ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի հունիսի 8-ին
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀO-195-Ն oրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով`
«3.1) ներդրումային ընկերության ֆիրմային անվանման գրանցման հայտը, որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանման և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.»:
Հոդված 2. Օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մասի «պետական լիազորված մարմին» բառերը և դրանց հոլովված ձևերը փոխարինել «Կենտրոնական բանկ» բառերով և դրանց հոլովված համապատասխան ձևերով:
Հոդված 3. Օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով`
«3.1) օպերատորի ֆիրմային անվանման գրանցման հայտ, որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանման և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.»:
Հոդված 4. Օրենքի 184-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով`
«3.1) Կենտրոնական դեպոզիտարիայի ֆիրմային անվանման գրանցման հայտը, որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանման և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.»:
Հոդված 5. Օրենքի 221-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով`
«7. Կենտրոնական բանկն իր կողմից ներդրումային ընկերության, կարգավորող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ֆիրմային անվանման փոփոխության գրանցման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է իրավաբանական անձանց գրանցման պետական լիազորված մարմնին` ներդրումային ընկերության, կարգավորող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ֆիրմային անվանման փոփոխման մասին համապատասխան գրառում կատարելու համար:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. հունիսի 24 Երևան ՀՕ-145-Ն |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|