Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 107
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
18.07.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2023 թվականի

թիվ 107

քաղ. Մոսկվա

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրի լրացման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 6-րդ կետի վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքները, որոնք ներառված են Միության այն անդամ պետության մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային ռեեստրում (այսուհետ՝ մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստր), որտեղ այդ ապրանքները ձևակերպվում են մաքսային ընթացակարգով, և (կամ) Միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում, հայտարարագրվում են նշված ռեեստրում (ռեեստրներում) ներառված մտավոր սեփականության օբյեկտներ չպարունակող ապրանքներից առանձին։»․

բ) 15-րդ կետում՝

29-րդ ենթակետի յոթերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում և (կամ) Միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում ներառված՝ մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների հայտարարագրման ժամանակ լրացուցիչ նշվում է (առկայության դեպքում) մտավոր սեփականության օբյեկտի գրանցման համարը (համարները)՝ այդ ռեեստրին (ռեեստրներին) համապատասխան։ Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀ-ն ներկայացնելու դեպքում մի քանի գրանցման համարների նշումն իրականացվում է ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները լրացնելու միջոցով, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀ-ն ներկայացնելու դեպքում՝ ստորակետ դնելու միջոցով։»

31-րդ ենթակետի յոթերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ծածկագիրը՝ մտավոր սեփականության օբյեկտների մասին տեղեկությունների դասակարգչին համապատասխան․»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց 2025 թվականի ապրիլի 1-ից ոչ շուտ։

(2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.09.23 թիվ 146, ԵՏՀԿ 26.03.24 թիվ 26)

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.03.2024, թիվ 26 26.04.2024, թիվ 107
27.09.2023, թիվ 146 07.10.2023, թիվ 107
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան