Գլխավոր տեղեկություն
Համար
N 1054-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.07.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2024 թվականի N 1054 -Ն

 

«ՈՍԿԵՏԱՓԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՏԱՓԻ ՍԱՐԳԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՏԱՓԻ ՍԱՐԳԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 64-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով և 24-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ոսկետափի ավագ դպրոց» (պետական գրանցման համարը՝ 51.210.00649) և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան հիմնական դպրոց» (պետական գրանցման համարը՝ 51.210.00650) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ՝

1) «Ոսկետափի ավագ դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձերի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտերին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Ոսկետափի ավագ դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին.

3) «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության՝

ա. առարկան Հայաստանի Հանրապետության հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքների, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերի, հանրակրթության գործընթացին մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունների կարգավորումն է, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված բոլորի համար հավասար կրթության իրավունքի, անվճար պարտադիր միջնակարգ կրթության հնարավորության հիմքերի ապահովումը,

բ. նպատակը համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված և մասնագիտական կողմնորոշում ունեցող անձի ձևավորումն է: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել անձի ուսուցման և դաստիարակության գործընթացը՝ նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթության հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացման միջոցով.

4) «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափ համայնքի Երևանյան խճուղի 48 հասցեում գտնվող անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է մինչև Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Ոսկետափ համայնքի Մեսրոպ Մաշտոցի 30 հասցեում նոր դպրոցի կառուցումը:

3. «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին:

4. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.

2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

3) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

4) սովորողների սննդի կազմակերպում.

5) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.

6) կրթական, սպորտային և մշակութային միջոցառումների ընթացքում սննդի և (կամ) կացության կազմակերպում:

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) մեկամսյա ժամկետում ապահովել.

ա. սույն որոշման 1-ին կետում նշված «Ոսկետափի ավագ դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված աշխատանքները՝ գույքագրման աշխատանքների իրականացում (սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթաց), հաստատել փոխանցման ակտերը, գույքի կազմը և արժեքը, միաձուլման պայմանագիրը.

2) սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված «Ոսկետափի ավագ դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարեցման և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության օրենսդրությամբ սահմանված պետական գրանցումը.

3) սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի աշխատանքների ավարտից հետո 10-օրյա ժամկետում ապահովել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող «Ոսկետափի ավագ դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքը, համաձայն հանձնման-ընդունման ակտերի և հաստատել հանձնման-ընդունման ակտերը.

4) ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված «Ոսկետափի ավագ դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սովորողների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, որը գործելու է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Ոսկետափ համայնքի Երևանյան խճուղի 48 հասցեում:

6. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշման՝

1) նախաբանում «9-րդ հոդվածի 4-րդ մասին» բառերը փոխարինել «29-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետին» բառերով.

2) հավելվածում «Ավագ և հիմնական դպրոցներ» ցանկի «Արարատի մարզ» բաժնի 133-րդ և 134-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով՝

«135.1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց»:

8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ 6-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո եռամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել «Ոսկետափի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2016 թվականի հոկտեմբերի 6-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 101/0016 և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2019 թվականի մայիսի 23-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 83/0019 պայմանագրերում սույն որոշումից բխող պայմանագրերի փոփոխման մասին համաձայնագրեր (այսուհետ` համաձայնագրեր): Համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


08.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան