ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2024 թվականի N 956-Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱԾ ՆՎԵՐՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՂԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՇՈՒՏ ՓՉԱՑՈՂ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԷԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԳՈՒՅՔԵՐԻ ՑԱՆԿԸ, ՇՈՒՏ ՓՉԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 25․1-ին հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) գույքի տնօրինման եղանակների ընտրության մեթոդաբանությունը, առանձին տեսակի գույքի տնօրինման առանձնահատկությունները սահմանելու և գույքի տնօրինման եղանակի վերաբերյալ «Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված եզրակացության տրամադրման վերաբերյալ կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած` շուտ փչացող նվերների ոչնչացման դեպքերը, կարգը և տնօրինման եղանակները սահմանելու մասին կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքերի ցանկը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման իմաստով՝ նվեր են համարվում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին՝
1) «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները, որոնց արժեքը գերազանցում է 60 հազ. դրամը և, որոնք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված կարգով հանձնվել են պետությանը.
2) «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված կարգով պետությանը հանձնված նվերը:
3. Սահմանել, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ սույն որոշման 2-րդ կետով սահմանված, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված կարգով հանձնված և պետական սեփականություն դարձած նվերները (այսուհետ՝ գույք) տնօրինվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական գույքի կառավարման լիազորված մարմնի՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) կողմից:
4. Սահմանել, որ սույն որոշման իմաստով գույքի տնօրինման եղանակի և սույն որոշման N 1 հավելվածով սահմանված այլ հարցերի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն տրամադրող մարմիններ (այսուհետ՝ լիազոր մարմին) են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N 1681-Ն որոշման 2-րդ կետով սահմանված մարմինները՝ ըստ ապրանքների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում (ԱՏԳ ԱԱ) դասակարգման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի N 956-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱԾ ՆՎԵՐՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման, դրանից բխող գործողությունների իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Գույքը տնօրինելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) ապահովում է՝
1) գույքի տեղափոխումը և ժամանակավոր պահպանությունը կոմիտեի, գույքը նվեր ստացած կամ այլ պետական մարմնի՝ տվյալ գույքը պահելու համար հատուկ հարմարեցված վայրում.
2) ըստ անհրաժեշտության՝ գույքի կամ դրա խմբաքանակի մասնատումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը և գույքի պատշաճ պահպանության համար անհրաժեշտ այլ գործողությունների կատարումը:
3. Կոմիտեն «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա պետության սեփականություն դարձած և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված կարգով պետությանը հանձնված նվերների տնօրինման նպատակով սույն հավելվածի 15-րդ կետով սահմանված ժամկետում կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`
1) գույքը նվեր ստացած հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի օգտագործմանը թողնելու մասին՝ որոշակի ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև վերջինիս պաշտոնից ազատվելը կամ ծառայությունը դադարեցնելը, կամ համապատասխան պետական մարմնի օգտագործմանը հանձնելու մասին.
2) մշակութային արժեք համարվող գույքը պետական կամ համայնքային թանգարաններին կամ ազգային գրադարանային հավաքածուին հանձնելու մասին.
3) շուտ փչացող գույքը, կենդանիները, պահպանման էական ծախսեր պահանջող գույքն անհապաղ իրացնելու կամ սույն որոշմամբ սահմանված այլ եղանակով տնօրինելու մասին.
4) շուտ փչացող գույքը սույն որոշման N 3 հավելվածով սահմանված դեպքերում և կարգով ոչնչացնելու մասին.
5) գույքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշմամբ սահմանված կարգով հրապարակային սակարկություններով իրացնելու մասին.
6) գույքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ սահմանված կարգով նվիրաբերելու մասին.
7) թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստում «Թանկարժեք մետաղների մասին» օրենքով սահմանված կարգով հաշվեգրելու առաջարկով լիազոր մարմին դիմելու մասին:
4. Կոմիտեն «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 9-րդ մասի հիման վրա պետության սեփականություն դարձող նվերների տնօրինման նպատակով կայացնում է սույն հավելվածի 3-րդ կետի 3-6-րդ ենթակետերով սահմանված որոշումներից մեկը:
5. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված կարգով հանձնված՝ պետական սեփականություն դարձած նվերը պետական սեփականություն համարվելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված կարգով կոմիտեին հանձնվելու օրվանից հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեն այն ի պահ է հանձնում նվերն ստացած պետական մարմնին՝ մինչև սույն կարգի 3-րդ կետով սահմանված որոշման կայացումը, որի վերաբերյալ կազմվում է սույն որոշման N 2 ձևով սահմանված արձանագրություն: Գույքը ժամանակավոր պահպանության չի հանձնվում այն նվեր ստացած պետական մարմնին, եթե այդ մարմինը չունի տվյալ գույքը պահպանելու համար անհրաժեշտ տարածք կամ պայմաններ:
6. Սույն հավելվածի 5-րդ կետի հիման վրա նվերն ստացած պետական մարմնին ի պահ չեն կարող հանձնվել սույն որոշման N 4 հավելվածով սահմանված շուտ փչացող գույքերը, կենդանիները, պահման առանձնահատուկ պայմաններ պահանջող գույքը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ մարմինն ունի այդ խումբ գույքերը պահպանելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները և համաձայնում է պահպանության ընդունել գույքը: Կոմիտեին նման գույք հանձնվելու դեպքում վերջինս անհապաղ, բայց ոչ ուշ, քան գույքն իրեն հանձնվելու հաջորդ օրը կազմակերպում է գույքի ժամանակավոր պահպանությունը՝ մինչև սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված որոշումներից որևէ մեկը կայացնելը: Այն դեպքում, երբ սույն կետով նշված գույքի պահպանման համար անհրաժեշտ պայմաններ կամ հատուկ առանձնացված տարածք ունի կոմիտեից զատ որևէ այլ պետական մարմին, ապա կոմիտեն իրավասու է սույն կետում նշված գույքը ժամանակավոր պահպանության հանձնել այդ պետական մարմնին՝ մինչև սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված որոշումներից որևէ մեկը կայացնելը, որի վերաբերյալ կազմվում է սույն որոշման N 2 ձևով սահմանված արձանագրություն:
7. Գույքի ժամանակավոր պահպանության վայր է համարվում կոմիտեի՝ գույքի ժամանակավոր պահպանության համար հատուկ հարմարեցված վայրը, առանձնացված համապատասխան տարածքը կամ այն պետական մարմնի տարածքը, որն ունի տվյալ տեսակի գույքի պահպանման պայմաններ և որտեղ ժամանակավոր պահատվության է հանձնվել գույքը:
8. Կոմիտեի ղեկավարն անհապաղ, բայց ոչ ուշ, քան գույքը կոմիտեին հանձնվելուն հաջորդող օրը, դիմում է սույն որոշման 4-րդ կետով սահմանված մարմիններին (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ գույքի պահպանության վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար, եթե՝
1) սույն որոշման N 3 հավելվածի 2-րդ կամ 3-րդ կետերով սահմանված կարգով ստացվել է տեղեկություն այդ գույքի՝ առերևույթ սույն որոշման N 4 հավելվածով նախատեսված շուտ փչացող գույք հանդիսանալու վերաբերյալ, կամ այդ տեղեկատվությունը պարզել է կոմիտեն՝ գույքն իրեն հանձնվելուց հետո.
2) սույն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետով սահմանված կարգով ստացվել է տեղեկություն այդ գույքի՝ առերևույթ պահպանման հատուկ պայմաններ (խոնավության, չորության կամ ջերմաստիճանի որոշակի ռեժիմի պահանջ և այլն) ենթադրելու կամ դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող գույք հանդիսանալու վերաբերյալ, կամ այդ տեղեկատվությունը պարզել է կոմիտեն՝ գույքն իրեն հանձնվելուց հետո.
3) հանրային ծառայողի կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից նվեր է ստացվել և «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության սեփականությունն է դարձել կենդանի:
9. Կոմիտեի կողմից լիազոր մարմնին ներկայացված դիմումը ներառում է՝
1) գույքի անվանումը․
2) գույքի տեսակը (հնարավորության դեպքում՝ հղում սույն որոշման N 4 հավելվածով սահմանված գույքի տեսակին)․
3) գույքի քանակը, ծավալը․
4) գույքի նկարագիրը (վիճակը, բաղադրություն, փաթեթավորում, այլ բնութագրիչներ).
5) հարցերը, որի վերաբերյալ ակնկալվում է մասնագիտական խորհրդատվություն՝ տվյալ գույքի տեղափոխման, տեղափոխման կազմակերպման, գույքի պահման պայմանների, ձևի և ժամկետների վերաբերյալ:
10. Կոմիտեի կողմից լիազոր մարմին ներկայացվող դիմումին կցվում են նաև գույքի նկարները:
11. Լիազոր մարմինը, ստանալով դիմումը, անհրաժեշտության դեպքում, կարող է իրականացնել գույքի ուսումնասիրությունը դրա՝ տվյալ պահին գտնվելու վարում, որից հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան դիմումն ստանալուն հաջորդող օրը, ներկայացնում է մասնագիտական խորհրդատվություն՝ մինչև տեղափոխումը գույքը դրա գտնվելու վայրում պահելու կանոնների, գույքի տեղափոխման, տեղափոխումը կազմակերպելու, գույքի պահպանության պայմանների, ձևի, ժամկետների վերաբերյալ:
12. Լիազոր մարմնի մասնագիտական խորհրդատվությունն ստանալով՝ կոմիտեն անմիջապես գույքը տվյալ պահին գտնվելու վայրի մարմնի գլխավոր քարտուղարին կամ այլ հավասարազոր պաշտոնատար անձին տեղեկացնում է գույքի՝ մինչև տեղափոխումը պահպանելու կանոնների վերաբերյալ, իսկ եթե գույքն արդեն հանձնվել է կոմիտե, մասնագիտական խորհրդատվության համաձայն ապահովում է գույքի պահպանությունը:
13. Կոմիտեի կողմից գույքն այլ պետական մարմնի հանձնելու կամ կոմիտեի կողմից ի պահ ընդունվելու, գույքի տեղափոխումն իրականացնելու կամ կազմակերպելու, գույքը ժամանակավոր պահպանելու կամ գույքը ժամանակավոր պահատվության հանձնելու վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն՝ սույն որոշման N 2 ձևի համաձայն:
14. «Պետական արարողակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով սահմանված գույքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված կարգով կոմիտեին հանձնվելու դեպքում կոմիտեն այդ գույքն իրեն հանձնվելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան այդ գույքն իրեն հանձնվելու օրվան հաջորդող աշխատանքային օրը գրություն է ներկայացնում Պետական արարողակարգի ծառայություն (այսուհետ՝ ծառայություն)՝ գույքի տնօրինման վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու խնդրանքով:
15. Գույքի տնօրինման եղանակի վերաբերյալ որոշումը կոմիտեն կայացնում է ոչ ուշ, քան գույքն իրեն հանձնվելու օրվան հաջորդող յոթերորդ աշխատանքային օրը՝ բացառությամբ սույն որոշման N 3 հավելվածով սահմանված դեպքերի: Կոմիտեն գույքի տնօրինման եղանակի վերաբերյալ որոշումը կայացնում է՝ «Պետական արարողակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով սահմանված դեպքերում հիմք ընդունելով ծառայության եզրակացությունը, իսկ սույն որոշմամբ սահմանված դեպքերում՝ նաև լիազոր մարմնի մասնագիտական խորհրդատվությունը:
16. Այն դեպքում, երբ գույքի տնօրինման եղանակի վերաբերյալ որոշման կայացումը պահանջում է համապատասխան մասնագիտացված գիտելիքներ, ինչպես նաև, երբ գույքի օգտագործման նպատակային նշանակության, դրա իրացման եղանակի ընտրության նպատակով առկա է ոլորտում մասնագիտացված մարմնի խորհրդատվության անհրաժեշտություն, կոմիտեն, իսկ «Պետական արարողակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով սահմանված դեպքերում՝ ծառայությունը, ոչ ուշ, քան, համապատասխանաբար, գույքը կոմիտեին հանձնվելու կամ ծառայության կողմից կոմիտեի՝ գույքի տնօրինման եղանակի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու մասին դիմումն ստացվելու օրվան հաջորդող օրը, դիմում է սույն որոշման 4-րդ կետով սահմանված լիազոր մարմնին՝ մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար:
17. Լիազոր մարմնին ներկայացված դիմումի մեջ լրացվում են՝
1) գույքի անվանումը․
2) գույքի տեսակը․
3) գույքի քանակը, ծավալը․
4) գույքի նկարագիրը (վիճակը, բաղադրություն, փաթեթավորում, այլ բնութագրիչներ)․
5) գույքը՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով սահմանված նվերն ստանալու հանգամանքների, իրավիճակի նկարագրությունը, նվիրող կողմի վերաբերյալ հասանելի տեղեկատվությունը՝ ըստ անհրաժեշտության․
6) գույքը որպես նվեր ստացած անձի անունը, ազգանունը, պաշտոնը․
7) դիմումով հայցվող խորհրդատվության պահանջը՝ գույքի օգտագործման նպատակային նշանակության, գույքի տնօրինման՝ օրենքով սահմանված եղանակների կամ դրանցից որևէ մեկի կիրառման անհրաժեշտության կամ հնարավորության, գույքի օգտագործման հատուկ պայմանների և խնամքի վերաբերյալ (եթե այդպիսիք ենթադրվում են)․
8) գույքի ժամանակավոր պահման վայրի, ձևի և պայմանների վերաբերյալ տեղեկությունները:
18. Դիմումին կցվում են գույքի նկարը (նկարները), ինչպես նաև նվերների հաշվառման ռեեստրում նվերի վերաբերյալ գրանցված տեղեկատվության վերաբերյալ քաղվածքը, եթե լիազոր մարմինն էլեկտրոնային հասանելիություն չունի նվերների հաշվառման ռեեստրում գրանցված համապատասխան տեղեկատվությանը, ինչպես նաև գույքի ժամանակավոր պահպանության ընդունելու կամ հանձնելու վերաբերյալ կազմված արձանագրությունը:
19. Լիազոր մարմինը, ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է մասնագիտական խորհրդատվություն՝ մինչ այդ, ըստ անհրաժեշտության, իրականացնելով գույքի գտնվելու վայրում դրա ուսումնասիրություն:
20. Լիազոր մարմնի կողմից տրվող մասնագիտական խորհրդատվությունը ներառում է՝
1) գույքի տեսակը, գույքի մանրամասն նկարագրությունը՝ հնարավորության դեպքում արտադրման տարեթիվը, արտադրող (թողարկող) կազմակերպությունը (եթե հայտնի է կամ հնարավոր է նույնականացնել), արտադրման (թողարկման) նպատակը (եթե այն հանդիսանում է կոնկրետ, անվանական կամ հատուկ շարքին դասվող արտադրանք կամ թողարկում)․
2) մշակութային արժեք համարվող գույքի դեպքում՝ հեղինակի, ստեղծման, ստեղծման հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ․
3) գույքի շուկայական արժեքը (եթե դա հնարավոր է գնահատել)․
4) գույքի նպատակային նշանակության վերաբերյալ տեղեկություններ.
5) գույքի պահպանման կամ հատուկ խնամքի (եթե այդպիսիք պահանջվում են) և գույքի պատշաճ պահպանությունն ապահովող այլ գործողությունների վերաբերյալ տեղեկություններ․
6) գույքի տնօրինման՝ սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված եղանակի վերաբերյալ առաջարկություն:
21. Այն դեպքում, երբ գույքն առերևույթ սույն որոշման N 3 հավելվածով սահմանված կարգով ոչնչացման ենթակա գույք է, լիազոր մարմինն իր եզրակացությամբ առաջարկում է ոչնչացնել գույքը՝ նշելով՝
1) գույքի ոչնչացման հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջվելու դեպքում՝ այն մասնագետին կամ մասնագիտացված իրավաբանական անձին, ում մասնակցությունն անհրաժեշտ է գույքի ոչնչացման գործընթացում.
2) գույքի ոչնչացման համար անհրաժեշտ ժամանակը, ոչնչացման եղանակը՝ այրում, պայթեցում, կտրտում, աղբի վերածում կամ ոչնչացման այլ եղանակ․
3) գույքի ոչնչացման համար անհրաժեշտ վայրը, մասնագիտացված գործիքների կամ տեխնիկայի օգտագործման անհրաժեշտության վերաբերյալ տեղեկություններ․
4) գույքի կամ դրա բաղադրիչների վտանգավոր հատկությունները (թունավոր, հրդեհավտանգ, պայթյունավտանգ, կոռոզիոն ակտիվ)․
5) գույքի ոչնչացման համար անհրաժեշտ ծախսը (եթե ենթադրվում է):
22. Կոմիտեն, իսկ «Պետական արարողակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով սահմանված դեպքերում՝ ծառայությունը, ոչ ուշ, քան, համապատասխանաբար, գույքը կոմիտեին հանձնվելու կամ սույն հավելվածի 16-րդ կետով սահմանված գրությունը ծառայության կողմից ստացվելուն հաջորդող օրը գրություն են ուղարկում նաև գույքը նվերն ստացած պետական մարմնի գլխավոր քարտուղարին կամ այլ հավասարազոր պաշտոնատար անձին՝ նվերի տնօրինման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու համար, ինչի հիման վրա վերջինիս առաջարկությունը ներկայացվում է ոչ ուշ, քան գրությունը ստանալուն հաջորդող օրը: Սույն կետով սահմանված առաջարկությունը կարող է ներկայացվել նաև գույքը կոմիտեին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված կարգով հանձնելու հետ միաժամանակ:
23. Լիազոր մարմնի կողմից մասնագիտական խորհրդատվությունը, «Պետական արարողակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով սահմանված դեպքերում՝ ծառայության եզրակացությունն ստանալուց հետո կոմիտեն ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է գույքի տնօրինման եղանակի ընտրության վերաբերյալ սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված որոշում:
24. Գույքի տնօրինման գործընթացում գույքի արժեքի գնահատման անհրաժեշտություն առաջանալու, սակայն գույքի արժեքը «Գնահատման գործունեության մասին» օրենքով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ կարգով որոշելու անհնարինության դեպքում կոմիտեն որպես գույքի արժեք իրավասու է հիմք ընդունել նվերների հաշվառման ռեեստրում հաշվառված արժեքը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
25.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի N 956-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՂԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման եղանակների մեթոդաբանությունը, առանձին տեսակի գույքի տնօրինման առանձնահատկությունները, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության (այսուհետ՝ ծառայություն) կողմից տրվող եզրակացության ներկայացման կարգը:
2. Գույքի տնօրինման եղանակի ընտրությունն իրականացվում է սույն հավելվածով սահմանվող մեթոդաբանությամբ՝ սույն որոշման N 1 հավելվածով սահմանված դեպքերում հիմք ընդունելով լիազոր մարմնի կողմից տրված մասնագիտական խորհրդատվությունը, իսկ «Պետական արարողակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով սահմանված դեպքերում՝ ծառայության եզրակացությունը:
2․ ԳՈՒՅՔԸ ՆՎԵՐ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻ ԿԱՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆԵԼԸ
3. Գույքն այն նվեր ստացած պետական մարմնի, հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի օգտագործմանն է հանձնվում կոմիտեի ղեկավարի որոշմամբ` հիմք ընդունելով սույն կարգի N 1 հավելվածի 19-21-րդ կետերի հիման վրա լիազոր մարմնի կողմից տրամադրված մասնագիտական խորհրդատվությունը և սույն հավելվածի 4-13-րդ կետերով սահմանված մեթոդաբանությունը:
4. Գույքը, որի տնօրինման եղանակի վերաբերյալ «Պետական արարողակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի հիման վրա եզրակացություն է ներկայացրել ծառայությունը, կարող է նվեր ստացած մարմնի, հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի օգտագործմանը հանձնվել միայն այն դեպքում, երբ ծառայությունը եզրակացություն է ներկայացրել գույքն այդ եղանակով տնօրինելու վերաբերյալ: Եթե ծառայության եզրակացությամբ նշվել է գույքի տնօրինման մեկից ավելի հնարավոր եղանակ, ապա այդ եղանակներից որևէ մեկի ընտրությունը կատարվում է սույն հավելվածի 5-13-րդ կետերի հիման վրա:
5. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կամ պետական մարմնի օգտագործմանը չեն կարող հանձնվել՝
1) շուտ փչացող գույքը, կենդանիները, պահպանման էական ծախսեր պահանջող գույքը, մշակութային արժեք համարվող գույքը՝ մարդկային հասարակության կենսագործունեության արգասիք համարվող առարկաները և ստեղծագործությունները, որոնք, անկախ ստեղծման ժամանակից, ունեն հնագիտական, ազգագրական, պատմական, կրոնական, գեղարվեստական, գիտական կարևոր նշանակություն, ինչպես նաև գրավոր հուշարձանները, թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը.
2) պահման առանձնահատուկ պայմաններ պահանջող, խոնավության կամ ջերմաստիճանի որոշակի ռեժիմ պահանջող, դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող գույքը:
6. Գույքը նվեր ստացած պետական մարմնի օգտագործմանը կարող է հանձնվել պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային այնպիսի նվերը, որը՝
1) քաղաքական, տնտեսական, իրավական, մշակութային, գիտական և նվերն ստացած պետական մարմնի լիազորությունների շրջանակում ներառվող այլ բնագավառներում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության, պետական մարմինների, պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների միջև կապերի ձևավորման, զարգացման և համագործակցության խորհրդանիշ է․
2) բարեկամական հարաբերությունների, կոնկրետ բնագավառում կամ կոնկրետ հարցի շուրջ ձեռք բերված համաձայնության խորհրդանիշ է․
3) կոնկրետ բնագավառին և նվերն ստացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կամ պետական մարմնի գործունեությանն առնչվող թեմատիկ խորհրդանիշ է, ինչպիսիք են, օրինակ, հուշանվերները և մասնագիտական գրքերը․
4) ներառում է այդ պետական մարմնի խորհրդանիշի կամ անվան պատկեր, գիր կամ այդ մարմնի հետ նույնականացվող, դրան առնչվող այլ խորհրդանիշ․
5) նվերը տվող անձի կամ օտարերկրյա պետության, միջազգային կազմակերպության գործունեության խորհրդանիշն է կամ նվիրողի համար ունի պատմական, կրոնական, գեղարվեստական, գիտական կարևոր նշանակության խորհուրդ կամ արժեք և առնչվում է այն ստացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կամ պետական մարմնի գործունեությանը․
6) անմիջականորեն կապված է տվյալ պետական մարմնի գործունեության հետ.
7) տրվել է տվյալ պետական մարմնին կամ այն նվեր ստացած հանրային ծառայողին կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձին՝ որպես պարգև, մրցանակ կամ խրախուսանքի այլ միջոց:
7. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի օգտագործմանը կարող է հանձնվել պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային այնպիսի նվերը, բացառությամբ սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված գույքերի, որը՝
1) անվանական նշագրումով կամ փորագրումով նվեր է կամ անվանապես պատրաստված է նվերն ստացած կոնկրետ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի համար․
2) անմիջականորեն կապված է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականցման հետ և կարող է ծառայել դրանց արդյունավետ իրականացմանը:
8. Գույքը հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կամ պետական մարմնի օգտագործմանը որոշակի ժամկետով կամ համապատասխան պետական մարմնի օգտագործմանը հանձնելու վերաբերյալ որոշման հիման վրա կոմիտեի կողմից գույքը հանձնվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կամ պետական մարմնի օգտագործմանը՝ այդ մասին համապատասխան արձանագրություն կազմելով: Գույքը պետական մարմնի կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի օգտագործմանը հանձնելու մասին կոմիտեի ղեկավարի որոշումը ներառում է՝
1) գույքի անվանումը և տեսակը․
2) պետական մարմնի անվանումը կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի անունը, պաշտոնը.
3) գույքը հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի օգտագործմանը հանձնելու դեպքում՝ օգտագործման ժամկետը, եթե այն որոշակի է․
4) գույքն օգտագործման հանձնելու որոշում կայացնելու հիմքերը․
5) գույքն օգտագործման տրամադրելու պայմանները՝ առկայության դեպքում.
6) գույքի պահպանման և խնամքի վերաբերյալ ցուցումներ՝ առկայության դեպքում:
9. Հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին օգտագործման հանձնված գույքն օգտագործվում է բացառապես տվյալ գույքի նպատակային նշանակությանը, գույքի պահպանման, խնամքի վերաբերյալ տրված ցուցումներին համապատասխան՝ այնպես, որ բացառվի գույքի օգտագործմամբ դրան վնաս պատճառելը, այն ոչնչացնելը, դրա արժեքի նվազեցումը, բացառությամբ գույքի բնականոն մաշվածության:
10. Պետական մարմնի օգտագործմանը հանձնված գույքն օգտագործվում է պետական մարմնի կամ դրա կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով, բացառապես տվյալ գույքի նպատակային նշանակությանը, գույքի պահպանման, խնամքի վերաբերյալ տրված ցուցումներին համապատասխան՝ այնպես, որ բացառվի գույքի օգտագործմամբ դրան վնաս պատճառելը, այն ոչնչացնելը, դրա արժեքի նվազեցումը, բացառությամբ գույքի բնականոն մաշվածության:
11. Պետական մարմնի օգտագործմանը հանձնված գույքը տեղադրվում և օգտագործվում է տվյալ մարմնի հանդիպումների կամ խորհրդակցությունների սրահներում, ցուցադրվում տվյալ մարմնի թանգարանում կամ նվերների ցուցադրության համար առանձնացված՝ անձանց լայն շրջանակի համար հասանելի վայրում կամ այլ կերպ փակցվում (ցուցադրվում) է տվյալ մարմնի վարչական շենքում՝ դրա հանրային տեսանելիությունը կամ ցուցադրությունն ապահովելու տարբերակով:
12. Պետական մարմնի օգտագործմանը հանձնված գույքը, անկախ դրա տեսակից, չի կարող օգտագործվել մարմնի ղեկավարի, այդ մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարների կամ այլ հանրային ծառայողների կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից միանձնյա կամ տեղակայվել վերջիններիս աշխատասենյակում:
13. Գույքը պետական մարմնի օգտագործմանը հանձնելու եղանակով տնօրինելը նախապատվություն ունի գույքը հրապարակային սակարկություններով իրացնելու և նվիրաբերության եղանակով օտարելու տնօրինման եղանակների նկատմամբ, և բոլոր այն դեպքերում, երբ կոմիտեն կամ ծառայությունը գույքի տնօրինման եղանակն ընտրելիս հավասարապես անհրաժեշտ և հիմնավորված են համարում մի կողմից՝ գույքը պետական մարմնի օգտագործմանը հանձնելը, մյուս կողմից՝ հրապարակային սակարկություններով իրացնելը կամ նվիրաբերելը, նախապատվությունը տրվում է գույքն այն նվեր ստացած պետական մարմնի օգտագործմանը հանձնելուն:
3․ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ ԿԱՄ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼԸ
14. Որպես նվեր ստացված և պետության սեփականությունը դարձած՝ մշակութային արժեք համարվող գույքը՝ մարդկային հասարակության կենսագործունեության արգասիք համարվող առարկաները և ստեղծագործությունները, որոնք, անկախ ստեղծման ժամանակից, ունեն հնագիտական, ազգագրական, պատմական, կրոնական, գեղարվեստական, գիտական կարևոր նշանակություն, ինչպես նաև գրավոր հուշարձանները, պետական կամ համայնքային թանգարաններին հանձնելու կամ ազգային գրադարանային հավաքածուում ընդգրկելու վերաբերյալ հայտը ներկայացվում է կոմիտեի ղեկավարի որոշմամբ` հիմք ընդունելով սույն կարգի N 1 հավելվածի հիման վրա, համապատասխանաբար, թանգարանների բնագավառում կամ գրադարանային գործի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի մասնագիտական խորհրդատվությունը և սույն հավելվածի 15-17-րդ կետերով սահմանված մեթոդաբանությունը:
15. Գույքը, որի տնօրինման եղանակի վերաբերյալ «Պետական արարողակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի հիման վրա եզրակացություն է ներկայացրել ծառայությունը, կարող է պետական կամ համայնքային թանգարանին հանձնվել կամ ազգային գրադարանային հավաքածուում ընդգրկվել միայն այն դեպքում, երբ ծառայությունը եզրակացություն է ներկայացրել գույքն այդ եղանակով տնօրինելու վերաբերյալ: Եթե ծառայության եզրակացությամբ նշվել է գույքի տնօրինման մեկից ավելի հնարավոր եղանակ, ապա այդ եղանակներից որևէ մեկի ընտրությունը կատարվում է սույն հավելվածի 16-17-րդ կետերի հիման վրա:
16. Սույն բաժնով սահմանված կարգով պետական թանգարաններին հանձնված գույքը արարողակարգային և աշխատասենյակների ներքին ձևավորման նպատակով՝ տրամադրվում է միայն «Թանգարանների մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված մարմիններին՝ նույն հոդվածով սահմանված պայմաններով:
17. Այն դեպքում, երբ «Պետական արարողակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի հիման վրա ծառայության ներկայացված եզրակացությամբ որպես գույքի տնօրինման եղանակ նշվել է այն ազգային գրադարանային հավաքածուում ընդգրկելը, ինչպես նաև այն դեպքերում, երբ գրադարանային գործի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի մասնագիտական խորհրդատվության կամ կոմիտեի դիրքորոշման հիման վրա գույքն անհրաժեշտ է դիտվել ընդգրկել այդ հավաքածուում, ապա կոմիտեի ղեկավարը ոչ ուշ, քան ծառայության եզրակացությունը կամ լիազոր մարմնի խորհրդատվությունն ստանալուն հաջորդող երկրորդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 19-Ն որոշման հավելվածով սահմանված կարգով հայտ է ներկայացնում Հայաստանի ազգային գրադարան:
4․ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԷԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԳՈՒՅՔԻ, ՇՈՒՏ ՓՉԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
18. Սույն բաժնով սահմանվում են առանձին տեսակի գույքերի՝ կենդանիների, շուտ փչացող, պահպանման էական ծախսեր պահանջող գույքի տնօրինման առանձնահատկությունները:
19. Որպես նվեր ստացված կենդանիների, պահպանման էական ծախսեր պահանջող գույքի իրացումը կամ այլ եղանակով տնօրինելն իրականացվում է կոմիտեի ղեկավարի որոշմամբ` հիմք ընդունելով սույն որոշման N 1 հավելվածի 19-21-րդ կետերով սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից տրամադրված մասնագիտական խորհրդատվությունը, սույն որոշման N 3 հավելվածի կանոնները, ինչպես նաև սույն կարգի 20-23-րդ կետերով սահմանված մեթոդաբանությունը:
20. Սույն որոշման N 4 հավելվածով նախատեսված՝ շուտ փչացող գույքը ենթակա է ոչնչացման սույն որոշման N 3 հավելվածով սահմանված դեպքերում և կարգով:
21. Սույն որոշման N 4 հավելվածի իմաստով պահպանման էական ծախսեր պահանջող գույքը, ինչպես նաև շուտ փչացող գույքը, եթե այն սույն որոշման N 3 հավելվածի հիման վրա ենթակա չէ ոչնչացման, ենթակա է անհապաղ իրացման նվիրաբերության եղանակով, իսկ նվիրաբերության եղանակով իրացման անհնարինության դեպքում՝ հրապարակային սակարկություններով, բացառությամբ այն դեպքերի, երբ ծառայության եզրակացությամբ, իսկ «Պետական արարողակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով նախատեսված նվերներից զատ այլ նվերների դեպքում՝ սույն հավելվածով սահմանված մեթոդաբանությամբ կոմիտեի պատճառաբանված որոշմամբ տվյալ գույքն անհրաժեշտ է տնօրինել սույն հավելվածով սահմանվող այլ եղանակով:
22. Եթե «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է դարձել կենդանի, ապա այն, հիմք ընդունելով լիազոր մարմնի մասնագիտական խորհրդատվությունը, իսկ «Պետական արարողակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով նախատեսված նվերների դեպքում՝ ծառայության եզրակացությունը, կարող է հանձնվել նվեր ստացած կամ այլ պետական մարմնին՝ այդ մարմնին ամրացված անշարժ գույքի պահպանության կամ անշարժ գույքին հարակից տարածքում կենդանուն պահելու կամ տվյալ մարմնի գործառույթների իրականացմանն աջակցելու նպատակով:
23. Եթե «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է դարձել կենդանի, սակայն այն սույն հավելվածի 21-րդ կետով սահմանված եղանակով տնօրինելն անհնարին է, ապա այն ենթակա է իրացման նվիրաբերության եղանակով, իսկ նվիրաբերության եղանակով իրացման անհնարինության դեպքում՝ հրապարակային սակարկություններով՝ սույն հավելվածի 6-րդ գլխի համաձայն:
24. Եթե «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է դարձել թանկարժեք մետաղ կամ թանկարժեք քար, որը «Թանկարժեք մետաղների մասին» օրենքի համատեքստում կարող է ընդգրկվել Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստում, ապա կոմիտեի ղեկավարը սույն հավելվածի 15-րդ կետով սահմանված ժամկետում որոշում է կայացնում «Թանկարժեք մետաղների մասին» օրենքով սահմանված կարգով հաշվեգրելու առաջարկով լիազոր մարմին դիմելու մասին: Սույն կետով սահմանված դիմումի հիման վրա գույքը Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստում ընդգրկվելը լիազոր մարմնի կողմից մերժվելու դեպքում կոմիտեի ղեկավարը յոթ աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է գույքը սույն հավելվածի 3-րդ կետի 1-6-րդ ենթակետերով սահմանված եղանակներից որևէ մեկով տնօրինելու վերաբերյալ որոշում՝ հիմք ընդունելով սույն հավելվածով սահմանվող մեթոդաբանությունը:
5․ ԳՈՒՅՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԻՐԱՑՆԵԼԸ
25. Գույքը հրապարակային սակարկություններով իրացվում է, եթե՝
1) կոմիտեի ղեկավարի որոշմամբ, հիմք ընդունելով սույն որոշման N 1 հավելվածի 19-21-րդ կետերի հիման վրա տրված լիազոր մարմնի մասնագիտական խորհրդատվությունը, գույքն անհրաժեշտ է իրացնել հրապարակային սակարկություններով.
2) սույն հավելվածի 21-րդ, 23-րդ, 27-րդ և 28-րդ կետերով նախատեսված դեպքերում:
26. Գույքը, որի տնօրինման եղանակի վերաբերյալ «Պետական արարողակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի հիման վրա եզրակացություն է ներկայացրել ծառայությունը, կարող է հրապարակային սակարկություններով իրացվել միայն այն դեպքում, երբ ծառայությունը եզրակացություն է ներկայացրել գույքն այդ եղանակով տնօրինելու վերաբերյալ: Եթե ծառայության եզրակացությամբ նշվել է գույքի տնօրինման մեկից ավելի հնարավոր եղանակ, ապա այդ եղանակներից որևէ մեկի ընտրությունը կատարվում է սույն հավելվածով գույքի տնօրինման առանձին եղանակների ընտրության մեթոդաբանության հաշվառմամբ:
27. Հրապարակային սակարկություններով է իրացվում «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 9-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականությունը դարձած և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված կարգով հանձնված գույքը, բացառությամբ սույն որոշման N 3 հավելվածով սահմանված՝ ոչնչացման ենթակա գույքի, եթե նվիրաբերության եղանակով այդ գույքը տնօրինելն անհնարին է:
28. Գույքը հրապարակային սակարկությունների եղանակով իրացնելուն նախապատվությունը տալուց առաջ կոմիտեն, ծառայությունը կամ լիազոր մարմինը պարտավոր են գնահատման առարկա դարձնել այն հարցը, թե արդյոք գույքը նվիրաբերության եղանակով իրացնելը համատեղելի է այն նվիրողի և նվեր ստացող պետական մարմնի կամ Հայաստանի Հանրապետության հետ նվիրող երկրի դիվանագիտական, պաշտոնական հարաբերությունների, նվերը տալու հանգամանքների, նպատակների հետ: Բոլոր այն դեպքերում, երբ առկա է ողջամիտ կասկած առ այն, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գույքը հրապարակային սակարկություններով իրացնելը կարող է բացասական ազդեցություն ունենալ սույն կետում նշված հարաբերությունների վրա, համապատասխան մարմինը պարտավոր է դիտարկել գույքն այլ եղանակով տնօրինելու հնարավորությունը:
29. Գույքը հրապարակային սակարկություններով իրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով:
30. Գույքը կոմիտեի կողմից հրապարակային սակարկություններով իրացվում է համապատասխան որոշում կայացնելուց հետո մեկամսյա ժամկետում, բացառությամբ սույն որոշման N 4 հավելվածով սահմանված գույքի, որն իրացվում է ոչ ուշ, քան համապատասխան որոշում կայացնելուց հետո 10-օրյա ժամկետում, եթե լիազոր մարմնի կողմից իրացման համար ավելի սեղմ ժամկետներ չեն առաջարկվել կամ այդ գույքն իր բնույթով իրացման առավել սեղմ ժամկետ չի ենթադրում:
6․ ԳՈՒՅՔԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼԸ
31. Գույքը նվիրաբերության եղանակով իրացվում է, եթե՝
1) կոմիտեի ղեկավարի որոշմամբ, հիմք ընդունելով սույն կարգի 19-21-րդ կետերի հիման վրա տրված լիազոր մարմնի մասնագիտական խորհրդատվությունը, գույքն անհրաժեշտ է իրացնել նվիրաբերության եղանակով.
2) սույն հավելվածի 21-րդ, 23-րդ, 32-րդ և 33-րդ կետերով նախատեսված դեպքերում:
32. Գույքը, որի տնօրինման եղանակի վերաբերյալ «Պետական արարողակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի հիման վրա եզրակացություն է ներկայացրել ծառայությունը, կարող է նվիրաբերության եղանակով իրացվել միայն այն դեպքում, երբ ծառայությունը եզրակացություն է ներկայացրել գույքն այդ եղանակով տնօրինելու վերաբերյալ: Եթե ծառայության եզրակացությամբ նշվել է գույքի տնօրինման մեկից ավելի հնարավոր եղանակ, ապա այդ եղանակներից որևէ մեկի ընտրությունը կատարվում է սույն հավելվածով գույքի տնօրինման առանձին եղանակների ընտրության մեթոդաբանության հաշվառմամբ:
33. Նվիրաբերության եղանակով է իրացվում «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 9-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականությունը դարձած և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված կարգով հանձնված գույքը, բացառությամբ այն դեպքերի, երբ նվիրաբերության եղանակով այդ գույքը տնօրինելն անհնարին է: Նվիրաբերության եղանակով չի կարող իրացվել սույն որոշման N 3 հավելվածի հիման վրա ոչնչացման ենթակա համարվող գույքը:
34. Գույքը նվիրաբերության եղանակով իրացնելուն նախապատվությունը տալուց առաջ կոմիտեն, ծառայությունը կամ լիազոր մարմինը պարտավոր են գնահատման առարկա դարձնել այն հարցը, թե արդյոք գույքը նվիրաբերության եղանակով իրացնելը համատեղելի է այն նվիրողի և նվեր ստացող պետական մարմնի կամ Հայաստանի Հանրապետության հետ նվիրող երկրի դիվանագիտական, պաշտոնական հարաբերությունների, նվերը տալու հանգամանքների, նպատակների հետ: Բոլոր այն դեպքերում, երբ առկա է ողջամիտ կասկած, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գույքը նվիրաբերելը կարող է բացասական ազդեցություն ունենալ սույն կետում նշված հարաբերությունների վրա, համապատասխան մարմինը պարտավոր է դիտարկել գույքն այլ եղանակով տնօրինելու հնարավորությունը:
35. Գույքը կոմիտեի կողմից նվիրաբերության եղանակով իրացվում է համապատասխան որոշում կայացնելուց հետո մեկամսյա ժամկետում, բացառությամբ սույն որոշման N 3 հավելվածով սահմանված գույքի, որը նվիրաբերվում է ոչ ուշ, քան համապատասխան որոշում կայացնելուց հետո 10-օրյա ժամկետում, եթե լիազոր մարմնի կողմից իրացման համար ավելի սեղմ ժամկետներ չեն առաջարկվել կամ այդ գույքն իր բնույթով իրացման առավել սեղմ ժամկետ չի ենթադրում:
7․ «ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
36. «Պետական արարողակարգի մասին» 17-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով սահմանված դեպքերում ծառայությունն ստացված նվերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և ժամկետներում հաշվառում է նվերների հաշվառման ռեեստրում:
37. Գույքի տնօրինման վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու վերաբերյալ կոմիտեի գրությունն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան գրությունն ստանալու հաջորդ օրը ծառայությունը սույն որոշման N 1 հավելվածի 22-րդ կետով սահմանված գրություն է ուղարկում գույքը նվեր ստացած մարմնի գլխավոր քարտուղարին կամ այլ հավասարազոր պաշտոնատար անձին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ գույքի տնօրինման եղանակի վերաբերյալ եզրակացություն կազմելու համար ծառայությունը սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով դիմում է սույն որոշման 4-րդ կետով սահմանված՝ տվյալ գույքի առնչությամբ լիազոր մարմնին՝ գույքի տնօրինման եղանակի վերաբերյալ եզրակացություն կազմելու նպատակով մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար:
38. Լիազոր մարմինը, ստանալով դիմումը, ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է մասնագիտական խորհրդատվություն՝ սույն որոշման N 1 հավելվածի 19-21-րդ կետերով սահմանված կարգով:
39. Սույն որոշման N 1 հավելվածի 22-րդ կետով սահմանված գրության հիման վրա նվերն ստացած պետական մարմնի գլխավոր քարտուղարը կամ այլ հավասարազոր պաշտոնատար անձն իր առաջարկությունը ներկայացնում է ոչ ուշ, քան համապատասխան գրությունն ստանալուն հաջորդող աշխատանքային օրը:
40. Ստանալով գույքի տնօրինման եղանակի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվությունը և սույն հավելվածի 39-րդ կետում նշված առաջարկությունը՝ ծառայությունը ոչ ուշ, քան դրանք ստացվելուց հետո երկրորդ աշխատանքային օրը կայացնում է եզրակացություն՝ գույքի տնօրինման եղանակի վերաբերյալ՝ ըստ N 1 ձևի՝ այն անհապաղ ներկայացնելով կոմիտե՝ եզրակացությամբ առաջարկվող եղանակով գույքը տնօրինելու նպատակով որոշում կայացնելու և դրա կատարումն ապահովելու համար:
41. Գույքի տնօրինման եղանակի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու նպատակով ծառայությունն իրավունք ունի մինչ սույն հավելվածի 38-րդ հոդվածով սահմանված ժամկետի ավարտը գույքն ուսումնասիրել դրա գտնվելու վայրում, իսկ կոմիտեն կամ գույքը պահպանության ընդունած պետական մարմինը պարտավոր են ապահովել ծառայության աշխատակիցների հասանելիությունը գույքին՝ դրա գտնվելու վայրում:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
25.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի N 956-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱԾ` ՇՈՒՏ ՓՉԱՑՈՂ ՆՎԵՐՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սույն հավելվածով սահմանվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած շուտ փչացող նվերների ոչնչացման դեպքերը և կարգը, ինչպես նաև առանձին տեսակի գույքի տնօրինման առանձնահատկությունները:
2. Այն դեպքերում, երբ որևէ հանրային պաշտոն զբաղեցնող անձ կամ հանրային ծառայողն ստացել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ կամ 9-րդ հոդվածների հիման վրա ողջամտորեն պետության սեփականություն դարձող և սույն որոշման N 4 հավելվածով սահմանված ցանկում ներառվող նվեր, տվյալ մարմնի գլխավոր քարտուղարը կամ այլ հավասարազոր պաշտոնատար անձը պարտավոր է նշված ցանկում ներառված նվեր ստացվելու վերաբերյալ տեղեկատվությունն իրեն հայտնի դառնալուց հետո անհապաղ այդ մասին դիմումով հայտնել կոմիտեին: Գույքը նվեր ստացած հանրային ծառայողը պարտավոր է այդպիսի գույք նվեր ստանալու դեպքում այդ մասին անհապաղ հայտնել գլխավոր քարտուղարին կամ այլ հավասարազոր պաշտոնատար անձին:
3. Այն դեպքում, երբ «Պետական արարողակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով սահմանված դեպքերում ծառայությունը նվերը հաշվառելիս կամ մինչև հաշվառելն իրեն ներկայացված տեղեկատվության հիման վրա պարզել է, որ տվյալ նվերը սույն որոշման N 4 հավելվածով սահմանված ցանկում ներառվող կամ պահպանման հատուկ պայմաններ ենթադրող գույք է, ապա պարտավոր է այդ տեղեկատվությունն իրեն հայտնի դառնալուց հետո անհապաղ այդ մասին դիմումով հայտնել կոմիտեին՝ գույքը ոչնչացնելու կամ այլ եղանակով տնօրինելու, իսկ պահպանման հատուկ պայմաններ ենթադրող գույքի դեպքում՝ նաև դրա տեղափոխումն ու ժամանակավոր պահպանումն իրականացնելու համար:
4. Սույն հավելվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դիմումի մեջ նշվում են՝
1) գույքի անվանումը․
2) գույքի տեսակը․
3) գույքի քանակը, ծավալը․
4) գույքի նկարագիրը (վիճակը, բաղադրություն, փաթեթավորում, այլ բնութագրիչներ).
5) գույքի վերաբերյալ այլ տեղեկություններ՝ ըստ անհրաժեշտության:
5. Սույն հավելվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դիմումին կցվում են գույքի նկարները, առկայության դեպքում՝ նաև գույքի վերաբերյալ այլ փաստաթղթեր:
6. Սույն հավելվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դիմումն ստանալուց հետո կոմիտեն սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում ապահովում է գույքի տեղափոխումն ու ժամանակավոր պահպանումը:
7. Սույն որոշման N 4 հավելվածով սահմանված ցանկում ներառված շուտ փչացող գույքը ենթակա է ոչնչացման, եթե՝
1) գույքը դյուրավառ է կամ իր այլ հատկանիշներից ելնելով ողջամտորեն կարող է վնաս պատճառել շրջակա միջավայրին.
2) գույքի պահպանման կամ պիտանիության ժամկետն անցել է կամ այդ ժամկետը կամ դրա մնացած հատվածն այնքան կարճ է, որ այդ ժամկետը կանցնի մինչ գույքը սույն որոշման N 2 հավելվածով սահմանված որևէ այլ եղանակով տնօրինելը.
3) սույն որոշման N 2 հավելվածի 21-րդ կետի հիման վրա անհնարին է գույքն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում իրացնելը նվիրաբերության, իսկ նվիրաբերության եղանակով իրացման անհնարինության դեպքում՝ հրապարակային սակարկությունների եղանակով:
8. Սույն որոշման N 4 հավելվածով սահմանված ցանկում ներառված գույքի ոչնչացման գործընթացը կազմակերպվում է կոմիտեի կողմից՝ սույն որոշման 4-րդ կետում նշված լիազոր մարմնի կողմից սույն որոշման N 1 հավելվածի 19-21-րդ կետերով սահմանված կարգով տրված մասնագիտական խորհրդատվության հիման վրա:
9. Եթե, կախված գույքի տեսակից, դրա ոչնչացման, համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է այլ կարգ, ապա կոմիտեն պատասխանատվություն է կրում այդ կարգերի պահանջների պահպանումն ապահովելու համար:
10. Սույն որոշման N 1 հավելվածի 19-21-րդ կետերով սահմանված կարգով տրված մասնագիտական խորհրդատվություն ստանալու դեպքում կոմիտեի ղեկավարը կայացնում է սույն որոշման N 4 հավելվածի հիման վրա շուտ փչացող համարվող գույքը ոչնչացնելու մասին որոշում՝ որոշման հիման վրա անհապաղ արձակելով գույքի ոչնչացման և այդ նպատակով համապատասխան հանձնաժողով ձևավորելու, գույքի ոչնչացման հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) անդամներին այդ մասին ծանոթացնելու վերաբերյալ հրաման:
11. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են կոմիտեի գլխավոր քարտուղարը (հանձնաժողովի քարտուղար), գույքը նվեր ստացած մարմնի ներկայացուցիչը (համաձայնությամբ), կոմիտեի կամ գույքի ժամանակավոր պահպանումն իրականացրած պետական մարմնի՝ գույքը ժամանակավոր ի պահ ընդունած աշխատակիցը, ինչպես նաև սույն հավելվածի 10-րդ կետով սահմանված հրամանով ուղղակիորեն նշված այլ պաշտոնատար անձինք՝ կոմիտեի ղեկավարի հայեցողությամբ: Հանձնաժողովի կազմում իրենց համաձայնությամբ կարող են ընդգրկվել նաև գույքը նվեր ստացած մարմնի գլխավոր քարտուղարը կամ այլ հավասարազոր պաշտոնատար անձը կամ վերջիններիս հանձնարարությամբ՝ այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև լիազոր մարմնի ներկայացուցիչները՝ համաձայնությամբ:
12. Կոմիտեի գլխավոր քարտուղարը կամ վերջինիս կողմից լիազորված այլ պաշտոնատար անձը գույքի ոչնչացման հանձնաժողովի քարտուղարն է, ով ապահովում է գույքի ոչնչացման վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի կազմումը, աշխատանքների կազմակերպումը:
13. Հանձնաժողովի քարտուղարը պարտավոր է ապահովել, որ հանձնաժողովին ձևավորումից հետո անհապաղ վերջինիս տրամադրվեն ոչնչացման կամ այլ եղանակով տնօրինման ենթակա գույքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը, այդ թվում՝ նվերների ռեեստրում առկա նկարագրությունը, գույքի ժամանակավոր պահման համար կազմված փաստաթղթերը, գույքի ոչնչացման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրված խորհրդատվությունը:
14. Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում մինչ գույքի ոչնչացման գործընթաց սկսելն ուսումնասիրում է տվյալ գույքը կոմիտեի ժամանակավոր պահպանման պահեստում կամ այն պետական մարմնի տարածքում, որտեղ պահատվության է հանձնվել գույքը, փաստաթղթերով սահմանված գույքի նկարագրությունը համեմատում է առկա գույքի հետ, դրա վերաբերյալ տեղեկությունները ներառում է գույքի ուսումնասիրության վերաբերյալ կազմվող արձանագրության մեջ՝ նշելով այն բոլոր տարբերությունները, փոփոխությունները, որոնք առկա են գույքի ուսումնասիրության պահին (եթե այդպիսիք հայտնաբերվում են):
15. Եթե գույքի և դրա վերաբերյալ կազմված փաստաթղթերի ուսումնասիրության ու համադրության արդյունքում ի հայտ են գալիս տեղեկություններ, որոնց հիման վրա տվյալ գույքը ոչնչացման ենթակա չէ, ապա հանձնաժողովն այդ մասին անհապաղ կազմում է արձանագրություն և այն անհապաղ ներկայացնում է կոմիտեի ղեկավարին:
16. Կոմիտեի ղեկավարը, հիմք ընդունելով արձանագրությունը, կարող է կայացնել գույքը սույն որոշման N 1 հավելվածով սահմանված այլ եղանակով տնօրինելու վերաբերյալ որոշում՝ հիմք ընդունելով սույն որոշման N 2 հավելվածով սահմանված՝ գույքի տնօրինման եղանակների ընտրության մեթոդաբանությունը:
17. Այն դեպքում, երբ գույքի և դրա վերաբերյալ կազմված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովն արձանագրում է, որ գույքի ոչնչացումն օբյեկտիվ պատճառով անհնարին է, ապա այդ մասին անհապաղ կազմում է արձանագրություն և այն անհապաղ ներկայացնում է կոմիտեի ղեկավարին: Արձանագրության մեջ ներկայացվում են գույքի ոչնչացման անհնարինության վերաբերյալ բոլոր տեղեկությունները:
18. Կոմիտեի ղեկավարը, հիմք ընդունելով սույն հավելվածի 17-րդ կետով նախատեսված արձանագրությունը, կայացնում է գույքը սույն որոշման N 1 հավելվածով սահմանված այլ եղանակով տնօրինելու վերաբերյալ որոշում՝ հիմք ընդունելով սույն որոշման N 2 հավելվածով սահմանված՝ գույքի տնօրինման եղանակների ընտրության մեթոդաբանությունը, իսկ, եթե սույն հավելվածի 17-րդ կետով սահմանված արձանագրության ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ գույքի ոչնչացումն անհնարին դարձնող հիմքեր առկա չեն, դրանք վերացել են կամ գույքի ոչնչացումը հնարավոր է իրականացնել այլ եղանակով կամ պայմաններով, ապա արձանագրությունը վերադարձնում է հանձնաժողովին՝ ոչնչացման գործընթացը կազմակերպելու նպատակով:
19. Սույն կարգի 15-րդ և 17-րդ կետերով սահմանված հիմքեր չհայտնաբերվելու դեպքում հանձնաժողովն ապահովում է ոչնչացման ենթակա գույքի ոչնչացումը՝ լիազոր մարմնի եզրակացությամբ տրված ժամկետում, եղանակով և պայմաններով:
20. Ոչնչացման վերաբերյալ հանձնաժողովը կազմում է արձանագրություն, որն ստորագրվում է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից և ոչ ուշ, քան գույքը ոչնչացնելուն հաջորդող աշխատանքային օրը ներկայացվում կոմիտեի ղեկավարին: Արձանագրության մեկ օրինակ ուղարկվում է նաև այն մարմնին, որը որպես նվեր ստացել էր ոչնչացված գույքը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
25.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի N 956-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՇՈՒՏ ՓՉԱՑՈՂ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԷԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԳՈՒՅՔԵՐԻ
1. Սույն որոշման իմաստով շուտ փչացող գույք են համարվում՝
1) սննդամթերքը․
2) օծանելիքակոսմետիկական ապրանքները․
3) դեղորայքը, դեղամիջոցները, դեղանյութերը․
4) այն գույքը, որոնց համար սահմանված է պիտանիության ժամկետ և այդ ժամկետը կոմիտեի կողմից գույքը պահպանման վերցնելու կամ պահատվության կամ հանձնելու պահին արդեն սպառվել է:
2. Գույքը սույն հավելվածի 1-ին կետի որևէ ենթակետին դասելու և 1-ին կետի 1-4-րդ ենթակետերից որևէ մեկի հետ նույնականացնելու համար կոմիտեն կարող է հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N 1681-Ն որոշման 2-րդ կետով նշված և ըստ լիազորված մարմնի դասակարգված արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում (ԱՏԳ ԱԱ) ներառված՝ նույն կետում նշված դասակարգիչները:
3. Սույն հավելվածի իմաստով՝ պահպանման էական ծախսեր պահանջող գույք են համարվում պահպանման հատուկ պայմաններ պահանջող, ինչպիսիք են խոնավության, չորության կամ ջերմաստիճանի որոշակի ռեժիմ պահանջող, դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող գույքը, կենդանիները, ինչպես նաև այն գույքը, որն ունի այնպիսի ծավալ և քանակ, որոնց պահպանման համար ամսական անհրաժեշտ է կատարել 30 հազ. դրամը գերազանցող ծախս:
4. Սույն կարգի իմաստով՝ շուտ փչացող գույքին հավասարեցվում է նաև անհապաղ կամ շուտ իրացում պահանջող այն գույքը, որն իր շուկայական գնով իրացվելի է միայն հստակ ժամանակահատվածում, և այդ ժամանակահատվածն անցնելուց հետո կորցնելու է իր արժեքը կամ այն էականորեն նվազելու է, օրինակ՝ համերգների, միջոցառումների տոմսերը, ավիատոմսերը և այլն:
Ձև N 1
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ___
ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՂԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
____ _____________ 20....թ.
|
_________________ կազմման վայրը |
Արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության
_________________________________________________________________________________
(աշխատակիցների պաշտոնը, անունը, ազգանունը)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության ___
_____________ 20 ___թ. N _______ որոշման կարգավորումները, ինչպես նաև
_________________________________________________________________________________
այն փաստաթղթերը, որոնք ուսումնասիրվել են գույքի հետ միաժամանակ
Իրականացրեցին հետևյալ գույքի ուսումնասիրություն.
Գույքի |
Գույքի մանրամասն |
Քանակը |
Գույքի ուսումնասիրություն իրականացված լինելու դեպքում՝ ուսումնասիրության վայրը և ժամանակը |
ԵԶՐԱԿԱՑՆՈՒՄ Է
Գույքը ենթակա է տնօրինման հետևյալ եղանակով
________________________________________________________________________________
Հետևյալ պատճառաբանությամբ
________________________________________________________________________________
______________________ (եզրակացությունը կազմող անձի անունը, ազգանունը) |
______________________ (ստորագրություն) |
Ձև N 2
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ___
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
____ _____________ 20__թ.
|
_________________ կազմման վայրը |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի
_______________________________________________________________________________
(աշխատակիցների պաշտոնը, անունը, ազգանունը)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության ____
_______________ 20 ___թ. N ________ որոշման N 1 հավելվածի 12-րդ և 14-րդ կետերը,
_______________________________________________________________________________
____ -ից (-ին) (համապատասխան պետական մարմնի անվանումը, այն հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, ով համապատասխան պետական մարմնից հանձնում է տվյալ գույքը) ժամանակավոր պահպանության վերցրինք (հանձնեցինք) հետևյալ գույքը.
Գույքի |
Գույքի մանրամասն |
Քանակը |
Այլ նշումներ |
Գույքը վերցնելու վայրի հասցեն է _________________________________________________
______________________________________________________________________________
Գույքը վերցնելու ժամանակը և այլ հանգամանքներ
_______________________________
______________________________ (գույքը հանձնող անձի անունը, ազգանունը) |
________________ (ստորագրություն) |
______________________________ (գույքն ստացող անձի անունը, ազգանունը) |
________________ (ստորագրություն) |
Ձև N 3
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ___ ____________ 20 __ Թ. N _________ ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՈՒՅՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ
202․․․թ. ———ի ————թիվ ——— հրամանով ստեղծված հանձնաժողովը, մասնակցությամբ.
Քարտուղար՝
Անդամներ՝
1. ————————————————————————————————
2. ————————————————————————————————
3. ————————————————————————————————
4. ————————————————————————————————
թիվ--- հրամանի հիման վրա __ ______ի ______թ., ժամը ___-ին _____
հասցեում, ___________ եղանակով ոչնչացրեց սույն արձանագրությունում նշված, հետևյալ գույքը.
NN |
Գույքի |
Գույքի համառոտ |
Քաշ կամ չափման |
Այլ նշումներ |
Հանձնաժողովի անդամներ _________________
Ստորագրություն
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
25.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2024 թվական: