Գլխավոր տեղեկություն
Համար
N 867-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 14.06.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունիսի 2024 թվականի N 867-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2093-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» N 2093-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկի՝

1) 135-րդ, 221-րդ և 256-րդ տողերն ուժը կորցրած ճանաչել.

2) 136-րդ տողի 3-րդ սյունակում «գ. Քարինջի կրթահամալիր» բառերը փոխարինել «գ. Կաթնաղբյուրի կրթահամալիր» բառերով.

3) 212-րդ, 233-րդ, 234-րդ, 237-րդ, 239-րդ, 246-րդ, 249-րդ, 250-րդ տողերի 8-րդ սյունակում «ՀՀ քաղաքաշինության կոմիտե» բառերը փոխարինել «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ» բառերով.

4) 247-րդ տողի 8-րդ սյունակում «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ» բառերը փոխարինել «ՀՀ քաղաքաշինության կոմիտե» բառերով.

5) 21-րդ տողի 6-րդ սյունակում «800» թիվը փոխարինել «1000» թվով, 24-րդ տողի 6-րդ սյունակում «350» թիվը փոխարինել «648» թվով, 43-րդ, 89-րդ, 154-րդ տողի 6-րդ սյունակում «350» թիվը փոխարինել «288» թվով, 61-րդ տողի 6-րդ սյունակում «600» թիվը փոխարինել «350» թվով, 71-րդ տողի 6-րդ սյունակում «800» թիվը փոխարինել «648» թվով, 81-րդ տողի 6-րդ սյունակում «224» թիվը փոխարինել «144» թվով, 116-րդ և 153-րդ տողերի 6-րդ սյունակում «350» թիվը փոխարինել «432» թվով, 117-րդ, 175-րդ և 176-րդ տողերի 6-րդ սյունակում «500» թիվը փոխարինել «576» թվով, 70-րդ, 72-րդ, 119-րդ և 174-րդ տողերի 6-րդ սյունակում «800» թիվը փոխարինել «864» թվով, 212-րդ տողի 6-րդ սյունակում «120» թիվը փոխարինել «144» թվով, 233-րդ տողի 6-րդ սյունակում «200» թիվը փոխարինել «144» թվով, 234-րդ, 237-րդ և 239-րդ տողերի 6-րդ սյունակում «300» թիվը փոխարինել «200» թվով, 242-րդ տողի 6-րդ սյունակում «300» թիվը փոխարինել «144» թվով, 238-րդ տողի 6-րդ սյունակում «300» թիվը փոխարինել «200» թվով, 246-րդ տողի 6-րդ սյունակում «480» թիվը փոխարինել «432» թվով, 251-րդ տողի 6-րդ սյունակում «732» թիվը փոխարինել «864» թվով, 262-րդ տողի 6-րդ սյունակում «300» թիվը փոխարինել «432» թվով, 267-րդ և 271-րդ տողերի 6-րդ սյունակում «144» թիվը փոխարինել «200» թվով, 290-րդ տողի 6-րդ սյունակում «300» թիվը փոխարինել «350» թվով.

6) 212-րդ և 219-րդ տողերի 3-րդ և 4-րդ սյունակներում «կրթահամալիր» բառը փոխարինել «միջնակարգ դպրոց» բառերով, 7-րդ սյունակից հանել «40» թիվը.

7) 227-րդ տողի 3-րդ սյունակում «գ. Նորաշենիկի» բառերը փոխարինել «գ. Վերին Խոտանանի» բառերով.

8) 247-րդ տողի 9-րդ սյունակը լրացնել «Նախագծման և շինարարության համաժամանակյա իրականացում» բառերով.

9) 237-րդ տողի 3-րդ սյունակում ««գ. Ակների միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «գ. Ակների կրթահամալիր» բառերով, 4-րդ սյունակում «միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «կրթահամալիր» բառով և 7-րդ սյունակում ավելացնել «80» թիվը.

10) 239-րդ տողի 3-րդ սյունակում ««գ. Խնածախի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «գ. Խնածախի կրթահամալիր» բառերով, 4-րդ սյունակում «միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «կրթահամալիր» բառով և 7-րդ սյունակում ավելացնել «40» թիվը.

11) 290-րդ տողի 4-րդ սյունակում «հիմնական» բառը փոխարինել «ավագ» բառով, «դպրոց» բառից հետո լրացնել «(տեղակայման վայրը՝ Երևանի Ս. Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոցը)» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

14.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2024 թվական: