Գլխավոր տեղեկություն
Համար
N 955-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 21.06.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2024 թվականի N 955-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 205-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1321-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի «Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» N 205-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) հավելվածի 5.2-րդ կետում «սահմանված լինելու դեպքում` նաև» բառերը փոխարինել «սահմանված լինելու դեպքում` հարկային մարմնի կողմից սահմանված կարգով և ձևաչափով գործատուի կողմից ներկայացվում է» բառերով, իսկ «հարկային մարմնի կողմից սահմանված և գործատուի կողմից հաստատված տեղեկանք» բառերը՝ «տեղեկատվություն» բառով.

2) հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հետագա հաշվետու ժամանակահատվածներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար վարկառուն բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում միայն սույն կարգի 5.2-րդ կետով սահմանված դիմումը, եթե մինչև այդ ներկայացված՝ սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը մնացել է անփոփոխ: Վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` հարկային մարմնի կողմից սահմանված կարգով և ձևաչափով գործատուի կողմից ներկայացվում է եկամտային հարկի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը (նախկինում տրամադրված տեղեկատվության փոփոխության դեպքում՝ ներկայացվում է ճշգրտված տեղեկատվություն):».

3) հավելվածի 7-րդ կետը «փոփոխությունների դեպքում» բառերից առաջ լրացնել «(բացառությամբ հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցի)» բառերով.

4) հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Վարկառու ֆիզիկական անձանց որևէ հիմքով հաշվետու ժամանակահատվածի համար ավել վերադարձված գումարների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձն իրականացվում է հաջորդ հաշվետու ժամանակահատվածի և (կամ) նախորդ հաշվետու ժամանակահատվածի (ժամանակահատվածների) համար եկամտային հարկի վերադարձի դիմում ներկայացված չլինելու դեպքում՝ նաև այդ ժամանակահատվածի (ժամանակահատվածների) վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարներից՝ դրա մասին տվյալ ֆիզիկական անձանց ծանուցելու և նրանց համաձայնությունն ստանալու միջոցով: Ծանուցելուց հետո եռամսյա ժամկետում սույն կետում նշված համաձայնության կամ վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարների բացակայության կամ գումարների ոչ ամբողջությամբ վերադարձման դեպքերում հարկային մարմինն իրականացնում է պարտավորությունների կատարման վերաբերյալ ծանուցում, և սույն կետում նշված վարկառու ֆիզիկական անձինք ավել վերադարձված գումարները ծանուցմամբ նշված ժամկետում վճարում են համապատասխան գանձապետական հաշվին: Ծանուցմամբ նշված ժամկետում չվճարելու դեպքում դրանց գանձումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:»։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» N 1321-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) հավելվածի 5.2-րդ կետում «սահմանված լինելու դեպքում` նաև» բառերը փոխարինել «սահմանված լինելու դեպքում` հարկային մարմնի կողմից սահմանված կարգով և ձևաչափով գործատուի կողմից ներկայացվում է» բառերով, իսկ «հարկային մարմնի կողմից սահմանված և գործատուի կողմից հաստատված տեղեկանք» բառերը՝ «տեղեկատվություն» բառով.

2) հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հետագա հաշվետու ժամանակահատվածներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար վարկառուն բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում միայն սույն կարգի 5.2-րդ կետով սահմանված դիմումը, եթե մինչև այդ ներկայացված՝ սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը մնացել է անփոփոխ: Վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` հարկային մարմնի կողմից սահմանված կարգով և ձևաչափով գործատուի կողմից ներկայացվում է եկամտային հարկի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը (նախկինում տրամադրված տեղեկատվության փոփոխության դեպքում՝ ներկայացվում է ճշգրտված տեղեկատվություն):».

3) հավելվածի 7-րդ կետը «փոփոխությունների դեպքում» բառերից առաջ լրացնել «(բացառությամբ հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցի)» բառերով.

4) հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Վարկառու ֆիզիկական անձանց որևէ հիմքով հաշվետու եռամսյակի համար ավել վերադարձված գումարների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձն իրականացվում է հաջորդ հաշվետու եռամսյակի և (կամ) նախորդ հաշվետու եռամսյակի (եռամսյակների) համար եկամտային հարկի վերադարձի դիմում ներկայացված չլինելու դեպքում՝ նաև այդ եռամսյակի (եռամսյակների) վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարներից՝ դրա մասին տվյալ ֆիզիկական անձանց ծանուցելու և նրանց համաձայնությունն ստանալու միջոցով: Ծանուցելուց հետո եռամսյա ժամկետում սույն կետում նշված համաձայնության կամ վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարների բացակայության կամ գումարների ոչ ամբողջությամբ վերադարձման դեպքերում հարկային մարմինն իրականացնում է պարտավորությունների կատարման վերաբերյալ ծանուցում, և սույն կետում նշված վարկառու ֆիզիկական անձինք ավել վերադարձված գումարները ծանուցմամբ նշված ժամկետում վճարում են համապատասխան գանձապետական հաշվին: Ծանուցմամբ նշված ժամկետում չվճարելու դեպքում դրանց գանձումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:»։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի օգոստոսի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

21.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունիսի 2024 թվական: