ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 418-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) Սաունդ Վիժն Թեքնիքալ ԷլԷլՍի ընկերության (106 Մեդելին Լեյն, ԱՄՆ) հետ 2024 թվականի մայիսի 21-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է խորհրդատվական, տեխնիկայի տեղակայման և վերապատրաստման ծառայությունների մատուցում՝ 5,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00471448) հետ 2024 թվականի ապրիլի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տեխնիկական անվտանգության փորձաքննության ծառայությունների մատուցում՝ 345,833.33 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
20.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|