներով ընթացուղում (փոխադրման ժամանակ)՝ հետևյալ դեպքերում՝

ա) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կամ «Արտահանում» մաքսային ընթացակարգի դեպքում՝

պետական հսկողության (վերահսկողության) անցկացում հսկողության ձևերի և միջոցների ընտրողականության սկզբունքից ելնելով, սահմանված դեպքերում, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգի օգտագործմամբ.

հետագծման օբյեկտի բեռնաթափման, փոխաբեռնման (վերաբեռնման) և այլ բեռնային աշխատանքների իրականացում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտների ընթացուղում (փոխադրման ժամանակ) առաջացած արտակարգ իրավիճակներին դասվող դեպքերի սահմանման մասին» թիվ 131 որոշմանը համապատասխան, արտակարգ իրավիճակներին դասվող դեպքեր.

բ) անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի շրջանակներում՝ պետական հսկողության (վերահսկողության) անցկացում՝ ելնելով անդամ պետության տարածք ներմուծվող հետագծման օբյեկտների նկատմամբ հսկողության ձևերի և միջոցների ընտրողականության սկզբունքից, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգի օգտագործմամբ, որի վերահսկող մարմինն անցկացնում է այդ հսկողությունը (վերահսկողությունը) ապրանքների առաքման (բեռնաթափման) վայրում, դրանց առաքման (բեռնաթափման) վայրում դրա անցկացման անհնարինության դեպքում՝ անդամ պետությունների տարածքներով ընթացուղում (փոխադրման ժամանակ) այն դեպքում, երբ.

բացակայում են տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը և հաշիվ-ապրանքագրերը (ինվոյսները), այդ թվում՝ էլեկտրոնային, ինչպես նաև հետագծման օբյեկտն ուղեկցող թույլատրման փաստաթղթերը, կամ առկա են անվավեր փաստաթղթերի (կեղծ փաստաթղթերի, այլ ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցներին վերաբերող փաստաթղթերի կամ իրավաբանական ուժ չունեցող տրանսպորտային միջոցների) հատկանիշներ.

տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված կշռային բնութագրերը՝ կշռագաբարիտային հսկողության արդյունքներով, ավելի քան 10 տոկոսով տարբերվում են տրանսպորտային միջոցի կշռման արդյունքներից.

առկա են տեսչական զննման համալիրի (այն դեպքում, երբ տեսչական զննման համալիրը կիրառվել է հսկողություն անցկացնելիս) օգտագործմամբ ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքներով հայտնաբերված՝ ապրանքների տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում չհայտարարագրված տեղափոխման հատկանիշներ.

հետագծման օբյեկտի բեռնաթափման, փոխաբեռնման (վերաբեռնման) և այլ բեռնային աշխատանքների իրականացում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 131 որոշմանը համապատասխան, արտակարգ իրավիճակներին դասվող դեպքերը.

ահաբեկչության, անջատողականության և ծայրահեղականության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների, ինչպես նաև զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության հարցերով անդամ պետությունների իրավասու մարմիններից կողմնորոշիչ տեղեկատվության առկայություն.

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին չհակասող ստուգման իրականացում անդամ պետությունների միջև անցակետերում, իսկ այդպիսի անցակետերի բացակայության դեպքում՝ անդամ պետության պետական սահմանի հատման վայրերում՝ ելնելով հսկողության ձևի և միջոցների ընտրողականության սկզբունքից:

4. Վերահսկող մարմնի կողմից պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացվելու մասին որոշում ընդունվելու և առանց հետագծման օբյեկտի դիտարկումը դադարեցնելու նավիգացիոն կապարակնիքը հանելու դեպքում, այդպիսի հանումը և նավիգացիոն կապարակնիքի հետագա տեղադրումը կատարվում է այդ որոշման ընդունման պահից հնարավորինս կարճ ժամկետներում:

5. Ընթացուղում (փոխադրման ժամանակ) առանց հետագծման օբյեկտի դիտարկումը դադարեցնելու՝ նավիգացիոն կապարակնիքը հանելու աշխատանքներն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի «Նավիգացիոն կապարակնիքների կիրառման որոշ հարցերի մասին» թիվ 128 որոշման 2-րդ կետի «ե» ենթակետում սահմանված անձանց կողմից:

6. Այն դեպքում, երբ նավիգացիոն կապարակնիքի կիրառման մասին որոշումն ընդունվել է վերահսկող մարմնի կողմից, անդամ պետությունների տարածքներով ընթացուղում (փոխադրման ժամանակ) առանց հետագծման օբյեկտի դիտարկումը դադարեցնելու՝ այդպիսի նավիգացիոն կապարակնիքի հանումը և այդպիսի նավիգացիոն կապարակնիքի հետագա տեղադրումն իրականացվում են այն անդամ պետության վերահսկող մարմնի թույլտվությամբ, որի տարածքում առաջացել է նշված գործողությունները կատարելու անհրաժեշտությունը:

7. Նավիգացիոն կապարակնիքը հանելու նպատակով, այն անդամ պետության վերահսկող մարմինը, որի տարածքում առաջացել է անդամ պետությունների տարածքներով ընթացուղում (փոխադրման ժամանակ) առանց հետագծման օբյեկտի դիտարկումը դադարեցնելու՝ նավիգացիոն կապարակնիքը հանելու անհրաժեշտությունը, տեղեկացնում է իր անդամ պետության լիազորված օպերատորին (մարմնին) նավիգացիոն կապարակնիքը հանելու թույլտվության և միաժամանակ, այդ նավիգացիոն կապարակնիքի կապարակնքման տարրի անջատման անհրաժեշտության մասին:

8. Նավիգացիոն կապարակնիքի կապարակնքման տարրի անջատումն իրականացվում է ազգային օպերատորի տեղեկատվական համակարգի միջոցների օգտագործմամբ, որտեղ գրանցված է նավիգացիոն կապարակնիքը, ինչպես հեռավար, այնպես էլ՝ հատուկ սարքվածքի օգտագործմամբ, սույն կարգի 6-րդ կետում նշված վերահսկող մարմնի թույլտվության առկայության պայմանով:

9. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված գործողությունները կատարելուց և (կամ) նավիգացիոն կապարակնիքը հանելու համար պատճառ հանդիսացած պատճառները վերացնելուց հետո, այն անդամ պետության վերահսկող մարմինը, որի տարածքում հանվել է նավիգացիոն կապարակնիքը, ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

ա) այդ նավիգացիոն կապարակնիքի հետագա տեղադրման, դրա կապարակնքման տարրի անջատման մասին.

բ) նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացման և անդամ պետության օրենսդրությանը համապատասխան այլ գործողությունների կատարման մասին.

գ) նավիգացիոն կապարակնիքի փոխարինման մասին:

10. Սույն կարգի 9-րդ կետին համապատասխան որոշումն ընդունելուց հետո վերահսկող մարմինը տեղեկացնում է իր անդամ պետության լիազորված օպերատորին (մարմնին) հետևյալ գործողություններից որևէ մեկը կատարելու անհրաժեշտության մասին՝

նավիգացիոն կապարակնիքի հետագա տեղադրում.

նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացում և այդ կապարակնիքի կիրառմամբ փոխադրման հետագծման ավարտ.

նավիգացիոն կապարակնիքի փոխարինում:

Նավիգացիոն կապարակնիքի հետագա տեղադրման անհրաժեշտության մասին տեղեկացնելը միաժամանակ վերահսկող մարմնի՝ նշված գործողությունների իրականացման թույլտվությունն է ազգային օպերատորին (այն դեպքում, երբ նա ներկա է նավիգացիոն կապարակնիքի հետագա տեղադրման վայրում) կամ փոխադրողին (այն դեպքում, երբ ազգային օպերատորը ներկա չէ նավիգացիոն կապարակնիքի հետագա տեղադրման վայրում), բացառությամբ այն դեպքերի, երբ նավիգացիոն կապարակնիքի հաջորդ տեղադրումը կատարվում է հենց վերահսկող մարմնի կողմից:

11. Նավիգացիոն կապարակնիքի հետագա տեղադրման դեպքում նավիգացիոն կապարակնիքի կապարակնքման տարրի անջատումն իրականացվում է ազգային օպերատորի տեղեկատվական համակարգի միջոցների օգտագործմամբ, որտեղ գրանցված է նավիգացիոն կապարակնիքը, ինչպես հեռավար, այնպես էլ հատուկ սարքվածքի օգտագործմամբ:

12. Մեկ անդամ պետության ազգային օպերատորների և վերահսկող մարմինների միջև փոխգործակցությունն (այդ թվում՝ տեղեկատվական) իրականացվում է այդ անդամ պետության լիազորված օպերատորի (մարմնի) միջոցով։

Մեկ անդամ պետության ազգային օպերատորների և վերահսկող մարմինների փոխգործակցությունը (այդ թվում՝ տեղեկատվական) մյուս անդամ պետությունների ազգային օպերատորների և վերահսկող մարմինների միջև իրականացվում է անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջոցով՝ հաշվի առնելով Նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության կարգը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 139 որոշման թիվ 1 հավելված):

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2024 թվականի փետրվարի 20-ի

թիվ 12 որոշմամբ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԸՆԹԱՑՈՒՂՈՒՄ (ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ) ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԸ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ և ԱՅՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ, ԼԻԱԶՈՐՎԱԾ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ (ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) և ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐՈՆՑ ԺԱՄԱՆԱԿ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՀԵՏԱԳԾՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԸՆԹԱՑՈՒՂՈՒՄ (ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ) ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են այն դեպքերը, որոնց ժամանակ թույլատրվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքներով հետագծման օբյեկտի ընթացուղում (փոխադրման ժամանակ) նավիգացիոն կապարակնիքի փոխարինումը, նավիգացիոն կապարակնիքի փոխարինման աշխատանքները, այդ փոխարինման մեջ ներգրավված ազգային օպերատորների, լիազորված օպերատորների (մարմինների) և վերահսկող մարմինների գործողություններն ու դրանց կատարման կարգը:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրով որոշված իմաստներով:

3. Հետագծման օբյեկտի ընթացուղում (փոխադրման ժամանակ) նավիգացիոն կապարակնիքի փոխարինումը թույլատրվում է այն դեպքում, երբ վերահսկող մարմնի կողմից ընդունվել է նավիգացիոն կապարակնիքի փոխարինման մասին որոշում, այդ թվում՝ արտակարգ իրավիճակի առաջացման և (կամ) չարտոնված գործողության իրականացման դեպքում:

4. Նավիգացիոն կապարակնիքի փոխարինման մասին որոշումն ընդունվում է այն անդամ պետության վերահսկող մարմնի կողմից, որի տարածքում գտնվում է հետագծման օբյեկտը:

Ընդունված որոշման և դրա ընդունման պատճառների մասին վերահսկող մարմինն անհապաղ տեղեկացնում է իր անդամ պետության լիազորված օպերատորին (մարմնին):

5. Այն անդամ պետության լիազորված օպերատորը (մարմինը), որի տարածքում առաջացել է նավիգացիոն կապարակնիքի փոխարինման անհրաժեշտությունը, հնարավորինս կարճ ժամկետներում՝

ա) իր անդամ պետության ազգային օպերատորից (ազգային օպերատորներից, այն դեպքում, երբ դրանք մի քանիսն են) այդ փոխարինման հնարավոր վայրերի և ժամի մասին տեղեկատվության հարցում է կատարում.

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո վերահսկող մարմնի հետ համաձայնեցնում է նավիգացիոն կապարակնիքի փոխարինման վայրը և ժամը.

գ) տեղեկացնում է նավիգացիոն կապարակնիքի փոխարինման համար որոշված փոխադրողին և ազգային օպերատորին այդպիսի փոխարինման վայրի և ժամի մասին:

6. Հետագծման օբյեկտի ընթացուղում (փոխադրման ժամանակ) նավիգացիոն կապարակնիքի փոխարինման աշխատանքներն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի «Նավիգացիոն կապարակնիքների կիրառման որոշ հարցերի մասին» թիվ 128 որոշման 2-րդ կետի «ե» ենթակետում սահմանված անձանց կողմից:

7. Նավիգացիոն կապարակնիքի փոխարինման պատճառների, դրա փոխարինման ամսաթվի, ժամի և վայրի, այդ փոխարինումն իրականացնող անձանց մասին տեղեկատվությունը, նավիգացիոն կապարակնիքի փոխարինման մասին որոշում ընդունած վերահսկող մարմնի անվանումը, փոխարինման պատճառով հանված և տեղադրված նավիգացիոն կապարակնիքների եզակի նույնականացման համարները, ազգային օպերատորի անվանումը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նոր նավիգացիոն կապարակնիքը, ամրագրվում են այն անդամ պետության ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում, որի տարածքում սկսվել է հետագծման օբյեկտների փոխադրման հետագծումը:

8. Նավիգացիոն կապարակնիքի փոխարինման դեպքում փոխարինման ենթակա նավիգացիոն կապարակնիքում պարունակվող տեղեկատվությունը պետք է գրանցվի տեղադրված նավիգացիոն կապարակնիքում:

9. Մեկ անդամ պետության ազգային օպերատորների և վերահսկող մարմինների միջև փոխգործակցությունն (այդ թվում՝ տեղեկատվական) իրականացվում է այդ անդամ պետության լիազորված օպերատորի (մարմնի) միջոցով։

Մեկ անդամ պետության ազգային օպերատորների և վերահսկող մարմինների փոխգործակցությունը (այդ թվում՝ տեղեկատվական) այլ անդամ պետությունների ազգային օպերատորների և վերահսկող մարմինների միջև իրականացվում է անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջոցով՝ հաշվի առնելով Նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության կարգը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 139 որոշման թիվ 1 հավելված):

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: