Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.01.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2024 թվականի

թիվ 4

քաղ. Մոսկվա

 

«ՓՈՔՐԱՉԱՓՍ ՆԱՎԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 026/2012) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ.

ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի15-ի թիվ 33 որոշմամբ ընդունված՝ «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 026/2012) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) սահմանված պարտադիր պահանջներին փոքրաչափս նավերի, փրկարար միջոցների և (կամ) փոքրաչափս նավերի համար սարքավորումների համապատասխանության գնահատման մասին մինչև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 026/2012) փոփոխություններ կատարելու մասին» թիվ 119 որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթիվը տրամադրված փաստաթղթերը վավերական են՝ մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը.

բ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը՝ սույն կետի «ա» ենթակետում նշված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում, թույլատրվում են մինչև այդ փաստաթղթերի գործողության ժամկետի ավարտը.

գ) տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող այն արտադրանքի շրջանառությունը, որը շրջանառության մեջ է դրվել սույն կետի «ա» ենթակետում նշված՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի գործողության ժամանակահատվածում, թույլատրվում է այդ արտադրանքի ծառայության ժամկետի ընթացքում։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: