Գլխավոր տեղեկություն
Համար
N 1019-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2024 թվականի N 1019-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 4-րդ հոդվածի 3-րդ մասը, 685-րդ, 688-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, 9-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության խթանում և սթրես-թեստերի վերաբերյալ առաջարկությունների իրագործում» համաձայնագրի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի կողմից ստացված գույքը, համաձայն NN 1 և 2 հավելվածների, ամրացնել Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)։

2․ Սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ավարտից հետո N 2 հավելվածում նշված գույքն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն)։

3․ Կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում ապահովել NN 1 և 2 հավելվածներում նշված գույքի հաշվառումը կոմիտեի հաշվեկշռում:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո կոմիտեի և ընկերության հետ համատեղ կնքել N 2 հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։

5․ Սահմանել, որ N 2 հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման և պայմանագրի կնքման ընթացքում առաջացած ծախսերը ենթակա են իրականացման ընկերության ֆինանսական միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

04.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 4-ի N 1019-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Անվանումը

Չափման միավոր

Քանակը

Գույքի

արժեքը (եվրո)

Նույնականացման համարը

1.

Դիզել գեներատոր

հատ

1

50955

ANPP-DGU-04

2.

Մալուխ ուժային 100 մետր

հատ

1

14041

-

3․

Էլեկտրական միացման տուփ

հատ

1

13072

-

4․

Հողանցման մալուխ 100 մետր

հատ

1

3815

-

5․

Դիզելային գեներատորի պահեստամասեր` նախատեսված

1000 ժամ օգտագործման համար

լրակազմ

1

738.3

-

6․

Դիզելային գեներատորի պահեստամասեր` նախատեսված 4

տարվա համար

լրակազմ

1

739.8

-

 

Ընդամենը`

   

83361.1

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

04.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 4-ի N 1019-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Անվանումը

Չափման միավոր

Քանակը

Գույքի

արժեքը (եվրո)

Նույնականացման համարը

1.

Շարժական դիզել գեներատոր իր լրակազմով

հատ

1

827493

ANPP-MDGU-01

2․

Շարժական դիզել գեներատոր իր լրակազմով

հատ

2

494520

ANPP-MDGU-02

3․

Ռեզիստորային բեռնավորման

համակարգ

հատ

1

45069

ANPP-RLB-01

4․

Մալուխների հավաքածու

արագ միացման հանգույցներով

(ANPP-MDGU-01 համար)

լրակազմ

1

94785

-

5․

Էլեկտրական միացման տուփ

(ANPP-MDGU-01 համար)

հատ

3

60492

--

6․

Շարժական կոնտեյներ

մալուխների համար

հատ

1

276352

ANPP-MCC-01

7․

Էլեկտրական միացման տուփ

(ANPP-MDGU-02 համար)

հատ

2

52632

-

8․

Շարժական դիզել գեներատոր իր լրակազմով

հատ

2

237034

ANPP-MDGU-03

9․

Էլեկտրական միացման տուփ

(ANPP-MDGU-03 համար)

հատ

2

49380

-

10․

Հողանցման մալուխ

տերմինալներով 100 մետր

լրակազմ

5

19075

-

11.

Դիզելային գեներատորի պահեստամասեր՝

նախատեսված 1000

ժամ աշխատանքի համար

լրակազմ

5

3691.5

 

16.

Դիզելային գեներատորի պահեստամասեր՝

նախատեսված 4

տարվա համար

լրակազմ

5

3699

 
 

Ընդամենը՝

   

2164222.5

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

04.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ