Գլխավոր տեղեկություն
Համար
N 482-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 482-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ՄԿՄ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00885397) հետ 2024 թվականի հունիսի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դյուրակիր համակարգիչների ձեռքբերում՝ 443,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Էֆ-տեքս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01334029) հետ 2024 թվականի հունիսի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ժիլետների և շապիկների ձեռքբերում՝ 8,336,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 01529671) հետ 2023 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Սպիտակի «Թումո տուփ»-ի համար ահազանգման միջոցով պահպանության ծառայությունների մատուցում՝ ամսական 42,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «ԴիԿարլո Փրեսիշըն Ինկորփորեյթիդ» ընկերության (2006 Նորթվուդ Դրայվ, Սալսբըրի, ԱՄՆ) հետ 2024 թվականի հունիսի 24-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է սկաներների չափաբերման, ստուգման, արդիականացման և սերտիֆիկացման ծառայությունների ձեռքբերում՝ 3,325 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

10.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան