Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-137-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.24/32(698) Հոդ.728
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.05.2009
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի մայիսի 19-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

 

«Համայնքների և մարզերի սահմանների ամրացումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ հոդվածով`

 

«Հոդված 8. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածներ 8.1-8.43-ում:»:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.1-ում:»:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.2-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.2-ում:»:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.3-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.3-ում:»:

 

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.4-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ալափարս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը
 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ալափարս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.4-ում:»:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.5-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը
 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.5-ում:»:

 

Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.6-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.6.

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Առինջ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Առինջ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.6-ում:»:

 

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.7-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.7. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արգել գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը
 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արգել գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.7-ում:»:

 

Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.8-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.8. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզական գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը
 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզական գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.8-ում:»:

 

Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.9-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.9. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը
 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.9-ում:»:

 

Հոդված 12. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.10-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.10. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բջնի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բջնի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.10-ում:»:

 

Հոդված 13. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.11-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.11. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բուժական գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բուժական գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.11-ում:»:

 

Հոդված 14. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.12-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.12. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.12-ում:»:

 

Հոդված 15. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.13-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.13. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գեղադիր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը
 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գեղադիր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.13-ում:»:

 

Հոդված 16. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.14-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.14. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.14-ում:»:

 

Հոդված 17. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.15-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.15. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գեղարդ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գեղարդ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.15-ում:»:

 

Հոդված 18. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.16-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.16. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գողթ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գողթ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.16-ում:»:

 

Հոդված 19. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.17-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.17. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զառ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զառ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.17-ում:»:

 

Հոդված 20. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.18-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.18. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովաշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովաշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.18-ում:»:

 

Հոդված 21. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.19-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.19. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.19-ում:»:

 

Հոդված 22. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.20-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.20. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զորավան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զորավան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.20-ում:»:

 

Հոդված 23. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.21-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.21. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Թեղենիք գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Թեղենիք գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.21-ում:»:

 

Հոդված 24. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.22-րդ հոդվածով`

 

 

«Հոդված 8.22. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.22-ում:»:

 

Հոդված 25. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.23-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.23. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կամարիս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կամարիս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.23-ում:»:

 

Հոդված 26. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.24-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.24. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հանքավան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հանքավան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.24-ում:»:

 

Հոդված 27. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.25-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.25. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հատիս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը
 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հատիս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.25-ում:»:

 

Հոդված 28. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.26-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.26. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հացավան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հացավան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.26-ում:»:

 

Հոդված 29. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.27-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.27. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը
 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.27-ում:»:

 

Հոդված 30. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.28-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.28. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.28-ում:»:

 

Հոդված 31. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.29-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.29. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.29-ում:»:

 

Հոդված 32. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.30-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.30. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը
 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.30-ում:»:

 

Հոդված 33. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.31-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.31. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը
 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.31-ում:»:

 

Հոդված 34. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.32-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.32. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը
 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.32-ում:»:

 

Հոդված 35. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.33-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.33. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը
 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.33-ում:»:

 

Հոդված 36. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.34-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.34. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը
 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.34-ում:»:

 

Հոդված 37. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.35-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.35. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.35-ում:»:

 

Հոդված 38. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.36-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.36. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սարալանջ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը
 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սարալանջ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.36-ում:»:

 

Հոդված 39. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.37-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.37. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սոլակ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը
 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սոլակ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.37-ում:»:

 

Հոդված 40. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.38-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.38. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.38-ում:»:

 

Հոդված 41. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.39-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.39. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը
  

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.39-ում:»:

 

Հոդված 42. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.40-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.40. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը
  

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.40-ում:»:

 

Հոդված 43. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.41-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.41. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քաղսի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քաղսի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.41-ում:»:

 

Հոդված 44. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.42-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.42. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քասախ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քասախ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.42-ում:»:

 

Հոդված 45. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.43-րդ հոդվածով`

 

«Հոդված 8.43. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ֆանտան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ֆանտան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.43-ում:»:

 

Հոդված 46. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ հոդվածով`

 

«Հոդված 9. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի համայնքների վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի համայնքների վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածներ 9.1-9.50-ում:»:

 

Հոդված 47. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.1-ում:»:

 

Հոդված 48. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.2-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ալվար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ալվար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.2-ում:»:

 

Հոդված 49. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.3-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.3-ում:»:

 

Հոդված 50. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.4-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.4-ում:»:

 

Հոդված 51. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.5-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիավան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիավան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.5-ում:»:

 

Հոդված 52. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.6-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիպեմզա գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիպեմզա գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.6-ում:»:

 

Հոդված 53. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.7-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.7-ում:»:

 

Հոդված 54. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.8-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.8. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.8-ում:»:

 

Հոդված 55. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.9-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.9. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արևշատ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արևշատ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.9-ում:»:

 

Հոդված 56. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.10-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.10. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բաշգյուղ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բաշգյուղ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.10-ում:»:

 

Հոդված 57. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.11-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.11. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բասեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը
 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բասեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.11-ում:»:

 

Հոդված 58. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.12-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.12. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բավրա գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բավրա գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.12-ում:»:

 

Հոդված 59. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.13-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.13. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բերդաշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բերդաշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.13-ում:»:

 

Հոդված 60. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.14-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.14. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գառնառիճ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը
  

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գառնառիճ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.14-ում:»:

 

Հոդված 61. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.15-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.15. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Զարիշատ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Զարիշատ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.15-ում:»:

 

Հոդված 62. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.16-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.16. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Զորակերտ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Զորակերտ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.16-ում:»:

 

Հոդված 63. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.17-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.17. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.17-ում:»:

 

Հոդված 64. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.18-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.18. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Թավշուտ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Թավշուտ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.18-ում:»:

 

Հոդված 65. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.19-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.19. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Լեռնագյուղ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Լեռնագյուղ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.19-ում:»:

 

Հոդված 66. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.20-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.20. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.20-ում:»:

 

Հոդված 67. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.21-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.21. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.21-ում:»:

 

Հոդված 68. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.22-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.22. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ծաղկուտ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ծաղկուտ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.22-ում:»:

 

Հոդված 69. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.23-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.23. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Կաքավասար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Կաքավասար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.23-ում:»:

 

Հոդված 70. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.24-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.24. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Կրասար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Կրասար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.24-ում:»:

 

Հոդված 71. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.25-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.25. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հառիճ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հառիճ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.25-ում:»:

 

Հոդված 72. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.26-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.26. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հարթաշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հարթաշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.26-ում:»:

 

Հոդված 73. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.27-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.27. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հոռոմ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հոռոմ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.27-ում:»:

 

Հոդված 74. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.28-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.28. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ձորակապ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ձորակապ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.28-ում:»:

 

Հոդված 75. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.29-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.29. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ձորաշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ձորաշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.29-ում:»:

 

Հոդված 76. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.30-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.30. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ղազանչի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ղազանչի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.30-ում:»:

 

Հոդված 77. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.31-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.31. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մայիսյան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մայիսյան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.31-ում:»:

 

Հոդված 78. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.32-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.32. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.32-ում:»:

 

Հոդված 79. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.33-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.33. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.33-ում:»:

 

Հոդված 80. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.34-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.34. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.34-ում:»:

 

Հոդված 81. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.35-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.35. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.35-ում:»:

 

Հոդված 82. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.36-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.36. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մուսայելյան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մուսայելյան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.36-ում:»:

 

Հոդված 83. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.37-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.37. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Նահապետավան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Նահապետավան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.37-ում:»:

 

Հոդված 84. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.38-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.38. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Նորշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Նորշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.38-ում:»:

 

Հոդված 85. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.39-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.39. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շաղիկ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շաղիկ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.39-ում:»:

 

Հոդված 86. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.40-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.40. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.40-ում:»:

 

Հոդված 87. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.41-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.41. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջրաձոր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջրաձոր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.41-ում:»:

 

Հոդված 88. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.42-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.42. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջրառատ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջրառատ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.42-ում:»:

 

Հոդված 89. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.43-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.43. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջրափի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջրափի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.43-ում:»:

 

Հոդված 90. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.44-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.44. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.44-ում:»:

 

Հոդված 91. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.45-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.45. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարագյուղ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարագյուղ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.45-ում:»:

 

Հոդված 92. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.46-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.46. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարալանջ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարալանջ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.46-ում:»:

 

Հոդված 93. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.47-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.47. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.47-ում:»:

 

Հոդված 94. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.48-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.48. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սիզավետ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սիզավետ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.48-ում:»:

 

Հոդված 95. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.49-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.49. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.49-ում:»:

 

Հոդված 96. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.50-րդ հոդվածով`

 

«Հոդված 9.50. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.50-ում:»:

 

Հոդված 97. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ հոդվածով`

 

«Հոդված 10. Համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումը, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման տրամադրելը

 

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասը տարվա ընթացքում, համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքների ղեկավարների կողմից կարող են օտարվել, ինչպես նաև անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 98. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 12

Երևան

ՀՕ-137-Ն

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.1

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Մեղրաձոր գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Լեռնանիստ գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Քաղսի գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Ծաղկաձոր քաղաքային համայնքին, «Զ»-«Ա» հատվածով` Աղավնաձոր գյուղական համայնքին:

 

ՀՐԱԶԴԱՆ-ՄԵՂՐԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Հրազդան քաղաքային, Մեղրաձոր և Աղավնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետերով անցնում 960մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 682մ, հասնում է Կյումուրլու գետի ափին գտնվող թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է նույն ուղղությամբ թիվ 4-5 սահմանակետերով, անցնում 1063մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք` հատելով Խուրաձոր գետը, թիվ 7 սահմանակետով անցնում է 650մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում 786մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 956մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է արևելք` հատելով Կյումուրլու գետը, անցնում է 1273մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք` կրկին հատելով գետը, անցնում է 369մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, հատում գետը, անցնում 532մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 14 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ, թիվ 15 սահմանակետով անցնում 879մ, հասնում է 2421.2մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 17-18 սահմանակետերով անցնում 1582մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 19 սահմանակետին, որտեղից ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 20 սահմանակետով անցնում 1202մ, հասնում է 2614.3մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող Հրազդան քաղաքային, Մեղրաձոր գյուղական համայնքների և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10935մ է:

 

ՀՐԱԶԴԱՆ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

«Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

 

ՀՐԱԶԴԱՆ-ԼԵՌՆԱՆԻՍՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Հրազդան քաղաքային, Լեռնանիստ և Քաղսի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 598մ, հասնում է Լեռնանիստ բնակավայրի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ բնակավայրի եզրագծով թիվ 3-9 սահմանակետերով անցնում 1350մ, հասնում է ձորակում գտնվող թիվ 10 սահմանակետին, ապա նույն ուղղությամբ ձորակով թիվ 11-27 սահմանակետերով անցնում 2581մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 29-30 սահմանակետերով անցնում 1239մ, հասնում է 2049.1մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող «Վերին Ախտա» գեոդեզիական կետին, որը համընկնում է թիվ 31 սահմանակետին, որտեղից հարավարևելյան ուղղությամբ անցնում է 5366մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, թիվ 33-34 սահմանակետերով անցնում 1754մ, հասնում է թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, անցնում 70մ, հասնում է թիվ 36 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, անցնում 51մ, հասնում է թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 38-39 սահմանակետերով անցնում 988մ, հասնում է թիվ 40 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 41-43 սահմանակետերով անցնում 2569մ, հասնում է թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 45 սահմանակետով անցնում 677մ, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 46 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, անցնում 677մ, հասնում է Հրազդան քաղաքային, Լեռնանիստ գյուղական և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 17919մ է:

 

ՀՐԱԶԴԱՆ-ՔԱՂՍԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Հրազդան, Ծաղկաձոր քաղաքային և Քաղսի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 131մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 164մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, անցնում 64մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 156մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա արևելք, թիվ 5 սահմանակետով անցնում 245մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը անտառով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 128մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 8-13 սահմանակետերով անցնում 644մ, հասնում է ժայռի մոտ գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է նույն ուղղությամբ, անցնում 108մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 16-17 սահմանակետերով անցնում է 581մ, հատելով առուն և դաշտային ճանապարհը, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 19-20 սահմանակետերով անցնում 559մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնում 71մ, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 22 սահմանակետին, առվով թեքվում է դեպի հյուսիս-արևելք և հարավ-արևելք, թիվ 23-32 սահմանակետերով անցնում 2137մ, հասնում է թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 34-36 սահմանակետերով անցնում է 1130մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 37 սահմանակետին, դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 38 սահմանակետով անցնում է 440մ, հասնում է թիվ 39 սահմանակետին, թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 640մ, հասնում է թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 41մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 41 սահմանակետին: Թիվ 41 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 42 սահմանակետով անցնում 543մ, հասնում է թիվ 43 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնում 538մ, հասնում է 1988 նիշ ունեցող Սուր Սար լեռան գագաթին գտնվող թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է կրկին դեպի հարավ-արևելք, անցնում 337մ, հասնում է թիվ 45 սահմանակետին: Թիվ 45 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 193մ, հասնում է թիվ 46 սահմանակետին, որտեղից թեքվում է արևելք, անցնում 473մ, հասնում է թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 48 սահմանակետով անցնում 587մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է Հրազդան գետի ափին գտնվող թիվ 49 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 50 սահմանակետով անցնում 492մ, հատում երկաթգիծը, հասնում թիվ 51 սահմանակետին, որտեղից թեքվում է նորից հարավ-արևելք, թիվ 52-53 սահմանակետերով անցնում 783մ, հասնում է թիվ 54 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը բնակավայրի սահմանով, թիվ 55-59 սահմանակետերով անցնում է 695մ, հատելով Քաղսի-Հրազդան միջհամայնքային և Երևան-Սևան միջպետական նշանակության ճանապարհները, հասնում է թիվ 60 սահմանակետին: Թիվ 60 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 61-62 սահմանակետերով անցնում է 1468մ, հասնում է թիվ 63 սահմանակետին, ապա դաշտային ճանապարհով նորից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 64-65 սահմանակետերով անցնում 1166մ, հասնում է Հրազդան քաղաքային, Քաղսի և Լեռնանիստ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14511մ է:

 

ՀՐԱԶԴԱՆ-ԾԱՂԿԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Ծաղկաձոր տանող հին ճանապարհի եզրին գտնվող Ծաղկաձոր, Հրազդան քաղաքային և Աղավնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 621մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 196մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ապա հարավ, թիվ 6-7 սահմանակետերով անցնում 604մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևելք, անցնում 300մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 10-13 սահմանակետերով անցնում 897մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 15-26 սահմանակետերով անցնում 1193մ, հասնում թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 28-30 սահմանակետերով անցնում 261մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 31 սահմանակետին, որտեղից ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 32-33 սահմանակետերով անցնում 558մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 384մ, հասնում է թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում թիվ 36 սահմանակետով 453մ, հասնում է թիվ 37 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 258մ, հասնում է թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի արևմուտք, թիվ 39 սահմանակետով անցնում 175մ, հասնում է թիվ 40 սահմանակետին, որտեղից Ծաղկաձոր քաղաքի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 41-45 սահմանակետերով անցնում 466մ, հասնում է թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 47-50 սահմանակետերով անցնում 573մ, հասնում է թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը սպորտային համալիրի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, թիվ 52-55 սահմանակետերով անցնում 1176մ, հասնում է թիվ 56 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 190մ, հասնում է թիվ 57 սահմանակետին: Թիվ 57 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 170մ, հասնում է թիվ 58 սահմանակետին, այնուհետև անտառով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 59-60 սահմանակետերով անցնում 485մ, հասնում է թիվ 61 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, անտառով անցնում 83մ, հասնում է թիվ 62 սահմանակետին: Թիվ 62 սահմանակետից սահմանագիծը կրկին անտառով թեքվում է դեպի հարավ, ապա արևմուտք, թիվ 63 սահմանակետով անցնում 158մ, հասնում է թիվ 64 սահմանակետին: Թիվ 64 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառով թիվ 65-66 սահմանակետերով անցնում 442մ, հասնում է թիվ 67 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 260մ, հասնում Ծաղկաձոր, Հրազդան քաղաքային և Քաղսի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9902մ է:

 

ՀՐԱԶԴԱՆ-ԱՂԱՎՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Հրազդան քաղաքային և Աղավնաձոր, Մեղրաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով, ջրբաժանով անցնում 1245մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, որը համընկնում է Մարիամդարասի եռանկյունաչափական կետին, այնուհետև սահմանագիծը շարունակվում է հարավարևելյան ուղղությամբ, անցնում 450մ, հասնում է դաշտամիջյան ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 5 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ դաշտամիջյան ճանապարհով անցնում 417մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտամիջյան ճանապարհով անցնում 321մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 8 սահմանակետով, դաշտամիջյան ճանապարհով անցնում 383մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտամիջյան ճանապարհով անցնում 465մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, դուրս գալով դաշտամիջյան ճանապարհից, անցնում 126մ, հասնում է 2275.2մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 12-14 սահմանակետերով անցնելով 1662մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 16 սահմանակետով անցնում 375մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ, թիվ 18-20 սահմանակետերով, դաշտամիջյան ճանապարհով անցնում 871մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 21-25 սահմանակետերով անցնում 1049մ, հատելով Հրազդան-Մեղրաձոր միջհամայնքային ճանապարհը և Մարմարիկ գետը, հասնում է թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անտառի եզրագծով, թիվ 27 սահմանակետով անցնում է 339մ, հասնում դաշտամիջյան ճանապարհի եզրին գտնվող թիվ 28 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, անտառի եզրով անցնում 532մ, հասնում 1938մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 29 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 30 սահմանակետով անցնում է 358մ, հասնում թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 32 սահմանակետով անցնում է 461մ, հատելով դաշտամիջյան ճանապարհները և ձորակը, հասնում է թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անտառի եզրագծով, թիվ 34-48 սահմանակետերով անցնում է 4434մ, հասնում թիվ 49 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, անտառի եզրագծով, թիվ 50-57 սահմանակետերով անցնում է 2013մ, հասնում թիվ 58 սահմանակետին: Թիվ 58 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անտառի եզրագծով, թիվ 59 սահմանակետով անցնում 411մ, հասնում է թիվ 60 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, անտառի եզրագծով թիվ 61-74 սահմանակետերով անցնում 1314մ, հասնում է դաշտամիջյան ճանապարհի եզրին գտնվող Հրազդան և Ծաղկաձոր քաղաքային, Աղավնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 17225մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.2

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Եղվարդ քաղաքային համայնքը գտնվում է մարզի արևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Զորավան գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Նոր Գեղի գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Նոր Արտամետ գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Մրգաշեն գյուղական համայնքին և «Ե»-«Զ» հատվածով` Զովունի գյուղական համայնքին, հարավից «Զ»-«Է» հատվածով` Քասախ գյուղական համայնքին և «Է»-«Ը» հատվածով` Պռոշյան գյուղական համայնքին, արևմուտքից «Ը»-«Թ» հատվածով` Արագածոտնի մարզին, «Թ»-«Ժ» հատվածով` Նոր Երզնկա գյուղական համայնքին և «Ժ»-«Ա» հատվածով` Արագածոտնի մարզին:

 

ԵՂՎԱՐԴ-ԶՈՐԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Եղվարդ քաղաքային, Զորավան գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 1432մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնելով թիվ 3 սահմանակետով 1291մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևելք և, անցնելով 183մ, հասնում է ձորակում գտնվող թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 6-16 սահմանակետերով, ձորակով անցնում 1329մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 18-22 սահմանակետերով անցնում 864մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 238մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 24 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 25-27 սահմանակետերով, դաշտամիջյան ճանապարհով անցնում 1196մ, հասնում թիվ 28 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 29-31 սահմանակետերով անցնում 655մ, հասնում թիվ 32 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 72մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, անցնում 48մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, ապա հարավ-արելք, թիվ 35-39 սահմանակետերով անցնում 546մ, հասնում Եղվարդ-Զորավան ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 40 սահմանակետին, որտեղից սահմանագիծը, շարունակվելով հարավարևելյան ուղղությամբ, թիվ 41-51 սահմանակետերով անցնում է 1346մ, հասնում թիվ 52 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, թիվ 53-56 սահմանակետերով անցնում 542մ, հասնում է թիվ 57 սահմանակետին: Թիվ 57 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 156մ, հասնում է Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 58 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, ավտոճանապարհով, թիվ 59 սահմանակետով անցնում է 1326մ, հասնում թիվ 60 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք և, անցնելով 138մ, հասնում է Նոր Գեղի-Եղվարդ մարզային նշանակության ճանապարհի եզրին գտնվող Եղվարդ քաղաքային, Զորավան և Նոր Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11362մ է:

 

ԵՂՎԱՐԴ-ՆՈՐ ԳԵՂԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Նոր Գեղի-Եղվարդ մարզային նշանակության ճանապարհի եզրին գտնվող Եղվարդ քաղաքային, Զորավան և Նոր Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1581մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 503մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ և, անցնելով 189մ, հասնում է Եղվարդ քաղաքային, Նոր Արտամետ և Նոր Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2273մ է:

 

ԵՂՎԱՐԴ-ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Եղվարդ քաղաքային և Նոր Արտամետ, Նոր Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ուղիղ գծով անցնում 636մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 2-4 սահմանակետերով, առվով անցնում 182մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 6, 7 սահմանակետերով անցնում 656մ, հասնում է Մասիս-Նուռնուս երկաթգծի եզրին գտնվող Եղվարդ քաղաքային և Նոր Արտամետ, Մրգաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1473մ է:

 

ԵՂՎԱՐԴ-ՄՐԳԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Եղվարդ քաղաքային, Մրգաշեն և Նոր Արտամետ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Մասիս-Նուռնուս երկաթգծի եզրին, սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, երկաթգծով անցնում 1339մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևմուտք, դարձյալ երկաթգծով անցնում 737մ, հասնում է երկաթգծի և Արզնի-Շամիրամ ջրանցքի հատման տեղում գտնվող թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, Արզնի-Շամիրամ ջրանցքով, թիվ 3-21 սահմանակետերով անցնում 1391մ, հասնում թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 88մ, հասնում է Մասիս-Նուռնուս երկաթգծի եզրին գտնվող թիվ 23 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, երկաթգծով անցնում 459մ, հասնում է թիվ 24 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, մտնում ձորը, թիվ 25-46 սահմանակետերով, ձորով անցնում 1957մ, հասնում երկու ձորերի հատման տեղում գտնվող Եղվարդ քաղաքային, Մրգաշեն և Զովունի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5971մ է:

 

ԵՂՎԱՐԴ-ԶՈՎՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Ջրանցքի եզրին գտնվող Եղվարդ քաղաքային, Զովունի և Քասախ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ջրանցքի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արևելք, ջրանցքով` հոսանքին հակառակ, թիվ 1-20 սահմանակետերով անցնում 2253մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 22-31 սահմանակետերով անցնում 1496մ, հասնում է երկու ձորերի հատման տեղում գտնվող Եղվարդ քաղաքային, Մրգաշեն և Զովունի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3749մ է:

 

ԵՂՎԱՐԴ-ՔԱՍԱԽ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Եղվարդ քաղաքային, Քասախ և Պռոշյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտամիջյան ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 1384մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 3 սահմանակետով անցնում 1076մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 5 սահմանակետով անցնում 783մ, հասնում ջրանցքի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, ջրանցքով` հոսանքին հակառակ, թիվ 7-17 սահմանակետերով անցնում 845մ, հասնում է ջրանցքի եզրին գտնվող Եղվարդ քաղաքային, Զովունի և Քասախ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4088մ է:

 

ԵՂՎԱՐԴ-ՊՌՈՇՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

Եղվարդ քաղաքային, Պռոշյան գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է 1344.3մ նիշ ունեցող բարձունքի գագաթին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 890մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, անցնում 1024մ, հասնում Եղվարդ քաղաքային, Քասախ և Պռոշյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1914մ է:

 

ԵՂՎԱՐԴ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

 

«Ը»-«Թ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

 

ԵՂՎԱՐԴ-ՆՈՐ ԵՐԶՆԿԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ժ»

 

Ձորակում գտնվող Եղվարդ քաղաքային, Նոր Երզնկա գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ձորակով, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 476մ, հասնում Արզնի-Շամիրամ ջրանցքի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, Արզնի-Շամիրամ ջրանցքով, թիվ 5-17 սահմանակետերով անցնում 1575մ, հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 296մ, հասնում է թիվ 19 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 451մ, հասնում թիվ 20 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 742մ, հասնում Եղվարդ-Նոր Երզնկա հին ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ավտոճանապարհով անցնում 147մ, հասնում թիվ 22 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 23-25 սահմանակետերով անցնում 1254մ, հատելով Աշտարակ-Եղվարդ մարզային նշանակության ավտոճանապարհը, հասնում է Եղվարդ քաղաքային, Նոր Երզնկա գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

«Թ»-«Ժ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4941մ է:

 

ԵՂՎԱՐԴ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ժ»-«Ա»

 

«Ժ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.3

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ծաղկաձոր քաղաքային համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Աղավնաձոր գյուղական համայնքին, հյուսիսից, արևելքից և հարավից «Բ»-«Գ» հատվածով` Հրազդան քաղաքային համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Քաղսի գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Սոլակ գյուղական համայնքին, հարավից և արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Բջնի գյուղական համայնքին:

 

ԾԱՂԿԱՁՈՐ-ԱՂԱՎՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Ծաղկաձոր քաղաքային, Աղավնաձոր և Բջնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-6 սահմանակետերով անցնում 1573մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 7 սահմանանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 8-9 սահմանակետերով անցնում 889մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 42մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա արևելք, թիվ 12-20 սահմանակետերով անցնում 2472մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը լանջով, ապա ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք և հյուսիս-արևելք, թիվ 22–24 սահմանակետերով անցնում 424մ, հասնում է թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 26-29 սահմանակետերով անցնում 750մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը, հատելով ձորը, լանջով թեքվում է դեպի հյուսիս, թիվ 31-32 սահմանակետերով անցնում 558մ, հասնում է Ծաղկաձոր տանող հին ճանապարհի եզրին գտնվող Ծաղկաձոր, Հրազդան քաղաքային և Աղավնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6709մ է:

 

ԾԱՂԿԱՁՈՐ-ՀՐԱԶԴԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ծաղկաձոր տանող հին ճանապարհի եզրին գտնվող Ծաղկաձոր, Հրազդան քաղաքային և Աղավնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 621մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 196մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ապա հարավ, թիվ 6-7 սահմանակետերով անցնում 604մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևելք, անցնում 300մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 10-13 սահմանակետերով անցնում 897մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 15-26 սահմանակետերով անցնում 1193մ, հասնում թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 28-30 սահմանակետերով անցնում 261մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 31 սահմանակետին, որտեղից ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 32-33 սահմանակետերով անցնում 558մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 384մ, հասնում է թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում թիվ 36 սահմանակետով 453մ, հասնում է թիվ 37 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 258մ, հասնում է թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի արևմուտք, թիվ 39 սահմանակետով անցնում 175մ, հասնում է թիվ 40 սահմանակետին, որտեղից Ծաղկաձոր քաղաքի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 41-45 սահմանակետերով անցնում 466մ, հասնում է թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ճանապարհով, թիվ 47-50 սահմանակետերով անցնում 573մ, հասնում է թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը սպորտային համալիրի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, թիվ 52-55 սահմանակետերով անցնում 1176մ, հասնում է թիվ 56 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 190մ, հասնում է թիվ 57 սահմանակետին: Թիվ 57 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 170մ, հասնում է թիվ 58 սահմանակետին, այնուհետև անտառով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 59-60 սահմանակետերով անցնում 485մ, հասնում է թիվ 61 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, անտառով անցնում 83մ, հասնում է թիվ 62 սահմանակետին: Թիվ 62 սահմանակետից սահմանագիծը կրկին անտառով թեքվում է դեպի հարավ, ապա արևմուտք, թիվ 63 սահմանակետով անցնում 158մ, հասնում է թիվ 64 սահմանակետին: Թիվ 64 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառով, թիվ 65-66 սահմանակետերով անցնում 442մ, հասնում է թիվ 67 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 260մ, հասնում Ծաղկաձոր, Հրազդան քաղաքային և Քաղսի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9902մ է:

 

ԾԱՂԿԱՁՈՐ-ՔԱՂՍԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Ծաղկաձոր քաղաքային, Քաղսի և Սոլակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջերով և ջրբաժանով թեքվում է դեպի արևելք, թիվ 1-12 սահմանակետերով անցնում 1400մ, հասնում է Ծաղկաձոր, Հրազդան քաղաքային և Քաղսի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1400մ է:

 

ԾԱՂԿԱՁՈՐ-ՍՈԼԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Ծաղկաձոր քաղաքային, Բջնի և Սոլակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 464մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 69մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, ապա հատելով ձորակները, թեքվում է դեպի արևելք, թիվ 5-16 սահմանակետերով անցնում 1272մ, հասնում է բարձունքի վրա գտնվող Ծաղկաձոր քաղաքային, Քաղսի և Սոլակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1805մ է:

 

ԾԱՂԿԱՁՈՐ-ԲՋՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Ծաղկաձոր քաղաքային, Աղավնաձոր և Բջնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 306մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, որտեղից Ծաղկունյաց լեռան արևմտյան լանջով, թիվ 3-5 սահմանակետերով անցնում է 511մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, որը գտնվում է 2820.5մ նիշ ունեցող լեռան գագաթին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 7-8 սահմանակետերով անցնում 927մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 38մ, հասնում է 2631.8մ նիշ ունեցող սարի գագաթին գտնվող թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 134մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 583մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 170մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 516մ, հասնում է Բջնի գետի ափին գտնվող թիվ 14 սահմանակետին, ապա Բջնի գետով թեքվում է դեպի արևելք, թիվ 6-9 սահմանակետերով անցնում 723մ, հասնում է բարձունքի վրա գտնվող Ծաղկաձոր քաղաքային, Բջնի և Սոլակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3908մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.4

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԼԱՓԱՐՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ալափարս գյուղական համայնքը գտնվում է Կոտայքի մարզի կենտրոնական մասում:

Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Բջնի գյուղական համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով՝ Սոլակի գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով՝ Ֆանտան գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով՝ Կարենիս գյուղական համայնքին, «Ե»-«Զ» հատվածով՝ Չարենցավան քաղաքային համայնքին, «Զ»-«Է» հատվածով՝ Կարենիս, «Է»-«Ա» հատվածով՝ Արզական գյուղական համայնքներին:

 

ԱԼԱՓԱՐՍ-ԲՋՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Ալափարս, Բջնի և Արզական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Հրազդան գետի ափին, սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1606մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, թիվ 6-8 սահմանակետերով անցնում 691մ, հասնում թիվ 9 սահմանակետին, ապա թեքվում հարավ-արևելք, թիվ 10 սահմանակետով անցնում 452մ, հասնում Ալափարս-Սոլակ միջգյուղյա ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը, նույն ուղղությամբ թիվ 12-19 սահմանակետերով անցնելով 2077մ, հատելով Երևան-Սևան երկաթգիծը, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 20 սահմանակետին, որտեղից ուղղվելով դեպի հարավ-արևելք, թիվ 21-27 սահմանակետերով հատելով Երևան-Սևան ավտոմայրուղին, անցնում է 2685մ, հասնում Երևան-Սևան հին ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը հարավարևելյան ուղղությամբ թիվ 29-38 սահմանակետերով անցնելով 4420մ, հասնում է թիվ 39 սահմանակետին, որտեղից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևելք, անցնում է 41մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով թիվ 41 սահմանակետով 319մ, հասնում է թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 43 սահմանակետով անցնելով 94մ, հասնում է թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք և, անցնելով թիվ 45-46 սահմանակետերով 524մ, հասնում է թիվ 47 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս և, անցնելով 46մ, հասնում է թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 48-53 սահմանակետերով սահմանագիծն անցնում է 512մ, հասնում թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 703մ, հասնում թիվ 55 սահմանակետին: Թիվ 55 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 420 մ, հասնում է Ալափարս, Բջնի և Սոլակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14588մ է:

 

ԱԼԱՓԱՐՍ-ՍՈԼԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ալափարս, Սոլակ և Բջնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 241մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որտեղից բարձունքներով և լանջերով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 2-5 սահմանակետերով անցնում 1791մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 7 սահմանակետով անցնում 804մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում 723մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ, անցնում 887մ, հասնում է Ալափարս, Սոլակ և Ֆանտան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4444 մ է:

 

ԱԼԱՓԱՐՍ-ՖԱՆՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Ալափարս, Ֆանտան և Կարենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 2897 մ, հասնում թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 437մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 346մ, հասնում թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 7 սահմանակետով անցնում 413մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում 1260մ, հասնում թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ արևելք, թիվ 11-12 սահմանակետերով անցնում 720 մ, հասնում թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, անցնում 414 մ, հասնում թիվ 14 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 15-26 սահմանակետերով անցնում 2266 մ, հասնում թիվ 27 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 28-29 սահմանակետերով անցնում 1276մ, հասնում թիվ 30 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 31-32 սահմանակետերով անցնում 856մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 475 մ, հասնում թիվ 34 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ-արևելք, թիվ 36-37 սահմանակետերով անցնում 1268մ, հասնում թիվ 38 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 198մ, հասնում թիվ 39 սահմանակետին, ապա թեքվում դեպի հյուսիս-արևելք, անցնում 206մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 41 սահմանակետով անցնում 408մ, հասնում թիվ 42 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 430մ, հասնում թիվ 43 սահմանակետին, թիվ 43 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորակով անցնում 1172մ, հասնում Ալափարս, Սոլակ և Ֆանտան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15040մ է:

 

ԱԼԱՓԱՐՍ-ԿԱՐԵՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Ալափարս, Կարենիս գյուղական և Չարենցավան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատելով երկաթգիծը և Գյումուշհէկին մոտեցող ջրանցքը, թիվ 1 սահմանակետով անցնում 915մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, անցնում 111մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 4-5 սահմանակետերով անցնում 85մ, հասնում թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 85մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, հատում Սևան-Երևան մայրուղին, անցնում 196մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 241մ, հասնում Կարենիս, Ալափարս և Ֆանտան համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1633 մ է:

 

ԱԼԱՓԱՐՍ-ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Կարենիս, Ալափարս գյուղական և Չարենցավան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է քաղաքի կողմից բաժանված տնամերձերի հարավարևմտյան մասում, սահմանագիծը տնամերձերի եզրագծով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-12 սահմանակետերով անցնում 795մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 13 սահմանակետին, ապա շարունակվում է նույն ուղղությամբ թիվ 14-18 սահմանակետերով, ճանապարհով անցնում 1491մ, հասնում թիվ 19 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 20-21 սահմանակետերով անցնում 1011մ, հասնում Ալափարս բնակավայրի եզրին գտնվող թիվ 22 սահմանակետին, թեքվում է արևելք և Ալափարս բնակավայրի եզրագծով անցնում 308մ, թեքվում է հարավ-արևելք, թիվ 23 սահմանակետով հասնում թիվ 24 սահմանակետին: Թիվ 24-35 սահմանակետերով 2022մ երկարությամբ սահմանագիծը անցնում է ձորակով, ապա թեքվում է հարավ-արևմուտք, ջրանցքով, թիվ 35-39 սահմանակետերով անցնում է 624մ, հասնում թիվ 40 սահմանակետին, ապա շրջանցելով բենզալցակայանը, անցնելով թիվ 41 սահմանակետով 145մ, հասնում է Երևան- Չարենցավան ճանապարհի եզրին գտնվող թիվ 42 սահմանակետին: Թիվ 42-48 սահմանակետերով սահմանագիծը ավտոճանապարհով անցնում է 1346մ, ապա թեքվում է հարավ-արևմուտք և, անտառային հողերի սահմանագծով անցնելով 1410մ, հասնում է թիվ 55 սահմանակետին, որից հետո թեքվում է հյուսիս-արևմուտք և, անցնելով 893մ, հասնում է երկաթգծի եզրին գտնվող թիվ 56 սահմանակետին: Թիվ 56 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 156մ, հասնում է ավտոճանապարհի եզրին գտնվող Ալափարս, Կարենիս գյուղական և Չարենցավան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10201մ է:

 

ԱԼԱՓԱՐՍ-ԿԱՐԵՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Ալափարս, Կարենիս և Արզական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Կարենիս-Ալափարս միջգյուղյա ճանապարհի և ձորակի հատման տեղում, սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 1414 մ, հասնում Կարենիս, Ալափարս գյուղական համայնքների և Չարենցավան քաղաքի տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1414մ է:

 

ԱԼԱՓԱՐՍ-ԱՐԶԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

 

Ալափարս, Բջնի և Արզական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Հրազդան գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-8 սահմանակետերով, գետով անցնում 1405մ, հասնում թիվ 9 սահմանակետին, որտեղից շարունակվում է նույն ուղղությամբ, թիվ 10-12 սահմանակետերով, առվով անցնում 1431 մ, հասնում թիվ 13 սահմանակետին, ապա շարունակվում է հարավարևմտյան ուղղությամբ, թիվ 14-15 սահմանակետերով անցնում 875մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 633մ, հասնում դաշատային ճանապարհի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 18-25 սահմանակետերով, դաշտային ճանապարհով անցնում 1861մ, հասնում առվի ափին գտնվող Ալափարս, Արզական և Կարենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6202 մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.5

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՁՈՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աղավնաձոր գյուղական համայնքը գտնվում է Կոտայքի մարզի հյուսիսարևելյան մասում:

Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հրազդան քաղաքային համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Ծաղկաձոր քաղաքային համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Բջնի գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Մարմարիկ գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Մեղրաձոր գյուղական համայնքին:

 

ԱՂԱՎՆԱՁՈՐ-ՀՐԱԶԴԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Աղավնաձոր, Մեղրաձոր գյուղական և Հրազդան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով, ջրբաժանով անցնում 1245մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, որը համընկնում է Մարիամդարասի եռանկյունաչափական կետին, այնուհետև սահմանագիծը շարունակվում է հարավարևելյան ուղղությամբ, անցնում 450մ, հասնում է դաշտամիջյան ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 5 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ դաշտամիջյան ճանապարհով անցնում 417մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտամիջյան ճանապարհով անցնում 321մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 8 սահմանակետով, դաշտամիջյան ճանապարհով անցնում 383մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտամիջյան ճանապարհով անցնում 465մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, դուրս գալով դաշտամիջյան ճանապարհից, անցնում է 126մ, հասնում 2275.2 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 12-14 սահմանակետերով անցնելով 1662մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 16 սահմանակետով անցնում 375մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ, թիվ 18-20 սահմանակետերով, դաշտամիջյան ճանապարհով անցնում 871մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 21-25 սահմանակետերով անցնում 1049մ, հատելով Հրազդան-Մեղրաձոր միջհամայնքային ճանապարհը և Մարմարիկ գետը, հասնում է թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անտառի եզրագծով, թիվ 27 սահմանակետով անցնում 339մ, հասնում է դաշտամիջյան ճանապարհի եզրին գտնվող թիվ 28 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, անտառի եզրով անցնում 532մ, հասնում 1938մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 29 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 30 սահմանակետով անցնում 358մ, հասնում է թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 32 սահմանակետով անցնում է 461մ, հատելով դաշտամիջյան ճանապարհները և ձորակը, հասնում է թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անտառի եզրագծով, թիվ 34-48 սահմանակետերով անցնում 4434մ, հասնում է թիվ 49 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, անտառի եզրագծով, թիվ 50-57 սահմանակետերով անցնում 2013մ, հասնում է թիվ 58 սահմանակետին: Թիվ 58 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անտառի եզրագծով, թիվ 59 սահմանակետով անցնում է 411մ, հասնում թիվ 60 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, անտառի եզրագծով, թիվ 61-74 սահմանակետերով անցնում 1314մ, հասնում է դաշտամիջյան ճանապարհի եզրին գտնվող Աղավնաձոր գյուղական, Հրազդան և Ծաղկաձոր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 17225մ է:

 

ԱՂԱՎՆԱՁՈՐ-ԾԱՂԿԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Աղավնաձոր, Բջնի գյուղական և Ծաղկաձոր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-6 սահմանակետերով անցնում 1573մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 8-9 սահմանակետերով անցնում 889մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 42մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա արևելք, թիվ 12-20 սահմանակետերով անցնում 2472մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը լանջով, ապա ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք և հյուսիս-արևելք, թիվ 22–24 սահմանակետերով անցնում 424մ, հասնում է թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 26-29 սահմանակետերով անցնում է 750մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը, հատելով ձորը, լանջով թեքվում է դեպի հյուսիս, թիվ 31-32 սահմանակետերով անցնում է 558մ, հասնում Ծաղկաձոր տանող հին ճանապարհի եզրին գտնվող Աղավնաձոր գյուղական և Ծաղկաձոր, Հրազդան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6709մ է:

 

ԱՂԱՎՆԱՁՈՐ-ԲՋՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Աղավնաձոր, Մարմարիկ և Բջնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ջրբաժանով անցնում 646մ, հասնում է 2790.4մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 2-3 սահմանակետերով անցնում 865մ, հասնում է 2821.1մ նիշ ունեցող Աղավնաձոր, Բջնի գյուղական և Ծաղկաձոր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1510մ է:

 

ԱՂԱՎՆԱՁՈՐ-ՄԱՐՄԱՐԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Աղավնաձոր, Մարմարիկ և Մեղրաձոր գյուղական համայնքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 1001մ, հասնում է 2169.6 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է նույն ուղղությամբ թիվ 2 սահմանակետով, ջրբաժանով անցնում 941մ, հասնում թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևմուտք, անցնում 362մ, հասնում թին 4 սահմանակետին: Ապա թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 5-6 սահմանակետերով անցնում 395մ, հասնում է Հրազդան–Մեղրաձոր միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, նշված ճանապարհով, թիվ 8-10 սահմանակետերով անցնում 489մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, գյուղի եզրագծով, թիվ 12-13 սահմանակետերով անցնում 682մ, հատելով Մարմարիկ գետը, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 152մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 16-19 սահմանակետերով անցնում 904մ, հասնում է թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 174մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 22-36 սահմանակետերով անցնում 1758մ, հասնում է թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է նույն ուղղությամբ, թիվ 38-53 սահմանակետերով անցնում 3397մ, հասնում է Աղավնաձոր, Մարմարիկ և Բջնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10255մ է:

 

ԱՂԱՎՆԱՁՈՐ-ՄԵՂՐԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Աղավնաձոր, Մեղրաձոր և Մարմարիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 846մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս, թիվ 4 սահմանակետով անցնում 549մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 6-8 սահմանակետերով անցնում 2217մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է Աղավնաձոր, Մեղրաձոր գյուղական և Հրազդան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3612 մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.6

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Առինջ գյուղական համայնքը գտնվում է Կոտայքի մարզի հարավարևմտյան մասում:

Համայնքն արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Բալահովիտ գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Գետարգել գյուղական համայնքին, հյուսիսից «Գ»-«Դ» հատվածով` Բալահովտի գյուղական համայնքին, արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Մայակովսկի գյուղական համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Ձորաղբյուր գյուղական համայնքին, «Զ»-«Է» հատվածով` Ջրվեժի գյուղական համայնքին, արևմուտքից «Է»-«Ը» հատվածով` Երևան քաղաքին, հյուսիսից «Ը»-«Ա» հատվածով` Վերին Պտղնի գյուղական համայնքին:

 

ԱՌԻՆՋ-ԲԱԼԱՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Առինջ, Վերին Պտղնի և Բալահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 526մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, առվով անցնում 50մ, հասնում է Առինջ, Բալահովիտ և Գետարգել գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 576մ է:

 

ԱՌԻՆՋ-ԳԵՏԱՐԳԵԼ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Առինջ, Բալահովիտ և Գետարգել գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 50մ, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, որտեղից առվով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 2-6 սահմանակետերով անցնում 528մ, հատելով Գետարգել-Երևան ճանապարհը, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 173մ, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 8 սահմանակետին, որտեղից առվով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 9 սահմանակետով անցնում 278մ, հասնում է գերեզմանոցի սահմանագծի մոտ գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը գերեզմանոցի կողքով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 11 սահմանակետով անցնում է 551մ, հասնում է Առինջ, Գետարգել և Բալահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1579մ է:

 

ԱՌԻՆՋ-ԲԱԼԱՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Առինջ, Գետարգել և Բալահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 310մ, հասնում է Առինջ, Բալահովիտ և Մայակովսկի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 310մ է:

 

ԱՌԻՆՋ-ՄԱՅԱԿՈՎՍԿԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Առինջ, Բալահովիտ և Մայակովսկի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 681մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք և հարավ, թիվ 5-25 սահմանակետերով անցնում 2705մ, հասնում է Առինջ, Մայակովսկի և Ձորաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3386մ է:

 

ԱՌԻՆՋ-ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Առինջ, Ջրվեժ և Ձորաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրանցքով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա արևելք, թիվ 1-9 սահմանակետերով անցնում 1220մ, հասնում է Առինջ, Ձորաղբյուր և Մայակովսկի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12206մ է:

 

ԱՌԻՆՋ-ՋՐՎԵԺ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Առինջ, Ջրվեժ գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 69մ, հատելով Աբովյան-Մասիս հանրապետական նշանակության ճանապարհը, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա ջրանցքով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 3-4 սահմանակետերով անցնում 272մ, հասնում է Առինջ, Ջրվեժ և Ձորաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 341մ է:

 

ԱՌԻՆՋ-ԵՐԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

«Է»-«Ը» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի մարզի և Երևան քաղաքի սահմանների հետ:

 

ԱՌԻՆՋ-ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

 

Առինջ, Բալահովիտ և Վերին Պտղնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 715մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում Աբովյան-Մասիս ճանապարհը, թիվ 6-12 սահմանակետերով երկաթգծին զուգահեռ անցնում է 1384մ, հասնում երկաթգծի և խճուղային ճանապարհը հատող կամրջի վրա գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը առվով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 14-22 սահմանակետերով անցնում 1459մ, հասնում է Առինջ, Վերին Պտղնի գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3559մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.7

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԵԼ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Արգել գյուղական համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

Համայնքն արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Կարենիս գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Նուռնուս գյուղական համայնքին, հարավից և հարավ-արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Նոր Գեղի գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Քարաշամբ գյուղական համայնքին:

 

ԱՐԳԵԼ-ԿԱՐԵՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Հրազդան գետի ափին գտնվող Արգել, Քարաշամբ և Կարենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, Հրազդան գետի հունով, թիվ 1-9 սահմանակետերով անցնում 2244մ, հասնում Արգել, Կարենիս և Նուռնուս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2244մ է:

 

ԱՐԳԵԼ-ՆՈՒՌՆՈՒՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Հրազդան գետի հունում գտնվող Արգել, Կարենիս և Նուռնուս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ, գետի հունով, թիվ 1-6 սահմանակետերով անցնում 1149մ, հասնում գետի հունում գտնվող Արգել, Նուռնուս և Նոր Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1149մ է:

 

ԱՐԳԵԼ-ՆՈՐ ԳԵՂԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Արգել, Նոր Գեղի և Քարաշամբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 551մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, թիվ 5-10 սահմանակետերով անցնում 661մ, հասնում թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 12-16 սահմանակետերով անցնում 516մ, հասնում թիվ 17 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 304մ, հասնում է թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 19-21 սահմանակետերով, վարելահողերի եզրով անցնում 276մ, հասնում թիվ 22 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, վարելահողերի եզրով, թիվ 23-25 սահմանակետերով անցնում 499մ, հասնում թիվ 26 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 27-31 սահմանակետերով անցնում 426մ, հասնում թիվ 32 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 33-34 սահմանակետերով անցնում 302մ, հասնում թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 36-39 սահմանակետերով անցնում 243մ, հասնում թիվ 40 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 41-42 սահմանակետերով անցնում 172մ, հասնում թիվ 43 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 186մ, հասնում թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, անցնում 83մ, հասնում է թիվ 45 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, ապա հյուսիս, դաշտամիջյան ճանապարհով, թիվ 46-47 սահմանակետերով անցնում 595մ, հասնում թիվ 48 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 49 սահմանակետով անցնում 943մ, հասնում թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ լանջով անցնում է 374մ, հասնում թիվ 51 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 337մ, հասնում Արգել-Նոր Գեղի մարզային նշանակության ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 52 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, ավտոճանապարհով, թիվ 53 սահմանակետով անցնում է 278մ, հասնում ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 49մ, հասնում թիվ 55 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 56-59 սահմանակետերով անցնում 217մ, հասնում է Հրազդան գետի ափին գտնվող Արգել, Նուռնուս և Նոր Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7012մ է:

 

ԱՐԳԵԼ-ՔԱՐԱՇԱՄԲ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

Հրազդան գետի ափին գտնվող Արգել, Քարաշամբ և Կարենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, կիրճից դուրս գալով, ամառանոցների եզրագծով անցնում է 163մ, հատելով Քարաշամբ-Արգել ավտոճանապարհը, հասնում է թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, անցնում 59մ, հասնում թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, անցնում 90մ, հասնում թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, անցնում 151մ, հասնում թիվ 4 սահմանակետին, ապա դարձյալ թեքվում է դեպի արևմուտք, անցնում 105մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 6-8 սահմանակետերով անցնում 2130մ, հասնում թիվ 9 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 398մ, հասնում Արգել-Դովրի ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, ճանապարհով, թիվ 11-21 սահմանակետերով անցնում 1465մ, հասնում է Արգել, Քարաշամբ և Նոր Գեղի համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4558մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.8

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԶԱԿԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Արզական գյուղական համայնքը գտնվում է մարզի արևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Մարմարիկ գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Բջնի գյուղական համայնքին և «Գ»-«Դ» հատվածով` Ալափարս գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Կարենիս գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Քարաշամբ գյուղական համայնքին, «Զ»-«Է» հատվածով` Թեղենիք գյուղական համայնքին և «Է»-«Ը» հատվածով` Բուժական գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Ը»-«Թ» հատվածով` Արագածոտնի մարզին, հյուսիսից «Թ»-«Ա» հատվածով` Մեղրաձոր գյուղական համայնքին:

 

ԱՐԶԱԿԱՆ-ՄԱՐՄԱՐԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Արզական, Մարմարիկ և Մեղրաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի արևելք, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 1815մ, հասնում լեռան գագաթին գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով և բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 9-16 սահմանակետերով անցնում 2738մ, հասնում է 2787.5մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող Արզական, Բջնի և Մարմարիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4553մ է:

 

ԱՐԶԱԿԱՆ-ԲՋՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

2787.5մ նիշ ունեցող Արզական, Բջնի, և Մարմարիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում թիվ 1 սահմանակետով 521մ, հասնում 2577մ նիշ ունեցող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում թիվ 3 սահմանակետով 463մ, հասնում է անասնագոմերի մոտ գտնվող ճանապարհի եզրի թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ, անցնում 165մ, հասնում 2530.6մ նիշ ունեցող թիվ 5 գեոդեզիական սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով, թիվ 6-9 սահմանակետերով անցնում 683մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը նորից ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում թիվ 11-13 սահմանակետերով 433մ, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 172մ, հասնում է 2257.5մ նիշ ունեցող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ, անցնում թիվ 16 սահմանակետով 472մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 18-20 սահմանակետերով անցնում 543մ, հասնում է 1849մ նիշ ունեցող թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը ձորակով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում թիվ 22-27 սահմանակետերով 820մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, հանգստյան տան եզրագծով, թիվ 29-43 սահմանակետերով անցնում 1604մ, հասնում է թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 105մ, հասնում է թիվ 45 սահմանակետին: Թիվ 45 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 46-52 սահմանակետերով անցնում 712մ, հասնում թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, անցնում թիվ 54-62 սահմանակետերով 886մ, հասնում թիվ 63 սահմանակետին: Թիվ 63 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 64-67 սահմանակետերով անցնում 1850մ, հասնում է թիվ 68 սահմանակետին: Թիվ 68 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 69-72 սահմանակետերով անցնում 1585մ, հասնում է թիվ 73 սահմանակետին: Թիվ 73 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք` անցնելով թիվ 74-77 սահմանակետերով 2022մ, հասնում է ձորակում գտնվող թիվ 78 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորակով, թիվ 79-84 սահմանակետերով անցնում 1204մ, հասնում է Հրազդան գետի ափին գտնվող Արզական, Բջնի և Ալափարս համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14247 մ է:

 

ԱՐԶԱԿԱՆ-ԱԼԱՓԱՐՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Արզական, Բջնի և Ալափարս համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Հրազդան գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-8 սահմանակետերով, գետով անցնում է 1405մ, հասնում թիվ 9 սահմանակետին, որտեղից շարունակվում է նույն ուղղությամբ, թիվ 10-12 սահմանակետերով, առվով անցնում 1431, հասնում թիվ 13 սահմանակետին, ապա հարավ-արևմտյան ուղղությամբ թիվ 14-15 սահմանակետերով անցնում 875մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 633մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 18-25 սահմանակետերով, դաշտային ճանապարհով անցնում 1861մ, հասնում առվի ափին գտնվող Արզական, Ալափարս և Կարենիս համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6202 մ է:

 

ԱՐԶԱԿԱՆ-ԿԱՐԵՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Կարենիս-Ալափարս միջհամայնքային ճանապարհի և ձորակի հատման տեղում գտնվող Արզական, Ալափարս և Կարենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-7 սահմանակետերով, ձորակով անցնում 1134մ, հասնում է Հրազդան գետի ափին գտնվող Արզական, Կարենիս և Քարաշամբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1134մ է:

 

ԱՐԶԱԿԱՆ-ՔԱՐԱՇԱՄԲ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Հրազդան գետի ափին գտնվող Արզական, Քարաշամբ և Թեղենիք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը գետով՝ հոսանքի ուղղությամբ, թիվ 1-33 սահմանակետերով անցնում է 4428մ, հասնում Հրազդան գետի ափին գտնվող Արզական, Կարենիս և Քարաշամբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4428 մ է:

 

ԱՐԶԱԿԱՆ-ԹԵՂԵՆԻՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Արզական, Թեղենիք և Բուժական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում է 818մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից դաշտային ճանապարհով թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 3-13 սահմանակետերով անցնում 1042մ, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, դաշտային ճանապարհով, թիվ 15-22 սահմանակետերով անցնում 787մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 24-28 սահմանակետերով անցնում 501մ, հատելով ձորը, հասնում է թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, ջրբաժանով, թիվ 30-34 սահմանակետերով 890մ հատելով դաշտային ճանապարհը, հասնում թիվ 35 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 36-39 սահմանակետերով անցնում 505մ, հասնում է թիվ 40 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 41-46 սահմանակետերով անցնում 464մ, հասնում է թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում է 91մ, հասնում 1450.3 մ նիշ ունեցող թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով, թիվ 49-52 սահմանակետերով անցնում 1248մ, հասնում է թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 2829մ, հասնում 2268մ նիշ ունեցող թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 55 սահմանակետով անցնում 1549մ, հասնում է թիվ 56 սահմանակետին: Թիվ 56 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ, թիվ 57-58 սահմանակետերով անցնում 689մ, հասնում է 2211.4մ նիշ ունեցող բլրի գագաթին տեղադրված «Կիրաշլու» գեոդեզիական կետից 100մ դեպի հարավ` թիվ 59 սահմանակետին: Թիվ 59 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, թիվ 60 սահմանակետով անցնում 1897մ, հասնում է 1880.6մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 61 սահմանակետին, որտեղից շարունակվում է նույն ուղղությամբ, անցնելով թիվ 62 սահմանակետով 9614մ, հասնում է թիվ 63 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 64-68 սահմանակետերով անցնում 2109մ, հատելով Հրազդան-Նոր Գեղի ավտոճանապարհը, հասնում է Հրազդան գետի ափին գտնվող թիվ 69 սահմանակետին: Թիվ 69 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 70-75 սահմանակետերով, գետով անցնում 1600մ, հասնում Արզական, Թեղենիք և Քարաշամբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15433մ է:

 

ԱՐԶԱԿԱՆ-ԲՈՒԺԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

Արզական, Բուժական գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից, որը համընկնում է 2851.1մ նիշ ունեցող Թեղենիս սարի գագաթին գտնվող Ալիբեկ գեոդեզիական կետի հետ, սահմանագիծը սարի գագաթի հարթություններով անցնում է 117մ դեպի արևելք, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, Թեղենիսի լեռնաշղթայով անցնում 939մ, հասնում 2763.6մ նիշ ունեցող գագաթին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, լանջով իջնում 624մ, հասնում անտառային հողերի եզրագծի վրա գտնվող թիվ 4 սահմանակետին, այնուհետև անտառային հողերի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 5 սահմանակետով անցնում 1526մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 847մ, հասնում է Արզական, Բուժական և Թեղենիք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4951մ է:

 

ԱՐԶԱԿԱՆ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

 

«Ը»-«Թ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

 

ԱՐԶԱԿԱՆ-ՄԵՂՐԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ա»

 

Արզական, Մեղրաձոր և Մարմարիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի արևմուտք, թիվ 1-21 սահմանակետերով անցնում 4667մ, հասնում Արզական, Մեղրաձոր գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

«Թ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4667մ է:

 

  

ՀԱՎԵԼՎԱԾ 8.9

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՎԱԶ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Արտավազ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:

Տարածքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լոռու մարզին, արևելքից և հարավից «Բ»-«Գ» հատվածով` Մեղրաձոր գյուղական համայնքին, արևմուտքից «Գ»-«Ա» հատվածով` Հանքավան գյուղական համայնքին:

 

ԱՐՏԱՎԱԶ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Լոռու մարզերի սահմանների հետ:

 

ԱՐՏԱՎԱԶ-ՄԵՂՐԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Արտավազ, Մեղրաձոր գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորակով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 556մ, հասնում 3040.7մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 4 սահմանակետին, որտեղից ժայռերի եզրով, ձորակով, ապա ջրբաժանով թեքվում է հարավ-արևելք և հարավ, թիվ 5-20 սահմանակետերով անցնում 1728մ, հասնում թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 21-27 սահմանակետերով անցնում 2646մ, հասնում թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 29-30 սահմանակետերով անցնում 1242մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 31 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 32-37 սահմանակետերով անցնում 979մ, հասնում թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում է 91մ, հասնում թիվ 39 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 40 սահմանակետով անցնում 486մ, հասնում թիվ 41 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, անցնելով թիվ 42 սահմանակետով 945մ, հասնում է թիվ 43 սահմանակետին, թեքվում է դեպի հարավ, անցնում 200մ, հասնում թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 45 սահմանակետով անցնում 1090մ, հասնում թիվ 46 սահմանակետին, որը գտնվում է Մեղրաձոր-Արտավազ միջհամայնքային ճանապարհի եզրին, ապա բնակավայրի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 138մ, հասնում թիվ 47 սահմանակետին, որտեղ հատվում է գետի հետ, այնուհետև կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հասնում թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, թիվ 50 սահմանակետով անցնում 526մ, հասնում թիվ 51 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 164մ, հասնում թիվ 52 սահմանակետին: Թիվ 52 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 53 սահմանակետով անցնում 470մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 54 սահմանակետին, որտեղից անտառի եզրագծով թեքվում է դեպի արևելք, թիվ 55-64 սահմանակետերով անցնում 1367մ, հասնում թիվ 65 սահմանակետին: Թիվ 65 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրագծով թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք և հյուսիս-արևմուտք, թիվ 66-67 սահմանակետերով անցնում 1430մ, հասնում թիվ 68 սահմանակետին: Թիվ 68 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 69 սահմանակետով անցնում 1399մ, հասնում թիվ 70 սահմանակետին, որտեղից թեքվում է արևմուտք, անցնում 309մ, հասնում թիվ 71 սահմանակետին: Թիվ 71 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 72 սահմանակետով անցնում 1257մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 73 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 553մ, հասնում Արտավազ, Մեղրաձոր և Հանքավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 17992մ է:

 

ԱՐՏԱՎԱԶ-ՀԱՆՔԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»

 

Արտավազ, Հանքավան գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորակով անցնում է 4306մ, հասնում ձորակների հատման կետում գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 296մ, հասնում Ուզունչայ գետի ափին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 931մ և, հատելով առուն, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում է 217մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 740մ և, հատելով դաշտային ճանապարհները, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 257մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 997մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում առուն և, անցնելով 901մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 121մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 645մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորով, գետով անցնում է 125մ, հասնում թիվ 11 սահմանակետին, ապա գետով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 12 սահմանակետով անցնում 413մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով անցնում 208մ, հասնում ճանապարհի մոտ գտնվող թիվ 14 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 238մ, հասնում է ջրբաժանի մոտ գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 288մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի արևմուտք, անցնում 236մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում թիվ 18 սահմանակետով 123մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անտառի եզրով անցնում 420մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 327մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է հարավ-արևելք, թիվ 22 սահմանակետով անցնում 527մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 137մ, հասնում է թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 230մ, հասնում է թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 273մ, հասնում է թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառի եզրով անցնում 208մ, հասնում է թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը նորից անտառի եզրով թեքվում է դեպի արևելք, անցնում 257մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անտառի եզրով անցնում 84մ, հասնում է ձորակի եզրին գտնվող թիվ 29 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 136մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 31-34 սահմանակետերով անցնում 561մ, հասնում է թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 66մ, հասնում է թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում թիվ 37-38 սահմանակետերով 363մ, հասնում է թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում թիվ 40 սահմանակետով 295մ, հասնում է անտառի եզրի թիվ 41 սահմանակետին: Թիվ 41 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 137մ, հասնում թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 43 սահմանակետով անցնում 934մ, հասնում է անտառի եզրի թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 45 սահմանակետով անցնում 904մ, հասնում է թիվ 46 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով առուն ու դաշտային ճանապարհը, թիվ 47 սահմանակետով անցնում է 1328մ, հասնում թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 801մ, հասնում է Արտավազ, Հանքավան և Մեղրաձոր համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19032մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.10

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՋՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Բջնի գյուղական համայնքը գտնվում է Կոտայքի մարզի կենտրոնական մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Մարմարիկ գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Աղավնաձոր գյուղական համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Ծաղկաձոր քաղաքային համայնքին և «Դ»-«Ե» հատվածով` Սոլակ գյուղական համայնքին, հարավից և արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Ալափարս գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` Արզական գյուղական համայնքին:

 

ԲՋՆԻ-ՄԱՐՄԱՐԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

2787.5մ նիշ ունեցող Բջնի, Արզական և Մարմարիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում թիվ 1-2 սահմանակետերով 590մ, հասնում է 2845.5մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող Բջնի, Մարմարիկ և Աղավնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 590մ է:

 

ԲՋՆԻ-ԱՂԱՎՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Բջնի, Մարմարիկ և Աղավնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ջրբաժանով անցնում 646մ, հասնում է 2790.4մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում թիվ 2-3 սահմանակետերով 865մ, հասնում 2821.1մ նիշ ունեցող Բջնի, Աղավնաձոր գյուղական և Ծաղկաձոր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1510մ է:

 

ԲՋՆԻ-ԾԱՂԿԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

2821.1մ նիշ ունեցող Բջնի, Աղավնաձոր գյուղական և Ծաղկաձոր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 1-5 սահմանակետերով անցնում 817մ, հասնում է 2820.5մ նիշ ունեցող Ալիբեկ լեռան գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 250մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով թիվ 8 սահմանակետով 677մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 38մ, հասնում է 2631.8մ նիշ ունեցող սարի գագաթին գտնվող թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 134մ, հասնում թիվ 11 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 583մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 170մ, հասնում թիվ 13 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 516 մ, հասնում է Բջնի գետի ափին գտնվող թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, Բջնի գետի հունով՝ հոսանքի ուղղությամբ, թիվ 15-18 սահմանակետերով անցնում 500մ, հասնում Բջնի, Սոլակ գյուղական և Ծաղկաձոր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3908 մ է:

 

ԲՋՆԻ-ՍՈԼԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Ձորի եզրին գտնվող Բջնի, Սոլակ գյուղական և Ծաղկաձոր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 174մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ, թիվ 2-3 սահմանակետերով անցնում 842մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 183մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 695մ, հասնում թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 7 սահմանակետով անցնում 1319մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը հատում է դաշտային ճանապարհը, ապա շարունակվելով հարավարևմտյան ուղղությամբ, թիվ 9-12 սահմանակետերով անցնում 3417մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 282մ, հասնում թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 15-18 սահմանակետերով անցնում 2285մ, հասնում Հրազդան գետի ափին գտնվող թիվ 19 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 20-33 սահմանակետերով անցնում 1567մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով 64 մ, հասնում է թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 36-44 սահմանակետերով անցնելով 6654մ, հասնում է Բջնի, Սոլակ և Ալափարս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 17481մ է:

 

ԲՋՆԻ-ԱԼԱՓԱՐՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Բջնի, Ալափարս և Արզական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Հրազդան գետի ափին, սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1606մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, թիվ 6-8 սահմանակետերով անցնում 691մ, հասնում թիվ 9 սահմանակետին, ապա թեքվում հարավ-արևելք, թիվ 10 սահմանակետով անցնում 452մ, հասնում Ալափարս-Սոլակ միջգյուղյա ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը, նույն ուղղությամբ թիվ 12-19 սահմանակետերով անցնելով 2077մ, հատելով Երևան-Սևան երկաթգիծը, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 20 սահմանակետին, որտեղից ուղղվելով դեպի հարավ-արևելք, թիվ 21-27 սահմանակետերով հատելով Երևան-Սևան ավտոմայրուղին, անցնում է 2685մ, հասնում Երևան-Սևան հին ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը, հարավարևելյան ուղղությամբ թիվ 29-38 սահմանակետերով անցնելով 4420մ, հասնում է թիվ 39 սահմանակետին, որտեղից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևելք, անցնում է 41մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով թիվ 41 սահմանակետով 319մ, հասնում է թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 43 սահմանակետով անցնելով 94մ, հասնում է թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք և, անցնելով թիվ 45-46 սահմանակետերով 524մ, հասնում է թիվ 47 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս և, անցնելով 46մ, հասնում է թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 48-53 սահմանակետերով սահմանագիծը անցնում է 512մ, հասնում թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 703մ, հասնում թիվ 55 սահմանակետին: Թիվ 55 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 420 մ, հասնում է Բջնի, Ալափարս և Սոլակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14588մ է:

 

ԲՋՆԻ-ԱՐԶԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

2787.5մ նիշ ունեցող Բջնի, Արզական և Մարմարիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում թիվ 1 սահմանակետով 521մ, հասնում 2577մ նիշ ունեցող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում թիվ 3 սահմանակետով 463մ, հասնում անասնագոմերի մոտ գտնվող ճանապարհի եզրի թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ, անցնում 165մ, հասնում 2530.6մ նիշ ունեցող թիվ 5 գեոդեզիական սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով, թիվ 6-9 սահմանակետերով անցնում 683մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը նորից ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 11-13 սահմանակետերով անցնում 433մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 172մ, հասնում 2257.5մ նիշ ունեցող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ, անցնում թիվ 16 սահմանակետով 472մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 18-20 սահմանակետերով անցնում 543մ, հասնում 1849մ նիշ ունեցող թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը ձորակով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում թիվ 22-27 սահմանակետերով 820մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, հանգստյան տան եզրագծով, թիվ 29-43 սահմանակետերով անցնում 1604մ, հասնում թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 105մ, հասնում թիվ 45 սահմանակետին: Թիվ 45 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 46-52 սահմանակետերով անցնում 712մ, հասնում թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 54-62 սահմանակետերով անցնում 886մ, հասնում թիվ 63 սահմանակետին: Թիվ 63 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 64-67 սահմանակետերով անցնում 1850մ, հասնում թիվ 68 սահմանակետին: Թիվ 68 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 69-72 սահմանակետերով անցնում 1585մ, հասնում թիվ 73 սահմանակետին: Թիվ 73 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, անցնելով թիվ 74-77 սահմանակետերով 2022մ, հասնում է ձորակում գտնվող թիվ 78 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորակով, թիվ 79-84 սահմանակետերով անցնում 1204մ, հասնում Հրազդան գետի ափին գտնվող Բջնի, Ալափարս և Արզական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14274մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.11

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՈՒԺԱԿԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Բուժական գյուղական համայնքը գտնվում է մարզի արևմտյան մասում:

Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Արզական գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Թեղենիք գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Արագյուղ գյուղական համայնքին, «Դ»-«Ա» հատվածով` Արագածոտնի մարզին:

 

ԲՈՒԺԱԿԱՆ-ԱՐԶԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Բուժական, Արզական գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը համընկնում է 2851.1մ նիշ ունեցող Թեղենիս սարի գագաթին գտնվող Ալիբեկ գեոդեզիական կետի հետ, սահմանագիծը սարի գագաթի հարթություններով անցնում է 117մ դեպի արևելք, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, Թեղենիսի լեռնաշղթայով անցնում 939մ, հասնում 2763.6մ նիշ ունեցող գագաթին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, լանջով իջնում 624մ, հասնում անտառային հողերի եզրագծի վրա գտնվող թիվ 4 սահմանակետին, այնուհետև անտառային հողերի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 5 սահմանակետով անցնում 1526մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 847մ, հասնում է Բուժական, Արզական և Թեղենիք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4951մ է:

 

ԲՈՒԺԱԿԱՆ-ԹԵՂԵՆԻՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Բուժական, Թեղենիք և Արզական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 301մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, ջրբաժանով, թիվ 2-4 սահմանակետերով անցնում 1869մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, ապա անցնում 393մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծն անցնում է 239մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 8-9 սահմանակետերով անցնում է 193մ, հասնում թիվ 10 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի հարավ, թիվ 11 սահմանակետով անցնում 738մ, հասնում է անտառի եզրին գտնվող թիվ 12 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 125մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, լանջով, թիվ 14 սահմանակետով անցնում 517մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 110մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 450մ, հատելով դաշտային ճանապարհը և ձորակը, հասնում է թիվ 17 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 480մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, որտեղից անտառային հողերով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 19 սահմանակետով անցնում 775մ, հասնում է թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 678մ, հատելով ձորակը, հասնում է թիվ 21 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 22 սահմանակետով անցնում 375մ, հասնում է ձորակի եզրին գտնվող թիվ 23 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 24 սահմանակետով անցնում 306մ, հասնում է թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծն անտառային հողերով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 26-27 սահմանակետերով անցնում 876մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից, որը գտնվում է 2109մ նիշ ունեցող բլրի գագաթին, սահմանագիծը ջրբաժանով դեպի հարավ անցնում է 554մ, հասնում է թիվ 29 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, լանջով իջնում 715մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, լանջով իջնում, թիվ 31-32 սահմանակետերով անցնում 319մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 189մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող Բուժական, Թեղենիք և Արագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10202մ է:

 

ԲՈՒԺԱԿԱՆ-ԱՐԱԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Բուժական, Արագյուղ գյուղական համայնքների, Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լանջով իջնում 508մ, հասնում է ձորակում գտնվող թիվ 1 սահմանակետին, որից թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, ձորակով իջնում 1641մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, որից դուրս գալով` ձորակից թեքվում է դեպի հարավ-արևելք` հատելով Եղվարդ-Հարթավան ավտոճանապարհը և, վարելահողերի եզրով անցնելով 1536մ, հասնում է Չալիձոր գետակի աջ ափին գտնվող թիվ 19 սահմանակետին: Այստեղից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, հատելով գետը, լանջով բարձրանում է 1034մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 22 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 880մ և հասնում է Բուժական, Թեղենիք և Արագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5580մ է:

 

ԲՈՒԺԱԿԱՆ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

«Դ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.12

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Գառնի գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գեղարքունիքի մարզին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Գեղարդ գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Գողթ գյուղական համայնքին, հարավից և հարավ-արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Արարատի մարզին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Հացավան գյուղական համայնքին, «Զ»-«Է» հատվածով` Գեղադիր գյուղական համայնքին, հյուսիսից «Է»-«Ը» հատվածով` Կամարիս գյուղական համայնքին, «Ը»-«Ա» հատվածով` Գեղաշեն գյուղական համայնքին:

 

ԳԱՌՆԻ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

 

ԳԱՌՆԻ-ԳԵՂԱՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ժայռի եզրին գտնվող Գառնի, Գեղարդ գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով Կանաչ լիճը, անցնելով ջրբաժանով, թիվ 1-3 սահմանակետերով 1487մ, հասնում է 3530.2մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 4 սահմանակետին, այնուհետև շարունակվելով նույն ուղղությամբ և անցնելով թիվ 5-7 սահմանակետերով 1387մ, հասնում է բլրի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 1429մ, հասնում է 3177մ նիշ ունեցող բլրի թիվ 9 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնելով ձորակով, հետո լանջով, թիվ 10-21 սահմանակետերով 4480մ, հասնում է 2788.1մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով ձորակով, թիվ 23-27 սահմանակետերով 4470մ, հասնում է թիվ 28 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով թիվ 29-31 սահմանակետերով 2122մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով թիվ 33 սահմանակետով 1173մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 582մ, հասնում է թիվ 35 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, առվով, այնուհետև ձորով, թիվ 36-48 սահմանակետերով անցնում 2556մ, հասնում է Գառնի, Գեղարդ և Գողթ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19687մ է:

 

ԳԱՌՆԻ-ԳՈՂԹ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Գառնի, Գողթ և Գեղարդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, սեփականաշնորհված խոտհարքների կողքով, ձորով, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 1263մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, սեփականաշնորհված խոտհարքների կողքով անցնում 2164մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում ճանապարհը և գետը, անցնում թիվ 10 սահմանակետով 1403մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ և, անցնելով 301մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 454մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ և, անցնելով 400մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք և, անցնելով թիվ 15 սահմանակետով 722մ, հասնում է Գառնի, Գողթ գյուղական համայնքների և Արարատի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6707մ է:

 

ԳԱՌՆԻ-ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

«Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Արարատի մարզերի սահմանների հետ:

 

ԳԱՌՆԻ-ՀԱՑԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Գառնի, Հացավան և Գեղադիր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով թիվ 1-2 սահմանակետերով 795մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 4-6 սահմանակետերով, ձորով անցնում 1088մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, այնուհետև հարավ-արևելք, նորից հարավ, թիվ 8-11 սահմանակետերով անցնելով 953մ, հասնում թիվ 12 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ձորով անցնում 650մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 650մ, հասնում թիվ 13 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 596մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ, անցնում թիվ 15 սահմանակետով 248մ, հասնում թիվ 16 սահմանակետին, որտեղից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 17-19 սահմանակետերով անցնում 1122մ, հասնում է թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, առվով, թիվ 21-27 սահմանակետերով անցնում 1361մ, հասնում է Գառնի, Հացավան գյուղական համայնքների և Արարատի մարզի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6813մ է:

 

ԳԱՌՆԻ-ԳԵՂԱԴԻՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Գառնի, Գեղադիր և Կամարիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 321մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևմուտք և, անցնելով 215մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք և, անցնելով թիվ 3-5 սահմանակետերով 846մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք և, անցնելով 509մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ, անցնում է 187մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 488մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, այդտեղից թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 583մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 11-13 սահմանակետերով անցնում 1116մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, առվով, թիվ 15-19 սահմանակետերով անցնելով 922մ, հասնում թիվ 20 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, միջհամայնքային ճանապարհով, թիվ 21 սահմանակետով անցնում 289մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 414մ, հասնում է Գառնի, Գեղադիր և Հացավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5889մ է:

 

ԳԱՌՆԻ-ԿԱՄԱՐԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

Գառնի, Գեղաշեն և Կամարիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 50մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 708մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, թիվ 3-6 սահմանակետով անցնում 2146մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, հատելով ձորը, թիվ 8 սահմանակետով անցնում է 419մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 156մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 375մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 12 սահմանակետով անցնում 690մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, որտեղից բարձունքով թեքվում է դեպի արևելք, թիվ 14-15 սահմանակետերով անցնում 1291մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ, թիվ 17 սահմանակետով անցնում 591մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, թիվ 19-24 սահմանակետերով անցնում 1669մ, հասնում է թիվ 25 սահմանակետին, որտեղից լանջով թեքվում է դեպի հարավ, թիվ 26-27 սահմանակետով անցնում 762մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 29-31 սահմանակետերով անցնում 1049մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 33 սահմանակետով անցնում 859մ, ձորով հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով անցնում 581մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 35 սահմանակետին, որից հետո թեքվում է հյուսիս-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 272մ, հասնում թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորով անցնում 248մ, հասնում թիվ 37 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 433մ, հասնում է թիվ 38 սահմանակետին, դարձյալ թեքվում է հարավ, անցնում 114մ, հասնում է թիվ 39 սահմանակետին, նորից թեքվում հարավ-արևմուտք, անցնում 279մ, հասնում է թիվ 40 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնելով 520մ, հասնում է Գառնի, Կամարիս և Գեղադիր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 13211 մ է:

 

ԳԱՌՆԻ-ԳԵՂԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

 

Գառնի, Գեղաշեն գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով, թիվ 1-6 սահմանակետերով անցնում 4214մ, հասնում 3139.4մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 7 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, սկզբում ջրբաժանով, հետո ջրհավաքով հատելով դաշտային ճանապարհը, անցնում 2409մ, հասնում 2756մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 783մ, հասնում է 2651.6մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 9 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 869մ, հասնում 2566մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, 2486մ նիշ ունեցող թիվ 11 սահմանակետով անցնում 1312մ, հասնում թիվ 12 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնելով 304մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, որտեղից կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 158մ, հասնում է Գառնի, Գեղաշեն և Կամարիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10049մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.13

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱԴԻՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Գեղադիր գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավային մասում:

Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գառնի գյուղական համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Հացավան գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Գ»-«Դ» հատվածով` Ողջաբերդ գյուղական համայնքին, հյուսիսից «Դ»-«Ե» հատվածով` Զովք գյուղական համայնքին և «Ե»-«Ա» հատվածով` Կամարիս գյուղական համայնքին:

 

ԳԵՂԱԴԻՐ-ԳԱՌՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Գեղադիր, Գառնի և Կամարիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 321մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևմուտք և, անցնելով 215մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք և, անցնելով թիվ 3-5 սահմանակետերով 846մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք և, անցնելով 509մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ, անցնում 187մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 488մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այդտեղից թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 583մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 11-13 սահմանակետերով անցնում 1116մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, առվով, թիվ 15-19 սահմանակետերով անցնելով 922մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, միջհամայնքային ճանապարհով , թիվ 21 սահմանակետով անցնում 289մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 414մ, հասնում է Գեղադիր, Գառնի և Հացավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5889մ է:

 

ԳԵՂԱԴԻՐ-ՀԱՑԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Գեղադիր, Ողջաբերդ և Հացավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, լեռնաշղթայով անցնելով 314մ, հասնում է սարի գագաթի թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, առվով անցնելով 322մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ճանապարհով անցնելով 461մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, լեռան լանջով, թիվ 4-6 սահմանակետերով անցնելով 566մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, բարձրանում լեռան գագաթը, անցնում 444մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով, թիվ 9-15 սահմանակետերով անցնելով 1139մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, սարի լանջով, առվով անցնելով 582մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, առվով, թիվ 18-23 սահմանակետերով անցնում 1708մ, հասնում է թիվ 24 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, ճանապարհով, թիվ 25-31 սահմանակետերով անցնում 1176մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով 419մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լեռան լանջով, թիվ 34-35 սահմանակետերով անցնելով 824մ, հասնում է Գեղադիր, Հացավան և Գառնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7955մ է:

 

ԳԵՂԱԴԻՐ-ՈՂՋԱԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Գեղադիր, Ողջաբերդ և Հացավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով դաշտային ճանապարհով, թիվ 1-2 սահմանակետերով 1417մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք և, անցնելով թիվ 4-7 սահմանակետերով 3000մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 834մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով 120մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում է 563մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 125մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է հարավ-արևելք և, անցնելով 107մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնելով թիվ 14-15 սահմանակետերով 1043մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 198մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք և, անցնելով 259մ, հասնում է Գեղադիր, Ողջաբերդ և Զովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7666մ է:

 

ԳԵՂԱԴԻՐ-ԶՈՎՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Գեղադիր, Ողջաբերդ և Զովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 223մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք և, անցնելով 150մ, հասնում է Գեղադիր, Կամարիս և Զովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 373մ է:

 

ԳԵՂԱԴԻՐ-ԿԱՄԱՐԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Գեղադիր, Կամարիս և Գառնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 235մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնելով թիվ 2-3 սահմանակետերով 517մ, հասնում է Գեղադիր, Կամարիս և Զովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 753մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.14

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՇԵՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Գեղաշեն գյուղական համայնքը գտնվում է Կոտայքի մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Զառ գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Սևաբերդի գյուղական համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Գեղարքունիքի մարզին, հարավ-արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Գառնի գյուղական համայնքին, հարավից և արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Կամարիս գյուղական համայնքին:

 

ԳԵՂԱՇԵՆ-ԶԱՌ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Գեղաշեն, Զառ և Կամարիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորի եզրին, սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-18 սահմանակետերով անցնում 2850մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 19 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 20-22 սահմանակետերով անցնում 1074մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում է 487մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 24 սահմանակետին: Այստեղից թեքվում է հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 25-26 սահմանակետերով անցնում 493մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 27 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 28 սահմանակետով անցնում 184մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 30-34 սահմանակետերով անցնում 2471մ, հասնում է թիվ 35 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 36 սահմանակետով անցնում 639մ, հասնում է թիվ 37 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 143մ, հասնում է Գեղաշեն, Զառ և Սևաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8342մ է:

 

ԳԵՂԱՇԵՆ-ՍԵՎԱԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

3148.1մ նիշ ունեցող Գեղաշեն, Սևաբերդ գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ջրբաժանով անցնում 683մ, հասնում է 3127.3մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, ջրբաժանով, 3115.3մ նիշ ունեցող բարձունքով և թիվ 2 սահմանակետով անցնում 1280մ, հասնում է 3319մ նիշ ունեցող Աղմաղան սարի վրա գտնվող թիվ 3 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 527մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրի թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք և, անցնելով 928մ, հասնում է 3220.3մ նիշ ունեցող Զեյնարիթե սարի վրա գտնվող թիվ 5 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ և, անցնելով 216մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևմուտք, ապա արևմուտք, ջրբաժանով, թիվ 7 սահմանակետով անցնում է 2444մ, հասնում 2827մ նիշ ունեցող լճակից հարավ գտնվող ավերակի հարավային եզրի թիվ 8 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ջրբաժանով անցնում է 963մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին, որտեղից սահմանագիծը, շարունակվելով նույն ուղղությամբ, ջրհավաքով անցնում է 778մ, հասնում ձորակների հատման տեղում գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 494մ, հասնում է բլրի վրա գտնվող թիվ 11 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ-արևելք և անցնելով 157մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևմուտք, անցնում է 926մ, հասնում թիվ 13 սահմանակետին, որտեղից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնում է 648մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, անցնում թիվ 15 սահմանակետով 1178մ, հասնում է Գեղաշեն, Սևաբերդ և Զառ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11223մ է:

 

ԳԵՂԱՇԵՆ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

«Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

 

ԳԵՂԱՇԵՆ-ԳԱՌՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Գեղաշեն, Գառնի գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով, թիվ 1-6 սահմանակետերով անցնում 4214մ, հասնում 3139.4մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 7 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, սկզբում ջրբաժանով, հետո ջրհավաքով հատելով դաշտային ճանապարհը, անցնում 2409մ, հասնում է 2756մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 783մ, հասնում 2651.6մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 9 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 869մ, հասնում է 2566մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, 2486մ նիշ ունեցող թիվ 11 սահմանակետով անցնում 1312մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնելով 304մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, որտեղից կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 158մ, հասնում է Գեղաշեն, Գառնի և Կամարիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10049մ է:

 

ԳԵՂԱՇԵՆ-ԿԱՄԱՐԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Գեղաշեն, Գառնի և Կամարիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, առվով, թիվ 1-25 սահմանակետերով անցնում 5498մ, հասնում է թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 27-29 սահմանակետերով անցնում 1384մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա արևմուտք, թիվ 31 սահմանակետով անցնում 1433մ, հասնում է թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 573մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, ապա առվով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 598մ, հասնում է թիվ 34 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 35-36 սահմանակետերով 950մ, հասնում է թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 134մ, հասնում է թիվ 38 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, առվով, թիվ 39-46 սահմանակետերով անցնում 1707մ, հասնում է թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով թիվ 48 սահմանակետով 285մ, հասնում է թիվ 49 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, հատելով Գեղաշեն-Զովք միջհամայնքային ճանապարհը, անցնելով թիվ 50 սահմանակետով 1281մ, հասնում է թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, հատելով Գեղաշեն- Կամարիս միջհամայնքային ճանապարհը, անցնում է թիվ 52-53 սահմանակետերով 1367մ, հասնում թիվ 54 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով 316մ, հասնում է թիվ 55 սահմանակետին, ապա շարունակվելով նույն ուղղությամբ, հատում է ձորը և, անցնելով 535մ, հասնում է թիվ 56 սահմանակետին: Թիվ 56 սահմանակետից սահմանագիծը լեռնաշղթայով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով թիվ 57 սահմանակետով 1087մ, հասնում է թիվ 58 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք և, անցնելով 604մ, հասնում է թիվ 59 սահմանակետին: Թիվ 59 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով 226մ, հասնում է թիվ 60 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ և, անցնելով 391մ, հասնում է ձորի եզրին գտնվող Գեղաշեն, Զառ և Կամարիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 18371մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.15

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՐԴ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Գեղարդ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գեղարքունիքի մարզին, հարավից և արևմուտքից «Բ»-«Գ» հատվածով` Գողթ գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Գ»-«Ա» հատվածով` Գառնի գյուղական համայնքին:

 

ԳԵՂԱՐԴ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

 

ԳԵՂԱՐԴ-ԳՈՂԹ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Գեղարդ, Գողթ գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 1268մ, հասնում է 3312մ նիշ ունեցող Նազար սարի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է արևմուտք, ապա հարավ-արևմուտք, ձորակով, թիվ 9-12 սահմանակետերով անցնում 1460մ, հասնում 3051մ նիշ ունեցող ձորակների հատման տեղում գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ուղիղ գծով անցնում 2692մ, հասնում 3033.2մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 14 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ջրբաժանով անցնում 1105մ, հասնում է 2906մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 15 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, շարունակվելով հարավարևելյան ուղղությամբ և անցնելով 16-20 սահմանակետերով 3284մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը ուղղվում է հարավարևմտյան ուղղությամբ և, անցնելով առվով 8481մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք և, միջգյուղյա ճանապարհով, թիվ 23 սահմանակետով անցնելով 1148մ, հասնում է թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը ուղղվում է հյուսիս-արևմուտք, անցնում 548մ, հասնում է թիվ 25 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թեք լանջով, առվով անցնելով 975մ, հասնում է Գեղարդ, Գառնի և Գողթ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 20961մ է:

 

ԳԵՂԱՐԴ-ԳԱՌՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»

 

Ժայռի եզրին գտնվող Գեղարդ, Գառնի գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով Կանաչ լիճը, անցնելով ջրբաժանով, թիվ 1-3 սահմանակետերով 1487մ, հասնում է 3530.2մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 4 սահմանակետին, այնուհետև շարունակվելով նույն ուղղությամբ և անցնելով թիվ 5-7 սահմանակետերով 1387մ, հասնում է բլրի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 1429մ, հասնում է 3177մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 9 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է արևմուտք, ձորակով, լանջով, թիվ 10-21 սահմանակետերով անցնելով 4480մ, հասնում է 2788.1մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով ձորակով, թիվ 23-27 սահմանակետերով 4470մ, հասնում է թիվ 28 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով թիվ 29-31 սահմանակետերով 2122մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով թիվ 33 սահմանակետով 1173մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 582մ, հասնում է թիվ 35 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, առվով, այնուհետև ձորով, թիվ 36-48 սահմանակետերով անցնում 2556մ, հասնում է Գեղարդ, Գառնի և Գողթ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19687մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.16

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Գողթ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքն արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գեղարքունիքի մարզին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Արարատի մարզին, արևմուտքից և հյուսիս-արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Գառնի գյուղական համայնքին, հյուսիսից «Դ»-«Ա» հատվածով` Գեղարդ գյուղական համայնքին:

 

ԳՈՂԹ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

 

ԳՈՂԹ-ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

«Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Արարատի մարզերի սահմանների հետ:

 

ԳՈՂԹ-ԳԱՌՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Գողթ, Գառնի և Գեղարդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, սեփականաշնորհված խոտհարքների կողքով, ձորով, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 1263մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, սեփականաշնորհված խոտհարքների կողքով անցնում 2164մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում ճանապարհը և գետը, անցնում թիվ 10 սահմանակետով 1403մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ և, անցնելով 301մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 454մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ և, անցնելով 400մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք և, անցնելով թիվ 15 սահմանակետով 722մ, հասնում է Գողթ, Գառնի գյուղական համայնքների և Արարատի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6707մ է:

 

ԳՈՂԹ-ԳԵՂԱՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

Գողթ, Գեղարդ գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 1268մ, հասնում է 3312մ նիշ ունեցող Նազար սարի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է արևմուտք, ապա հարավ-արևմուտք, ձորակով, թիվ 9-12 սահմանակետերով անցնում 1460մ, հասնում է 3051մ նիշ ունեցող ձորակների հատման տեղում գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ուղիղ գծով անցնում 2692մ, հասնում է 3033.2մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 14 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ջրբաժանով անցնում 1105մ, հասնում է 2906մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 15 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, շարունակվելով հարավարևելյան ուղղությամբ և անցնելով թիվ 16-20 սահմանակետերով 3284մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը ուղղվում է հարավարևմտյան ուղղությամբ և անցնելով առվով 8481մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք և, միջգյուղյա ճանապարհով, թիվ 23 սահմանակետով անցնելով 1148մ, հասնում է թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը ուղղվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 548մ, հասնում է թիվ 25 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թեք լանջով, առվով անցնելով 975մ, հասնում է Գողթ, Գառնի և Գեղարդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 20961մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.17

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶԱՌ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Զառ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքն արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գեղարքունիքի մարզին, հարավից և արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Սևաբերդ գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Գեղաշեն գյուղական համայնքին և «Դ»-«Ե» հատվածով` Կամարիս գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Ակունք գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից և հյուսիսից «Զ»-«Ա» հատվածով` Զովաշեն գյուղական համայնքին:

 

ԶԱՌ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

 

ԶԱՌ-ՍԵՎԱԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Զառ, Սևաբերդ գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղվելով արևմուտք, Կանաչ լճի արևմտյան ափով հատում է դաշտային ճանապարհը, ջրհավաքով և թիվ 1 սահմանակետով անցնում 579մ, հասնում է բլրի վրա գտնվող թիվ 2 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը լճակների հարավային ձորակով թեքվում է դեպի արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, անցնում թիվ 3-5 սահմանակետերով 1122մ, հասնում է ճանապարհի և առվակի հատման կետում գտնվող թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում է 472մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ջրբաժանով անցնում 363մ, հասնում է ձորակի սկզբնամասի թիվ 8 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք և, ձորակով, թիվ 9-13 սահմանակետերով անցնելով 2609մ, հասնում է ձորակների հատման կետում գտնվող 2715մ նիշ ունեցող թիվ 14 սահմանակետին, որտեղից նույն ձորակով, թիվ 15-16 սահմանակետերով, ժայռի եզրով անցնում է 3062մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը, շարունակվելով հյուսիսարևելյան ուղղությամբ և անցնելով թիվ 18-19 սահմանակետերով 1001մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, որտեղից թեքվելով արևմտյան ուղղությամբ և անցնելով թիվ 21 սահմանակետով 406մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք և, անցնելով 445մ, հասնում է թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնելով 130մ, հասնում է թիվ 24 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 287մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին, ապա թեքվելով հյուսիս-արևմուտք և անցնելով թիվ 26 սահմանակետով 699մ, հասնում է թիվ 27 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք և, անցնելով թիվ 28 սահմանակետով 952մ, հասնում է թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 141մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 964մ, հասնում է թիվ 31 սահմանակետին, որտեղից էլ թեքվում է հարավ-արևելք, անցնում 425մ, հասնում բլրի վրա գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 190մ, հասնում է լեռնագագաթի վրա գտնվող թիվ 33 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 34 սահմանակետով անցնում 606մ, հասնում է առվի ափին գտնվող թիվ 35 սահմանակետին: Այստեղից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է հյուսիս-արևմուտք, այնուհետև հարավ-արևմուտք, ապա հարավ, լեռնաշղթայով, թիվ 36-39 սահմանակետերով անցնում 886մ, հասնում է Զառ-Սևաբերդ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 148մ, հասնում է թիվ 41 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, թիվ 42-46 սահմանակետերով անցնում է 1234մ, հասնում թիվ 47 սահմանակետին, ապա կրկին թեքվում է հարավ-արևելք, թիվ 48-50 սահմանակետերով անցնում է 2147մ, հասնում Զառ, Սևաբերդ և Գեղաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 18869մ է:

 

ԶԱՌ-ԳԵՂԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Զառ, Գեղաշեն և Կամարիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորի եզրին, սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-18 սահմանակետերով անցնում 2850մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 19 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 20-22 սահմանակետերով անցնում է 1074մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 487մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 24 սահմանակետին: Այստեղից թեքվում է հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 25-26 սահմանակետերով անցնում 493մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 27 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 28 սահմանակետով անցնում 184մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 30-34 սահմանակետերով անցնում 2471մ, հասնում է թիվ 35 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 36 սահմանակետով անցնում 639մ, հասնում է թիվ 37 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 143մ, հասնում է Զառ, Սևաբերդ և Գեղաշեն համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8342մ է:

 

ԶԱՌ-ԿԱՄԱՐԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Զառ, Կամարիս և Գեղաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք և, անցնելով 77մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 441մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, ձորով անցնում 205մ, հասնում է Զառ, Կամարիս և Ակունք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 724մ է:

 

ԶԱՌ-ԱԿՈՒՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Զառ, Ակունք և Զովաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 496մ, հասնում թիվ 4 սահմանակետին, ապա դաշտային ճանապարհով շարունակվում նույն ուղղությամբ, թիվ 5-13 սահմանակետերով անցնում 2438մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է արևմուտք, անցնում 422մ, հասնում թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, հատում Ակունք-Զառ միջհամայնքային ճանապարհը, թիվ 16 սահմանակետով անցնում 1316մ, հասնում փոքր բլրի վրա գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 184մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 234մ, հասնում Զառ, Կամարիս և Ակունք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5091մ է:

 

ԶԱՌ-ԶՈՎԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Զառ, Զովաշեն գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, ջրբաժանով, թիվ 1-8 սահմանակետերով անցնում 2439մ, հասնում է ճանապարհի ու ձորակի հատման տեղում գտնվող թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում 968մ, հասնում դաշտային ճանապարհի վրա գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, ջրբաժանով անցնում 1657մ, հասնում թիվ 11 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, ջրհավաքով անցնում է 656մ, հասնում ձորակների հատման տեղում գտնվող թիվ 12 սահմանակետին, այստեղից թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով ձորակով և հատելով դաշտային ճանապարհը 3168մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, ձորով, թիվ 14-20 սահմանակետերով անցնելով 1285մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևելք, անցնում է ձորով, թիվ 22-49 սահմանակետերով 3904մ, հասնում թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք և, անցնելով նույն ձորով, թիվ 51-52 սահմանակետերով 308մ, հասնում է թիվ 53 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք և, անցնելով 324մ, հասնում է թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ձորով, թիվ 55-66 սահմանակետերով անցնում է 1408մ, հասնում թիվ 67 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք և, անցնելով 122մ, հասնում է թիվ 68 սահմանակետին, ապա թեքվում հարավ-արևմուտք, թիվ 69 սահմանակետով անցնելով 1578մ, հատում է դաշտային ճանապարհը, հասնում Զառ-Զովաշեն տանող միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 70 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևմուտք, անցնում 70մ, հասնում թիվ 71 սահմանակետին: Թիվ 71 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 72-73 սահմանակետերով և դաշտային ճանապարհով անցնում 1021մ, հասնում է ձորի եզրին գտնվող Զառ, Զովաշեն և Ակունք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 18907մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.18

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱՇԵՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Զովաշեն գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Զովաշեն գյուղական համայնքն արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գեղարքունիքի մարզին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Զառ գյուղական համայնքին, արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Ակունք գյուղական համայնքին, հյուսիսից «Դ»-«Ա» հատվածով` Հատիս գյուղական համայնքին:

 

ԶՈՎԱՇԵՆ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

 

ԶՈՎԱՇԵՆ-ԶԱՌ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Զովաշեն, Զառ գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, ջրբաժանով, թիվ 1-8 սահմանակետերով անցնում 2439 մ, հասնում ճանապարհի ու ձորակի հատման տեղում գտնվող թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում 968 մ, հասնում դաշտային ճանապարհի վրա գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, ջրբաժանով անցնում 1657 մ, հասնում թիվ 11 սահմանակետին, այնուհետև թեքվելով հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, ջրհավաքով անցնում 656մ, հասնում է ձորակների հատման տեղում գտնվող թիվ 12 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում է ձորակով, հատում դաշտային ճանապարհը, անցնելով 3168մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և թիվ 14-20 սահմանակետերով, ձորով անցնում 1285մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևելք, ձորով, թիվ 22-49 սահմանակետերով անցնում է 3904մ, հասնում թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք և, անցնելով նույն ձորում գտնվող թիվ 51-52 սահմանակետերով 308մ, հասնում է թիվ 53 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 324մ, հասնում է թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ձորով, թիվ 55-66 սահմանակետերով անցնելով 1408 մ, հասնում է թիվ 67 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք և, անցնելով 122մ, հասնում է թիվ 68 սահմանակետին, ապա թեքվում հարավ-արևմուտք, թիվ 69 սահմանակետով անցնելով 1578մ, հատում է դաշտային ճանապարհը, հասնում Զառ-Զովաշեն տանող միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 70 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևմուտք, անցնում 70 մ, հասնում թիվ 71 սահմանակետին: Թիվ 71 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 72-73 սահմանակետերով և դաշտային ճանապարհով անցնում է 1021 մ, հասնում ձորի եզրին գտնվող Զովաշեն, Զառ և Ակունք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 18907մ է:

 

ԶՈՎԱՇԵՆ-ԱԿՈՒՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Զովաշեն, Զառ, Ակունք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք և, անցնելով թիվ 1-2 սահմանակետերով 2337 մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվելով հյուսիս-արևելք և անցնելով 267 մ, հասնում է Զովաշեն, Ակունք և Հատիս համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2604մ է:

 

ԶՈՎԱՇԵՆ-ՀԱՏԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

Զովաշեն, Հատիս համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ջրբաժանով, թիվ 1-10 սահմանակետերով անցնելով 3318 մ, հասնում է 2721.6մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սամանագիծը շարունակվում է արևելյան ուղղությամբ և, թիվ 12 սահմանակետով անցնելով 780մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով թիվ 14-18 սահմանակետերով 2173 մ, հասնում է բարձունքի վրա գտնվող թիվ 19 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևմուտք և, ջրբաժանով, թիվ 20-23 սահմանակետերով անցնելով 1419մ, հասնում է թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 1278մ, հասնում թիվ 25 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 593մ, հասնում թիվ 26 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 3139մ, հասնում է թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, թիվ 28 սահմանակետով անցնում 349մ, հասնում թիվ 29 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 558մ, հասնում թիվ 30 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ և, անցնելով թիվ 31 սահմանակետով 568մ, հասնում թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 354մ, հասնում թիվ 33 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 34-35 սահմանակետերով անցնում 846մ, հասնում թիվ 36 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 1952մ, հասնում թիվ 37 սահմանակետին: Այստեղից սահմանագիծը թեքվում է արևմուտք և, անցնելով 181մ, հասնում է Հատիս-Զովաշեն միջհամայնքային ճանապարհի աջ եզրին գտնվող թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 39-42 սահմանակետերով անցնում 1113 մ, հասնում թիվ 43 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում լանջով և ձորի եզրով 543մ, հասնում է Զովաշեն, Հատիս և Ակունք համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19165մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.19

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎՈՒՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Զովունի գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

Համայնքը հյուսիս-արևմուտքից և հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Եղվարդ քաղաքային համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Մրգաշեն գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Քանաքեռավան գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Երևան քաղաքին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Քասախ գյուղական համայնքին:

 

ԶՈՎՈՒՆԻ-ԵՂՎԱՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Ջրանցքի եզրին գտնվող Զովունի, Քասախ գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ջրանցքի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արևելք, ջրանցքով՝ հոսանքին հակառակ, թիվ 1-20 սահմանակետերով անցնում է 2253մ, հասնում թիվ 21 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 22-31 սահմանակետերով անցնում 1496մ, հասնում է երկու ձորերի հատման տեղում գտնվող Եղվարդ քաղաքային, Մրգաշեն և Զովունի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3749մ է:

 

ԶՈՎՈՒՆԻ-ՄՐԳԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Երկու ձորերի հատման տեղում գտնվող Մրգաշեն, Զովունի գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորի եզրին, սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք և հարավ, թիվ 1-29 սահմանակետերով անցնում 3115մ, հասնում է երկու ձորերի հատման տեղում գտնվող Մրգաշեն, Զովունի և Քանաքեռավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 311մ է:

 

ԶՈՎՈՒՆԻ-ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Երկու ձորերի հատման տեղում գտնվող Զովունի, Քանաքեռավան և Մրգաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորակում, սահմանագիծը ձորակով իջնում է դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 1-29 սահմանակետերով 3805մ, հասնում է Քանաքեռավան, Զովունի գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3805մ է:

 

ԶՈՎՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

«Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի մարզի և Երևան քաղաքի սահմանների հետ:

 

ԶՈՎՈՒՆԻ-ՔԱՍԱԽ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Զովունի, Քասախ գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ջրանցքի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ապա հարավ-արևելք, ոռոգման խողովակաշարին զուգահեռ թիվ 1-21 սահմանակետերով անցնում 2276մ, հասնում է ՕԿՋ-ի ցանկապատի եզրին գտնվող թիվ 22 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ թիվ 23-24 սահմանակետերով, ՕԿՋ-ի ցանկապատով անցնում է 226մ, հասնում թիվ 25 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, ասֆալտապատ ճանապարհով, թիվ 26-27 սահմանակետերով անցնում է 550մ, հասնում թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորակով, թիվ 29-38 սահմանակետերով անցնում 1040մ, հասնում Քասախ, Զովունի գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4092մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.20

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՐԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Զորավան գյուղական համայնքը գտնվում է Կոտայքի մարզի հարավարևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Սարալանջ գյուղական համայնքին և «Բ»-«Գ» հատվածով` Արագյուղ գյուղական համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Քարաշամբ գյուղական համայնքին, արևելքից և հարավից «Դ»-«Ե» հատվածով` Նոր Գեղի գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Եղվարդ քաղաքային համայնքին, հարավից «Զ»-«Ա» հատվածով` Արագածոտնի մարզին:

 

ԶՈՐԱՎԱՆ-ՍԱՐԱԼԱՆՋ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Զորավան, Սարալանջ գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի արևելք, հատելով ձորակը, թիվ 1-2 սահմանակետերով անցնում է 1762մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 4-7 սահմանակետերով անցնում է 573մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, հատելով դաշտային ճանապարհը, անցնում է 337մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 10 սահմանակետով անցնում է 416մ, հասնում թիվ 11 սահմանակետին, ապա թիվ 12 սահմանակետով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում է 283մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է նույն ուղղությամբ, ձորակով, թիվ 14-29 սահմանակետերով անցնում է 1853մ, հասնում թիվ 30 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լանջով անցնում է 420մ, հասնում Զորավան, Սարալանջ և Արագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5644մ է:

 

ԶՈՐԱՎԱՆ-ԱՐԱԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Զորավան, Արագյուղ և Սարալանջ համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ձորակով, թիվ 1-8 սահմանակետերով անցնում 1378մ, հասնում թիվ 9 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում է 128մ, հասնում թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 48մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 157մ, հասնում թիվ 12 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս, անցնում 45մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ամառանոցների փողոցով անցնում 231մ, հասնում թիվ 14 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս, ամառանոցների փողոցով անցնում 181մ, հասնում թիվ 15 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, ամառանոցների փողոցով անցնում 269մ, հասնում թիվ 16 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս, նորից փողոցով անցնում 215մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ամառանոցները եզրափակող փողոցով անցնում 178մ, հասնում թիվ 18 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 19-20 սահմանակետերով անցնում 582մ, հասնում թիվ 21 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 22-23 սահմանակետերով անցնում 446մ, հասնում ձորակում գտնվող թիվ 24 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, թիվ 25-26 սահմանակետերով անցնում 904մ, հասնում թիվ 27 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, դաշտամիջյան ճանապարհով անցնում 1277մ, հասնում է դաշտամիջյան ճանապարհների խաչմերուկում գտնվող Արագյուղ, Քարաշամբ և Զորավան համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6039 մ է:

 

ԶՈՐԱՎԱՆ-ՔԱՐԱՇԱՄԲ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Դաշտամիջյան ճանապարների խաչմերուկում գտնվող Զորավան, Արագյուղ և Քարաշամբ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, թիվ 1-7 սահմանակետերով, դաշտամիջյան ճանապարհով անցնում 1106մ, հասնում Զորավան, Քարաշամբ և Նոր Գեղի համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1106 մ է:

 

ԶՈՐԱՎԱՆ-ԱՐԳԵԼ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Զորավան, Քարաշամբ և Արգել համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով, դաշտամիջյան ճանապարհով անցնում 607մ, հասնում թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 5-9 սահմանակետերով անցնում 1309մ, հասնում դաշտամիջյան ճանապարհի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, թիվ 11 սահմանակետով անցնում 942մ, հասնում թիվ 12 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 13 սահմանակետով անցնում 556մ, հասնում Զորավան, Արգել և Նոր Գեղի համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3414մ է:

 

ԶՈՐԱՎԱՆ-ՆՈՐ ԳԵՂԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Զորավան, Նոր Գեղի և Քարաշամբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով, դաշտային ճանապարհով անցնում 606մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 4-6 սահմանակետերով անցնում 1308մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում թիվ 8 սահմանակետով 942մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 10 սահմանակետով անցնում 557մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 12 սահմանակետով անցնում 462մ, հասնում թիվ 13 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 14 սահմանակետով անցնում 617մ, հասնում թիվ 15 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 16-19 սահմանակետերով անցնում 1163մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 736մ, հասնում թիվ 21 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 1336մ, հասնում Նոր Գեղի-Զորավան միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը նորից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, ձորակով, թիվ 23-27 սահմանակետերով անցնում 925մ, հասնում թիվ 28 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում թիվ 29-31 սահմանակետերով 694մ, հասնում Նոր Գեղի-Եղվարդ մարզային նշանակության ճանապարհի եզրին գտնվող Նոր Գեղի, Զորավան գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9349մ է:

 

ԶՈՐԱՎԱՆ-ԵՂՎԱՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Զորավան գյուղական, Եղվարդ քաղաքային համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 1432մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնելով թիվ 3 սահմանակետով 1291մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևելք և, անցնելով 183մ, հասնում է ձորակում գտնվող թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 6-16 սահմանակետերով, ձորակով անցնում 1329մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 18-22 սահմանակետերով անցնում 864մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 238մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 24 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 25-27 սահմանակետերով, դաշտամիջյան ճանապարհով անցնում 1196մ, հասնում թիվ 28 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 29-31 սահմանակետերով անցնում 655մ, հասնում թիվ 32 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 72մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, անցնում 48մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 35-39 սահմանակետերով անցնում 546մ, հասնում Եղվարդ-Զորավան ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 40 սահմանակետին, որտեղից սահմանագիծը , շարունակվելով հարավարևելյան ուղղությամբ թիվ 41-51 սահմանակետերով, անցնում է 1346մ, հասնում թիվ 52 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, թիվ 53-56 սահմանակետերով անցնում 542մ, հասնում է թիվ 57 սահմանակետին: Թիվ 57 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 156մ, հասնում է Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 58 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, ավտոճանապարհով, թիվ 59 սահմանակետով անցնում է 1326մ, հասնում թիվ 60 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք և, անցնելով 138մ, հասնում է Նոր Գեղի-Եղվարդ մարզային նշանակության ճանապարհի եզրին գտնվող Զորավան, Նոր Գեղի գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11362մ է:

 

ԶՈՐԱՎԱՆ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

«Զ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.21

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԹԵՂԵՆԻՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Թեղենիք գյուղական համայնքը գտնվում է մարզի արևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Արզական գյուղական համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Քարաշամբ գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Արագյուղ գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Բուժական գյուղական համայնքին:

 

ԹԵՂԵՆԻՔ-ԱՐԶԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Թեղենիք, Արզական և Բուժական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 818մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից դաշտային ճանապարհով թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 3-13 սահմանակետերով անցնում 1042մ, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, դաշտային ճանապարհով, թիվ 15-22 սահմանակետերով անցնում 787մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 24-28 սահմանակետերով անցնում 501մ, հատելով ձորը, հասնում է թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, ջրբաժանով, թիվ 30-34 սահմանակետերով 890մ հատելով դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 35 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 36-39 սահմանակետերով անցնում 505մ, հասնում է թիվ 40 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 41-46 սահմանակետերով անցնում 464մ, հասնում է թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 91մ, հասնում է 1450.3 մ նիշ ունեցող թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով, թիվ 49-52 սահմանակետերով անցնում 1248մ, հասնում է թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 2829մ, հասնում 2268մ նիշ ունեցող թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 55 սահմանակետով անցնում 1549մ, հասնում է թիվ 56 սահմանակետին: Թիվ 56 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ, թիվ 57-58 սահմանակետերով անցնում 689մ, հասնում է 2211.4մ նիշ ունեցող բլրի գագաթին տեղադրված «Կիրաշլու» գեոդեզիական կետից 100մ դեպի հարավ գտնվող թիվ 59 սահմանակետին: Թիվ 59 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, թիվ 60 սահմանակետով անցնում 1897մ, հասնում է 1880.6մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 61 սահմանակետին, որտեղից շարունակվում է նույն ուղղությամբ` անցնելով թիվ 62 սահմանակետով 9614մ, հասնում թիվ 63 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 64-68 սահմանակետերով անցնում 2109մ, հատելով Հրազդան-Նոր Գեղի ավտոճանապարհը, հասնում է Հրազդան գետի ափին գտնվող թիվ 69 սահմանակետին: Թիվ 69 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 70-75 սահմանակետերով, գետով անցնում 1600մ, հասնում Թեղենիք, Արզական և Քարաշամբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15433մ է:

 

ԹԵՂԵՆԻՔ-ՔԱՐԱՇԱՄԲ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Թեղենիք, Քարաշամբ և Արագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Քարաշամբ-Արագյուղ դաշտամիջյան ճանապարհից վերև` ձորակի մեջ, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով, լանջով անցնում է 370մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լանջով իջնում 355մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով Հրազդան-Նոր Գեղի ավտոճանապարհը, բնակավայրի եզրագծով, թիվ 6-12 սահմանակետերով անցնում է 1330մ, հասնում թիվ 13 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 104մ, հասնում է Հրազդան գետի հունում գտնվող Թեղենիք, Քարաշամբ և Արզական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2158մ է:

 

ԹԵՂԵՆԻՔ-ԱՐԱԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Թեղենիք, Արագյուղ և Բուժական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, սարահարթային ռելիեֆով թիվ 1 սահմանակետով անցնում 487մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, որտեղից շարունակվում է նույն ուղղությամբ, թիվ 3 սահմանակետով, լանջով իջնում 188մ, հասնում թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում թիվ 5-6 սահմանակետերով 519մ, հասնում է քարափի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ, լանջով իջնում 366մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է դեպի հարավ, իջնում 341մ, հասնում ձորակում գտնվող թիվ 9 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, ձորակով իջնում 279մ, հասնում է Թեղենիք, Քարաշամբ և Արագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2180մ է:

 

ԹԵՂԵՆԻՔ-ԲՈՒԺԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

Բուժական, Թեղենիք և Արզական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 301մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, ջրբաժանով, թիվ 2-4 սահմանակետերով անցնում 1869մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, ապա անցնում 393մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը անցնում է 239մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 8-9 սահմանակետերով անցնում է 193մ, հասնում թիվ 10 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի հարավ, թիվ 11 սահմանակետով անցնում 738մ, հասնում է անտառի եզրին գտնվող թիվ 12 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 125մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, լանջով, թիվ 14 սահմանակետով անցնում 517մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 110մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 450մ, հատելով դաշտային ճանապարհը և ձորակը, հասնում է թիվ 17 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 480մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, որտեղից անտառային հողերով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 19 սահմանակետով անցնում 775մ, հասնում է թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 678մ, հատելով ձորակը, հասնում է թիվ 21 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 22 սահմանակետով անցնում 375մ, հասնում է ձորակի եզրին գտնվող թիվ 23 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 24 սահմանակետով անցնում 306մ, հասնում է թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը անտառային հողերով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 26-27 սահմանակետերով անցնում 876մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից, որը գտնվում է 2109մ նիշ ունեցող բլրի գագաթին, սահմանագիծը ջրբաժանով անցնում է դեպի հարավ 554մ, հասնում է թիվ 29 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, լանջով իջնում 715մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, լանջով իջնում, թիվ 31-32 սահմանակետերով անցնում 319մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 189մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող Բուժական, Թեղենիք և Արագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10202մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.22

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՆԻՍՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Լեռնանիստ գյուղական համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:

Համայնքը հյուսիս-արևմուտքից, հյուսիսից և արևմուտքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հրազդան քաղաքային համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Գեղարքունիքի մարզին, հարավից և արևմուտքից «Գ»-«Ա» հատվածով` Քաղսի գյուղական համայնքին:

 

ԼԵՌՆԱՆԻՍՏ-ՀՐԱԶԴԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Լեռնանիստ, Քաղսի գյուղական և Հրազդան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 984մ, հասնում բնակավայրի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, բնակավայրի եզրով, թիվ 3-10 սահմանակետերով անցնում է 964մ, հասնում թիվ 11 սահմանակետին, որտեղից ձորակով, թիվ 12-25 սահմանակետերով անցնում 1665մ, հասնում թիվ 26 սահմանակետին, շարունակվելով նույն ուղղությամբ, թիվ 27 սահմանակետով անցնում է 914մ, հասնում թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 29-30 սահմանակետերով անցնում է 1239մ, հասնում թիվ 31 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ անցնում է 5365մ, հասնում թիվ 32 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, թիվ 33-34 սահմանակետերով անցնում 1754մ, հասնում թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, անցնում 70մ, հասնում թիվ 36 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, անցնում է 57մ, հասնում թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 38-39 սահմանակետերով անցնում 988մ, հասնում է թիվ 40 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 41-43 սահմանակետերով անցնում 2569մ, հասնում թիվ 44 սահմանակետին, անցնելով 677մ, հասնում է Հրազդան քաղաքային համայնքի, Լեռնանիստ գյուղական համայնքի և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 17919մ է:

 

ԼԵՌՆԱՆԻՍՏ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

«Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

 

ԼԵՌՆԱՆԻՍՏ-ՔԱՂՍԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»

 

Լեռնանիստ, Քաղսի գյուղական և Հրազդան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, 2157.3մ նիշ ունեցող բարձունքով անցնում 2909մ, հասնում թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, անցնում 87մ, հասնում թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 4 սահմանակետով անցնում 826մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 580մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 355մ, հասնում թիվ 7 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 7-13 սահմանակետերով անցնում 6007մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, թիվ 15-17 սահմանակետերով անցնում 2407մ, հասնում թիվ 18 սահմանակետին, թեքվում է դեպի հյուսիս, անցնում 287մ, հասնում թիվ 19 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, թիվ 20-22 սահմանակետերով անցնելով 1551մ, հասնում է Լեռնանիստ, Քաղսի գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15010մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.23

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՄԱՐԻՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Կամարիս գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

Կամարիս գյուղական համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ակունք գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Զառ գյուղական համայնքին, արևելքից և հյուսիսից «Գ»-«Դ» հատվածով` Գեղաշեն գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Գառնի գյուղական համայնքին, «Ե»-«Զ» հատվածով` Գեղադիր գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Զովք գյուղական համայնքին, «Է»-«Ը» հատվածով` Արամուս գյուղական համայնքին և հյուսիս-արևմուտքից «Ը»-«Ա» հատվածով` Կաթնաղբյուր գյուղական համայնքին:

 

ԿԱՄԱՐԻՍ-ԱԿՈՒՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Կամարիս, Ակունք և Կաթնաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 848մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, այստեղից ձորակով թեքվում է հարավ, ապա արևելք, ձորի ոլորաններով, թիվ 6-16 սահմանակետերով անցնում 1434մ, հասնում է ձորի եզրին գտնվող Կամարիս, Ակունք և Զառ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2282մ է:

 

ԿԱՄԱՐԻՍ-ԶԱՌ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Կամարիս, Զառ և Գեղաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք և, անցնելով 77մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք և անցնում 441մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, ձորով անցնում 205մ, հասնում է Կամարիս, Զառ և Ակունք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 724մ է:

 

ԿԱՄԱՐԻՍ-ԳԵՂԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Կամարիս, Գառնի և Գեղաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, առվով, թիվ 1-25 սահմանակետերով անցնում 5498մ, հասնում է թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 27-29 սահմանակետերով անցնում 1384մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա արևմուտք, թիվ 31 սահմանակետով անցնում 1433մ, հասնում է թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 573մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, ապա առվով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 598մ, հասնում է թիվ 34 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 35-36 սահմանակետերով անցնելով 950մ, հասնում է թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 134մ, հասնում է թիվ 38 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, առվով, թիվ 39-46 սահմանակետերով անցնում 1707մ, հասնում է թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 48 սահմանակետով անցնելով 285մ, հասնում է թիվ 49 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, հատելով Գեղաշեն-Զովք միջհամայնքային ճանապարհը, անցնելով թիվ 50 սահմանակետով 1281մ, հասնում է թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, հատելով Գեղաշեն-Կամարիս միջհամայնքային ճանապարհը, անցնում է թիվ 52-53 սահմանակետերով 1367մ, հասնում է թիվ 54 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով 316մ, հասնում է թիվ 55 սահմանակետին, ապա շարունակվելով նույն ուղղությամբ, հատում է ձորը և, անցնելով 535մ, հասնում է թիվ 56 սահմանակետին: Թիվ 56 սահմանակետից սահմանագիծը լեռնաշղթայով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 57 սահմանակետով անցնելով 1087մ, հասնում է թիվ 58 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք և, անցնելով 604մ, հասնում է թիվ 59 սահմանակետին: Թիվ 59 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով 226մ, հասնում է թիվ 60 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ և, անցնելով 391մ, հասնում է ձորի եզրին գտնվող Կամարիս, Զառ և Գեղաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 18371մ է:

 

ԿԱՄԱՐԻՍ-ԳԱՌՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Կամարիս, Գեղաշեն և Գառնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 50մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 708մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, թիվ 3-6 սահմանակետերով անցնում է 2146մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, հատելով ձորը, թիվ 8 սահմանակետով անցնում է 419մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 156մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 375մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 12 սահմանակետով անցնում 690մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, որտեղից բարձունքով թեքվում է դեպի արևելք, թիվ 14-15 սահմանակետերով անցնում 1291մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ, թիվ 17 սահմանակետով անցնում 591մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, թիվ 19-24 սահմանակետերով անցնում 1669մ, հասնում է թիվ 25 սահմանակետին, որտեղից լանջով թեքվում է դեպի հարավ, թիվ 26-27 սահմանակետերով անցնում 762մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 29-31 սահմանակետերով անցնում 1049մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 33 սահմանակետով անցնում 859մ, ձորով հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջով անցնում 581մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 35 սահմանակետին, որից հետո թեքվում է հյուսիս-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 272մ, հասնում թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորով անցնում 248մ, հասնում թիվ 37 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 433մ, հասնում է թիվ 38 սահմանակետին, դարձյալ թեքվում է հարավ, անցնում 114մ, հասնում է թիվ 39 սահմանակետին, նորից թեքվում հարավ-արևմուտք, անցնում 279մ, հասնում է թիվ 40 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնելով 520մ, հասնում է Կամարիս, Գառնի և Գեղադիր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 13211մ է:

 

ԿԱՄԱՐԻՍ-ԳԵՂԱԴԻՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Կամարիս, Գեղադիր և Գառնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 235մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնելով թիվ 2-3 սահմանակետերով 517մ, հասնում է Կամարիս, Գեղադիր և Զովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 753մ է:

 

ԿԱՄԱՐԻՍ-ԶՈՎՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Կամարիս, Զովք և Արամուս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում է 556մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է արևելք, անցնում 475մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում թիվ 4-6 սահմանակետերով 1716մ, հասնում է միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատում միջհամայնքային ճանապարհը, անցնում 79մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 9-14 սահմանակետերով անցնում 542մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, այնուհետև շարունակվում է նույն ուղղությամբ, անցնում 1032մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 322մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք 237մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, ապա թեքվում է հարավ և, անցնելով թիվ 19-20 սահմանակետերով 669մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 410մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է դեպի հարավ-արևելք և հարավ, թիվ 22-23 սահմանակետերով անցնում 1965մ, հասնում է Կամարիս, Գեղադիր և Զովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8004մ է:

 

ԿԱՄԱՐԻՍ-ԱՐԱՄՈՒՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

Կամարիս, Արամուս և Կաթնաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 288մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք 182մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատում միջհամայնքային ճանապարհը, անցնում 367մ, հասնում թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք 430մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, անցնում է թիվ 5 սահմանակետով 1920մ, հասնում է Կամարիս, Զովք և Արամուս համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3188մ է:

 

ԿԱՄԱՐԻՍ-ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

 

Կամարիս, Ակունք և Կաթնաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 36մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում թիվ 2-4 սահմանակետերով 1619մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը հատում է դաշտային ճանապարհը, շարունակվելով հարավարևմտյան ուղղությամբ, անցնում է թիվ 6 սահմանակետով 708մ, հասնում Կամարիս, Արամուս և Կաթնաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2363մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.24

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՔԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հանքավան գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լոռու մարզին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Արտավազ գյուղական համայնքին և «Գ»-«Դ» հատվածով` Մեղրաձոր գյուղական համայնքին, արևելքից և հարավից «Դ»-«Ա» հատվածով` Արագածոտնի մարզին:

 

ՀԱՆՔԱՎԱՆ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Լոռու մարզերի սահմանների հետ:

 

ՀԱՆՔԱՎԱՆ-ԱՐՏԱՎԱԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Հանքավան, Արտավազ գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորակով անցնում 4306մ, հասնում է ձորակների հատման կետում գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 296մ, հասնում Ուզունչայ գետի ափին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 931մ և, հատելով առուն, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 217մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 740մ և, հատելով դաշտային ճանապարհները, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 257մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 997մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում առուն և, անցնելով 901մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 121մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 645մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում ձորով, գետով 125մ, հասնում թիվ 11 սահմանակետին, ապա գետով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 12 սահմանակետով անցնում 413մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով անցնում 208մ, հասնում ճանապարհի մոտ գտնվող թիվ 14 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 238մ, հասնում է ջրբաժանի մոտ գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 288մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի արևմուտք, անցնում 236մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում թիվ 18 սահմանակետով 123մ, հասնում է թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անտառի եզրով անցնում 420մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 327մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է հարավ-արևելք, անցնում թիվ 22 սահմանակետով 527մ, հասնում է թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 137մ, հասնում է թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 230մ, հասնում է թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 273մ, հասնում է թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անտառի եզրով անցնում 208մ, հասնում է թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը նորից անտառի եզրով թեքվում է դեպի արևելք, անցնում 257մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անտառի եզրով անցնում 84մ, հասնում է ձորակի եզրին գտնվող թիվ 29 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 136մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 31-34 սահմանակետերով անցնում 561մ, հասնում է թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 66մ, հասնում է թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում թիվ 37-38 սահմանակետերով 363մ, հասնում թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում թիվ 40 սահմանակետով 295մ, հասնում անտառի եզրի թիվ 41 սահմանակետին: Թիվ 41 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 137մ, հասնում է թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 43 սահմանակետով անցնում 934մ, հասնում անտառի եզրի թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 45 սահմանակետով անցնում 904մ, հասնում է թիվ 46 սահմանակետին, ապա կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք և, հատելով առուն ու դաշտային ճանապարհը, անցնում թիվ 47 սահմանակետով 1328մ, հասնում է թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 801մ, հասնում է Հանքավան, Արտավազ և Մեղրաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19032մ է:

 

ՀԱՆՔԱՎԱՆ-ՄԵՂՐԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Հանքավան, Մեղրաձոր և Արտավազ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-5 սահմանակետերով անցնում 710մ, հասնում Մեղրաձոր, Հանքավան գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 710մ է:

 

ՀԱՆՔԱՎԱՆ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

«Դ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.25

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՏԻՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հատիս գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ֆանտան գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Գեղարքունիքի մարզին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Զովաշեն գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Ակունք գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Կապուտան գյուղական համայնքին:

 

ՀԱՏԻՍ-ՖԱՆՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Հատիս, Ֆանտան և Կապուտան համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 1-5 սահմանակետերով, ջրբաժանով անցնում 1331մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, ջրբաժանով անցնում 633մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 8-20 սահմանակետերով անցնում 2914մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 22-23 սահմանակետերով անցնում 272մ, հասնում թիվ 24 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ, թիվ 25 սահամանակետով անցնում 170 մ, հասնում թիվ 26 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 27 սահմանակետով անցնում 273մ, հասնում թիվ 28 սահմանակետին, ապա թեքվում հյուսիս-արևելք, թիվ 29 սահմանակետով անցնում 199մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 31 սահմանակետով անցնում 313 մ, հասնում թիվ 32 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 33-39 սահմանակետերով անցնում 1089մ, հասնում թիվ 40 սահմանակետին, ապա թեքվում հարավ-արևելք, թիվ 41 սահմանակետով անցնում 902մ, հասնում է թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 342մ, հասնում թիվ 43 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 44 սահմանակետով անցնում 996մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 45 սահմանակետին: Թիվ 45 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է հյուսիս-արևելք և հարավ-արևելք, թիվ 46-50 սահմանակետերով անցնում 1015մ, հասնում է թիվ 51 սահմանակետին, այնուհետև բլրակներով թեքվում է հարավ-արևելք, թիվ 52-66 սահմանակետերով անցնում 2041 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 67 սահմանակետին: Թիվ 67 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 68-69 սահմանակետերով անցնում 459մ, հասնում թիվ 70 սահմանակետին: Թիվ 70 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, թիվ 71 սահմանակետով անցնում 900մ, հասնում թիվ 72 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 73 սահմանակետով անցնում 430մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 74 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 381մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 75 սահմանակետին, ապա ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 76-83 սահմանակետերով անցնում 741մ, հասնում թիվ 84 սահմանակետին: Թիվ 84 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 450մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 85 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, թիվ 86-87 սահմանակետերով անցնում 187մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 88 սահմանակետին: Թիվ 88 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 89-99 սահմանակետերով անցնում 887մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 100 սահմանակետին: Թիվ 100 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է արևելք, թիվ 101-103 սահմանակետերով անցնում 689մ, հասնում թիվ 104 սահմանակետին, ապա բարձունքներով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 104-107 սահմանակետերով անցնում 1280մ, հասնում թիվ 108 սահմանակետին: Թիվ 108 սահմանակետից սահմանագիծը բլրակներով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 109-112 սահմանակետերով անցնում 1758մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 113 սահմանակետին, որտեղից բարձունքներով թեքվում է դեպի արևելք, թիվ 114-116 սահմանակետերով անցնում 1455մ, հասնում Հատիս, Ֆանտան գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 22103 մ է:

 

ՀԱՏԻՍ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

«Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

 

ՀԱՏԻՍ-ԶՈՎԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Հատիս, Զովաշեն գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, ջրբաժանով, թիվ 1-10 սահմանակետերով անցնում 3318մ, հասնում 2721.6մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է արևելյան ուղղությամբ և, անցնելով թիվ 12 սահմանակետով 780մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով թիվ 14-18 սահմանակետերով 2173մ, հասնում է բարձունքի վրա գտնվող թիվ 19 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է արևմուտք և, անցնելով ջրբաժանով, թիվ 20-23 սահմանակետերով 1419մ, հասնում է թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 1278մ, հասնում թիվ 25 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 593մ, հասնում է թիվ 26 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 3139մ, հասնում է թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, թիվ 28 սահմանակետով անցնում 349մ, հասնում է թիվ 29 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 558մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ և, անցնելով թիվ 31 սահմանակետով 568մ, հասնում է թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 354մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 34-35 սահմանակետերով անցնում 846մ, հասնում թիվ 36 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 1952մ, հասնում է թիվ 37 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է արևմուտք և, անցնելով 181մ, հասնում է Հատիս-Զովաշեն միջհամայնքային ճանապարհի աջ եզրին գտնվող թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 39-42 սահմանակետերով անցնում 1113մ, հասնում է թիվ 43 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում լանջով, ձորի եզրով 543մ, հասնում Հատիս, Զովաշեն և Ակունք համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19165մ է:

 

ՀԱՏԻՍ-ԱԿՈՒՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Հատիս, Կապուտան և Ակունք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, բարձրանում լանջով, անցնելով թիվ 1-2 սահմանակետերով 1282մ, հասնում է Հատիս, Ակունք և Զովաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1282մ է:

 

ՀԱՏԻՍ-ԿԱՊՈՒՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Հատիս, Ֆանտան և Կապուտան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 1033մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որը գտնվում է Հատիս-Կապուտան միջհամայնքային ճանապարհի եզրին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 267մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, անցնում թիվ 3-7 սահմանակետերով 1002մ, հասնում թիվ 8 սահմանակետին, ապա սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 9-10 սահմանակետերով անցնում 2119մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 12-13 սահմանակետերով անցնելով 1468մ, հասնում է Հատիս, Կապուտան և Ակունք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5889մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.26

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՑԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հացավան գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ողջաբերդ համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Գեղադիր համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Գառնի համայնքին, հարավից և արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Արարատի մարզին, հյուսիս-արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Երևան քաղաքին:

 

ՀԱՑԱՎԱՆ-ՈՂՋԱԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Հացավան, Ողջաբերդ գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է բլրի գագաթին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 309մ, հասնում է Ողջաբերդ, Գեղադիր և Հացավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 309մ է:

 

ՀԱՑԱՎԱՆ-ԳԵՂԱԴԻՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Հացավան, Գեղադիր և Ողջաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, լեռնաշղթայով անցնելով 314մ, հասնում է սարի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, առվով անցնելով 322մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով ճանապարհով 461մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, լեռան լանջով, թիվ 4-6 սահմանակետերով անցնելով 566մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, բարձրանում լեռան գագաթը, անցնում 444մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով, թիվ 9-15 սահմանակետերով անցնում է 1139մ, հասնում թիվ 16 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, սարի լանջով, առվով անցնելով 582մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, առվով, թիվ 18-23 սահմանակետերով անցնում է 1708մ, հասնում թիվ 24 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, ճանապարհով, թիվ 25-31 սահմանակետերով անցնում 1176մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով 419մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, այստեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լեռան լանջով, թիվ 34-35 սահմանակետերով անցնելով 824մ, հասնում է Հացավան, Գեղադիր և Գառնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7955մ է:

 

ՀԱՑԱՎԱՆ-ԳԱՌՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Հացավան, Գառնի և Գեղադիր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով թիվ 1-2 սահմանակետերով 795մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 4-6 սահմանակետերով, ձորով անցնում 1088մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, այնուհետև հարավ-արևելք, նորից հարավ, թիվ 8-11 սահմանակետերով անցնելով 953մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ձորով անցնում 650մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 650մ, հասնում թիվ 13 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 596մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ, անցնում թիվ 15 սահմանակետով 248մ, հասնում թիվ 16 սահմանակետին, որտեղից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 17-19 սահմանակետերով անցնում 1122մ, հասնում է թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, առվով, թիվ 21-27 սահմանակետերով անցնում 1361մ, հասնում է Հացավան, Գառնի գյուղական համայնքների և Արարատի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6813մ է:

 

ՀԱՑԱՎԱՆ-ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

«Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Արարատի մարզերի սահմանների հետ:

 

ՀԱՑԱՎԱՆ-ԵՐԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

«Ե»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի մարզի և Երևան քաղաքի սահմանների հետ:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.27

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ձորաղբյուր գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Արամուս գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Զովքի գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Ողջաբերդ գյուղական համայնքին և «Դ»-«Ե» հատվածով` Ջրվեժ գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Երևան քաղաքին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Ջրվեժ գյուղական համայնքին, հյուսիսից «Է»-«Ը» հատվածով` Առինջ գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից «Ը»-«Ա» հատվածով` Մայակովսկի գյուղական համայնքին:

 

ՁՈՐԱՂԲՅՈՒՐ-ԱՐԱՄՈՒՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Ձորաղբյուր, Արամուս և Մայակովսկի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 484մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 3-7 սահմանակետերով անցնում 1138մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, վարելահողերի եզրագծով, բարձունքով, թիվ 9-14 սահմանակետերով անցնում 1642մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում Ձորաղբյուր, Արամուս և Զովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3264մ է:

 

ՁՈՐԱՂԲՅՈՒՐ-ԶՈՎՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ձորաղբյուր, Արամուս և Զովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը վարելահողերի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևելք և հարավ-արևմուտք, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 887մ, հատելով Երևան-Զովք հանրապետական նշանակության ճանապարհը, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 9-10 սահմանակետերով անցնում է 2325մ, հասնում թիվ 11 սահմանակետին, որտեղից վարելահողերի եզրագծով թեքվում է դեպի արևելք, ապա հարավ, թիվ 12-16 սահմանակետերով անցնում 790մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, հյուսիս-արևելք և հարավ, թիվ 19-46 սահմանակետերով անցնում 4275մ, հասնում թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, վարելահողերի եզրագծով անցնում 655մ, հասնում Ձորաղբյուր, Զովք և Ողջաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6839մ է:

 

ՁՈՐԱՂԲՅՈՒՐ-ՈՂՋԱԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Ձորաղբյուր, Ողջաբերդ և Ջրվեժ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորով, թիվ 1-8 սահմանակետերով անցնում 1366մ, հասնում թիվ 9 սահմանակետին, կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 120մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին, որտեղից ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 11-13 սահմանակետերով անցնում 734մ, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, կրկին հյուսիս-արևելք, թիվ 15-20 սահմանակետերով անցնում 947մ, հասնում թիվ 21 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում թիվ 22 սահմանակետով 157մ, հասնում է թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը դարձյալ դաշտային ճանապարհով թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 24-25 սահմանակետերով անցնում 971մ, հասնում է թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 370մ, հասնում է Ձորաղբյուր, Ողջաբերդ և Զովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4625մ է:

 

ՁՈՐԱՂԲՅՈՒՐ-ՋՐՎԵԺ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Ձորաղբյուր, Ջրվեժ գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 444մ, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, ապա առվով թեքվում է հյուսիս-արևելք, արևելք և հարավ-արևելք, թիվ 5-38 սահմանակետերով անցնում 3791մ, հասնում է Ջրվեժ, Ձորաղբյուր, Ողջաբերդ գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4235մ է:

 

ՁՈՐԱՂԲՅՈՒՐ-ԵՐԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

«Ե»-«Զ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի մարզի և Երևան քաղաքի սահմանների հետ:

 

ՁՈՐԱՂԲՅՈՒՐ-ՋՐՎԵԺ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Ձորաղբյուր, Ջրվեժ և Առինջ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրանցքով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 312մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ճանապարհով թեքվում հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 4 սահմանակետով անցնում 667մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, բլրակներով թեքվում հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 6-10 սահմանակետերով անցնում 1006մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Ջրվեժ բնակավայրի սահմանով սահմանագիծը թեքվում է արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 12-17 սահմանակետերով անցնում 598մ, հասնում է Ձորաղբյուր, Ջրվեժ գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 25837մ է:

 

ՁՈՐԱՂԲՅՈՒՐ-ԱՌԻՆՋ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

Ձորաղբյուր, Ջրվեժ և Առինջ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրանցքով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա արևելք, թիվ 1-9 սահմանակետերով անցնում 1220մ, հասնում է Ձորաղբյուր, Առինջ և Մայակովսկի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12206մ է:

 

ՁՈՐԱՂԲՅՈՒՐ-ՄԱՅԱԿՈՎՍԿԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

 

Ձորաղբյուր, Մայակովսկի և Արամուս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրանցքի հոսանքին հակառակ ուղղությամբ թիվ 1-26 սահմանակետերով անցնում 3544.77մ, հասնում Ձորաղբյուր, Մայակովսկի և Առինջ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Թ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3544.77 մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.28

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՐԻԿ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Մարմարիկ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքն արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Աղավնաձոր գյուղական համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Բջնի գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Արզական քաղաքային համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Դ»-«Ա» հատվածով` Մեղրաձոր գյուղական համայնքին:

 

ՄԱՐՄԱՐԻԿ-ԱՂԱՎՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Մարմարիկ, Մեղրաձոր և Աղավնաձոր գյուղական համայնքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 1001մ, հասնում 2169.6 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է նույն ուղղությամբ, թիվ 2 սահմանակետով, ջրբաժանով անցնում 941մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևմուտք, անցնում 362մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Ապա թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 5-6 սահմանակետերով անցնում 396մ, հասնում Հրազդան-Մեղրաձոր միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը նշված ճանապարհով թեքվում է հարավ-արևելք, թիվ 8-10 սահմանակետերով անցնում 489մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, գյուղի եզրագծով, թիվ 12-13 սահմանակետերով անցնում 681մ, հատելով Մարմարիկ գետը, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 152մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 16-19 սահմանակետերով անցնում 904մ, հասնում է թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 174մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 22-36 սահմանակետերով անցնում 1758մ, հասնում է թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է նույն ուղղությամբ, թիվ 38-53 սահմանակետերով անցնում 3397մ, հասնում է Մարմարիկ, Աղավնաձոր և Բջնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10255մ է:

 

ՄԱՐՄԱՐԻԿ-ԲՋՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Մարմարիկ, Բջնի և Արզական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է բարձունքի վրա, սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 590մ, հասնում է Մարմարիկ, Բջնի և Աղավնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 590մ է:

 

ՄԱՐՄԱՐԻԿ-ԱՐԶԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Մարմարիկ, Արզական և Բջնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի արևելք, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 1815մ, հասնում լեռան գագաթին գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով և բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 9-16 սահմանակետերով անցնում 2738մ, հասնում է 2787.5մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող Մարմարիկ, Արզական և Մեղրաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4553մ է:

 

ՄԱՐՄԱՐԻԿ-ՄԵՂՐԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

Մեղրաձոր, Մարմարիկ և Աղավնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 1372մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, թեքվում արևմուտք, թիվ 5 սահմանակետով անցնում 308մ, հասնում թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 7-10 սահմանակետերով անցնում 470մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 251մ, հասնում թիվ 13 սահմանակետին, թեքվում է դեպի հյուսիս, ապա արևմուտք, թիվ 14 սահմանակետով անցնում 311մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 16 սահմանակետով անցնում 822մ, հասնում 2686.8մ նիշ ունեցող լեռան լանջին գտնվող թիվ 17 սահմանակետին, որտեղից լեռան լանջերով թեքվում է դեպի արևմուտք, թիվ 18-21 սահմանակետերով անցնում 1403մ, հասնում թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը լանջի հորիզոնականների ուղղությամբ թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 153մ, հասնում 2095.2մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 23 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 124մ, հասնում թիվ 24 սահմանակետին, այնուհետև լանջերով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 25-29 սահմանակետերով անցնում 963մ, հատելով ձորը, դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թիվ 31-33 սահմանակետերով անցնում է 424մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը անտառով թեքվում է հյուսիս, անցնում 196մ, հասնում է թիվ 35 սահմանակետին, որտեղից լանջերով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 36-39 սահմանակետերով անցնում է 912մ, հատելով ձորը, ձորակը և դաշտային ճանապարհները, հասնում լեռան լանջի վրա գտնվող թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 41-42 սահմանակետերով անցնում 1311.0մ, հասնում է թիվ 43 սահմանակետին: Թիվ 43 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անտառի եզրագծով, թիվ 44 սահմանակետով անցնում է 632մ, հասնում թիվ 45 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևմուտք, անտառի եզրագծով, թիվ 46 սահմանակետով անցնում 783մ, հասնում է թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծն անտառի եզրագծով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 48-52 սահմանակետերով անցնում 953մ, հասնում է թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 54-60 սահմանակետերով անցնում 820մ, հասնում է թիվ 61 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 75մ, հասնում է թիվ 62 սահմանակետին: Թիվ 62 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 63-85 սահմանակետերով անցնում է 1935մ, հասնում Մեղրաձոր, Մարմարիկ և Արզական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14220մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.29

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԱՁՈՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Մեղրաձոր գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լոռու մարզին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Տավուշի մարզին, «Գ»-«Դ» հատվածով` Գեղարքունիքի մարզին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Հրազդան քաղաքային համայնքին, հարավ-արևելքից «Ե»-«Զ» հատվածով` Աղավնաձոր գյուղական համայնքին, հարավից «Զ»-«Է» հատվածով` Մարմարիկ գյուղական համայնքին, «Է»-«Ը» հատվածով` Արզական գյուղական համայնքին, արևմուտքից «Ը»-«Թ» հատվածով` Արագածոտնի մարզին, «Թ»-«Ժ» հատվածով` Հանքավան գյուղական համայնքին և «Ժ»-«Ա» հատվածով` Արտավազ գյուղական համայնքին:

 

ՄԵՂՐԱՁՈՐ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Լոռու մարզերի սահմանների հետ:

 

ՄԵՂՐԱՁՈՐ-ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

«Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Տավուշի մարզերի սահմանների հետ:

 

ՄԵՂՐԱՁՈՐ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

«Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

 

ՄԵՂՐԱՁՈՐ-ՀՐԱԶԴԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Մեղրաձոր, Աղավնաձոր գյուղական և Հրազդան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 960մ, հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 682մ, հասնում Կյումուրլու գետի ափին գտնվող թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է նույն ուղղությամբ, թիվ 4-5 սահմանակետերով անցնում 1063մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, հատելով Խուրաձոր գետը, թիվ 7 սահմանակետով անցնում է 653մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում 786մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 956մ, հասնում թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է արևելք, հատելով Կյումուրլու գետը, անցնում է 1273մ, հասնում թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, կրկին հատելով գետը, անցնում 369մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, հատում գետը, անցնում 532մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 14 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ, թիվ 15 սահմանակետով անցնում 878մ, հասնում 2421.2մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 17-18 սահմանակետերով անցնում 1581մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 19 սահմանակետին, որտեղից ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 20 սահմանակետով անցնում 1202մ, հասնում 2614.3մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող Մեղրաձոր գյուղական, Հրազդան քաղաքային համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10935մ է:

 

ՄԵՂՐԱՁՈՐ-ԱՂԱՎՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Մեղրաձոր, Աղավնաձոր և Մարմարիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 846մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս, թիվ 4 սահմանակետով անցնում 549մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 6-8 սահմանակետերով անցնում 2217մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է Մեղրաձոր, Աղավնաձոր գյուղական և Հրազդան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3612 մ է:

 

ՄԵՂՐԱՁՈՐ-ՄԱՐՄԱՐԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Մեղրաձոր, Մարմարիկ և Աղավնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 1372մ, հասնում թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է արևմուտք, թիվ 5 սահմանակետով անցնում 308մ, հասնում թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 7-10 սահմանակետերով անցնում 470մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 251մ, հասնում թիվ 13 սահմանակետին, թեքվում է դեպի հյուսիս, ապա արևմուտք, թիվ 14 սահմանակետով անցնում 311մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 16 սահմանակետով անցնում է 822մ, հասնում 2686.8մ նիշ ունեցող լեռան լանջին գտնվող թիվ 17 սահմանակետին, որտեղից լեռան լանջերով թեքվում է դեպի արևմուտք, թիվ 18-21 սահմանակետերով անցնում 1403մ, հասնում է թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը լանջի հորիզոնականների ուղղությամբ թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 153մ, հասնում է 2095.2մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 23 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 124մ, հասնում է թիվ 24 սահմանակետին, այնուհետև լանջերով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 25-29 սահմանակետերով անցնում 963մ, հատելով ձորը, դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թիվ 31-33 սահմանակետերով անցնում է 424մ և հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը անտառով թեքվում է հյուսիս, անցնում 196մ, հասնում է թիվ 35 սահմանակետին, որտեղից լանջերով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 36-39 սահմանակետերով անցնում է 912մ, հատելով ձորը, ձորակը և դաշտային ճանապարհները, հասնում է լեռան լանջին գտնվող թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 41-42 սահմանակետերով անցնում է 1311մ, հասնում թիվ 43 սահմանակետին: Թիվ 43 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անտառի եզրագծով, թիվ 44 սահմանակետով անցնում 632մ, հասնում է թիվ 45 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևմուտք, անտառի եզրագծով, թիվ 46 սահմանակետով անցնում 783մ, հասնում է թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծն անտառի եզրագծով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 48-52 սահմանակետերով անցնում 953մ, հասնում է թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 54-60 սահմանակետերով անցնում 820մ, հասնում է թիվ 61 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 75մ, հասնում է թիվ 62 սահմանակետին: Թիվ 62 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ- արևելք, ապա հարավ, թիվ 63-85 սահմանակետերով անցնում 1935մ, հասնում Մեղրաձոր, Մարմարիկ և Արզական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14220մ է:

 

ՄԵՂՐԱՁՈՐ-ԱՐԶԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

Մեղրաձոր, Մարմարիկ և Արզական գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի արևմուտք, թիվ 1-21 սահմանակետերով անցնում 4667մ, հասնում է Մեղրաձոր, Արզական գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4667մ է:

 

ՄԵՂՐԱՁՈՐ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

 

«Ը»-«Թ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

 

ՄԵՂՐԱՁՈՐ-ՀԱՆՔԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ժ»

 

Մեղրաձոր, Հանքավան և Արտավազ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-5 սահմանակետերով անցնում 710մ, հասնում է Մեղրաձոր, Հանքավան և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

«Թ»-«Ժ» սահմանագծի երկարությունը 710մ է:

 

ՄԵՂՐԱՁՈՐ-ԱՐՏԱՎԱԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ժ»-«Ա»

 

Մեղրաձոր, Արտավազ գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորակով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 556մ, հասնում 3040.7մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 4 սահմանակետին, որտեղից ժայռերի եզրով, ձորակով, ապա ջրբաժանով թեքվում է հարավ-արևելք և հարավ, թիվ 5-20 սահմանակետերով անցնում 1728մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 21-27 սահմանակետերով անցնում 2646մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 29-30 սահմանակետերով անցնում 1242մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 31 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 32-37 սահմանակետերով անցնում 979մ, հասնում թիվ 38 սահմանակետին: Թիվ 38 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 91մ, հասնում է թիվ 39 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, թիվ 40 սահմանակետով անցնում 486մ, հասնում է թիվ 41 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, թիվ 42 սահմանակետով անցնելով 945մ, հասնում է թիվ 43 սահմանակետին, թեքվում է դեպի հարավ, անցնում 200մ, հասնում է թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 45 սահմանակետով անցնում 1090մ, հասնում Մեղրաձոր-Արտավազ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը բնակավայրի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 138մ, հասնում է թիվ 47 սահմանակետին, որտեղ հատվում է գետի հետ, այնուհետև կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք և, թիվ 48 սահմանակետով անցնելով 415մ, հասնում է թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, թիվ 50 սահմանակետով անցնում 526մ, հասնում է թիվ 51 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 164մ, հասնում է թիվ 52 սահմանակետին: Թիվ 52 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 53 սահմանակետով անցնում 470մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 54 սահմանակետին, որտեղից անտառի եզրագծով թեքվում է դեպի արևմուտք, թիվ 55-64 սահմանակետերով անցնում 1367մ, հասնում է թիվ 65 սահմանակետին: Թիվ 65 սահմանակետից սահմանագիծն անտառի եզրագծով թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք և հյուսիս-արևմուտք, թիվ 66-67 սահմանակետերով անցնում 1430մ, հասնում է թիվ 68 սահմանակետին: Թիվ 68 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 69 սահմանակետով անցնում 1399մ, հասնում է թիվ 70 սահմանակետին, որտեղից թեքվում է արևմուտք, անցնում 309մ, հասնում թիվ 71 սահմանակետին: Թիվ 71 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 72 սահմանակետով անցնում 1257մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 73 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 553մ, հասնում է Արտավազ, Մեղրաձոր և Հանքավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետին:

«Ժ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 17992մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.30

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԳԵՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Նոր Գեղի գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Արգել գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Նուռնուս գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Արզնի գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Նոր Հաճըն քաղաքային համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Գետամեջ գյուղական համայնքին, «Զ»-«Է» հատվածով` Նոր Արտամետ գյուղական համայնքին, արևմուտքից «Է»-«Ը» հատվածով` Եղվարդ քաղաքային համայնքին, «Ը»-«Թ» հատվածով` Զորավան գյուղական համայնքին, հյուսիսից «Թ»-«Ա» հատվածով` Քարաշամբի գյուղական համայնքին:

 

ՆՈՐ ԳԵՂԻ-ԱՐԳԵԼ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Նոր Գեղի, Արգել և Քարաշամբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 551մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, թիվ 5-10 սահմանակետերով անցնում 661մ, հասնում թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 12-16 սահմանակետերով անցնում 516մ, հասնում թիվ 17 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 304մ, հասնում է թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, թիվ 19-21 սահմանակետերով, վարելահողերի եզրով անցնում 276մ, հասնում թիվ 22 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, վարելահողերի եզրով, թիվ 23-25 սահմանակետերով անցնում 499մ, հասնում թիվ 26 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 27-31 սահմանակետերով անցնում 426մ, հասնում թիվ 32 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 33-34 սահմանակետերով անցնում 302մ, հասնում թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 36-39 սահմանակետերով անցնում 243մ, հասնում թիվ 40 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 41-42 սահմանակետերով անցնում 172մ, հասնում թիվ 43 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 186մ, հասնում թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, անցնում 83մ, հասնում է թիվ 45 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, ապա հյուսիս, դաշտամիջյան ճանապարհով, թիվ 46-47 սահմանակետերով անցնում 595մ, հասնում թիվ 48 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 49 սահմանակետով անցնում 943մ, հասնում թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ լանջով անցնում է 374մ, հասնում թիվ 51 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 337մ, հասնում Արգել-Նոր Գեղի մարզային նշանակության ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 52 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, ավտոճանապարհով, թիվ 53 սահմանակետով անցնում է 278մ, հասնում ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 49մ, հասնում թիվ 55 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 56-59 սահմանակետերով անցնում 217մ, հասնում է Հրազդան գետի ափին գտնվող Նոր Գեղի, Արգել և Նուռնուս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7012մ է:

 

ՆՈՐ ԳԵՂԻ-ՆՈՒՌՆՈՒՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Նոր Գեղի, Արգել և Նուռնուս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Հրազդան գետի ափին, սահմանագիծը գետով` հոսանքի ուղղությամբ, թեքվում է դեպի հարավ, հարավ-արևելք և հարավ-արևմուտք, թիվ 1-27 սահմանակետերով անցնում 4528մ, հասնում Հրազդան գետի ափին գտնվող Նոր Գեղի, Նուռնուս և Արզնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4528մ է:

 

ՆՈՐ ԳԵՂԻ-ԱՐԶՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Նոր Գեղի, Նուռնուս և Արզնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Հրազդան գետի ափին, սահմանագիծը գետով` հոսանքի ուղղությամբ, թեքվում է դեպի հարավ, թիվ 1-22 սահմանակետերով անցնում 2575մ, հասնում Նոր Գեղի, Արզնի գյուղական և Նոր Հաճըն քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2575մ է:

 

ՆՈՐ ԳԵՂԻ-ՆՈՐ ՀԱՃԸՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Նոր Գեղի, Արզնի գյուղական և Նոր Հաճըն քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Նոր Հաճըն բնակավայրի հյուսիսային եզրագծով անցնող ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1158մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 6 սահմանակետով անցնում 230մ, հասնում ցանկապատի մոտ գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 8-10 սահմանակետերով անցնում 394մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի արևմուտք, անցնում 196մ, հասնում Աբովյան-Եղվարդ մարզային նշանակության ճանապարհի եզրին գտնվող թիվ 12 սահմանակետին, ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 13-14 սահմանակետերով անցնում 1267մ, հասնում թիվ 15 սահմանակետին, որտեղից դաշտային ճանապարհով թեքվում է դեպի արևմուտք, անցնում 47մ, հատելով երկաթգիծը, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով, գերեզմանոցի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 17 սահմանակետով անցնում 273մ, հասնում թիվ 18 սահմանակետին, ապա դաշտային ճանապարհով թեքվում է դեպի արևելք, անցնում 149մ, հասնում երկաթգծի եզրին գտնվող թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը երկաթգծով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 97մ, հասնում թիվ 20 սահմանակետին, որտեղից դաշտային ճանապարհով թեքվում է դեպի արևելք, ապա հարավ, թիվ 21- 22 սահմանակետերով անցնում 418մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 96մ, հասնում թիվ 24 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 25-28 սահմանակետերով անցնում 335մ, հասնում Նոր Գեղի, Գետամեջ գյուղական և Նոր Հաճըն քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4659 մ է:

 

ՆՈՐ ԳԵՂԻ-ԳԵՏԱՄԵՋ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Նոր Գեղի, Գետամեջ և Նոր Արտամետ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1- 2 սահմանակետերով անցնում 859մ, հասնում թիվ 3 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ թիվ 4 սահմանակետով անցնում 322 մ, հասնում երկաթգծի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը երկաթգծով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 218մ, հասնում Նոր Գեղի, Գետամեջ գյուղական և Նոր Հաճըն քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1399 մ է:

 

ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏ-ՆՈՐ ԳԵՂԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Նոր Գեղի, Նոր Արտամետ գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, առվով, թիվ 1-11 սահմանակետերով անցնում 966մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում է 114 մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհով անցնում 313 մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 205 մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, թեքվում է հյուսիս-արևելք, ապա հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարով, թիվ 16 սահմանակետով անցնում է 218մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է հյուսիս-արևելք, ապա հյուսիս-արևմուտք, նորից` հյուսիս- արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 18-23 սահմանակետերով անցնում է 1593 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 24 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, բնակավայրի եզրով, դաշտային ճանապարհով և թիվ 25-28 սահմանակետերով անցնում է 378 մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա հարավ, դաշտային ճանապարհով, թիվ 30-35 սահմանակետերով անցնում է 1172 մ, հասնում թիվ 36 սահամանակետին, ապա կտրուկ թեքվում է արևմուտք, անցնում է 318 մ, հասնում թիվ 37 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է հարավ, անցնում է 848 մ, հասնում թիվ 38 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում է 173 մ, հասնում թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, ապա հյուսիս-արևմուտք, այնուհետև հյուսիս և հյուսիս-արևմուտք, հատուկ նշանակության հողերի եզրով, թիվ 40-44 սահմանակետերով անցնում է 1252 մ, հասնում թիվ 45 սահմանակետին, որտեղից սահամանագիծը կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 46 սահմանակետով անցնում է 275 մ, հասնում թիվ 47 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում է 153 մ, հասնում թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, գյուղամիջյան ճանապարհով, թիվ 50 սահմանակետով անցնում է 558 մ, հասնում թիվ 51 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 156մ, հասնում թիվ 52 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 53 սահմանակետով անցնում 223 մ, հասնում է թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 55 սահմանակետով անցնում 414 մ, հասնում է թիվ 56 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 127 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող Նոր Գեղի, Նոր Արտամետ և Գետամեջ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9482մ է:

 

ՆՈՐ ԳԵՂԻ-ԵՂՎԱՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

Նոր Գեղի-Եղվարդ մարզային նշանակության ճանապարհի եզրին գտնվող Եղվարդ քաղաքային, Զորավան և Նոր Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1581մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 503մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ և, անցնելով 189մ, հասնում է Եղվարդ քաղաքային, Նոր Արտամետ և Նոր Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2273մ է:

 

ՆՈՐ ԳԵՂԻ-ԶՈՐԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

 

Նոր Գեղի, Զորավան և Քարաշամբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով, դաշտային ճանապարհով անցնում 606մ, հասնում թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 4-8 սահմանակետերով անցնում 1274մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 943մ, հասնում թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 11 սահմանակետով անցնում 557մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 13 սահմանակետով անցնում 462մ, հասնում թիվ 14 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 15 սահմանակետով անցնում 617մ, հասնում թիվ 16 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 17-19 սահմանակետերով անցնում 1162մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 21 սահմանակետով անցնում 745մ, հասնում թիվ 22 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 23 սահմանակետով անցնում 1346մ, հասնում Նոր Գեղի-Զորավան միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը նորից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, ձորակով, թիվ 25-28 սահմանակետերով անցնում 925մ, հասնում թիվ 29 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 704մ, հասնում Նոր Գեղի-Եղվարդ մարզային նշանակության ճանապարհի եզրին գտնվող Նոր Գեղի-Եղվարդ մարզային նշանակության ճանապարհի եզրին գտնվող Եղվարդ քաղաքային, Զորավան և Նոր Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9343մ է:

 

ՆՈՐ ԳԵՂԻ-ՔԱՐԱՇԱՄԲ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ա»

 

Նոր Գեղի, Արգել և Քարաշամբ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ավտոճանապարհով, թիվ 1-11 սահմանակետերով անցնում 1769մ, հասնում ավտոճանապարհի և դաշտային ճանապարհի հատման տեղում գտնվող Նոր Գեղի, Քարաշամբ և Զորավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

«Թ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1769մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.31

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Նոր Արտամետ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավային մասում:

Համայնքը հյուսիսից, արևելքից և հարավ-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Նոր Գեղի գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Գետամեջ գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Քանաքեռավան գյուղական համայնքին, արևմուտքից և հարավից «Դ»-«Ե» հատվածով` Մրգաշեն գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Եղվարդ քաղաքային համայնքին:

 

ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏ-ՆՈՐ ԳԵՂԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Նոր Արտամետ, Նոր Գեղի գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, առվով, թիվ 1-11 սահմանակետերով անցնում 966մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում է 114 մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհով անցնում 313 մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 205 մ, հասնում թիվ 15 սահմանակետին, թեքվում է հյուսիս-արևելք, ապա հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարով, թիվ 16 սահմանակետով անցնում է 218 մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է հյուսիս-արևելք, ապա հյուսիս-արևմուտք, նորից` հյուսիս-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 18-23 սահմանակետերով անցնում է 1593 մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 24 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, բնակավայրի եզրով, դաշտային ճանապարհով և թիվ 25-28 սահմանակետերով անցնում է 378 մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա հարավ, դաշտային ճանապարհով, թիվ 30-35 սահմանակետերով անցնում է 1172 մ, հասնում թիվ 36 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է արևմուտք, անցնում 318 մ, հասնում է թիվ 37 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է հարավ, անցնում է 848 մ, հասնում թիվ 38 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում է 173 մ, հասնում թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, ապա հյուսիս-արևմուտք, այնուհետև հյուսիս և հյուսիս-արևմուտք, հատուկ նշանակության հողերի եզրով, թիվ 40-44 սահմանակետերով անցնում է 1252 մ, հասնում է թիվ 45 սահմանակետին, որտեղից սահմանագիծը կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 46 սահմանակետով անցնում է 275 մ, հասնում թիվ 47 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում է 153 մ, հասնում թիվ 48 սահմանակետին: Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, գյուղամիջյան ճանապարհով, թիվ 50 սահմանակետով անցնում է 558 մ, հասնում թիվ 51 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 156մ, հասնում թիվ 52 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 53 սահմանակետով անցնում է 223 մ, հասնում թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 55 սահմանակետով անցնում է 414 մ, հասնում թիվ 56 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 127 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող Նոր Արտամետ, Նոր Գեղի և Գետամեջ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9482մ է:

 

ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏ-ԳԵՏԱՄԵՋ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Դաշտային ճանապարհի եզրին գտնվող Նոր Արտամետ, Գետամեջ և Նոր Գեղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, վարելահողերի եզրով, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 686մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 293մ, հասնում Մրգաշեն, Գետամեջ և Քանաքեռավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 980մ է:

 

ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏ-ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Նոր Արտամետ, Գետամեջ և Քանաքեռավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Արզնի-Շամիրամ ջրանցքով, թիվ 1-19 սահմանակետերով անցնում 1494մ, հասնում է Արզնի-Շամիրամ ջրանցքից դեպի աջ սկիզբ առնող ջրանցքի ջրթող վահանակի սկզբնակետում գտնվող Նոր Արտամետ, Քանաքեռավան և Մրգաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1494 մ է:

 

ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏ-ՄՐԳԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Մասիս-Նուռնուս երկաթգծի եզրին գտնվող Նոր Արտամետ, Մրգաշեն գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 345մ, հասնում է Արզնի-Շամիրամ ջրանցքի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից Արզնի-Շամիրամ ջրանցքով` հոսանքին հակառակ ուղղությամբ, թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 3-24 սահմանակետերով անցնում 1803մ, հասնում է թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 26 սահմանակետով անցնում 391 մ, հասնում է թիվ 27 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 28 սահմանակետով անցնում է 307 մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 30-36 սահմանակետերով անցնում է 361 մ, հասնում է թիվ 37 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ, դաշտային ճանապարհով, թիվ 33-39 սահմանակետերով անցնում է 363 մ, հասնում թիվ 40 սահմանակետին, որտեղից կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, գյուղամիջյան ճանապարհով անցնում 325 մ, հասնում է թիվ 41 սահմանակետին: Թիվ 41 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 165 մ, հասնում է թիվ 42 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 225 մ, հասնում է Արզնի-Շամիրամ ջրանցքից դեպի աջ սկիզբ առնող ջրանցքի ջրթող վահանակի սկզբնակետում գտնվող Նոր Արտամետ, Քանաքեռավան և Մրգաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4286մ է:

 

ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏ-ԵՂՎԱՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Նոր Արտամետ, Նոր Գեղի գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ուղիղ գծով անցնում 636մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 2-4 սահմանակետերով, առվով անցնում 182մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 6-7 սահմանակետերով անցնում 656մ, հասնում է Մասիս-Նուռնուս երկաթգծի եզրին գտնվող Նոր Արտամետ, Մրգաշեն գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1473մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.32

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ողջաբերդ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավային մասում:

Ողջաբերդ գյուղական համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ձորաղբյուր գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Զովք գյուղական համայնքին, հարավից և արևելքից` «Գ»-«Դ» հատվածով` Գեղադիր գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Հացավան գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Երևան քաղաքին, հյուսիս-արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` Ջրվեժ գյուղական համայնքին:

 

ՈՂՋԱԲԵՐԴ-ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Ողջաբերդ, Ձորաղբյուր և Ջրվեժ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորով, թիվ 1-8 սահմանակետերով անցնում 1366մ, հասնում թիվ 9 սահմանակետին, կրկին թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 120մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին, որտեղից ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 11-13 սահմանակետերով անցնում 734մ, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, կրկին` հյուսիս-արևելք, թիվ 15-20 սահմանակետերով անցնում 947մ, հասնում թիվ 21 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում թիվ 22 սահմանակետով 157մ, հասնում է թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը դարձյալ դաշտային ճանապարհով թեքվում է դեպի արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 24-25 սահմանակետերով անցնում 971մ, հասնում է թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 370մ, հասնում է Ողջաբերդ, Ձորաղբյուր և Զովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4625մ է:

 

ՈՂՋԱԲԵՐԴ-ԶՈՎՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ողջաբերդ, Ձորաղբյուր և Զովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 621մ, հասնում թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 270մ, հասնում է Ողջաբերդ, Զովք և Գեղադիր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 891մ է:

 

ՈՂՋԱԲԵՐԴ-ԳԵՂԱԴԻՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Ողջաբերդ, Գեղադիր և Հացավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով դաշտային ճանապարհով, թիվ 1-2 սահմանակետերով 1417մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք և, անցնելով թիվ 4-7 սահմանակետերով 3000մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում է 834մ, հասնում թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով 120մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 563մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 125մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է հարավ-արևելք և, անցնելով 107մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնելով թիվ 14-15 սահմանակետերով 1043մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 198մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք և, անցնելով 259մ, հասնում է Ողջաբերդ, Գեղադիր և Զովք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7666մ է:

 

ՈՂՋԱԲԵՐԴ-ՀԱՑԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Ողջաբերդ, Հացավան գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է բլրի գագաթին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 309մ, հասնում է Ողջաբերդ, Գեղադիր և Հացավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 309մ է:

 

ՈՂՋԱԲԵՐԴ-ԵՐԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

«Ե»-«Զ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի մարզի և Երևան քաղաքի սահմանների հետ:

 

ՈՂՋԱԲԵՐԴ-ՋՐՎԵԺ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Ողջաբերդ, Ձորաղբյուր և Ջրվեժ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, ճանապարհով, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 426մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում միջհամայնքային ճանապարհը, լեռնաշղթայով, թիվ 4-6 սահմանակետերով անցնում 904մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, թիվ 8-10 սահմանակետերով անցնում 813մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 12-21 սահմանակետերով անցնում 1285մ, հասնում թիվ 22 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 23-42 սահմանակետերով անցնում 2512մ, հասնում Ողջաբերդ, Ջրվեժ գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5940մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.33

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Պտղնի գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

Համայնքը արևելքից «Ա»-«Բ հատվածով սահմանակից է Բալահովիտ գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Վերին Պտղնի գյուղական համայնքին, հարավից և արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Երևան քաղաքին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Քանաքեռավան գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից, հյուսիսից և հյուսիս-արևելքից «Ե»-«Զ» հատվածով` Գետամեջ գյուղական համայնքին, հյուսիսից «Զ»-«Ա» հատվածով` Աբովյան քաղաքային համայնքին:

 

ՊՏՂՆԻ-ԲԱԼԱՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Պտղնի, Բալահովիտ գյուղական և Աբովյան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 425մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում հարավ-արևմուտք, անցնում 416մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը ժայռերով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 3-14 սահմանակետերով անցնում 586մ, հասնում է Պտղնի, Վերին Պտղնի և Բալահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1428մ է:

 

ՊՏՂՆԻ-ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Պտղնի, Վերին Պտղնի և Բալահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ժայռերով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 281մ, հասնում է Երևան-Սևան մայրուղու եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, այնուհետև հատում է ճանապարհը, անցնում 31մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Այստեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 492մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը ժայռերով թեքվում է հարավ-արևմուտք, հատում Գետամեջ-Վերին Պտղնի միջհամայնքային ճանապարհը, թիվ 5-13 սահմանակետերով անցնում 2749մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, հատում երկաթգիծը, անցնում 117մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 16-17 սահմանակետերով անցնում 330մ, հասնում է Պտղնի, Վերին Պտղնի գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4000մ է:

 

ՊՏՂՆԻ-ԵՐԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

«Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի մարզի և Երևան քաղաքի սահմանների հետ:

 

ՊՏՂՆԻ-ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Պտղնի, Քանաքեռավան և Գետամեջ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Հրազդան գետով թեքվում է արևմուտք, անցնում 182մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա ոլորապտույտներով, թիվ 2-12 սահմանակետերով թեքվում է դեպի հարավ, անցնում 1189մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը ձորով շարունակվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք և, անցնելով 2107մ, հասնում է Պտղնի, Քանաքեռավան գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3477մ է:

 

ՊՏՂՆԻ-ԳԵՏԱՄԵՋ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Պտղնի, Գետամեջ գյուղական և Աբովյան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի արևմուտք, անցնում 91մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ձորով թեքվում է դեպի հյուսիս, թիվ 2-22 սահմանակետերով անցնում 1245մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, այնուհետև ժայռերով թեքվում է դեպի արևմուտք, թիվ 24-26 սահմանակետերով անցնում 363մ, հասնում է թիվ 27 սահմանակետին, նորից ժայռերով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 28-55 սահմանակետերով անցնում 1946մ, հասնում է թիվ 56 սահմանակետին: Թիվ 56 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում Գետամեջ-Վերին Պտղնի միջհամայնքային ավտոճանապարհը, անցնում 345մ, հասնում է թիվ 57 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատում դեպի այգեգործական հողատարածք տանող ավտոճանապարհը, անցնում 488մ, հասնում է Հրազդան գետի ափին գտնվող Պտղնի, Գետամեջ և Քանաքեռավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4477մ է:

 

ՊՏՂՆԻ-ԱԲՈՎՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Պտղնի, Բալահովիտ գյուղական և Աբովյան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 35մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 2-6 սահմանակետերով անցնում 441մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 49մ, հասնում է Պտղնի, Գետամեջ գյուղական և Աբովյան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 525մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.34

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՌՈՇՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Պռոշյան գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

Պռոշյան գյուղական համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Եղվարդ քաղաքային համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Քասախ գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Երևան քաղաքին, հարավ-արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Արագածոտնի մարզին:

 

ՊՌՈՇՅԱՆ-ԵՂՎԱՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Պռոշյան գյուղական, Եղվարդ քաղաքային համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է 1344.3մ նիշ ունեցող բարձունքի գագաթին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 890մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, անցնում 1024մ, հասնում Պռոշյան, Քասախ գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1914մ է:

 

ՊՌՈՇՅԱՆ-ՔԱՍԱԽ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Պռոշյան, Քասախ գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 364մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 246մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, թիվ 4 սահմանակետով անցնում 331մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 6-10 սահմանակետերով անցնում 1387մ, հասնում է Մասիս-Նուռնուս երկաթգծի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, երկաթգծով անցնում 390մ, հասնում է երկաթգծի և ջրանցքի հատման տեղում գտնվող թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, Արզնի-Շամիրամ ջրանցքով, թիվ 13-16 սահմանակետերով անցնում 546մ, հասնում է ջրանցքի և ձորակի հատման տեղում գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ձորակով, թիվ 18-52 սահմանակետերով անցնում 3466մ, հասնում է քարի վերամշակման արտադրամասի ցանկապատի մոտ գտնվող թիվ 53 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ արտադրամասի տարածքով անցնում է 76մ, հասնում թիվ 54 սահմանակետին, ապա դարձյալ նույն ուղղությամբ անցնում է 45մ, հասնում է Պռոշյան, Քասախ գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6851մ է:

 

ՊՌՈՇՅԱՆ-ԵՐԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

«Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի մարզի և Երևան քաղաքի սահմանների հետ:

 

ՊՌՈՇՅԱՆ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

«Դ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.35

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ջրվեժ գյուղական համայնքը գտնվում է Կոտայքի մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ձորաղբյուր գյուղական համայնքին, հարավից և հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Ողջաբերդ գյուղական համայնքին, հարավից և արևմուտքից «Գ»-«Ա» հատվածով` Երևան քաղաքին, հյուսիսից «Դ»-«Ե» հատվածով` Առինջ գյուղական համայնքին, արևելքից «Ե»-«Զ» հատվածով` Ձորաղբյուր գյուղական համայնքին, հարավ-արևելքից, արևմուտքից և հյուսիսից «Զ»-«Դ» հատվածով` Երևան քաղաքին:

 

ՋՐՎԵԺ-ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Ջրվեժ, Ձորաղբյուր գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 444մ, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, ապա առվով թեքվում է հյուսիս-արևելք, արևելք և հարավ-արևելք, թիվ 5-38 սահմանակետերով անցնում 3791մ, հասնում է Ջրվեժ, Ձորաղբյուր, Ողջաբերդ գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4235մ է:

 

ՋՐՎԵԺ-ՈՂՋԱԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ջրվեժ, Ողջաբերդ և Ձորաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, ճանապարհով, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 426մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում միջհամայնքային ճանապարհը, լեռնաշղթայով, թիվ 4-6 սահմանակետերով անցնում 904մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք, թիվ 8-10 սահմանակետերով անցնում 813մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 12-21 սահմանակետերով անցնում 1285մ, հասնում թիվ 22 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 23-42 սահմանակետերով անցնում 2512մ, հասնում Ջրվեժ, Ողջաբերդ գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5940մ է:

 

ՋՐՎԵԺ-ԵՐԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»

 

«Գ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի մարզի և Երևան քաղաքի սահմանների հետ:

 

ՋՐՎԵԺ-ԱՌԻՆՋ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Ջրվեժ, Առինջ գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 69մ, հատելով Աբովյան-Մասիս հանրապետական նշանակության ճանապարհը, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա ջրանցքով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 3-4 սահմանակետերով անցնում 272մ, հասնում է Ջրվեժ, Առինջ և Ձորաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 341մ է:

 

ՋՐՎԵԺ-ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Ջրվեժ, Ձորաղբյուր և Առինջ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրանցքով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 312մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ճանապարհով թեքվում հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 4 սահմանակետով անցնում 667մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, բլրակներով թեքվում հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 6-10 սահմանակետերով անցնում 1006մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Ջրվեժ բնակավայրի սահմանով սահմանագիծը թեքվում է արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 12-17 սահմանակետերով անցնում 598մ, հասնում է Ջրվեժ, Ձորաղբյուր գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 25837մ է:

 

ՋՐՎԵԺ-ԵՐԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Դ»

 

«Զ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի մարզի և Երևան քաղաքի սահմանների հետ:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.36

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԼԱՆՋ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Սարալանջ գյուղական համայնքը գտնվում է մարզի արևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Արագյուղ գյուղական համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Զորավան գյուղական համայնքին, արևմուտքից «Գ»-«Ա» հատվածով` Արագածոտնի մարզին:

 

ՍԱՐԱԼԱՆՋ-ԱՐԱԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Սարալանջ, Արագյուղ գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտամիջյան ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, թիվ 1-7 սահմանակետերով, դաշտամիջյան ճանապարհով անցնում 1306մ, հասնում է դաշտամիջյան ճանապարհների խաչմերուկում գտնվող թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս, դաշտային ճանապարհով, թիվ 9-12 սահմանակետերով անցնում է 478մ, հասնում թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, թիվ 14-15 սահմանակետերով անցնում 785մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 17 սահմանակետով անցնում է 915մ, հասնում Սարալանջ բնակավայրի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, բնակավայրի եզրագծով, թիվ 19-21 սահմանակետերով անցնում 636մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 23 սահմանակետով անցնում 79մ, հասնում է թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, բնակավայրի եզրագծով, թիվ 25-27 սահմանակետերով անցնում 877մ, հասնում է թիվ 28 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 29 սահմանակետով անցնում է 389մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է դաշտային ճանապարհով, թիվ 31-32 սահմանակետերով անցնում 903մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ թիվ 34-37 սահմանակետերով անցնում է 2652մ, հասնում թիվ 38 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 187մ, հասնում է ձորակում գտնվող Սարալանջ, Արագյուղ և Զորավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9208մ է:

 

ՍԱՐԱԼԱՆՋ-ԶՈՐԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Սարալանջ, Զորավան գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի արևելք, հատելով ձորակը, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1762մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 4-7 սահմանակետերով անցնում 573մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, հատելով դաշտային ճանապարհը, անցնում 337մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 10 սահմանակետով անցնում 416մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, ապա թիվ 12 սահմանակետով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 283մ, հասնում է ձորակի եզրին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է նույն ուղղությամբ, ձորակով, թիվ 14-29 սահմանակետերով անցնում 1853մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, լանջով անցնում 420մ, հասնում է Սարալանջ, Արագյուղ և Զորավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5644մ է:

 

ՍԱՐԱԼԱՆՋ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

«Գ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.37

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍՈԼԱԿ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Սոլակ գյուղական համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ծաղկաձոր քաղաքային համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Քաղսի գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Ֆանտան գյուղական համայնքին, «Ե»-«Զ» հատվածով` Ալափարս գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` Բջնի գյուղական համայնքին:

 

ՍՈԼԱԿ-ԾԱՂԿԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Ձորի եզրին գտնվող Սոլակ, Բջնի գյուղական և Ծաղկաձոր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 464մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 69մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք և, անցնելով 109մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ և անցնելով թիվ 6 սահմանակետով 139մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 8-16 սահմանակետերով անցնում 1025մ, հատելով ձորակները, հասնում է բարձունքի վրա գտնվող Սոլակ, Քաղսի գյուղական և Ծաղկաձոր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1805մ է:

 

ՍՈԼԱԿ-ՔԱՂՍԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Բարձունքի վրա գտնվող Քաղսի, Սոլակ գյուղական և Ծաղկաձոր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 1-12 սահմանակետերով անցնում 1356մ, հատելով ձորակները, հասնում է թիվ 13 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 56մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է արևմուտք և, անցնելով 42մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 390մ, հասնում թիվ 16 սահմանակետին, այնուհետև անտառային հողերի եզրագծով թեքվում է նույն ուղղությամբ, անցնելով թիվ 17 սահմանակետով 612մ, հասնում է թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 562մ, հասնում է բարձունքի վրա գտնվող թիվ 19 սահմանակետին, որտեղից լանջերով թեքվում է նույն ուղղությամբ, թիվ 20-22 սահմանակետերով անցնելով 1197մ, հատելով ձորակները, հասնում է թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 24 սահմանակետով անցնում 493մ, հասնում է թիվ 25 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում Հրազդան գետը, երկաթգիծը, թիվ 26-29 սահմանակետերով անցնում է 3391մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով 44մ, հասնում է թիվ 31 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը կտրուկ թեքվում է հարավ-արևելք և, անցնելով 51մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, որտեղից կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք և, թիվ 33 սահմանակետով անցնելով 101մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատելով Սոլակ-Քաղսի միջհամայնքային և Երևան-Սևան հանրապետական նշանակության ճանապարհները, բլրակների վրայով, թիվ 35-49 սահմանակետերով անցնելով 13194մ, հասնում է 2435մ նիշ ունեցող բլրի գագաթի վրա գտնվող թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք և, թիվ 51 սահմանակետով անցնելով 1456մ, հասնում է Սոլակ, Ֆանտան և Քաղսի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 22943մ է:

 

ՍՈԼԱԿ-ՖԱՆՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Սոլակ, Ֆանտան և Ալափարս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք և անցնելով բարձունքներով, թիվ 1-19 սահմանակետերով 1477մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 20 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, թեքվելով արևելք և անցնելով 1561մ, հասնում է Սոլակ, Ֆանտան և Քաղսի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3038մ է:

 

ՍՈԼԱԿ-ԱԼԱՓԱՐՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Սոլակ, Ալափարս և Բջնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 241մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որտեղից բարձունքներով և լանջերով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 2-5 սահմանակետերով անցնում 1791մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 7 սահմանակետով անցնում 804մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում 723մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ, անցնում 887մ, հասնում է Սոլակ, Ալափարս և Ֆանտան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4444մ է:

 

ՍՈԼԱԿ-ԲՋՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Ձորի եզրին գտնվող Սոլակ, Բջնի գյուղական և Ծաղկաձոր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 174մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ, թիվ 2-3 սահմանակետերով անցնում 842մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 183մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 695մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 7 սահմանակետով անցնում 1319մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը հատում է դաշտային ճանապարհը, ապա շարունակվելով հարավարևմտյան ուղղությամբ, թիվ 9-12 սահմանակետերով անցնում է 3417մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 282մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 15-18 սահմանակետերով անցնում 2285մ, հասնում է Հրազդան գետի ափին գտնվող թիվ 19 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 20-33 սահմանակետերով անցնում 1567մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով 64մ, հասնում է թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 36-44 սահմանակետերով անցնելով 6654մ, հասնում է Սոլակ, Բջնի և Ալափարս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 17481մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.38

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Սևաբերդ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքն արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գեղարքունիքի մարզին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Գեղաշեն գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Գ»-«Ա» հատվածով` Զառ գյուղական համայնքին:

 

ՍԵՎԱԲԵՐԴ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

 

ՍԵՎԱԲԵՐԴ-ԳԵՂԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

3148.1մ նիշ ունեցող Սևաբերդ, Գեղաշեն գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ջրբաժանով անցնում 683մ, հասնում է 3127.3մ նիշ ունեցող թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, ջրբաժանով, 3115.3մ նիշ ունեցող բարձունքով և թիվ 2 սահմանակետով անցնում 1280մ, հասնում է 3319մ նիշ ունեցող Աղմաղան սարի վրա գտնվող թիվ 3 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 527մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրի թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք և, անցնելով 928մ, հասնում է 3220.3մ նիշ ունեցող Զեյնարիթե սարի վրա գտնվող թիվ 5 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ և, անցնելով 216մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևմուտք, ապա արևմուտք, ջրբաժանով, թիվ 7 սահմանակետով անցնում է 2444մ, հասնում է 2827մ նիշ ունեցող լճակից հարավ գտնվող ավերակի հարավային եզրի թիվ 8 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ջրբաժանով անցնում 963մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին, որտեղից սահմանագիծը, շարունակվելով նույն ուղղությամբ, ջրհավաքով անցնում է 778մ, հասնում ձորակների հատման տեղում գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 494մ, հասնում է բլրի վրա գտնվող թիվ 11 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ-արևելք և, անցնելով 157մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, այստեղից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևմուտք, անցնում է 926մ, հասնում թիվ 13 սահմանակետին, որտեղից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք 648մ, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, անցնում է թիվ 15 սահմանակետով 1178մ, հասնում Սևաբերդ, Գեղաշեն և Զառ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11223մ է:

 

ՍԵՎԱԲԵՐԴ-ԶԱՌ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»

 

Սևաբերդ, Զառ գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղվելով արևմուտք, Կանաչ լճի արևմտյան ափով հատում է դաշտային ճանապարհը, անցնում ջրհավաքով և թիվ 1 սահմանակետով 579մ, հասնում է բլրի վրա գտնվող թիվ 2 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը լճակների հարավային ձորակով թեքվում է դեպի արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, անցնում թիվ 3-5 սահմանակետերով 1122մ, հասնում է ճանապարհի և առվակի հատման կետի թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում է 472մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ջրբաժանով անցնում 363մ, հասնում է ձորակի սկզբնամասի թիվ 8 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք և, ձորակով, թիվ 9-13 սահմանակետերով անցնելով 2609մ, հասնում է ձորակների հատման կետում գտնվող 2715մ նիշ ունեցող թիվ 14 սահմանակետին, որտեղից նույն ձորակով, թիվ 15-16 սահմանակետերով, հետո ժայռի եզրով անցնում է 3062մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը, շարունակվելով հյուսիսարևելյան ուղղությամբ և թիվ 18-19 սահմանակետերով անցնելով 1001մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, որտեղից թեքվելով արևմտյան ուղղությամբ և անցնելով թիվ 21 սահմանակետով 406մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք և, անցնելով 445մ, հասնում է թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնելով 130մ, հասնում է թիվ 24 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 287մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին, ապա թեքվելով հյուսիս-արևմուտք և, թիվ 26 սահմանակետով անցնելով 699մ, հասնում է թիվ 27 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք և, թիվ 28 սահմանակետով անցնելով 952մ, հասնում է թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 141մ, հասնում է թիվ 30 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում է 964մ, հասնում թիվ 31 սահմանակետին, որտեղից էլ թեքվում է հարավ-արևելք, անցնում 425մ, հասնում բլրի վրա գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 190մ, հասնում է լեռնագագաթի վրա գտնվող թիվ 33 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 34 սահմանակետով անցնում 606մ, հասնում է առվի ափին գտնվող թիվ 35 սահմանակետին: Այստեղից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է հյուսիս-արևմուտք, հարավ-արևմուտք, ապա հարավ, լեռնաշղթայով, թիվ 36-39 սահմանակետերով անցնում 886մ, հասնում է Զառ-Սևաբերդ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 148մ, հասնում է թիվ 41 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, թիվ 42-46 սահմանակետերով անցնում է 1234մ, հասնում թիվ 47 սահմանակետին, ապա կրկին թեքվում է հարավ-արևելք, թիվ 48-50 սահմանակետերով անցնում 2147մ, հասնում է Սևաբերդ, Զառ և Գեղաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 18869մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.39

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Վերին Պտղնի գյուղական համայնքը գտնվում է Կոտայքի մարզի հարավային մասում:

Համայնքն արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Բալահովիտ գյուղական համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Առինջ գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Երևան քաղաքին և հյուսիս-արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Պտղնի գյուղական համայնքին:

 

ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ-ԲԱԼԱՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Վերին Պտղնի, Բալահովիտ և Պտղնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 1-5 սահմանակետերով անցնում 858մ, հատելով Երևան-Աբովյան մարզային նշանակության ճանապարհը, հասնում է թիվ 6 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնում 83մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 8-9 սահմանակետերով անցնում 92մ, հասնում է երկաթգծի մոտ գտնվող Վերին Պտղնի, Առինջ և Բալահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1033մ է:

 

ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ-ԱՌԻՆՋ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Վերին Պտղնի, Առինջ և Բալահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 715մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում Աբովյան-Մասիս ճանապարհը, թիվ 6-12 սահմանակետերով` երկաթգծին զուգահեռ, անցնում 1384մ, հասնում է երկաթգծի և խճուղային ճանապարհը հատող կամրջի վրա գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը առվով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 14-22 սահմանակետերով անցնում 1459մ, հասնում է Վերին Պտղնի, Առինջ գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3559մ է:

 

ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ-ԵՐԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

«Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի մարզի և Երևան քաղաքի սահմանների հետ:

 

ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ-ՊՏՂՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

Վերին Պտղնի, Պտղնի և Բալահովիտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ժայռերով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 281մ, հասնում է Երևան-Սևան մայրուղու եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, այնուհետև հատում է ճանապարհը, անցնում 31մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Այստեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 492մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը ժայռերով թեքվում է հարավ-արևմուտք, հատում Գետամեջ-Վերին Պտղնի միջհամայնքային ճանապարհը, թիվ 5-13 սահմանակետերով անցնում 2749մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, հատում երկաթգիծը, անցնում 117մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 16-17 սահմանակետերով անցնում 330մ, հասնում է Վերին Պտղնի, Պտղնի գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4000մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.40

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Քանաքեռավան համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գետամեջ գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Պտղնի գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Երևան քաղաքին, հարավ-արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Զովունի գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Ե»-«Ա» հատվածով` Մրգաշեն համայնքին:

 

ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ-ԳԵՏԱՄԵՋ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Քանաքեռավան, Գետամեջ և Մրգաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, Արզնի-Շամիրամ ջրանցքով, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 289մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 142մ, հասնում թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 7 սահմանակետով անցնում 213մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում 256մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 184մ, հասնում թիվ 11 սահմանակետին, ապա թռչնաբուծական ֆաբրիկայի սահմանով թեքվում է հարավ, թիվ 12 սահմանակետով անցնում 573մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 14-16 սահմանակետերով անցնում 428մ, հասնում Հրազդան գետի ափին գտնվող թիվ 17 սահմանակետին, այնուհետև գետով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 18-22 սահմանակետերով անցնում 981մ, հասնում է թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը հատում է գետը, անցնում 26մ, հասնում է Քանաքեռավան, Գետամեջ և Պտղնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3092մ է:

 

ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ-ՊՏՂՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Քանաքեռավան, Գետամեջ և Պտղնի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Հրազդան գետով թեքվում է արևմուտք, անցնում 182մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա ոլորապտույտներով, թիվ 2-12 սահմանակետերով թեքվում դեպի հարավ, անցնում 1189մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը ձորով շարունակվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք և, անցնելով 2107մ, հասնում է Քանաքեռավան, Պտղնի գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3477մ է:

 

ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ-ԵՐԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

«Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի մարզի և Երևան քաղաքի սահմանների հետ:

 

ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ-ԶՈՎՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Երկու ձորերի հատման տեղում գտնվող Քանաքեռավան, Զովունի և Մրգաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ձորակում, սահմանագիծը ձորակով իջնում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-29 սահմանակետերով անցնելով 3805մ, հասնում է Քանաքեռավան, Զովունի գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3805մ է:

 

ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ-ՄՐԳԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Քանաքեռավան, Գետամեջ և Մրգաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Արզնի-Շամիրամ ջրանցքով, թիվ 1-19 սահմանակետերով անցում 1494մ, հասնում է Արզնի-Շամիրամ ջրանցքից աջ սկիզբ առնող ջրանցքի ջրթող վահանակի սկզբնակետում գտնվող թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 21 սահմանակետով, բնակավայրի եզրագծով, կիսախողովակներով, ջրանցքով անցնում 518մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 23-24 սահմանակետերով, բնակավայրի եզրագծով, նույն ջրանցքով անցնում 388մ, հասնում է թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, բնակավայրի եզրագծով, ջրանցքով անցնում 901մ, հասնում է Մրգաշեն-Քանաքեռավան մարզային նշանակության ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 26 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, ավտոճանապարհով, թիվ 27-33 սահմանակետերով անցնում 1557մ, հասնում է ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դուրս գալով ավտոճանապարհից, թիվ 35 սահմանակետով անցնում է 244մ, հասնում ձորակում գտնվող թիվ 36 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ-արևմուտք, ձորակի հունով, թիվ 37-46 սահմանակետերով անցնում 1587մ, հասնում է երկու ձորերի հատման տեղում գտնվող Քանաքեռավան, Մրգաշեն և Զովունի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6688մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.41

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՂՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Տարածքը գտնվում է մարզի արևելյան մասում:

Տարածքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ծաղկաձոր քաղաքային համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Հրազդան քաղաքային համայնքին, արևելքից և հյուսիսից «Գ»-«Դ» հատվածով` Լեռնանիստ գյուղական համայնքին, արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Գեղարքունիքի մարզին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Ֆանտան գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` Սոլակ գյուղական համայնքին:

 

ՔԱՂՍԻ-ԾԱՂԿԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Բարձունքի վրա գտնվող Քաղսի, Սոլակ գյուղական և Ծաղկաձոր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջերով և ջրբաժանով թեքվում է դեպի արևելք, թիվ 1-13 սահմանակետերով անցնում 1400մ, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 130մ, հասնում է Քաղսի գյուղական, Ծաղկաձոր և Հրազդան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1530մ է:

 

ՔԱՂՍԻ-ՀՐԱԶԴԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Քաղսի գյուղական և Հրազդան, Ծաղկաձոր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 131մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 164մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, անցնում 64մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 156մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա արևելք, թիվ 5 սահմանակետով անցնում 245մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծն անտառով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 128մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 8-13 սահմանակետերով անցնում 644մ, հասնում է ժայռի մոտ գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է նույն ուղղությամբ, անցնում 108մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 16-17 սահմանակետերով անցնում է 581մ, հատելով առուն և դաշտային ճանապարհը, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 19-20 սահմանակետերով անցնում 559մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնում 71մ, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 22 սահմանակետին, առվով թեքվում է դեպի հյուսիս-արևելք և հարավ-արևելք, թիվ 23-32 սահմանակետերով անցնում 2137մ, հասնում է թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 34-36 սահմանակետերով անցնում է 1130մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 37 սահմանակետին, դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 38 սահմանակետով անցնում է 440մ, հասնում է թիվ 39 սահմանակետին, թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 640մ, հասնում է թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 41մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 41 սահմանակետին: Թիվ 41 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 42 սահմանակետով անցնում 543մ, հասնում է թիվ 43 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնում 538մ, հասնում է 1988 մ նիշ ունեցող Սուր Սար լեռան գագաթին գտնվող թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է կրկին դեպի հարավ-արևելք, անցնում 337մ, հասնում է թիվ 45 սահմանակետին: Թիվ 45 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 193մ, հասնում է թիվ 46 սահմանակետին, որտեղից թեքվում է արևելք, անցնում 473մ, հասնում է թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 48 սահմանակետով անցնում 587մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է Հրազդան գետի ափին գտնվող թիվ 49 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 50 սահմանակետով անցնում 492մ, հատում երկաթգիծը, հասնում թիվ 51 սահմանակետին, որտեղից թեքվում է նորից հարավ-արևելք, թիվ 52-53 սահմանակետերով անցնում 783մ, հասնում է թիվ 54 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը բնակավայրի սահմանով, թիվ 55-59 սահմանակետերով անցնում է 695մ, հատելով Քաղսի-Հրազդան միջհամայնքային և Երևան-Սևան միջպետական նշանակության ճանապարհները, հասնում է թիվ 60 սահմանակետին: Թիվ 60 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 61-62 սահմանակետերով անցնում է 1468մ, հասնում է թիվ 63 սահմանակետին, ապա դաշտային ճանապարհով նորից թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 64-65 սահմանակետերով անցնում 1166մ, հասնում է Քաղսի, Լեռնանիստ գյուղական և Հրազդան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14511մ է:

 

ՔԱՂՍԻ-ԼԵՌՆԱՆԻՍՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Քաղսի, Լեռնանիստ գյուղական և Հրազդան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 1332մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, 2157.3մ նիշ ունեցող բարձունքով անցնում 1577մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է արևելք, անցնում 87մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 825մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով թիվ 5 սահմանակետով 935մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 7-12 սահմանակետերով անցնում 6007մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, թիվ 14-16 սահմանակետերով անցնելով 2407մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք և, անցնելով 287մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 18 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք և, թիվ 19-21 սահմանակետերով անցնելով 1551մ, հատում է դաշտային ճանապարհը, հասնում բարձունքի վրա գտնվող Քաղսի, Լեռնանիստ գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15010մ է:

 

ՔԱՂՍԻ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

«Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

 

ՔԱՂՍԻ-ՖԱՆՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

 Քաղսի, Ֆանտան և Սոլակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևելք և բարձունքներով, թիվ 1 սահմանակետով անցնելով 889մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը , թեքվելով հարավ-արևելք, անցնելով թիվ 3 սահմանակետով 892մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը , թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով բարձունքներով, թիվ 5-7 սահմանակետերով 2215մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվելով արևելք, անցնելով 854մ, հասնում է բարձունքի վրա գտնվող Քաղսի, Ֆանտան գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4850մ է:

 

ՔԱՂՍԻ-ՍՈԼԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Բարձունքի վրա գտնվող Քաղսի, Սոլակ գյուղական և Ծաղկաձոր քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 1-12 սահմանակետերով անցնում է 1356մ, հատելով ձորակները, հասնում է թիվ 13 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում է 56մ, հասնում թիվ 14 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է արևմուտք և, անցնելով 42մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում է 390մ, հասնում թիվ 16 սահմանակետին, այնուհետև անտառային հողերի եզրագծով թեքվում է նույն ուղղությամբ, անցնելով թիվ 17 սահմանակետով 612մ, հասնում է թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում է 562մ, հասնում է բարձունքի վրա գտնվող թիվ 19 սահմանակետին, որտեղից լանջերով թեքվում է նույն ուղղությամբ, անցնելով թիվ 20-22 սահմանակետերով 1197մ, հատելով ձորակները, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 24 սահմանակետով անցնում 493մ, հասնում է թիվ 25 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում Հրազդան գետը, երկաթգիծը, թիվ 26-29 սահմանակետերով անցնում է 3391մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով 44մ, հասնում է թիվ 31 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը կտրուկ թեքվում է հարավ-արևելք և, անցնելով 51մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, որտեղից կտրուկ թեքվում է հարավ-արևմուտք և, թիվ 33 սահմանակետով անցնելով 101մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատելով Սոլակ-Քաղսի միջհամայնքային և Երևան-Սևան հանրապետական նշանակության ճանապարհները, անցնելով բլրակների վրայով, թիվ 35-49 սահմանակետերով 13194մ, հասնում է 2435մ նիշ ունեցող բլրի գագաթի վրա գտնվող թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով թիվ 51 սահմանակետով 1456մ, հասնում է Քաղսի, Ֆանտան և Սոլակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 22943մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.42

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՍԱԽ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Քասախ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից և հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Եղվարդ քաղաքային համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Զովունի գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Երևան քաղաքին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Պռոշյան գյուղական համայնքին:

 

ՔԱՍԱԽ-ԵՂՎԱՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Քասախ, Պռոշյան գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտամիջյան ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով անցնում 1384մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 3 սահմանակետով անցնում 1076մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, թիվ 5 սահմանակետով անցնում 783մ, հասնում է ջրանցքի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, ջրանցքով` հոսանքին հակառակ ուղղությամբ, թիվ 7-17 սահմանակետերով անցնում է 845մ, հասնում ջրանցքի եզրին գտնվող Եղվարդ քաղաքային, Զովունի և Քասախ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4088մ է:

 

ՔԱՍԱԽ-ԶՈՎՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Քասախ, Զովունի գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ջրանցքի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ապա հարավ-արևելք, ոռոգման խողովակաշարին զուգահեռ` թիվ 1-21 սահմանակետերով անցնում 2276մ, հասնում է ՕԿՋ-ի ցանկապատի եզրին գտնվող թիվ 22 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ թիվ 23-24 սահմանակետերով, ՕԿՋ-ի ցանկապատով անցնում 226մ, հասնում թիվ 25 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, ասֆալտապատ ճանապարհով, թիվ 26-27 սահմանակետերով անցնում 550մ, հասնում թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորակով, թիվ 29-38 սահմանակետերով անցնում 1040մ, հասնում Քասախ, Զովունի գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4092մ է:

 

ՔԱՍԱԽ-ԵՐԵՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

«Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի մարզի և Երևան քաղաքի սահմանների հետ:

 

ՔԱՍԱԽ-ՊՌՈՇՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

Քասախ, Պռոշյան գյուղական և Եղվարդ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 364մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 246մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, թիվ 4 սահմանակետով անցնում 331մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 6-10 սահմանակետերով անցնում 1387մ, հասնում է Մասիս-Նուռնուս երկաթգծի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, երկաթգծով անցնում 390մ, հասնում է երկաթգծի և ջրանցքի հատման տեղում գտնվող թիվ 12 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, Արզնի-Շամիրամ ջրանցքով, թիվ 13-16 սահմանակետերով անցնում 546մ, հասնում է ջրանցքի և ձորակի հատման տեղում գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ձորակով, թիվ 18-52 սահմանակետերով անցնում 3466մ, հասնում է քարի վերամշակման արտադրամասի ցանկապատի մոտ գտնվող թիվ 53 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ արտադրամասի տարածքով անցնում է 76մ, հասնում թիվ 54 սահմանակետին, ապա դարձյալ նույն ուղղությամբ անցնում է 45մ, հասնում Քասախ, Պռոշյան գյուղական համայնքների և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6851մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8.43

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՖԱՆՏԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ֆանտան գյուղական համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ալափարս գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Սոլակ գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Քաղսի գյուղական համայնքին, արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղական համայնքին, արևելքից «Ե»-«Զ» հատվածով` Հատիս գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Կապուտան գյուղական համայնքին, արևմուտքից «է»-«Ը» հատվածով` Նուռնուս գյուղական համայնքին, արևմուտքից «Ը»-«Ա» հատվածով` Կարենիս գյուղական համայնքին:

 

ՖԱՆՏԱՆ-ԱԼԱՓԱՐՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Ֆանտան, Կարենիս, Ալափարս համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 2897 մ, հասնում թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 437մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 346մ, հասնում թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 7 սահմանակետով անցնում 413մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում 1260մ, հասնում թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 11-12 սահմանակետերով անցնում 720մ, հասնում թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, անցնում 414 մ, հասնում թիվ 14 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 15-26 սահմանակետերով անցնում 2266 մ, հասնում թիվ 27 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 28-29 սահմանակետերով անցնում 1276մ, հասնում թիվ 30 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 31-32 սահմանակետերով անցնում 856մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 475 մ, հասնում թիվ 34 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ-արևելք, թիվ 36-37 սահմանակետերով անցնում 1268մ, հասնում թիվ 38 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 198մ, հասնում թիվ 39 սահմանակետին, ապա թեքվում դեպի հյուսիս-արևելք, անցնում 206մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 41 սահմանակետով անցնում 408մ, հասնում թիվ 42 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 430մ, հասնում թիվ 43 սահմանակետին: Թիվ 43 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորակով անցնում 1172մ, հասնում Ֆանտան, Սոլակ և Ալափարս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15040մ է:

 

ՖԱՆՏԱՆ-ՍՈԼԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ֆանտան, Սոլակ և Ալափարս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք և անցնելով բարձունքներով, թիվ 1-19 սահմանակետերով 1477մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 20 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, թեքվելով արևելք և անցնելով 1561մ, հասնում է Ֆանտան, Սոլակ և Քաղսի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3038մ է:

 

ՖԱՆՏԱՆ-ՔԱՂՍԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Ֆանտան, Քաղսի և Սոլակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևելք և բարձունքներով, թիվ 1 սահմանակետով անցնելով 889մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ-արևելք, անցնելով թիվ 3 սահմանակետով 892մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով բարձունքներով, թիվ 5-7 սահմանակետերով 2215մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվելով արևելք, անցնելով 854մ, հասնում է բարձունքի վրա գտնվող Ֆանտան, Քաղսի գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4850 մ է:

 

ՖԱՆՏԱՆ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

«Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանների հետ:

 

ՖԱՆՏԱՆ-ՀԱՏԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Ֆանտան, Հատիս և Կապուտան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս- արևելք, թիվ 1-5 սահմանակետերով, ջրբաժանով անցնում 1331մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, ջրբաժանով անցնում 633մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 8-20 սահմանակետերով անցնում 2914մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 22-23 սահմանակետերով անցնում 272մ, հասնում է թիվ 24 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ, թիվ 25 սահմանակետով անցնում 170մ, հասնում թիվ 26 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 27 սահմանակետով անցնում 273 մ, հասնում թիվ 28 սահմանակետին, ապա թեքվում հյուսիս-արևելք, թիվ 29 սահմանակետով անցնում 199մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 31 սահմանակետով անցնում 313 մ, հասնում թիվ 32 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 33-39 սահմանակետերով անցնում 1089 մ, հասնում թիվ 40 սահմանակետին, ապա թեքվում հարավ- արևելք, թիվ 41 սահմանակետով անցնում 902 մ, հասնում է թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 342մ, հասնում թիվ 43 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 44 սահմանակետով անցնում 996մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 45 սահմանակետին: Թիվ 45 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է հյուսիս-արևելք և հարավ-արևելք, թիվ 46-50 սահմանակետերով անցնում 1015մ, հասնում է թիվ 51 սահմանակետին, այնուհետև բլրակներով թեքվում է հարավ-արևելք, թիվ 52-66 սահմանակետերով անցնում 2041մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 67 սահմանակետին: Թիվ 67 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է հյուսիս-արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 68-69 սահմանակետերով անցնում 459մ, հասնում թիվ 70 սահմանակետին: Թիվ 70 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, թիվ 71 սահմանակետով անցնում 900մ, հասնում թիվ 72 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 73 սահմանակետով անցնում 430մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 74 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 381մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 75 սահմանակետին, ապա ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 76-83 սահմանակետերով անցնում 741 մ, հասնում թիվ 84 սահմանակետին: Թիվ 84 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 450մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 85 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, թիվ 86-87 սահամանակետերով անցնում 187մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 88 սահմանակետին: Թիվ 88 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 89-99 սահմանակետերով անցնում 887մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 100 սահմանակետին: Թիվ 100 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է արևելք, թիվ 101-103 սահմանակետերով անցնում 689մ, հասնում թիվ 104 սահմանակետին, ապա բարձունքներով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 104-107 սահմանակետերով անցնում 1280մ, հասնում թիվ 108 սահմանակետին: Թիվ 108 սահմանակետից սահմանագիծը բլրակներով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 109-112 սահմանակետերով անցնում 1758մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 113 սահմանակետին, որտեղից բարձունքներով թեքվում է դեպի արևելք, թիվ 114-116 սահմանակետերով անցնում 1455մ, հասնում Ֆանտան, Հատիս գյուղական համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 22103մ է:

 

ՖԱՆՏԱՆ-ԿԱՊՈՒՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Ֆանտան, Կապուտան և Նուռնուս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Սևան-Երևան հին ավտոճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1 սահմանակետով, ավտոճանապարհով անցնում 173 մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, ձորակով, թիվ 3-7 սահմանակետերով անցնում 824մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որտեղից շարունակվում է նույն ուղղությամբ, թիվ 9-10 սահմանակետերով անցնում 1461մ, հասնում 2299.9 մ նիշ ունեցող Քոթանդաղ սարի գագաթին գտնվող թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 12-18 սահմանակետերով անցնում 2784 մ, հասնում թիվ 19 սահմանակետին, ապա թեքվում հյուսիս-արևելք, անցնում 153 մ, հասնում թիվ 20 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 21-22 սահմանակետերով անցնում 1067մ, հասնում Ֆանտան, Հատիս և Կապուտան գյուղական համայնքների տարածքների բաժանաման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6463մ է:

 

ՖԱՆՏԱՆ-ՆՈՒՌՆՈՒՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

Ֆանտան, Նուռնուս և Կարենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Սևան-Երևան հին ավտոճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով, ավտոճանապարհով անցնում է 465մ, հասնում Ֆանտան, Կապուտան և Նուռնուս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 465մ է:

 

ՖԱՆՏԱՆ-ԿԱՐԵՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

 

Ֆանտան, Կարենիս և Ալափարս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 170 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 2-5 սահմանակետերով անցնում 793մ, հասնում թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում հարավ-արևելք, թիվ 7 սահմանակետով անցնում 515մ, հասնում Սևան-Երևան հին ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում հարավ-արևմուտք, ավտոճանապարհով անցնում 475մ, հասնում Ֆանտան, Նուռնուս և Կարենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1953մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.1

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Մարալիկ քաղաքային համայնքը գտնվում է մարզի հարավային մասում:

Մարալիկ քաղաքային համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հոռոմ և «Բ»-«Գ» հատվածով` Հայրենյաց գյուղական համայնքներին, հյուսիս-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Հայկասար գյուղական համայնքին, արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Ձորակապ գյուղական համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Քարաբերդ և «Զ»-«Է» հատվածով` Սարակապ գյուղական համայնքներին, արևմուտքից «Է»-«Ը» հատվածով` Իսահակյան գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից «Ը»-«Ա» հատվածով՝ Լուսաղբյուր գյուղական համայնքին:

 

ՄԱՐԱԼԻԿ-ՀՈՌՈՄ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Դաշտային ճանապարհի եզրին գտնվող Մարալիկ քաղաքային, Հոռոմ և Լուսաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 1-8 սահմանակետերով անցնելով 1055 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով 497 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը, կտրուկ փոխելով ուղղությունը դեպի արևելք, թիվ 11-12 սահմանակետերով անցնելով 635.0մ, հատում է դաշտային ճանապարհը, հասնում Մարալիկ քաղաքային, Հոռոմ և Հայրենյաց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2186 մ է:

 

ՄԱՐԱԼԻԿ-ՀԱՅՐԵՆՅԱՑ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Մարալիկ քաղաքային, Հոռոմ և Հայրենյաց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնելով 248 մ, հասնում է 1795.2մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 2 սահմանակետով անցնելով 904 մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով թիվ 4-5 սահմանակետերով 1354 մ, հասնում է սեփականաշնորհված վարելահողերի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով 450 մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևելք, հատելով Երևան-Գյումրի հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհը, անցնելով 179 մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով 215 մ, հասնում է ձորի եզրին գտնվող Մարալիկ քաղաքային, Հայրենյաց և Հայկասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3349 մ է:

 

ՄԱՐԱԼԻԿ-ՀԱՅԿԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Մարալիկ քաղաքային, Հայրենյաց և Հայկասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-16 սահմանակետերով անցնելով 1506 մ, հասնում է ձորի եզրին գտնվող Մարալիկ քաղաքային, Հայկասար և Ձորակապ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1506 մ է:

 

ՄԱՐԱԼԻԿ-ՁՈՐԱԿԱՊ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Ձորի եզրին գտնվող Մարալիկ քաղաքային, Հայկասար և Ձորակապ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով հարավ, ձորով, թիվ 1-6 սահմանակետերով անցնելով 541 մ, հասնում է սեփականաշնորհված վարելահողի և ձորի հատման տեղում գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով ձորով, սեփականաշնորհված վարելահողի եզրով, թիվ 8-11 սահմանակետերով 354 մ, հասնում է Գյումրի-Երևան հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհի եզրին գտնվող թիվ 12 սահմանակետին, որից հետո սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնում է Երևան-Գյումրի միջպետական նշանակություն ունեցող ճանապարհով 713 մ, հասնում այդ ճանապարհի եզրին գտնվող թիվ 13 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, անցնելով բնակավայրի փողոցով 51 մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, ապա կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնում է նույն փողոցով և թիվ 15 սահմանակետով 288 մ, հասնում է քարհանք վարչության տարածքի եզրին գտնվող թիվ 16 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով քարհանք վարչության տարածքի եզրով և թիվ 17-18 սահմանակետերով 328 մ, հասնում է «Անի» մարզասերների ակումբի եզրին գտնվող թիվ 19 սահմանակետին, որից հետո սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի արևելք, ապա հարավ, անցնելով մարզասերների ակումբի սահմանաեզրով և թիվ 20-22 սահմանակետերով 450 մ, հասնում է Մարալիկ-Արթիկ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի արևելք, այդ ճանապարհով և թիվ 24 սահմանակետով անցնում է 251 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 83 մ, հասնում է թիվ 26 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 68 մ, հասնում է թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ և, անցնելով ձեռնարկության պարսպով 315 մ, հասնում է Արթիկ-Գյումրի երկաթգծի եզրին գտնվող թիվ 28 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք, երկաթգծով, թիվ 29-31 սահմանակետերով անցնում է 549 մ, հասնում Արթիկ-Գյումրի երկաթգծի և Արթիկ-Մարալիկ միջհամայնքային ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, միջհամայնքային ճանապարհով անցնելով 185 մ, հասնում է այդ ճանապարհի եզրին գտնվող թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով 66 մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 150 մ, հասնում է Երևան-Գյումրի միջպետական նշանակություն ունեցող ճանապարհի եզրին գտնվող թիվ 35 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք և, անցնելով ճանապարահով 90մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Մարալիկ քաղաքային և Ձորակապ գյուղական համայնքի բնակավայրի բաժանման սահմանի վրա գտնվող թիվ 37-46 սահմանակետերով անցնելով 584 մ, հասնում է թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 48-49 սահմանակետերով անցնելով 1414 մ, հասնում թիվ 50 սահմանակետին: Ապա սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով 362 մ, հասնում թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 52-53 սահմանակետերով անցնելով 1527մ, հասնում է Մարալիկ քաղաքային, Ձորակապ և Քարաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8370 մ է:

 

ՄԱՐԱԼԻԿ-ՔԱՐԱԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Դաշտային ճանապարհի եզրին գտնվող Մարալիկ քաղաքային, Քարաբերդ և Սարակապ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով թիվ 1 սահմանակետով 1832 մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 175 մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 524 մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևելք, թիվ 5 սահմանակետով անցնելով 523 մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով 201 մ, հասնում է 1874.4մ նիշ ունեցող սարի գագաթին գտնվող թիվ 7 սահմանակետին, այդտեղից թեքվելով դեպի հյուսիս, հատելով դաշտային ճանապարհը, սեփականաշնորհված վարելահողերի եզրով, թիվ 8 սահմանակետով անցնելով 1845 մ, հասնում է Ձորաշեն բնակավայրի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևելք, բնակավայրի եզրով անցնելով 219 մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին, այնուհետև ձորով թեքվելով դեպի հարավ-արևելք, թիվ 11-25 սահմանակետերով անցնելով 1180 մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով 272 մ, հասնում է 1694.0մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ ձորով, թիվ 28-32 սահմանակետերով անցնելով 866 մ, հասնում է 1709.9մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, անցնելով 261 մ, հասնում է թիվ 34 սահմանակետին, ապա թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով 609 մ, հասնում է թիվ 35 սահմանակետին: Այնուհետև թեքվելով դեպի հարավ-արևելք, սահմանագիծը, անցնելով 278 մ, հասնում է թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, թիվ 37 սահմանակետով անցնելով 634 մ, հասնում է թիվ 38 սահմանակետին, ապա թեքվելով դեպի հարավ-արևելք, թիվ 39-42 սահմանակետերով անցնելով 1670 մ, հասնում է 1948.0մ նիշ ունեցող եռանկյունաչափական թիվ 43 սահմանակետին: Թիվ 43 սահմանակետից սահմանագիծը, շարունակվելով նույն ուղղությամբ, հատելով դաշտային ճանապարհը, թիվ 44-46 սահմանակետերով անցնելով 1197 մ, հասնում է1933.6մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը անցնում է նույն ուղղությամբ, թիվ 48 սահմանակետով անցնելով 982 մ, հասնում է Մարալիկ քաղաքային, Ձորակապ և Քարաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12266 մ է:

 

ՄԱՐԱԼԻԿ-ՍԱՐԱԿԱՊ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Մարալիկ քաղաքային, Սարակապ և Իսահակյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 532 մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով 176 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող Մարալիկ քաղաքային, Քարաբերդ և Սարակապ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 708 մ է:

 

ՄԱՐԱԼԻԿ-ԻՍԱՀԱԿՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

Մարալիկ քաղաքային, Իսահակյան և Լուսաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորով, թիվ 1-4 սահմանակետերով անցնելով 387 մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ, թիվ 6 սահմանակետով անցնելով 769 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը, հատելով այդ ճանապարհը, նույն ուղղությամբ անցնելով 298 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով 658 մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, որից հետո թեքվելով դեպի արևելք, թիվ 10 -11 սահմանակետերով անցնելով 345 մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 13-14 սահմանակետերով անցնելով 1236 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին, այնուհետև դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 16-32 սահմանակետերով անցնելով 1539 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող Մարալիկ քաղաքային, Սարակապ և Իսահակյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5231մ է:

 

ՄԱՐԱԼԻԿ-ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

 

Դաշտային ճանապարհի եզրին գտնվող Մարալիկ քաղաքային և Լուսաղբյուր, Հոռոմ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 1 սահմանակետով անցնելով 304 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, սեփականաշնորհված վարելահողերի եզրով, թիվ 3 սահմանակետով անցնելով 859մ, հասնում է սեփականաշնորհված վարելահողերի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևմուտք, սեփականաշնորհված վարելահողերի եզրով անցնելով 577 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 6 սահմանակետով անցնելով 262 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով 545 մ, հասնում է սեփականաշնորհված վարելահողերի եզրերին գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով 353 մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ-արևելք և անցնելով 390մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 11 սահմանակետով 1100 մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով 1224 մ, հասնում է ձորի եզրին գտնվող Մարալիկ քաղաքային և Լուսաղբյուր, Իսահակյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5613 մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.2

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԼՎԱՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ալվար գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում` Ախուրյան գետի ափին:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից Է Արդենիս գյուղական համայնքին,

«Բ»-«Գ» հատվածով` Աղվորիկ գյուղական համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Փոքր Սեպասար գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Կրասար գյուղական համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Ամասիա գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` Բերդաշեն գյուղական համայնքին:

 

ԱԼՎԱՐ-ԱՐԴԵՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Ալվար, Արդենիս և Բերդաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Ախուրյան գետի ափին, սահմանագիծը, Ախուրյան գետի հոսանքին հակառակ անցնելով 5166 մ, հասնում է Ալվար, Արդենիս և Աղվորիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5166 մ է:

 

ԱԼՎԱՐ-ԱՂՎՈՐԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ախուրյան գետի ափին գտնվող Ալվար, Աղվորիկ և Արդենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, գետով անցնելով 3750 մ դեպի հյուսիս-արևելք, հատելով Ամասիա-Աղվորիկ միջհամայնքային ճանապարհը, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա շարունակվելով նույն ուղղությամբ, հատելով ջրագիծը, անցնելով թիվ 2-3 սահմանակետերով 1873 մ, հասնում է Ալվար, Աղվորիկ և Փոքր Սեպասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5623 մ է:

 

ԱԼՎԱՐ-ՓՈՔՐ ՍԵՊԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Ալվար, Աղվորիկ և Փոքր Սեպասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, անցնելով թիվ 1 սահմանակետով, հատելով Ախուրյան գետը, այնուհետև անցնելով թիվ 2 սահմանակետով 2228 մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որից հետո քիչ թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով գագաթների վրայով, թիվ 4-7 սահմանակետերով 1896 մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով 472մ, սահմանագիծը հասնում է Ախուրյան գետի եզրին գտնվող Ալվար, Փոքր Սեպասար և Կրասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4716 մ է:

 

ԱԼՎԱՐ-ԿՐԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Ալվար, Փոքր Սեպասար և Կրասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, Ախուրյան գետով իջնելով 2157 մ դեպի հարավ, հասնում է գետի ափին գտնվող Ալվար, Կրասար և Ամասիա գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2157 մ է:

 

ԱԼՎԱՐ-ԱՄԱՍԻԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Ալվար, Ամասիա և Բերդաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ուղղվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով թիվ 1 և 2 սահմանակետերով 1158մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը իջնում է դեպի հարավ, անցնելով 284մ, հասնում է դաշտային ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 4 սահմանակետին, ապա այդ ճանապարհով թեքվելով հարավ-արևելք, հատվում է Հովտուն-Ալվար միջհամայնքային ճանապարհի հետ և, անցնելով 1235մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որը գտնվում է ջրբաժանի և ճանապարհի հատման տեղում: Այդտեղից թեքվելով դեպի արևելք, ջրբաժանով անցնելով 350մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին: Ապա թեքվելով հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը և առուն, անցնելով թիվ 7 և 8 սահմանակետերով 1861մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևելք, հատելով Ամասիա-Ալվար միջհամայնքային ճանապարհը, թիվ 10-12 սահմանակետերով անցնելով 1722 մ, հասնում է Ախուրյան գետի ափին գտնվող Ամասիայի, Ալվարի և Կրասարի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6611 մ է:

 

ԱԼՎԱՐ-ԲԵՐԴԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Ախուրյան գետի եզրին գտնվող Ալվար, Բերդաշեն և Արդենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 648մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևելք և, անցնելով 283.0մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 3-6 սահմանակետերով 1056.0 մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ և, անցնելով թիվ 8-14 սահմանակետերով 3296 մ, հասնում է Ալվար, Բերդաշեն և Ամասիա գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5283 մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.3

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ախուրյան գյուղական համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Շիրակ գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Կամո գյուղական համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Կառնուտ գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Բասեն գյուղական համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Արևիկ գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Ազատան գյուղական համայնքին, արևմուտքից «Է»-«Ա» հատվածով` Գյումրի քաղաքային համայնքին:

 

ԱԽՈՒՐՅԱՆ-ՇԻՐԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Գյումրի-Վանաձոր միջհամայնքային նշանակության ճանապարհի և ձորի հատման տեղում գտնվող Ախուրյան, Շիրակ գյուղական և Գյումրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք և անցնելով 625մ, հասնում է Սալվինազ գետի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով Սալվինազ գետով 214մ, հասնում է ոռոգման ջրագծի և Սալվինազ գետի հատման տեղում գտնվող թիվ 2 սահմանակետին, այնուհետև կտրուկ փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևելք, անցնելով առվով, թիվ 3-7 սահմանակետերով 1006մ, հասնում է առվի և միջհամայնքային ճանապարհի հատման տեղում գտնվող Ախուրյան, Շիրակ և Կամո գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1844 մ է:

 

ԱԽՈՒՐՅԱՆ-ԿԱՄՈ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Կամո-Ախուրյան միջհամայնքային ճանապարհի և առվի հատման տեղում գտնվող Ախուրյան, Կամո և Շիրակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ճանապարհով անցնելով 670մ դեպի հարավ-արևմուտք, հասնում է ջրագծի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը, առվով թեքվելով դեպի հարավ-արևելք, հատելով Կամո-Ախուրյան միջհամայնքային ճանապարհը, անցնելով 1542մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվելով հյուսիս և, անցնելով 648մ, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, առվով անցնելով 1125մ, հատելով սելավատարը, հասնում է կիսախողովակի եզրին գտնվող Ախուրյան, Կամո և Կառնուտ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3985մ է:

 

ԱԽՈՒՐՅԱՆ-ԿԱՌՆՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Ջրագծի եզրին գտնվող Ախուրյան, Կամո և Կառնուտ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ, անցնելով թիվ 1 սահմանակետով 586մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա թեքվելով արևելք, անցնելով առվով 55մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ, կիսախողովակին զուգահեռ անցնելով 589մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևմուտք, անցնելով 85մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով թիվ 6 սահմանակետով 481մ, հասնում է ջրագծի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը, հատելով ջրանցքը, անցնելով թիվ 8 սահմանակետով 621մ, հասնում է Ախուրյան-Կառնուտ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվելով արևելք, Ախուրյան-Կառնուտ միջհամայնքային ճանապարհով անցնելով 511 մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 345մ, հասնում է ջրանցքի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին, որտեղից հատելով ջրանցքը, անցնելով 301մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, ապա նույն ուղղությամբ անցնելով 73մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևելք, անցնելով 193մ, հասնում է թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով 744մ, հատելով ջրագիծը, հասնում է թիվ 15 սահմանակետին, ապա անցնելով նույն ուղղությամբ 368 մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 174մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով թիվ 18 սահմանակետով 490մ, հասնում է թիվ 19 սահմանակետին, այդտեղից թեքվելով հարավ, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 135մ, հասնում է Ախուրյան, Կառնուտ և Բասեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5752մ է:

 

ԱԽՈՒՐՅԱՆ-ԲԱՍԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Ախուրյան, Կառնուտ և Բասեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ, անցնելով թիվ 1-4 սահմանակետերով 747մ, հասնում է Ախուրյան, Բասեն և Արևիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 747 մ է:

 

ԱԽՈՒՐՅԱՆ-ԱՐԵՎԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Գյումրի-Արևիկ երկաթուղու եզրին գտնվող Ախուրյան, Արևիկ և Ազատան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով 63մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք և անցնելով 354մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվելով հյուսիս-արևելք, Արևիկ բազայի տարածքի վրայով անցնելով 361մ, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին, որտեղից առվով անցնելով հարավ-արևելք 1285մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևելք, անցնելով թիվ 5-9 սահմանակետերով 2299մ, հատելով Արևիկ-Ախուրյան միջհամայնքային ճանապարհը, ապա առուն, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, հատելով Այգաբացի ջրանցքը, անցնելով 804մ, հասնում է լանջի վրայի թիվ 11 սահմանակետին, ապա թեքվելով հյուսիս-արևելք և անցնելով թիվ 12 սահմանակետով 651մ, հասնում է Ախուրյան, Բասեն և Արևիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5816մ է:

 

ԱԽՈՒՐՅԱՆ-ԱԶԱՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Ախուրյան, Ազատան գյուղական և Գյումրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման Գյումրի-Արթիկ երկաթուղու և Ջաջուռ գետի հատման տեղում գտնվող «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, Գյումրի-Արթիկ երկաթգծով անցնելով դեպի հարավ-արևելք 1997մ, հասնում է Գյումրի-Արևիկ երկաթուղու եզրին գտնվող Ախուրյան, Արևիկ և Ազատան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1997մ է:

 

ԱԽՈՒՐՅԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

 

Գյումրի-Վանաձոր միջհամայնքային նշանակության ճանապարհի և ձորի հատման տեղում գտնվող Ախուրյան, Շիրակ գյուղական և Գյումրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևմուտք, Գյումրի-Վանաձոր միջհամայնքային ճանապարհով անցնելով թիվ 1-2 սահմանակետերով 1107 մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով Գյումրի քաղաքի եզրին գտնվող թիվ 4-7 սահմանակետերով 382մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 505մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, ապա թեքվելով հյուսիս-արևմուտք, անցնելով 159մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից, սահմանագիծը թեքվելով հարավ, Գյումրի քաղաքի եզրով, թիվ 11-15 սահմանակետերով անցնելով 705մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, որտեղից թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 17 սահմանակետով 133 մ, հասնում է թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով 45 մ, հասնում է թիվ 19 սահմանակետին, որից հետո թեքվելով արևմուտք, անցնելով թիվ 20 սահմանակետով 254մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ, անցնելով 58մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, ապա թեքվելով արևելք, անցնելով 59մ, հասնում է թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով թիվ 24-30 սահմանակետերով 328մ, հասնում է «Սալվինազ» կոչվող սելավատարի եզրին գտնվող թիվ 31 սահմանակետին, որտեղից անցնելով սելավատարով 133մ, հասնում է սելավատարի եզրին գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով 74մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, ապա թեքվելով հյուսիս, անցնելով 68մ, հասնում է թիվ 34 սահմանակետին, որտեղից թեքվելով արևելք, անցնելով 51մ, հասնում է թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ, անցնելով թիվ 36-51 սահմանակետերով 909մ, հասնում է թիվ 52 սահմանակետին: Թիվ 52 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևմուտք, նորից անցնելով Գյումրի քաղաքի եզրով, թիվ 53-57 սահմանակետերով 269մ, հասնում է «Սալվինազ» կոչվող սելավատարի եզրին գտնվող թիվ 58 սահմանակետին, ապա թեքվելով հարավ, անցնելով սելավատարով 1195մ, հատում է Գյումրի-Ախուրյան միջհամայնքային ճանապարհը, հասնում Գյումրի-Արթիկ երկաթուղու և սելավատարի հատման տեղում գտնվող թիվ 59 սահմանակետին: Թիվ 59 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով երկաթգծով 483մ, հասնում է Գյումրի-Արթիկ երկաթուղու և Ջաջուռ գետի հատման տեղում գտնվող Ախուրյան, Ազատան գյուղական և Գյումրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6916 մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.4

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ամասիա գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ալվար գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Կրասարի գյուղական համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Հովտունի գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Բանդիվանի գյուղական համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Ջրաձորի գյուղական համայնքին, «Զ»-«Է» հատվածով` Արեգնադեմի գյուղական համայնքին, արևմուտքից «Է»-«Ը» հատվածով` Զարիշատ գյուղական համայնքին, «Ը»-«Ա» հատվածով` Բերդաշեն գյուղական համայնքին:

 

ԱՄԱՍԻԱ-ԱԼՎԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Ամասիա, Ալվար և Բերդաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ուղղվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով թիվ 1 և 2 սահմանակետերով 1158 մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը իջնում է դեպի հարավ, անցնելով 284 մ, հասնում է դաշտային ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 4 սահմանակետին, ապա այդ ճանապարհով թեքվելով հարավ-արևելք, հատում է Հովտուն-Ալվար միջհամայնքային ճանապարհը, անցնելով 1235 մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որը գտնվում է ջրբաժանի և ճանապարհի հատման տեղում: Այդտեղից թեքվելով դեպի արևելք, ջրբաժանով անցնելով 350 մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին: Ապա թեքվելով հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը և առուն, անցնելով թիվ 7 և 8 սահմանակետերով 1861 մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվելով արևելք, հատելով Ամասիա-Ալվար միջհամայնքային ճանապարհը, թիվ 10-12 սահմանակետերով անցնելով 1722 մ, հասնում է Ախուրյան գետի ափին գտնվող Ամասիա, Ալվար և Կրասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6611 մ է:

 

ԱՄԱՍԻԱ-ԿՐԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ախուրյան գետի ափին գտնվող Ամասիա, Ալվար և Կրասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ -արևելք, Ախուրյան գետով անցնելով 2269 մ, հասնում է Ախուրյան գետի ափին գտնվող Ամասիա, Կրասար և Հովտուն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2269 մ է:

 

ԱՄԱՍԻԱ-ՀՈՎՏՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Ախուրյան գետի ափին գտնվող Ամասիա, Կրասար և Հովտուն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Ախուրյան գետով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 2952 մ, հասնում գետի ափին գտնվող Ամասիա, Հովտուն և Բանդիվան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2952մ է:

 

ԱՄԱՍԻԱ-ԲԱՆԴԻՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Ամասիա, Հովտուն և Բանդիվան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը Ախուրյան գետի հունով թեքվում է դեպի հարավ- արևմուտք, հասնում գետի վրայի Ամասիա-Ցողամարգ ճանապարհի կամրջին, հատում այն, թեքվում նույն ուղղությամբ, գետով անցնելով 2430մ, հասնում գետի ափին գտնվող Ամասիա, Բանդիվան և Ջրաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2430.0 մ է:

 

ԱՄԱՍԻԱ-ՋՐԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Ամասիա, Ջրաձոր և Արեգնադեմ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 478մ, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա թեքվելով նույն ուղղությամբ, հատելով Ախուրյանի աջափնյա ջրանցքը, Գյումրի-Ամասիա խճուղին, անցնելով 669մ, հասնում է խճուղու եզրի թիվ 2 սահմանակետին, ապա ջրագծի խողովակաշարով անցնելով 815 մ, հասնում Ախուրյան գետի ափին գտնվող Ամասիա, Բանդիվան և Ջրաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1962մ է:

 

ԱՄԱՍԻԱ-ԱՐԵԳՆԱԴԵՄ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Ամասիա, Արեգնադեմ և Զարիշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով թիվ 1 սահմանակետով 1059մ, հասնում է 2156.3մ նիշ ունեցող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք 214մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով թիվ 4-9 սահմանակետերով 1568 մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի արևելք, անցնելով 1248մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 12-14 սահմանակետերով 3153մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի արևելք, անցնելով 285մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, հատելով ձորը, թիվ 17 սահմանակետով հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 696մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, ապա ջրբաժանով, թիվ 19 սահմանակետով անցնելով 733մ, հասնում 2127.9մ նիշ ունեցող թիվ 20 սահմանակետին, նորից թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով 243մ, հասնում է Ամասիա, Ջրաձոր և Արեգնադեմ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9198մ է:

 

ԱՄԱՍԻԱ-ԶԱՐԻՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

Ամասիա, Զարիշատ և Բերդաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևելք, անցնելով 489 մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի հարավ-արևմուտք, թիվ 2-5 սահմանակետերով անցնելով 3617 մ, հասնում է Ամասիա, Զարիշատ և Արեգնադեմ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4106մ է:

 

ԱՄԱՍԻԱ-ԲԵՐԴԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

 

Ամասիա, Բերդաշեն և Ալվար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 1 սահմանակետով 874մ, հասնում է Բերդաշեն, Ամասիա և Զարիշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 874մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.5

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Անիավան գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

Համայնքը «Ա»-«Ա» հատվածով սահմանակից է Նորշեն գյուղական համայնքին:

 

ԱՆԻԱՎԱՆ-ՆՈՐՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Ա»

 

Անիավան և Նորշեն համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով թիվ 1-5 սահմանակետերով 1056մ, հասնում է Խարկով գնացող ճանապարհի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվելով հարավ-արևելք և անցնելով 281մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից թեքվելով հյուսիս-արևելք և անցնելով 278 մ` հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով թիվ 9-10 սահմանակետերով 395մ, հատում է Երևան-Գյումրի երկաթգիծը, հասնում երկաթգծի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով հարավ և անցնելով 98մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով 173մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ և անցնելով 164մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, նորից թեքվում դեպի արևելք և անցնելով 103 մ, հասնում է Արմավիր-Գյումրի խճուղու եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Արմավիր-Գյումրի ճանապարհով, թիվ 16-19 սահմանակետերով անցնելով 1129մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, որը գտնվում է Գյումրի-Արմավիր խճուղու եզրին: Թիվ 20 սահմանակետից` ճանապարհի հատման տեղից, սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 65 մ, հասնում Երևան-Գյումրի երկաթգծի եզրին գտնվող թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հյուսիս և անցնելով թիվ 22-25 սահմանակետերով 923մ, հասնում է թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևմուտք և անցնելով թիվ 27 սահմանակետով 211մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք և, անցնելով թիվ 29-32 սահմանակետերով 655մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի արևմուտք և, անցնելով թիվ 34-35 սահմանակետերով 344մ, հասնում է թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք և, անցնելով թիվ 37-38 սահմանակետերով 827մ, հասնում է Անիավան և Նորշեն համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6703մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.6

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻՊԵՄԶԱ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Անիպեմզա գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Նորշեն գյուղական համայնքին, արևելքից և հարավից «Բ»-«Գ» հատվածով` Արագածոտնի մարզին, հարավ-արևմուտքից «Գ»-«Ա» հատվածով` պետական սահմանին (Թուրքիայի Հանրապետությանը):

 

ԱՆԻՊԵՄԶԱ-ՆՈՐՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Ախուրյան գետի եզրին գտնվող Անիպեմզա, Նորշեն համայնքների և Թուրքիայի Հանրապետության տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատելով զինվորական ինժեներական կառույցը, անցնելով 440 մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով 564մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, որից հետո քիչ թեքվելով հարավ-արևելք 585 մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից թեքվելով հարավ-արևելք և անցնելով թիվ 4 սահմանակետով 1137մ` հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը, կտրուկ թեքվելով հյուսիս-արևելք և անցնելով թիվ 6 սահմանակետով 566 մ, հասնում է ժայռի գագաթին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով 457մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի հյուսիս և անցնելով թիվ 9-10 սահմանակետերով 395մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով թիվ 12-14 սահմանակետերով 468մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով թիվ 16-17 սահմանակետերով 996մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, որտեղից սահմանագիծը, թեքվելով դեպի արևելք, անցնելով 468մ, հասնում է Երևան-Գյումրի երկաթուղու և ավտոճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով երկաթգիծը և ճանապարհը, անցնելով 438մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 20 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի արևելք և անցնելով թիվ 21 սահմանակետով 976մ, հասնում է Անիպեմզա, Նորշեն համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7488մ է:

 

ԱՆԻՊԵՄԶԱ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

«Բ»-«Գ» սահմանագիծը համընկնում է Շիրակի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

 

ԱՆԻՊԵՄԶԱ-ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»

 

«Գ»-«Ա» սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետություն և Թուրքիայի Հանրապետություն միջպետական սահմանագծին:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.7

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշոցք գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լոռու մարզին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Զույգաղբյուր և «Գ»-«Դ» հատվածով` Կարմրավան գյուղական համայնքներին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Կրասար գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից և հյուսիսից «Ե»-«Ա» հատվածով` Մեծ Սեպասար գյուղական համայնքին:

 

ԱՇՈՑՔ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանների հետ:

 

ԱՇՈՑՔ-ԶՈՒՅԳԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Աշոցք, Զույգաղբյուր գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 595 մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ և անցնելով 4-7 սահմանակետերով 1202 մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 1146մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվում արևմուտք, անցնում թիվ 10 և 11 սահմանակետերով 1133 մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում թիվ 13-15 սահմանակետերով 1210մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ, անցնում 2110մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 18-19 սահմանակետերով անցնում 1007մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևմուտք, ձորին զուգահեռ լանջով, թիվ 21-22 սահմանակետերով անցնում 1006մ, հասնում 2611.3մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 23 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջերով, ջրբաժանով, թիվ 24-26 սահմանակետերով անցնում 1492մ, հասնում թիվ 27 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ թիվ 28-31 սահմանակետերով անցնելով 1935մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով 209մ, հասնում Զույգաղբյուր բնակավայրի եզրին գտնվող թիվ 33 սահմանակետին: Այնուհետև չփոխելով ուղղությունը, բնակավայրի եզրագծով, թիվ 34-39 սահմանակետերով անցնելով 668մ, հասնում է բնակավայրի եզրին գտնվող թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, բնակավայրի եզրին գտնվող թիվ 41-42 սահմանակետերով անցնելով 397մ, հասնում Աշոցք-Գյումրի միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 43 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ-արևելք, միջհամայնքային ճանապարհով անցնում 707մ, հասնում Աշոցք-Գյումրի միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող Աշոցք, Զույգաղբյուր և Կարմրավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14817մ է:

 

ԱՇՈՑՔ-ԿԱՐՄՐԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Աշոցք, Զույգաղբյուր և Կարմրավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1- 2 սահմանակետերով անցնելով 1160 մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 419մ, հասնում թիվ 4 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 375մ, հասնում թիվ 5 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 253մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատելով Աշոցք-Կարմրավան միջհամայնքային ճանապարհը, լանջով բարձրանում մինչև 2030.8մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 7 սահմանակետը, շարունակվելով նույն ուղղությամբ, թիվ 8 սահմանակետով անցնելով 671մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 10 սահմանակետով անցնելով 381 մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Այստեղից թեքվելով դեպի հարավ-արևմուտք, ձորով, թիվ 12-19 սահմանակետերով անցնելով 878մ, հասնում է թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը, նույն ուղղությամբ անցնելով 232մ, հասնում է Աշոցք, Կարմրավան և Կրասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4809մ է:

 

ԱՇՈՑՔ-ԿՐԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Աշոցք, Կրասար և Մեծ Սեպասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետը, որը գտնվում է Աշոցք գետի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, թիվ 1 սահմանակետով անցնելով 103մ, հասնում դաշտային ճանապարհի եզրի թիվ 2 սահմանակետին, որից հետո նույն ուղղությամբ դաշտային ճանապարհով, թիվ 3-12 սահմանակետերով անցնելով 773մ, հասնում է Աշոցք-Կրասար միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 13 սահմանակետին: Այստեղից հատելով միջհամայնքային ճանապարհը` դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 13-18 սահմանակետերով անցնելով 834մ, հասնում է թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից այն թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 20 սահմանակետով անցնում 302մ, հասնում թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 22 սահմանակետով անցնում 765մ, հասնում Աշոցք գետի աջ վտակի եզրին գտնվող թիվ 23 սահմանակետին, այնուհետև հատելով վտակը և դաշտային ճանապարհը, թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 24 սահմանակետով անցնում 346մ, հասնում թիվ 25 սահմանակետին, որից հետո քիչ թեքվելով դեպի հարավ, թիվ 26-27 սահմանակետերով անցնելով 482 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը, նույն ուղղությամբ անցնելով 258մ, հասնում է Աշոցք, Կարմրավան և Կրասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3997 մ է:

 

ԱՇՈՑՔ-ՄԵԾ ՍԵՊԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

3000.9 մ նիշ ունեցող լեռան գագաթին գտնվող Աշոցք, Մեծ Սեպասար գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ 1647մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ-արևմուտք, լանջով անցնում է 802մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը ջրհավաքով թեքվում է դեպի հյուսիս, անցնելով թիվ 3-10 սահմանակետերով 1396մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, ապա արևելք և, անցնելով թիվ 12-14 սահմանակետերով 631մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 382մ, հասնում է 2910.1մ բարձրություն ունեցող լեռան գագաթին գտնվող թիվ 16 սահմանակետին: Սահմանագիծը, քիչ թեքվելով հյուսիս և շարունակվելով նույն ուղղությամբ 2728մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, որը 2773.3 մ նիշ ունեցող գագաթի վրա գտնվող եռանկյունաչափական կետն է: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով ուղղվում է դեպի արևմուտք, թիվ 18-19 սահմանակետերով անցնելով 998մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, որտեղից քիչ փոխում է ուղղությունը դեպի հարավ-արևմուտք, անցնելով գագաթներով, թիվ 21-28 սահմանակետերով 3258մ, հասնում է թիվ 28 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 239մ, հասնում է գագաթին գտնվող թիվ 29 սահմանակետին: Ապա շարունակվելով նույն ուղղությամբ և անցնելով ջրբաժանով 1107մ` հասնում է թիվ 31 սահմանակետին, որտեղից սահմանագիծը, շարունակվելով նույն ուղղությամբ, հատում է Գյումրի-Նինոծմինդա հանրապետական նշանակության ճանապարհը, անցնելով 449մ, հասնում է թիվ 32 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, հատելով Աշոցք-Մեծ Սեպասար միջհամայնքային ճանապարհը, անցնելով 114 մ, հասնում է ճանապարհի եզրի թիվ 33 սահմանակետին, ապա թեքվելով արևմուտք, անցնելով 212մ, հասնում է թիվ 34 սահմանակետին, քիչ թեքվում հարավ-արևմուտք, անցնելով 274մ, հասնում է թիվ 35 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով թիվ 36-37 սահմանակետերով 919մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 38 սահմանակետին: Այստեղից սահմանագիծը, թեքվելով հարավ, անցնելով անտառի եզրով 469մ, հասնում է Աշոցք գետի ափին գտնվող Մեծ Սեպասար, Աշոցք և Կրասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15623 մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.8

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՆԱԴԵՄ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Արեգնադեմ համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:

Արեգնադեմ համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ամասիա համայնքին, արևելքից և հարավից «Բ»-«Գ» հատվածով` Ջրաձոր համայնքին, արմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Գտաշեն համայնքին, հյուսիսից «Դ»-«Ա» հատվածով` Զարիշատ համայնքին:

 

ԱՐԵԳՆԱԴԵՄ-ԱՄԱՍԻԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Ամասիա, Արեգնադեմ և Զարիշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով թիվ 1 սահմանակետով 1059մ, հասնում է 2156.3մ նիշ ունեցող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով 214մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով թիվ 4-9 սահմանակետերով 1568մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի արևելք, անցնելով 1248մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 12-14 սահմանակետերով 3153մ, հասնում է թիվ 15 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի արևելք, անցնելով 285մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, թիվ 17 սահմանակետով հատում է ձորը, ապա դաշտային ճանապարհը, անցնելով 696մ, հասնում թիվ 18 սահմանակետին, ապա ջրբաժանով, թիվ 19 սահմանակետով անցնելով 733մ, հասնում է 2127.9մ նիշ ունեցող թիվ 20 սահմանակետին, նորից թեքվում դեպի հարավ-արևելք, անցնելով 243մ, հասնում է Արեգնադեմ, Ջրաձոր և Ամասիա գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9198 մ է:

 

ԱՐԵԳՆԱԴԵՄ-ՋՐԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Արեգնադեմ, Ջրաձոր և Ամասիա գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով պետական անտառի միջով, հատելով Ախուրյանի աջափնյա ջրանցքը, այնուհետև Գյումրի-Ամասիա միջհամայնքային ճանապարհը, ապա անցնելով ձորով 1610մ, հասնում է Ախուրյան գետին: Այդտեղից Ախուրյան գետով հարավային ուղղությամբ անցնելով 7069մ, հասնում է Արեգնադեմ, Ջրաձոր և Գտաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8679 մ է:

 

ԱՐԵԳՆԱԴԵՄ-ԳՏԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Արեգնադեմ, Գտաշեն և Զարիշատ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով թիվ 1-9 սահմանակետերով 4933մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, հատում է դաշտային ճանապարհը, թիվ 11-13 սահմանակետերով անցնելով 1756մ, հասնում թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, ձորով անցնելով 4879մ, հասնում է Արեգնադեմ, Գտաշեն և Ջրաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11569 մ է:

 

ԱՐԵԳՆԱԴԵՄ-ԶԱՐԻՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

Արեգնադեմ, Ամասիա և Զարիշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնելով թիվ 1 սահմանակետով 705 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ և թիվ 3 սահմանակետով հատելով դաշտային ճանապարհը 575 մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով թիվ 5 սահմանակետով 684մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 157մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով թիվ 8-9 սահմանակետերով, հատում է դաշտային ճանապարհը և հասնում է Արեգնադեմ, Զարիշատ և Գտաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից «Դ» սահմանագծի երկարությունը 1593մ է:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3714մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.9

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎՇԱՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Արևշատ համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը արևելքից և հարավ-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Արագածոտնի մարզին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Մեծ Մանթաշ գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Փոքր Մանթաշ գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Սպանդարյան գյուղական համայնքին, «Ե»-«Զ» հատվածով` Գեղանիստ գյուղական համայնքին, հյուսիսից «Զ»-«Ա» հատվածով` Ջրառատ գյուղական համայնքին:

 

ԱՐԵՎՇԱՏ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Շիրակի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

 

ԱՐԵՎՇԱՏ-ՄԵԾ ՄԱՆԹԱՇ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ջրագծի եզրին գտնվող Արևշատ, Մեծ Մանթաշ գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, հատելով ջրանցքը, անցնելով 361մ, հասնում է բնակավայրի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը, անցնելով բնակավայրի եզրով 411մ, հասնում է բնակավայրի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, ապա թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով թիվ 3 սահմանակետով 661մ, հատելով Սպանդարյան-ՄԵծ Մանթաշ միջհամայնքային ճանապարհը, Մանթաշ գետը, հասնում է գետի ափին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ, անցնելով 87մ, հասնում է բնակավայրի եզրին գտնվող Արևշատ, Մեծ Մանթաշ և Փոքր Մանթաշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1519մ է:

 

ԱՐԵՎՇԱՏ-ՓՈՔՐ ՄԱՆԹԱՇ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Արևշատ, Փոքր Մանթաշ և Սպանդարյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, ձորով և թիվ 1 սահմանակետով անցնելով 323մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, ձորով, թիվ 3-7 սահմանակետերով անցնելով 576մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևելք, անցնելով թիվ 9 սահմանակետով 122մ, հասնում է բնակավայրի և ձորի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը, անցնելով բնակավայրի եզրով, թիվ 11-12 սահմանակետերով 235մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով բնակավայրի եզրով և թիվ 14-15 սահմանակետերով 822մ, հասնում է բնակավայրի եզրին գտնվող Արևշատ, Մեծ Մանթաշ և Փոքր Մանթաշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2079մ է:

 

ԱՐԵՎՇԱՏ-ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Արևշատ, Սպանդարյան և Գեղանիստ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 296մ, հասնում է ջրանցքի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Ապա սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատում է ջրանցքը, անցնելով վարելահողի եզրով 417մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևմուտք և անցնելով թիվ 3 սահմանակետով, հատում է դաշտային ճանապարհը, հետո անցնելով թիվ 4-5 սահմանակետերով, հատում է ձորը, ապա անցնելով թիվ 6 սահմանակետով 1760մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով թիվ 8 սահմանակետով և բնակավայրի եզրով 668մ, հատում է ջրանցքը և հասնում Գետափ-Արևշատ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը հատում է ճանապարհը, Կարկաչան գետը, անցնում 524մ և հասնում է թիվ 10 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատում է ջրանցքը, անցնելով թիվ 11-13 սահմանակետերով 1221մ, հասնում է Արևշատ, Փոքր Մանթաշ և Սպանդարյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4886մ է:

 

ԱՐԵՎՇԱՏ-ԳԵՂԱՆԻՍՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Արևշատ, Ջրառատ և Գեղանիստ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով թիվ 1-2 սահմանակետերով 943մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 247մ, հասնում է սարի գագաթին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով թիվ 5-6 սահմանակետերով 464մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, շարունակվելով նույն ուղղությամբ, հատում է դաշտային ճանապարհը և, թիվ 8-11 սահմանակետերով անցնելով 1026մ, հատում է դաշտային ճանապարհը և հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով թիվ 13-17 սահմանակետերով 956մ, հասնում է Արևշատ, Սպանդարյան և Գեղանիստ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3635մ է:

 

ԱՐԵՎՇԱՏ-ՋՐԱՌԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Դաշտային ճանապարհի եզրին գտնվող Արևշատ, Ջրառատ գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով դաշտային ճանապարհով, թիվ 1-5 սահմանակետերով 4213մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով թիվ 7 սահմանակետով 1479մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով թիվ 9 սահմանակետով 1756մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 811մ և հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք և, անցնելով 292մ, հասնում թիվ 12 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 488մ, հասնում թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, անցնում 356մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 15-16 սահմանակետերով անցնելով 468մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը, մի փոքր թեքվելով, շարունակվում է նույն ուղղությամբ, թիվ 18-19 սահմանակետերով անցնելով 1063մ, հասնում է Ջրառատ, Արևշատ և Գեղանիստ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9100 մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.10

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՇԳՅՈՒՂ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Բաշգյուղ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Սարապատ գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Կաքավասար գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Փոքր Սարիար գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Մեծ Սարիար գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Արփենի գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Լեռնագյուղ գյուղական համայնքին, հյուսիսից «Է»-«Ա» հատվածով` Մուսայելյան գյուղական համայնքին:

 

ԲԱՇԳՅՈՒՂ-ՍԱՐԱՊԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Ձորի եզրին գտնվող մարզի Բաշգյուղ, Մուսայելյան և Սարապատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով ձորով 1042մ, հատում է դաշտային ճանապարհը, հասնում է ձորի եզրին գտնվող Բաշգյուղ, Սարապատ և Կաքավասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1042մ է:

 

ԲԱՇԳՅՈՒՂ-ԿԱՔԱՎԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ձորի եզրին գտնվող Բաշգյուղ, Սարապատ և Կաքավասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով ձորով 2245մ, հասնում է ձորի եզրին գտնվող Բաշգյուղ, Կաքավասար և Փոքր Սարիար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2245մ է:

 

ԲԱՇԳՅՈՒՂ-ՓՈՔՐ ՍԱՐԻԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Ձորի եզրին գտնվող Բաշգյուղ, Կաքավասար և Փոքր Սարիար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևմուտք, անցնելով ձորով 1623մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով 290մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, ջրբաժանով, լանջով, թիվ 3 սահմանակետով անցնելով 717մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը լանջով անցնելով 487մ դեպի հարավ-արևմուտք, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին, ապա լանջով թեքվելով հարավային ուղղությամբ 506մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը, անցնելով ձորով, զառիթափ լանջով` արևմտյան ուղղությամբ, թիվ 7-33 սահմանակետերով հատելով Աշոցք-Ձորաշեն միջհամայնքային ճանապարհը 1746մ, հասնում է Չիչխան գետի և ձորի հատման տեղում գտնվող թիվ 34 սահմանակետին: Ապա սահմանագիծը, թեքվելով հարավարևմտյան ուղղությամբ, անցնելով Չիչխան գետի աջակողմյան զառիթափ լանջով 487մ, հասնում է 2108.3մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ, հատելով ձորը 330մ, հասնում է լանջին գտնվող թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը լանջի երկայնքով դեպի արևմուտք թիվ 37 սահմանակետով անցնելով 474մ, հասնում է գագաթին գտնվող Բաշգյուղ, Փոքր Սարիար և Մեծ Սարիար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6660մ է:

 

ԲԱՇԳՅՈՒՂ-ՄԵԾ ՍԱՐԻԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Բաշգյուղ, Արփենի և Մեծ Սարիար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, գագաթների վրայով, թիվ 1-2 սահմանակետերով անցնելով դեպի հյուսիս-արևելք 827մ, հասնում է գագաթին գտնվող թիվ 3 սահմանակետին, ապա անցնելով դեպի հարավ-արևելք 582մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Սահմանագիծը կրկին անցնում է հյուսիսարևելյան ուղղությամբ, հատում ձորը, անցնում 499մ, հասնում է 2214մ նիշ ունեցող թիվ 6 սահմանակետին, որտեղից թամբով անցնելով 429մ, հասնում է Բաշգյուղ, Մեծ Սարիար և Փոքր Սարիար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2845մ է:

 

ԲԱՇԳՅՈՒՂ-ԱՐՓԵՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Բաշգյուղ, Արփենի և Լեռնագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, դաշտային ճանապարհով դեպի հարավ թիվ 1-9 սահմանակետերով անցնելով 782մ, հասնում է գագաթին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը, անցնելով 31մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, կտրուկ թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով 511մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը, քիչ թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով 366մ, հասնում է Բաշգյուղ, Արփենի և Մեծ Սարիար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1690մ է:

 

ԲԱՇԳՅՈՒՂ-ԼԵՌՆԱԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Ձորերի հատման տեղում գտնվող Բաշգյուղ, Լեռնագյուղ և Մուսայելյան համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով ձորով 1349մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 732մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով թիվ 3 սահմանակետով 1067մ, հասնում է 2473.9 մ նիշ ունեցող գագաթի վրա գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով թիվ 5-6 սահմանակետերով 877մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում թիվ 8 սահմանակետով 835մ, հատում ձորը և հասնում ձորի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնում թիվ 10 սահմանակետով 205մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը, լեռնային ռելիեֆով անցնող դաշտային ճանապարհով հատելով միջհամայնքային ճանապարհը, թիվ 12-59 սահմանակետերով անցնելով 4242մ, հասնում է Չիչխան գետի ակունքից 550մ դեպի հյուսիս գտնվող Բաշգյուղ, Լեռնագյուղ և Արփենի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9306մ է:

 

ԲԱՇԳՅՈՒՂ-ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

 

Բաշգյուղ, Մուսայելյան և Սարապատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ձորով անցնում 2253մ, հասնում է Բաշգյուղ, Մուսայելյան և Լեռնագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2253մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.11

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՍԵՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Բասեն գյուղական համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:

Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լոռու մարզին, հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Ջրառատ գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Փանիկ գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Մեղրաշեն գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Արևիկ գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Ախուրյան գյուղական համայնքին, հյուսիսից «Է»-«Ը» հատվածով` Կառնուտ գյուղական համայնքին, «Ը»-«Ա» հատվածով` Հովիտ գյուղական համայնքին:

 

ԲԱՍԵՆ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանների հետ:

 

ԲԱՍԵՆ-ՋՐԱՌԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ճանապարհի եզրին գտնվող Բասեն, Ջրառատ գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 1-6 սահմանակետերով անցնելով 674մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի արևմուտք, անցնելով թիվ 8-9 սահմանակետերով 1445մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք և, անցնելով 602մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 12-13 սահմանակետերով 2240մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով 453մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևմուտք, անցնելով 269մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, ապա թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 376մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով թիվ 18-19 սահմանակետերով 1861մ, հատելով Մուսայելյան-Ջրառատ միջհամայնքային ճանապարհը, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, անցնելով 229մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 22-25 սահմանակետերով 2512մ, հատելով գետը, դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 26 սահմանակետին, այնուհետև թեքվելով արևմուտք, անցնելով 700մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, դաշտային ճանապարհով անցնելով 615մ, հասնում է Բասեն, Ջրառատ և Փանիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11975մ է:

 

ԲԱՍԵՆ-ՓԱՆԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Բասեն, Փանիկ և Ջրառատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով 644մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, հատում է դաշտային ճանապարհը, անցնելով 589մ, հասնում է Բասեն, Մեղրաշեն և Փանիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1233մ է:

 

ԲԱՍԵՆ-ՄԵՂՐԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Բասեն, Մեղրաշեն և Արևիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով վարելահողի եզրով դեպի հարավ-արևելք, անցնելով 266մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Այնուհետև շարունակվելով նույն ուղղությամբ, անցնելով թիվ 2-4 սահմանակետերով 1598մ, հասնում է Բասեն, Փանիկ և Մեղրաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1865մ է:

 

ԲԱՍԵՆ-ԱՐԵՎԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Բասեն, Արևիկ և Ախուրյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, անցնելով դեպի հարավ-արևելք 293մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվելով դեպի արևելք, անցնելով 103մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ-արևելք, լանջի և բարձունքների վրայով , թիվ 3-4 սահմանակետերով անցնելով 733մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Ապա բարձունքի եզրով անցնելով հարավ-արևմուտք` թիվ 6 սահմանակետով անցնում է 681մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով սեփականաշնորհված վարելահողերի եզրով 343մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, որից հետո սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 9 սահմանակետով 549մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 11 սահմանակետով 580մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը, ճանապարհով շարունակվելով դեպի արևելք, անցնելով 592մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 13 սահմանակետին, որից հետո կտրուկ թեքվում է դեպի հարավ, անցնում է 275մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, անցնում է 139մ, հասնում թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, հատելով առուն, անցնելով թիվ 16 սահմանակետով 616մ, հասնում է Բասեն, Արևիկ և Մեղրաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4844մ է:

 

ԲԱՍԵՆ-ԱԽՈՒՐՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Բասեն, Ախուրյան և Կառնուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, անցնելով թիվ 1-4 սահմանակետերով 747մ, հասնում է Բասեն, Արևիկ և Ախուրյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 747մ է:

 

ԲԱՍԵՆ-ԿԱՌՆՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

Կառնուտի ջրամբարի եզրին գտնվող Բասեն, Հովիտ և Կառնուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք և թիվ 1-2 սահմանակետերով անցնելով 771մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևելք և անցնելով թիվ 4-5 սահմանակետերով 313մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվելով հարավ և անցնելով 218մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում 844մ, հասնում է Բասեն, Ախուրյան և Կառնուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2147մ է:

 

ԲԱՍԵՆ-ՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

 

Բասեն, Հովիտ գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով թիվ 1-2 սահմանակետերով 588մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ, հատելով Մեյձոր գետը և անցնելով 270մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, ապա թեքվելով արևմուտք և անցնելով 99մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով դաշտային ճանապարհով 644մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին, շարունակվելով նույն ուղղությամբ 178մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևմուտք, փոքր բլրակների վրայով, թիվ 8-9 սահմանակետերով անցնելով 496մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով թիվ 11 սահմանակետով 702մ, հատում է դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 12 սահմանակետին, որտեղից թեքվելով դեպի արևմուտք և անցնելով 464մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք և, անցնելով թիվ 14-15 սահմանակետերով 1040մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, ձորով իջնելով 1012մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, հատում է Ախուրյան-Մուսայելյան միջհամայնքային ճանապարհը, այնուհետև թեքվում է հարավ, իջնում ձորով և հասնում է Կառնուտի ջրամբար իջնող ձորը, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք և, անցնելով 2653մ, հասնում է Կառնուտի ջրամբարի եզրին գտնվող Բասեն, Հովիտ և Կառնուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8147մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.12

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՎՐԱ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Բավրա գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Սարագյուղ գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Սիզավետ գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Թավշուտ գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Աղվորիկ գյուղական համայնքին և հյուսիսից «Ե»-«Ա» հատվածով` պետական սահմանին (Վրաստանի Հանրապետություն):

 

ԲԱՎՐԱ-ՍԱՐԱԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Բավրա, Սարագյուղ գյուղական համայնքների տարածքների և պետական սահմանի (Վրաստանի Հանրապետություն) բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 204մ, հասնում լանջի վրա գտնվող թիվ 1 սահմանակետին, որից հետո լանջով ուղղվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 409մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 671մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևմուտք, անցնելով թիվ 4-5 սահմանակետերով, հատելով դաշտային ճանապարհը 1033մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով 291մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում է 66մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում է 110մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 11-14 սահմանակետերով անցնում է 771մ, հասնում թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 105մ, հասնում թիվ 16 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, թիվ 17-18 սահմանակետերով անցնում 567մ, հասնում է թիվ 19 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևելք, անցնում 1140մ, հասնում է ձորակի եզրին գտնվող թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում է թիվ 21 սահմանակետով 550մ, հասնում է Բավրա, Սարագյուղ և Սիզավետ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5917մ է:

 

ԲԱՎՐԱ-ՍԻԶԱՎԵՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Բավրա, Սարագյուղ և Սիզավետ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ձորով թեքվելով դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-13 սահմանակետերով անցնելով 1419մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, որից հետո շարունակվելով նույն ուղղությամբ, հատելով դաշտային ճանապարհները, ձորակները, ջրբաժանները, թիվ 15-16 սահմանակետերով անցնելով 1354մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, այնուհետև հատելով դաշտամիջյան ճանապարհը, թիվ 18 սահմանակետով անցնում է 958մ, հատում Գյումրի-Նինոծմինդա (Բոգդանովկա) հանրապետական նշանակության ճանապարհը, հասնում նույն ճանապարհի եզրին գտնվող Բավրա, Սիզավետ և Թավշուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3451մ է:

 

ԲԱՎՐԱ-ԹԱՎՇՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Բավրա, Թավշուտ և Աղվորիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է բլրի գագաթին, սահմանագիծը, անցնելով հարավարևելյան ուղղությամբ, իջնում է ձորը, հատում այն, անցնելով 488մ, հասնում է լանջի վրայի թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևելք, անցնելով 405մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա թեքվելով հյուսիս, անցնում 694մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով թիվ 4 սահմանակետով 1015մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով 271մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 1541մ, հասնում է Թավշուտի ջրամբարի պատնեշի թիվ 8 սահմանակետին, ապա թեքվելով հարավ և անցնելով 378մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է 208մ, հասնում թիվ 10 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ և անցնելով 631մ, հասնում է Գյումրի-Նինոծմինդա (Բոգդանովկա) հանրապետական նշանակության ճանապարհի եզրին գտնվող Բավրա, Սիզավետ և Թավշուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5631մ է:

 

ԲԱՎՐԱ-ԱՂՎՈՐԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Բավրա, Աղվորիկ գյուղական համայնքների տարածքների և պետական սահմանի (Վրաստանի Հանրապետություն) բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Օքյուզդաշ լեռան գագաթին (եռանկյունաչափական կետ), սահմանագիծը, ջրբաժանով թեքվելով հարավ-արևելք, անցնելով թիվ 1 սահմանակետով 991մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից թեքվելով դեպի հարավ, անցնելով 177մ` հասնում է փոքր բլրի գագաթին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է արևելք, անցնելով թիվ 4 սահմանակետով 792մ, հասնում է Բավրա, Թավշուտ և Աղվորիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1960մ է:

 

ԲԱՎՐԱ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

«Ե»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.13

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԱՇԵՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Բերդաշեն գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:

Համայնքը հյուսիս-արևմուտքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ծաղկուտ գյուղական համայնքին, հյուսիսից «Բ»-«Գ» հատվածով` Զորակերտ գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Արդենիս գյուղական համայնքին, արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Ալվար գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Ե»-«Զ» հատվածով` Ամասիա գյուղական համայնքին, հարավից «Զ»-«Է» հատվածով` Զարիշատ գյուղական համայնքին, արևմուտքից «Է»-«Ա» հատվածով` Գառնառիճ գյուղական համայնքին:

 

ԲԵՐԴԱՇԵՆ-ԾԱՂԿՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Բերդաշեն, Ծաղկուտ և Գառնառիճ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղվելով դեպի արևելք, անցնում է 847մ, հասնում Բերդաշեն, Զորակերտ և Ծաղկուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 847մ է:

 

ԲԵՐԴԱՇԵՆ-ԶՈՐԱԿԵՐՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Բերդաշեն, Զորակերտ և Ծաղկուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևելք, անցնելով թիվ 1 սահմանակետով 2204մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այդտեղից թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով թիվ 3-6 սահմանակետերով 1578մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, ապա թեքվելով դեպի արևելք, անցնելով 193մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հյուսիս, անցնելով թիվ 9 սահմանակետով 509մ, հասնում է 2121.3մ նիշ ունեցող գագաթի թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվելով դեպի հարավ-արևելք, թիվ 11 սահմանակետով անցնելով 447մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, ապա թեքվելով դեպի արևելք, անցնելով թիվ 13 սահմանակետով 800մ, հասնում է Զորակերտ-Արդենիս միջհամայնքային ճանապարհի եզրի թիվ 14 սահմանակետին և, ճանապարհով անցնելով 237մ, հասնում է Բերդաշեն, Զորակերտ և Արդենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին, որը գտնվում է ճանապարհի եզրին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5967մ է:

 

ԲԵՐԴԱՇԵՆ-ԱՐԴԵՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Բերդաշեն, Զորակերտ և Արդենիս համայնքների տարածքների բաժանման ճանապարհի եզրին գտնվող «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջի վրայով թեքվում է դեպի հարավ, թիվ 1-3 սահմանակետերով անցնելով 1380մ, հասնում Արդենիս-Բերդաշեն միջհամայնքային ճանապարհի եզրի թիվ 4 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի արևելք, ճանապարհով անցնելով թիվ 5-8 սահմանակետերով 943մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, որից հետո թեքվելով դեպի հարավ, թիվ 10-12 սահմանակետերով անցնելով 1212մ, հասնում է Ախուրյան գետի ափին գտնվող Բերդաշեն, Արդենիս և Ալվար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3535մ է:

 

ԲԵՐԴԱՇԵՆ-ԱԼՎԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Ախուրյան գետի եզրին գտնվող Բերդաշեն, Արդենիս և Ալվար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 648մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևելք և, անցնելով 283մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 3-6 սահմանակետերով 1056մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ և, անցնելով թիվ 8-14 սահմանակետերով 3296մ, հասնում է Բերդաշեն, Ալվար և Ամասիա գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5283մ է:

 

ԲԵՐԴԱՇԵՆ-ԱՄԱՍԻԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Բերդաշեն, Ամասիա և Ալվար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 1 սահմանակետով 874մ, հասնում է Բերդաշեն, Ամասիա և Զարիշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 874մ է:

 

ԲԵՐԴԱՇԵՆ-ԶԱՐԻՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Բերդաշեն, Զարիշատ և Գառնառիճ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 1 սահմանակետով 3309մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով 537մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևմուտք, անցնելով 570մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևելք, վարելահողերի եզրերով, թիվ 5 սահմանակետով անցնելով 1024մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք, վարելահողերի եզրերով, թիվ 7 սահմանակետով անցնելով 937մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը, անցնելով 182մ դեպի արևելք, հասնում է թիվ 9 սահմանակետին, ապա թեքվելով հարավ, անցնելով 66մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Նորից թեքվելով արևելք, վարելահողի եզրով անցնելով 212մ, հասնում թիվ 11 սահմանակետին, որից հետո թեքվում է հարավ և, անցնելով 29մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևելք, հատում է դաշտային ճանապարհը, ապա լանջի վրայով անցնելով 490մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ, անցնելով 160մ, հասնում է 2209մ նիշ ունեցող Քյաբիր լեռան գագաթին գտնվող թիվ 14 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ-արևելք, անցնելով թիվ 15 սահմանակետով 181.2մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ, անցնելով 781մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, այնուհետև թեքվելով արևելք, վարելահողի եզրով, թիվ 18-19 սահմանակետերով անցնելով 1424մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով 692մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Այնուհետև թեքվելով հարավ, անցնելով 234մ, հասնում է թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը, թեքվում է դեպի հարավ- արևելք, անցնելով թիվ 23-25 սահմանակետերով 1861մ, հասնում է Բերդաշեն, Զարիշատ և Ամասիա գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12695մ է:

 

ԲԵՐԴԱՇԵՆ-ԳԱՌՆԱՌԻՃ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

 

Բերդաշեն, Գառնառիճ և Ծաղկուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ, անցնում է 1787մ, հասնում Բերդաշեն, Գառնառիճ և Զարիշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1787մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.14

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԱՌԻՃ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Գառնառիճ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:

Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ծաղկուտ գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Բերդաշեն գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Շաղիկ գյուղական համայնքին, արևմուտքից` «Դ»-«Ա» հատվածով` պետական սահմանին (Թուրքիայի Հանրապետությանը):

 

ԳԱՌՆԱՌԻՃ-ԾԱՂԿՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Եղնաջուր գետակի ափին գտնվող Գառնառիճ, Ծաղկուտ գյուղական համայնքների տարածքների և պետական սահմանի (Թուրքիայի Հանրապետություն) բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, անցնելով Եղնաջուր գետակի հոսանքով դեպի հարավ 13709մ, հասնում է գետակի ափին գտնվող թիվ 1 սահմանակետին, քիչ թեքվելով արևելյան ուղղությամբ, անցնելով 263մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այդտեղից թեքվելով հարավ-արևելք, անցնելով թիվ 3 սահմանակետով 952մ, հասնում է վարելահողի եզրի թիվ 4 սահմանակետին, ապա սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի արևելք, անցնելով 186մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով հարավարևելյան ուղղությամբ, հատելով Ծաղկուտ-Գառնառիճ միջհամայնքային ճանապարհը, թիվ 6 սահմանակետով անցնելով 2382մ, հասնում է Գառնառիճ, Ծաղկուտ և Բերդաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 17492մ է:

 

ԳԱՌՆԱՌԻՃ-ԲԵՐԴԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Գառնառիճ, Ծաղկուտ և Բերդաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ, անցնում է 1787մ, հասնում Գառնառիճ, Բերդաշեն և Շաղիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1787մ է:

 

ԳԱՌՆԱՌԻՃ-ՇԱՂԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Գետակի եզրին գտնվող «Դ» հանգուցային սահմանակետից, որը համարվում է Գառնառիճ, Շաղիկ գյուղական համայնքների տարածքների և պետական սահմանի (Թուրքիայի Հանրապետություն) բաժանման սահմանագիծը, գետակով թեքվելով հարավ-արևելք, անցնելով 6841մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ, անցնելով թիվ 2-3 սահմանակետերով 892մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևմուտք, Շաղիկ գետի հոսանքով թիվ 5 սահմանակետով անցնելով 6531մ, հասնում է Գառնառիճ, Բերդաշեն և Շաղիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14264մ է:

 

ԳԱՌՆԱՌԻՃ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

«Դ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.15

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԶԱՐԻՇԱՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Զարիշատ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Բերդաշեն գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Ամասիա գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Արեգնադեմ գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Գտաշեն գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` պետական սահմանին (Թուրքիայի Հանրապետությանը), «Զ»-«Ա» հատվածով` Շաղիկ գյուղական համայնքին:

 

ԶԱՐԻՇԱՏ-ԲԵՐԴԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Զարիշատ, Բերդաշեն և Գառնառիճ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 1 սահմանակետով 3309մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով 537մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևմուտք, անցնելով 570մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևելք, վարելահողերի եզրերով, թիվ 5 սահմանակետով անցնելով 1024մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք, վարելահողերի եզրերով, թիվ 7 սահմանակետով անցնելով 937մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը, անցնելով 182մ դեպի արևելք, հասնում է թիվ 9 սահմանակետին, ապա թեքվելով հարավ, անցնելով 66մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Նորից թեքվելով արևելք, վարելահողի եզրով անցնելով 212մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, որից հետո թեքվում է հարավ և, անցնելով 29մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևելք, հատում է դաշտային ճանապարհը, ապա լանջի վրայով անցնելով 490մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ, անցնելով 160մ, հասնում է 2209մ նիշ ունեցող Քյաբիր լեռան գագաթին գտնվող թիվ 14 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ-արևելք, անցնելով թիվ 15 սահմանակետով 181.2մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ, անցնելով 781մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, այնուհետև թեքվելով արևելք, վարելահողի եզրով, թիվ 18-19 սահմանակետերով անցնելով 1424մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով 692մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Այնուհետև թեքվելով հարավ, անցնելով 234մ, հասնում է թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 23-25 սահմանակետերով 1861մ, հասնում է Զարիշատ, Բերդաշեն և Ամասիա գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12695մ է:

 

ԶԱՐԻՇԱՏ-ԱՄԱՍԻԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Զարիշատ, Ամասիա և Բերդաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևելք, անցնելով 489մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի հարավ-արևմուտք, թիվ 2-5 սահմանակետերով անցնելով 3617մ, հասնում է Զարիշատ, Ամասիա և Արեգնադեմ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4106մ է:

 

ԶԱՐԻՇԱՏ-ԱՐԵԳՆԱԴԵՄ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Զարիշատ, Ամասիա և Արեգնադեմ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնելով թիվ 1 սահմանակետով 705մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ և թիվ 3 սահմանակետով հատելով դաշտային ճանապարհը 575մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով թիվ 5 սահմանակետով 684մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 157մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով թիվ 8-9 սահմանակետերով, հատում է դաշտային ճանապարհը և հասնում Զարիշատ, Արեգնադեմ և Գտաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից «Դ» սահմանագծի երկարությունը 1593.0մ է:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3714մ է:

 

ԶԱՐԻՇԱՏ-ԳՏԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Զարիշատ, Արեգնադեմ և Գտաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևելք, անցնում է թիվ 1 սահմանակետով, հատում սահմանային ինժեներական կառույցը, ապա Գտաշեն- Զարիշատ միջհամայնքային ճանապարհը և, անցնելով 865մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով 1091մ, հասնում է ինժեներական կառույցի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով թիվ 4-7 սահմանակետերով 1593մ, հասնում է Զարիշատ, Շաղիկ գյուղական համայնքների տարածքների և պետական սահմանի (Թուրքիայի Հանրապետություն) բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3549մ է:

 

ԶԱՐԻՇԱՏ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ (ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

«Ե»-«Զ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԶԱՐԻՇԱՏ-ՇԱՂԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Զարիշատ, Շաղիկ և Գառնառիճ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 1 սահմանակետով 2562մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ-արևելք, անցնելով 3-5 սահմանակետերով 1752մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնելով թիվ 7-13 սահմանակետերով 2734մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, ապա կտրուկ թեքելով ուղղությունը դեպի հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը և անցնելով 604մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնելով 357մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպ հարավ-արևմուտք, անցնելով թիվ 17 սահմանակետով 453մ, հասնում է գետակի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը գետով անցնում է 4761 մ, հասնում գետակի եզրին գտնվող թիվ 19 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով 561 մ, հասնում է Շաղիկ, Զարիշատ գյուղական համայնքների տարածքների և պետական սահմանի (Թուրքիայի Հանրապետություն) բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 13482 մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.16

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԶՈՐԱԿԵՐՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Զորակերտ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Գյուղական համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Վրաստանի Հանրապետությանը), արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Աղվորիկ գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Արդենիս գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Բերդաշեն գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Ծաղկուտ գյուղական համայնքին:

 

ԶՈՐԱԿԵՐՏ-ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԶՈՐԱԿԵՐՏ-ԱՂՎՈՐԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Զորակերտ, Աղվորիկ գյուղական համայնքների և միջպետական սահմանի (Վրաստանի Հանրապետության) տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 666մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվելով դեպի հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը և, անցնելով 624մ, հասնում է Զորակերտ, Աղվորիկ և Արդենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1291 մ է:

 

ԶՈՐԱԿԵՐՏ-ԱՐԴԵՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Զորակերտ, Աղվորիկ և Արդենիս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 1 սահմանակետով 1921մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով 489մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 4-5 սահմանակետերով անցնելով 1197մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, ապա թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով թիվ 7 սահմանակետով 1177մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով 659մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, որից հետո թեքվելով հարավ և անցնելով 259մ, հասնում է Զորակերտ-Արդենիս միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող Զորակերտ, Արդենիս և Բերդաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5701մ է:

 

ԶՈՐԱԿԵՐՏ-ԲԵՐԴԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Զորակերտ, Բերդաշեն և Ծաղկուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևելք, անցնելով թիվ 1 սահմանակետով 2204մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այդտեղից թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով թիվ 3-6 սահմանակետերով 1578մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, ապա թեքվելով դեպի արևելք, անցնելով 193մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը , թեքվելով հյուսիս, թիվ 9 սահմանակետով անցնելով 509մ, հասնում է 2121.3մ նիշ ունեցող գագաթի թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվելով դեպի հարավ-արևելք, թիվ 11 սահմանակետով անցնելով 447մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, ապա թեքվելով դեպի արևելք, անցնելով թիվ 13 սահմանակետով 800մ, հասնում է Զորակերտ-Արդենիս միջհամայնքային ճանապարհի եզրի թիվ 14 սահմանակետին և, ճանապարհով անցնելով 237մ, հասնում է Զորակերտ, Արդենիս և Բերդաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին, որը գտնվում է ճանապարհի եզրին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5967 մ է:

 

ԶՈՐԱԿԵՐՏ-ԾԱՂԿՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Զորակերտ, Ծաղկուտ, համայնքների և պետական սահմանի (Վրաստանի Հանրապետության) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է 2357.9մ նիշ ունեցող սարի գագաթին, սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք և անցնելով 1750մ, հասնում է 2312.2մ նիշ ունեցող գագաթի թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավարևմտյան ուղղությամբ, անցնելով գագաթների վրայով և թիվ 2-5 սահմանակետերով 3078մ, հասնում է Ծաղկուտ-Զորակերտ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին, այդտեղից անցնելով թիվ 7-8 սահմանակետերով 3364մ, հասնում է Զորակերտ, Ծաղկուտ և Բերդաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8192 մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.17

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԶՈՒՅԳԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Զույգաղբյուր գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լոռու մարզին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Հարթաշեն գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Վարդաղբյուր գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Կարմրավան գյուղական համայնքին, հյուսիսից «Ե»-«Ա» հատվածով` Աշոցք գյուղական համայնքին:

 

ԶՈՒՅԳԱՂԲՅՈՒՐ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանների հետ:

 

ԶՈՒՅԳԱՂԲՅՈՒՐ-ՀԱՐԹԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Զույգաղբյուր, Հարթաշեն գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, դաշտային ճանապարհով հատելով ձորերը, անցնում 4879 մ, հասնում է ձորի և դաշտային ճանապարհի հատման կետում գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, դաշտային ճանապարհով անցնում 636մ, հասնում ձորի և դաշտային ճանապարհի հատման կետում գտնվող թիվ 2 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ձորով անցնում 1850մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 567մ, հասնում թիվ 4 սահմանակետին, այնուհետև թեքվում հյուսիս, անցնում 880մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնելով թիվ 6 սահմանակետով 832մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 947մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, ապա նույն ուղղությամբ թիվ 9-11 սահմանակետերով անցնում է 3141մ, հասնում սեփականաշնորհված վարելահողերի եզրերին գտնվող թիվ 12 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով Զույգաղբյուր-Հարթաշեն միջհամայնքային ճանապարհը, ապա Ղուկասյան գետը, անցնում է 13-15 սահմանակետերով 2106 մ, հասնում է Զույգաղբյուր, Հարթաշեն և Վարդաղբյուր համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15839 մ է:

 

ԶՈՒՅԳԱՂԲՅՈՒՐ-ՎԱՐԴԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Զույգաղբյուր, Հարթաշեն և Վարդաղբյուր համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, դաշտային ճանապարհով թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով 396մ, հատելով ձորակը, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև ճանապարհով նույն ուղղությամբ անցնելով 387 մ, հատելով Ղուկասյան գետի ձախակողմյան վտակը, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը, ճանապարհի եզրով նույն ուղղությամբ թիվ 3 սահմանակետով անցնելով 515մ, հասնում է դաշտային ճանապարհի և Գյումրի-Նինոծմինդա հանրապետական նշանակության ճանապարհների հատման տեղում գտնվող Զույգաղբյուր, Վարդաղբյուր և Կարմրավան համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1298 մ է:

 

ԶՈՒՅԳԱՂԲՅՈՒՐ-ԿԱՐՄՐԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Զույգաղբյուր, Կարմրավան և Աշոցք համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Գյումրի-Աշոցք միջհամայնքային ճանապարհի եզրին, սահմանագիծը, ճանապարհով թեքվելով հարավ-արևելք, անցնելով թիվ 1-8 սահմանակետերով 2014մ, հատում է Զույգաղբյուրի ճանապահը, ապա Աշոցք-Զույգաղբյուր միջհամայնքային ճանապարհը, հասնում թիվ 9 սահմանակետին, որտեղից միջհամայնքային ճանապարհով հատում է Ղուկասյան գետը, անցնելով 2373մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող Զույգաղբյուր, Վարդաղբյուր և Կարմրավան համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4387 մ է:

 

ԶՈՒՅԳԱՂԲՅՈՒՐ-ԱՇՈՑՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Զույգաղբյուր, Աշոցք գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 595մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ և 4-7 սահմանակետերով անցնելով 1202մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 1146մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևմուտք, թիվ 10 և 11 սահմանակետերով անցնում 1133մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, թիվ 13-15 սահմանակետերով անցնում 1210մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ, անցնում է 2110մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 18-19 սահմանակետերով անցնում 1007մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևմուտք, ձորին զուգահեռ լանջով, թիվ 21-22 սահմանակետերով անցնում 1006մ, հասնում 2611.3մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 23 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լանջերով, ջրբաժանով, թիվ 24-26 սահմանակետերով անցնում 1492մ, հասնում թիվ 27 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ թիվ 28-31 սահմանակետերով անցնելով 1935մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով 209մ, հասնում Զույգաղբյուրի բնակավայրի եզրին գտնվող թիվ 33 սահմանակետին, այնուհետև չփոխելով ուղղությունը, բնակավայրի եզրագծով, թիվ 34-39 սահմանակետերով անցնելով 668մ, հասնում բնակավայրի եզրին գտնվող թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, բնակավայրի եզրին գտնվող թիվ 41-42 սահմանակետերով անցնելով 397մ, հասնում Աշոցք-Գյումրի միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 43 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ-արևելք, միջհամայնքային ճանապարհով անցնում 707 մ, հասնում Աշոցք-Գյումրի միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող Աշոցք, Զույգաղբյուր և Կարմրավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14817 մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.18

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԹԱՎՇՈՒՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Թավշուտ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Բավրա գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Սիզավետ և «Գ»-«Դ» հատվածով` Ղազանչի գյուղական համայնքներին, հարավ-արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Մեծ Սեպասար գյուղական համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Փոքր Սեպասար գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` Աղվորիկ գյուղական համայնքին:

 

ԹԱՎՇՈՒՏ-ԲԱՎՐԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Բավրա, Թավշուտ և Աղվորիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է բլրի գագաթին, սահմանագիծը, անցնելով հարավարևելյան ուղղությամբ, իջնում է ձորը, հատում այն, անցնելով 488 մ, հասնում է լանջի վրայի թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևելք, անցնելով 405մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա թեքվելով հյուսիս, անցնում 694մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով թիվ 4 սահմանակետով 1015մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով 271մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից այն թեքվում է հյուսիս-արևելք, անցնում 1541մ, հասնում Թավշուտի ջրամբարի պատնեշի վրա գտնվող թիվ 8 սահմանակետին, ապա թեքվելով հարավ և անցնելով 378 մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 208մ, հասնում թիվ 10 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ և անցնելով 631մ, հասնում է Գյումրի-Նինոծմինդա հանրապետական նշանակության ճանապարհի եզրին գտնվող Բավրա, Սիզավետ և Թավշուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5631մ է:

 

ԹԱՎՇՈՒՏ-ՍԻԶԱՎԵՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Թավշուտ, Սիզավետ և Բավրա գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Գյումրի-Նինոծմինդա հանրապետական նշանակության ճանապարհի եզրին, սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով 387մ, հասնում է Դալիջուր գետի ափին գտնվող թիվ 1 սահմանակետին, որից հետո թեքվելով դեպի հարավ, գետով, թիվ 1-19 սահմանակետերով անցնելով 1458 մ, հասնում է գետի ափին գտնվող Թավշուտ, Սիզավետ և Ղազանչի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1845 մ է:

 

ԹԱՎՇՈՒՏ-ՂԱԶԱՆՉԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Թավշուտ, Սիզավետ և Ղազանչի գյուղական համայնքների տարածքների բաժանման Դալիջուր գետի ափին գտնվող «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, գետի հոսանքի ուղղությամբ թիվ 1-25 սահմանակետերով անցնելով 1806մ, հասնում է գետի վրայի կամրջի, Աղվորիկ-Ղազանչի միջհամայնքային ճանապարհի հատման թիվ 26 սահմանակետին, ապա թեքվելով դեպի հարավ-արևելք, գետով անցնելով 107մ, հասնում է թիվ 27 սահմանակետին, այնուհետև անցնելով 114մ, հասնում է թիվ 28 սահմանակետին, որից հետո թեքվելով հարավ, գետի հունով, թիվ 29-37 սահմանակետերով անցնելով 1694մ, հասնում Թավշուտ, Մեծ Սեպասար և Ղազանչի գյուղական համայնքների տարածքների բաժանման Դալիջուր գետի ափին գտնվող «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3721 մ է:

 

ԹԱՎՇՈՒՏ-ՄԵԾ ՍԵՊԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Թավշուտ, Մեծ Սեպասար և Ղազանչի գյուղական համայնքների տարածքների բաժանման Դալիջուր գետի ափին գտնվող «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևմուտք, անցնելով 91մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 170մ, հասնում է Ախուրյան գետի ձախակողմյան վտակի Դալիջուր գետի ափին գտնվող Թավշուտ, Մեծ Սեպասար և Փոքր Սեպասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 262 մ է:

 

ԹԱՎՇՈՒՏ-ՓՈՔՐ ՍԵՊԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Թավշուտ, Փոքր Սեպասար և Աղվորիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնելով 1499.0 մ, հասնում է Ախուրյան գետի ձախակողմյան վտակի` Դալիջուր գետի ափին գտնվող Թավշուտ, Մեծ Սեպասար և Փոքր Սեպասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1499.0մ է:

 

ԹԱՎՇՈՒՏ-ԱՂՎՈՐԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Բլրի գագաթին գտնվող Թավշուտ, Բավրա և Աղվորիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ- արևելք, թիվ 1 սահմանակետով անցնելով 775մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է նույն ուղղությամբ, անցնում 832մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 4 և 5 սահմանակետերով 1308մ, հասնում է եռանկյունաչափական թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով 636մ, հասնում է Աղվորիկ-Ղազանչի միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը, շարունակվելով նույն ուղղությամբ, հատելով միջհամայնքային ճանապարհը թիվ 8 սահմանակետով, անցնում է 1606մ, հասնում Թավշուտ, Փոքր Սեպասար և Աղվորիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5157մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.19

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱԳՅՈՒՂ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Լեռնագյուղ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Բաշգյուղ գյուղական համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Արփենի գյուղական համայնքին, արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Թորոսգյուղ գյուղական համայնքին և «Դ»-«Ե» հատվածով` Վարդաղբյուր գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Սալուտ գյուղական համայնքին, հյուսիսից «Զ»-«Ա» հատվածով` Մուսայելյան գյուղական համայնքին:

 

ԼԵՌՆԱԳՅՈՒՂ-ԲԱՇԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Ձորերի հատման տեղում գտնվող Լեռնագյուղ, Բաշգյուղ և Մուսայելյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով ձորով 1237մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 732մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով թիվ 3 սահմանակետով 1067մ, հասնում է 2473,9մ նիշ ունեցող գագաթի վրա գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով թիվ 5-6 սահմանակետերով 877մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում թիվ 8 սահմանակետով 835մ, հատում ձորը և հասնում ձորի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնում թիվ 10 սահմանակետով 205մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը, լեռնային ռելիեֆով անցնող դաշտային ճանապարհով հատելով միջհամայնքային ճանապարհը, թիվ 12-59 սահմանակետերով անցնելով 4242մ, հասնում է Չիչխան գետի ակունքից 550մ դեպի հյուսիս գտնվող Լեռնագյուղ, Բաշգյուղ և Արփենի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9194մ է:

 

ԼԵՌՆԱԳՅՈՒՂ-ԱՐՓԵՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Լեռնագյուղ, Բաշգյուղ և Արփենի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, անցնելով հարավ-արևմուտք, ջրբաժանով անցնելով 519 մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա լանջի երկայնքով և ձորով ուղղվելով դեպի արևմուտք, անցնելով թիվ 2 սահմանակետով 1159 մ, հասնում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 3 սահմանակետին: Այդտեղից լանջով ուղղվելով դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով 666 մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևմուտք, ջրբաժանով անցնելով 219մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, ապա թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 304 մ, հասնում է սարի գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին: Շարունակվելով նույն ուղղությամբ, անցնելով թիվ 7-8 սահմանակետերով 1698մ, հատում է ձորով անցնող ճանապարհը, ապա ջրբաժանով բարձրանալով, հասնում է գագաթի վրա գտնվող Լեռնագյուղ, Արփենի և Թորոսգյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4563մ է:

 

ԼԵՌՆԱԳՅՈՒՂ-ԹՈՐՈՍԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Լեռնագյուղ, Վարդաղբյուր և Թորոսգյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է բարձունքի վրա, սահմանագիծը կտրուկ թեքվում է հարավարևմտյան ուղղությամբ, հատելով միմյանց հաջորդող ձորերը, անցնելով թիվ 1 սահմանակետով 1162 մ, հասնում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 2 սահմանակետին: Ապա ջրբաժանով թեքվելով արևմտյան ուղղությամբ, անցնելով 293 մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Այդ կետից սահմանագիծը մեծ թեքություն ունեցող լանջի վրայի ձորով իջնում է հարավ, անցնելով 1513մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, որը գտնվում է Չիչխան գետի ափին: Ապա նույն գետի ձախակողմյան լանջով անցնելով 754մ` բարձրանում և հասնում է բարձունքի վրա գտնվող Լեռնագյուղ, Թորոսգյուղ և Արփենի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3721մ է:

 

ԼԵՌՆԱԳՅՈՒՂ-ՎԱՐԴԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Լեռնագյուղ, Վարդաղբյուր և Սալուտ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ջրբաժանով անցնելով 148մ, հարավարևմտյան ուղղությամբ հասնում է Լեռնագյուղ, Վարդաղբյուր և Թորոսգյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 148մ է:

 

ԼԵՌՆԱԳՅՈՒՂ-ՍԱԼՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Լեռնագյուղ, Սալուտ և Մուսայելյան համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը խիստ կտրտված լանջով հարավարևմտյան ուղղությամբ ջրբաժանով իջնում է դեպի ձորը, բազմիցս հատվելով ձորակների հետ, թիվ 1-4 սահմանակետերով անցնում է 2310մ, հատում է դաշտային ճանապարհը, թեք լանջով բարձրանալով` հասնում է սարի գագաթին գտնվող թիվ 5 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը, լանջի երկայնքով դեպի արևմուտք անցնելով 452մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից թեքվելով դեպի արևմուտք, անցնելով թիվ 7 սահմանակետով 762մ` սահմանագիծը հասնում է թիվ 8 սահմանակետին, որը գտնվում է ձորի եզրին: Ապա նույն ուղղությամբ ձորով անցնելով 288մ` հասնում է ձորի եզրին գտնվող Լեռնագյուղ, Վարդաղբյուր և Սալուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3813մ է:

 

ԼԵՌՆԱԳՅՈՒՂ-ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Լեռնագյուղ, Մուսայելյան և Բաշգյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է արևմուտք, անցնելով 2289 մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից այն թեքվում է հարավ, անցնելով թիվ 2 սահմանակետով 161մ, հասնում է սեփականաշնորհված վարելահողերի եզրերին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնում 672մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում է թիվ 5 սահմանակետով 346մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ, հատում է ձորը և, անցնելով 1000մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվելով արևմուտք և անցնելով 259 մ, հասնում է Մուսայելյան, Լեռնագյուղ և Սալուտ համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ» -«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4727մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.20

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱԿԵՐՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Լեռնակերտ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Պեմզաշեն գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Հառիճ գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Սառնաղբյուր գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Ձորակապ գյուղական համայնքին:

 

ԼԵՌՆԱԿԵՐՏ-ՊԵՄԶԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Պեմզաշեն, Լեռնակերտ և Ձորակապ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով 257մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 122մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 3 սահմանակետով անցնելով 577մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևելք, անցնելով 181մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով 196մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, անցնելով 156մ, հասնում թիվ 7 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով 366մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնելով 182մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով 132մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 308մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 327մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 13-17 սահմանակետերով անցնելով 1312մ, հասնում թիվ 18 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով 101մ, հասնում է թիվ 19 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում Պեմզաշեն-Լեռնակերտ միջհամայնքային ճանապարհը, թիվ 20-29 սահմանակետերով անցնելով 916մ, հասնում թիվ 30 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևելք, թիվ 31 սահմանակետով անցնելով 493մ, հասնում սեփականաշնորհված վարելահողի եզրին գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, վարելահողի եզրով անցնելով 136մ, հասնում թիվ 33 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 34 սահմանակետով անցնելով 696մ, հասնում թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 183մ, հասնում է թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով 112մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 37 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ճանապարհով, թիվ 38-40 սահմանակետերով անցնելով 345մ, հասնում թիվ 41 սահմանակետին: Թիվ 41 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 42-52 սահմանակետերով անցնելով 2153մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով 495մ, հասնում թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 55 սահմանակետով հատում դաշտային ճանապարհը, որից հետո թիվ 56-60 սահմանակետերով անցնելով 775մ, հասնում սարի գագաթին գտնվող թիվ 61 սահմանակետին: Թիվ 61 սահմանակետից սահմանագիծը, ձորով, թիվ 62-69 սահմանակետերով անցնելով 850մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 70 սահմանակետին: Թիվ 70 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ձորով անցնելով 1012մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 71 սահմանակետին: Թիվ 71 սահմանակետից սահմանագիծը, նույն ուղղությամբ թիվ 72-74 սահմանակետերով անցնելով 1194մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 75 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով դաշտային ճանապարհով 642մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 76 սահմանակետին: Թիվ 76 սահմանակետից սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ, հատում է դաշտային ճանապարհը և, անցնելով թիվ 77-80 սահմանակետերով 2303մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 81 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը, ձորով նույն ուղղությամբ անցնելով 887մ, հասնում է ձորի եզրին գտնվող Լեռնակերտ, Պեմզաշեն և Հառիճ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 17405մ է:

 

ԼԵՌՆԱԿԵՐՏ-ՀԱՌԻՃ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ձորի եզրին գտնվող Լեռնակերտ, Պեմզաշեն և Հառիճ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում թիվ 1 սահմանակետով 1440մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը, նույն ուղղությամբ թիվ 3 սահմանակետով անցնելով 292մ, հասնում է ձորի եզրին գտնվող Լեռնակերտ, Սառնաղբյուր և Հառիճ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1732մ է:

 

ԼԵՌՆԱԿԵՐՏ-ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Լեռնակերտ, Սառնաղբյուր և Ձորակապ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, հատելով ձորակը, թիվ 1-3 սահմանակետերով անցնելով 1497մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևելք, թիվ 5 սահմանակետով անցնելով 718մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը ձորով նույն ուղղությամբ թիվ 7-13 սահմանակետերով անցնելով 929մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը, նույն ուղղությամբ թիվ 15-18 սահմանակետերով անցնելով 1850մ, հասնում է սարի գագաթին գտնվող 2225մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 19 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ թիվ 20-23 սահմանակետերով անցնելով 2268մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը, շարունակվելով հարավարևելյան ուղղությամբ, ձորով, թիվ 25-42 սահմանակետերով անցնելով 1736մ, հասնում է թիվ 43 սահմանակետին: Թիվ 43 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 129մ, հասնում է թիվ 44 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով 494մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 45 սահմանակետին: Թիվ 45 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 226մ, հասնում է թիվ 46 սահմանակետին, որտեղից սահմանագիծը, ձորով անցնելով հարավ-արևելք, հատում է դաշտային ճանապարհները 5516մ, հասնում է ձորի եզրին գտնվող Լեռնակերտ, Սառնաղբյուր և Հառիճ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15363մ է:

 

ԼԵՌՆԱԿԵՐՏ-ՁՈՐԱԿԱՊ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

Լեռնակերտ, Պեմզաշեն և Ձորակապ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնելով 655մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այդտեղից թեքվելով հարավ, անցնելով 484մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, թիվ 4 -5 սահմանակետերով անցնելով 705մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, ապա թեքվելով հարավ-արևմուտք, հատելով դաշտամիջյան ճանապարհը, թիվ 7-8 սահմանակետերով անցնելով 1203մ, հասնում է Լեռնակերտ, Սառնաղբյուր և Ձորակապ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3047մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.21

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Լուսաղբյուր գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

Համայնքը արևմուտքից և հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Շիրակավան գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Գուսանագյուղ գյուղական համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Հոռոմ գյուղական համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Մարալիկ քաղաքային համայնքին, հարավ-արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Իսահակյան գյուղական համայնքին:

 

ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ-ՇԻՐԱԿԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Լուսաղբյուր, Շիրակավան և Իսահակյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևմուտք, անցնելով 369մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այդտեղից թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով 273մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, թեքվելով արևելք, անցնելով 240մ, հասնում է Ախուրյանի ջրամբարի ափին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով թիվ 4 սահմանակետով 776մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 5 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի արևելք, անցնելով 362մ, հասնում է սեփականաշնորհված վարելահողերի և ձորակի հատման տեղում գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևելք, հատելով Արմավիր-Գյումրի խճուղին, անցնելով թիվ 7-12 սահմանակետերով 558 մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում Արմավիր-Գյումրի երկաթգիծը, սեփականաշնորհված վարելահողերի և տնամերձերի եզրերով հատելով դաշտային ճանապարհը և Գետքի ջրանցքը, անցնելով թիվ 14-31 սահմանակետերով 3138մ, հասնում է սեփականաշնորհված վարելահողի եզրին գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով 339մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, անցնելով 190մ, հասնում է թիվ 34 սահմանակետին, այնուհետև թեքվելով արևելք, անցնելով թիվ 35 սահմանակետով 467մ, հասնում է թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով թիվ 37 սահմանակետով 221մ, հասնում է թիվ 38 սահմանակետին, ապա թեքվելով հարավ-արևելք, անցնելով թիվ 39 սահմանակետով 263մ, հասնում է թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով թիվ 41 սահմանակետով 455մ, հասնում է Լուսաղբյուր, Շիրակավան և Գուսանագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7652մ է:

 

ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ-ԳՈՒՍԱՆԱԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Լուսաղբյուր, Շիրակավան և Գուսանագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով ձորակով, թիվ 1-18 սահմանակետերով 1471մ, հասնում է Լուսաղբյուր, Գուսանագյուղ և Հոռոմ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1471.0մ է:

 

ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ-ՀՈՌՈՄ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Լուսաղբյուր, Գուսանագյուղ և Հոռոմ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևմուտք, ձորակից դուրս գալով և անցնելով 173մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 2-4 սահմանակետերով 1533մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը, դաշտային ճանապարհով, թիվ 6-28 սահմանակետերով դեպի հարավ-արևելք անցնելով 1882մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող Լուսաղբյուր, Հոռոմ գյուղական և Մարալիկ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3588մ է:

 

ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ-ՄԱՐԱԼԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Դաշտային ճանապարհի եզրին գտնվող Լուսաղբյուր, Հոռոմ գյուղական և Մարալիկ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 1 սահմանակետով անցնելով 304 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, սեփականաշնորհված վարելահողերի եզրերով, թիվ 3 սահմանակետով անցնելով 859մ, հասնում սեփականաշնորհված վարելահողերի եզրերին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևմուտք, սեփականաշնորհված վարելահողերի եզրերով անցնելով 577մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևմուտք, դաշտային ճանապարհով, թիվ 6 սահմանակետով անցնելով 262մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով 545մ, հասնում է սեփականաշնորհված վարելահողերի եզրերին գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով 353մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ-արևելք և անցնելով 390մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 11 սահմանակետով 1100մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով 1224 մ, հասնում է ձորի եզրին գտնվող Լուսաղբյուր, Իսահակյան գյուղական և Մարալիկ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5613մ է:

 

ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ-ԻՍԱՀԱԿՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Լուսաղբյուր, Շիրակավան և Իսահակյան համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, հատելով Արմավիր-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհը, անցնելով թիվ 1 սահմանակետով 760մ, հասնում է երկաթգծի և ձորակի հատման տեղում գտնվող թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի հարավ-արևելք, հատելով Երևան-Գյումրի երկաթգիծը, շարունակվելով ձորակով և անցնելով թիվ 3-35 սահմանակետերով 2566մ, հասնում է ձորակի եզրին գտնվող թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 494մ, հասնում է թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 38-40 սահմանակետերով 2307մ, հասնում է ձորի եզրին գտնվող Լուսաղբյուր, Իսահակյան գյուղական և Մարալիկ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6126մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.22

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿՈՒՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ծաղկուտ համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:

Համայնքի սահմանագիծը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով համընկնում է պետական սահմանին (Վրաստանի Հանրապետություն), արևելքից «Բ»-«Գ» հատվածով սահմանակից է Զորակերտ գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Բերդաշեն գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Գառնառիճ գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով համընկնում է պետական սահմանին (Թուրքիայի Հանրապետություն):

 

ԾԱՂԿՈՒՏ-ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ԾԱՂԿՈՒՏ-ԶՈՐԱԿԵՐՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ծաղկուտ, Զորակերտ գյուղական համայնքների տարածքների և պետական սահմանի (Վրաստանի Հանրապետություն) բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է 2357.9մ նիշ ունեցող սարի գագաթին, սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք և անցնելով 1750մ, հասնում է 2312.2մ նիշ ունեցող գագաթի թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավարևմտյան ուղղությամբ, անցնելով գագաթների վրայով և թիվ 2-5 սահմանակետերով 3078մ, հասնում է Ծաղկուտ-Զորակերտ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին, այդտեղից քիչ թեքվելով և անցնելով թիվ 7-8 սահմանակետերով 3364 մ, հասնում է Ծաղկուտ, Զորակերտ և Բերդաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8192մ է:

 

ԾԱՂԿՈՒՏ-ԲԵՐԴԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Ծաղկուտ, Զորակերտ և Բերդաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի արևմուտք, անցնում է 847մ, հասնում Ծաղկուտ, Բերդաշեն և Գառնառիճ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 847 մ է:

 

ԾԱՂԿՈՒՏ-ԳԱՌՆԱՌԻՃ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Եղնաջուր գետակի ափին գտնվող Ծաղկուտ, Գառնառիճ գյուղական համայնքների տարածքների և պետական սահմանի (Թուրքիայի Հանրապետություն) բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, Եղնաջուր գետակի հոսանքով դեպի հարավ անցնելով 13709մ, հասնում է գետակի ափին գտնվող թիվ 1 սահմանակետին, ապա քիչ թեքվելով արևելյան ուղղությամբ, անցնելով 263մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այդտեղից թեքվելով հարավ-արևելք, անցնելով թիվ 3 սահմանակետով 952մ, հասնում է վարելահողի եզրի թիվ 4 սահմանակետին, ապա սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի արևելք, անցնելով 186մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևելք, հատելով Ծաղկուտ-Գառնառիճ միջհամայնքային ճանապարհը, թիվ 6 սահմանակետով անցնելով 2382մ, հասնում է Ծաղկուտ, Բերդաշեն և Գառնառիճ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 17492մ է:

 

ԾԱՂԿՈՒՏ-ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

«Ա»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.23

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿԱՔԱՎԱՍԱՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Կաքավասար գյուղական համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:

Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Սարապատ գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Ձորաշեն գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Ջաջուռ գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Կրաշեն գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Փոքր Սարիար գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` Բաշգյուղ գյուղական համայնքին:

 

ԿԱՔԱՎԱՍԱՐ-ՍԱՐԱՊԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Ձորի եզրին գտնվող Կաքավասար, Սարապատ և Բաշգյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնելով 256մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով բարձունքների վրա գտնվող թիվ 2-4 սահմանակետերով 1126մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ 849մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով 396մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ 634մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 240մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով դաշտային ճանապարհով, թիվ 9-16 սահմանակետերով 564մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ 513մ, հասնում է թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 179մ, հասնում է թիվ 19 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով 237մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 305մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է հարավ-արևելք, թիվ 22-24 սահմանակետերով անցնում 1061մ, հասնում է 2115.2մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանի, թիվ 26-27 սահմանակետերով անցնում 995մ, հատելով Աշոցք-Ձորաշեն միջհամայնքային ճանապարհը և Չիչխան գետը, հասնում է Կաքավասար, Սարապատ և Ձորաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7354մ է:

 

ԿԱՔԱՎԱՍԱՐ-ՁՈՐԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Չիչխան գետի ափին գտնվող Կաքավասար, Սարապատ և Ձորաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով ջրամբարի հողերը, անցնելով թիվ 1 սահմանակետով 136մ, հասնում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 520մ, ջրբաժանով հասնում ձորին, հատում Չիչխան գետի աջակողմյան վտակը, որից հետո լանջով հասնում է անտառի եզրի թիվ 3 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 218մ, հասնում թիվ 4 սահմանակետին, այնտեղից ջրբաժանով անցնելով 349մ, թեքվում է հարավ-արևմուտք, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 6 սահմանակետով 737մ, հատելով դաշտային ճանապարհը և ջրբաժանը, հասնում է թիվ 7 սահմանակետին, ապա թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 393մ, հատելով ձորը, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 551մ, հատում ձորը, հասնում է ջրբաժանի վրա գտնվող Կաքավասար, Ջաջուռ և Ձորաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2905մ է:

 

ԿԱՔԱՎԱՍԱՐ-ՋԱՋՈՒՌ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Ջրբաժանի վրա գտնվող Կաքավասար, Ջաջուռ և Ձորաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնելով 304մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով 586մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, որից հետո սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 3-4 սահմանակետերով 1145մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Այստեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 418մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով անցնում 473մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 7 սահմանակետին, հետո թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնելով 338մ, հասնում է Կաքավասար, Ջաջուռ և Կրաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3265մ է:

 

ԿԱՔԱՎԱՍԱՐ-ԿՐԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Կաքավասար, Կրաշեն և Փոքր Սարիար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 219մ, հասնում Կաքավասար, Ջաջուռ և Կրաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 219մ է:

 

ԿԱՔԱՎԱՍԱՐ-ՓՈՔՐ ՍԱՐԻԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Ձորերի հատման տեղում գտնվող Կաքավասար, Փոքր Սարիար և Բաշգյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, հատում է դաշտային ճանապարհները, ձորով անցնելով 2074մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը, ջրբաժանով անցնելով հարավ-արևմուտք, թիվ 2-3 սահմանակետերով 578.0մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, ապա քիչ թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 203մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որից հետո թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 310մ, հասնում է գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը, քիչ թեքվելով հարավ-արևելք, անցնելով 251մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, այդտեղից ուղղվելով դեպի հարավ, հատելով Չիչխան գետը, ապա Աշոցք-Ձորաշեն միջհամայնքային ճանապարհը, անցնելով 527մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որից հետո սահմանագիծը, անցնելով 51մ, հասնում է Թոփարջուր գետի ափին գտնվող թիվ 8 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, Թոփարջուր գետով անցնելով դեպի հարավ-արևմուտք, թիվ 9-65 սահմանակետերով 2778մ, հասնում է թիվ 66 սահմանակետին, ապա լանջով նույն ուղղությամբ թիվ 67 սահմանակետով անցնելով 988մ, հասնում է Փոքր Սարիար, Կրաշեն և Կաքավասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7971մ է:

 

ԿԱՔԱՎԱՍԱՐ-ԲԱՇԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Ձորի եզրին գտնվող Կաքավասար, Բաշգյուղ և Սարապատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով ձորով 2186մ, հասնում է ձորի եզրին գտնվող Կաքավասար, Բաշգյուղ և Փոքր Սարիար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2186մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.24

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿՐԱՍԱՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Կրասար գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Մեծ Սեպասար գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Աշոցք գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Կարմրավան համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Հովտուն գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Ամասիա գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Ալվար գյուղական համայնքին, հյուսիս արևմուտքից «Է»-«Ա» հատվածով` Փոքր Սեպասար գյուղական համայնքին:

 

ԿՐԱՍԱՐ-ՄԵԾ ՍԵՊԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Կրասար, Փոքր Սեպասար և Մեծ Սեպասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Ախուրյան և Աշոցք գետերի հատման տեղում, սահմանագիծը ուղղվում է դեպի հյուսիս, այնուհետև արևելք, գետով, թիվ 1-31 սահմանակետերով անցնելով 2108մ, հասնում է Աշոցք գետի եզրին գտնվող Կրասար, Աշոցք և Մեծ Սեպասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2108մ է:

 

ԿՐԱՍԱՐ-ԱՇՈՑՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Կրասար, Աշոցք և Մեծ Սեպասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Աշոցք գետի եզրին, սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ, անցնելով թիվ 1 սահմանակետով 103մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրի թիվ 2 սահմանակետին, որից հետո նույն ուղղությամբ դաշտային ճանապարհով, թիվ 3-12 սահմանակետերով անցնելով 773մ, հասնում է Աշոցք-Կրասար միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 13 սահմանակետին, այնուհետև հատելով միջհամայնքային ճանապարհը, դաշտային ճանապարհով հարավարևելյան ուղղությամբ թիվ 13-18 սահմանակետերով անցնելով 834մ, հասնում է թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը, փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 20 սահմանակետով 302մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 22 սահմանակետով 765մ, հասնում է Աշոցք գետի աջափնյա վտակի եզրին գտնվող թիվ 23 սահմանակետին, այնուհետև հատելով վտակը և դաշտային ճանապարհը, թիվ 24 սահմանակետով 346մ անցնելով հարավ-արևմուտք, հասնում է թիվ 25 սահմանակետին, որից հետո քիչ թեքվելով հարավ, անցնելով թիվ 26-27 սահմանակետերով 617մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից անցնելով նույն ուղղությամբ 258մ, հասնում է սարի գագաթին գտնվող Կրասար, Աշոցք և Կարմրավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3397մ է:

 

ԿՐԱՍԱՐ-ԿԱՐՄՐԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Կրասար, Աշոցք և Կարմրավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 1 սահմանակետով 883մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, որտեղից ձորով թեքվելով դեպի հարավ, անցնելով թիվ 3-5 սահմանակետերով 696մ, հասնում է լանջի ստորոտին գտնվող թիվ 6 սահմանակետին, շարունակվելով նույն ուղղությամբ, լանջով անցնելով 868մ, հասնում է Կրասար, Կարմրավան և Հովտուն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2447մ է:

 

ԿՐԱՍԱՐ-ՀՈՎՏՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Ախուրյան գետի ափին գտնվող Ամասիա, Կրասար և Հովտուն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, անցնելով բարձունքների վրայով, թիվ 1-2 սահմանակետերով, հատում է դաշտային ճանապարհը, ապա թիվ 3-7 սահմանակետերով անցնում 2327մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 8 սահմանակետին, որից հետո թեքվելով դեպի հյուսիս-արևելք, հատելով ճանապարհը, անցնելով 150մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, այնուհետև փոխելով ուղղությունը դեպի արևելք, թիվ 10 սահմանակետով անցնելով 721մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը լանջի վրայով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 12-15 սահմանակետերով անցնելով 1571մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ-արևելք և, բլուրների գագաթներով, թիվ 17-20 սահմանակետերով անցնելով 1582մ, հասնում է Կրասար, Կարմրավան և Հովտուն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6351մ է:

 

ԿՐԱՍԱՐ-ԱՄԱՍԻԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Ախուրյան գետի եզրին գտնվող Կրասար, Ամասիա և Ալվար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, Ախուրյան գետով հարավարևելյան ուղղությամբ անցնելով 2269մ, հասնում է Ամասիա, Կրասար և Հովտուն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2269 մ է:

 

ԿՐԱՍԱՐ-ԱԼՎԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Կրասար, Ալվար և Փոքր Սեպասար համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, Ախուրյան գետով դեպի հարավ իջնելով 2157մ, հասնում է Ախուրյան գետի ափին գտնվող Կրասար, Ամասիա և Ալվար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2157 մ է:

 

ԿՐԱՍԱՐ-ՓՈՔՐ ՍԵՊԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

 

Կրասար, Փոքր Սեպասար և Մեծ Սեպասար համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Ախուրյան և Աշոցք գետերի միացման տեղում, սահմանագիծը, հարավարևմտյան ուղղությամբ Ախուրյան գետով, թիվ 1-30 սահմանակետերով անցնելով 3509մ, հասնում է Կրասար, Ալվար և Փոքր Սեպասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3509 մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.25

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀԱՌԻՃ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հառիճ համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Սարալանջ գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Նահապետավան գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Սարալանջ գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Արագածոտնի մարզին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Սառնաղբյուր գյուղական համայնքին, «Զ»-«Է» հատվածով` Լեռնակերտ գյուղական համայնքին, «Է»-«Ը» հատվածով` Պեմզաշեն գյուղական համայնքին, «Ը»-«Թ» հատվածով` Արթիկ քաղաքային համայնքին, «Թ»-«Ա» հատվածով` Անուշավան գյուղական համայնքին:

 

ՀԱՌԻՃ-ՍԱՐԱԼԱՆՋ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Ձորի եզրին գտնվող Հառիճ, Սարալանջ և Անուշավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով ուղղվում է դեպի հարավ, անցնելով թիվ 1 սահմանակետով 69մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը, նորից անցնելով ձորով, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 3-8 սահմանակետերով 789մ, հասնում է ձորի եզրին գտնվող Սարալանջ, Հառիճ և Նահապետավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 858մ է:

 

ՀԱՌԻՃ-ՆԱՀԱՊԵՏԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Հառիճ, Նահապետավան և Սարալանջ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ, անցնելով 121մ, հասնում է սեփականաշնորհված վարելահողերի եզրերին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով 55մ, հասնում է 1970.0մ նիշ ունեցող եռանկյունաչափական թիվ 2 սահմանակետին, որից հետո սահմանագիծը, թեքվելով հարավ, անցնելով քարհանքի եզրով 87մ, հասնում է քարհանքի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, քարհանքի եզրով թիվ 4-5 սահմանակետերով անցնելով 615մ, հասնում է Արթիկ -Արագած միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի արևմուտք, միջհամայնքային ճանապարհով անցնելով 271մ, հասնում է միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի հարավ, հատելով միջհամայնքային ճանապարհը և ջրանցքը, սեփականաշնորհված վարելահողերի եզրերով, թիվ 8-12 սահմանակետերով անցնելով 672 մ, հասնում է բնակավայրի եզրին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը, նույն ուղղությամբ բնակավայրի եզրով և թիվ 14 սահմանակետով անցնելով 181մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով ձորով և բնակավայրի եզրով 247մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 16 սահմանակետին: Սահմանագիծը, թիվ 16 սահմանակետից թեքվելով դեպի հարավ-արևելք և անցնելով 34մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ, անցնելով բնակավայրի եզրով, ձորով և թիվ 18-30 սահմանակետերով 1597մ, հատելով Մանթաշի ջրանցքը, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 31 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով դաշտային ճանապարհի եզրով 246մ, հասնում է ձորի և դաշտային ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 32 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, ձորով և սեփականաշնորհված վարելահողերի եզրով, թիվ 33-40 սահմանակետերով անցնելով 729մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 41 սահմանակետին: Թիվ 41 սահմանակետից սահմանագիծը, նույն ուղղությամբ ձորով, թիվ 42-50 սահմանակետերով անցնելով 1142մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը, անցնելով դեպի արևելք, ապա հարավ-արևելք, ձորով և սեփականաշնորհված վարելահողերի եզրերով, թիվ 52-65 սահմանակետերով 1685մ, հասնում է սեփականաշնորհված վարելահողերի եզրերին գտնվող թիվ 66 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը, նորից անցնելով ձորով դեպի հարավ, թիվ 67 սահմանակետով հատելով դաշտային ճանապարհը 454մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 68 սահմանակետին: Թիվ 68 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 69 սահմանակետով 224մ, հասնում է թիվ 70 սահմանակետին: Թիվ 70 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, անցնելով 248մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 71 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, ձորով թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 72 սահմանակետով 429մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 73 սահմանակետին: Թիվ 73 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատում է դաշտային ճանապարհը, անցնելով 528մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 74 սահմանակետին: Թիվ 74 սահմանակետից սահմանագիծը, շարունակվելով նույն ուղղությամբ, հատում է ձորը և, անցնելով 503մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 75 սահմանակետին: Թիվ 75 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով ձորով 6390մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է ձորի եզրին գտնվող Հառիճ, Սարալանջ և Նահապետավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 16456մ է:

 

ՀԱՌԻՃ-ՍԱՐԱԼԱՆՋ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Ձորի եզրին գտնվող Հառիճ, Սարալանջ և Նահապետավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով սարի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետով 867 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 501մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, հատելով ձորը, անցնելով 410մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատելով ձորը, անցնելով թիվ 5-7 սահմանակետերով 2000մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնելով 298մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով թիվ 10 սահմանակետով 584մ, հասնում է սարի գագաթին գտնվող Հառիճ, Սարալանջ գյուղական համայնքների և Արագածոտն մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4659 մ է:

 

ՀԱՌԻՃ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

«Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Շիրակի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

 

ՀԱՌԻՃ-ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Ձորի եզրին գտնվող Հառիճ, Սառնաղբյուր և Լեռնակերտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 454մ, հասնում է 3010.1մ նիշ ունեցող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում է 688մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ 646մ, հասնում է 3024.6մ նիշ ունեցող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով 318մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում է 376մ, հասնում է Հառիճ, Սառնաղբյուր գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2482մ է:

 

ՀԱՌԻՃ-ԼԵՌՆԱԿԵՐՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Ձորի եզրին գտնվող Հառիճ, Լեռնակերտ և Պեմզաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում թիվ 1 սահմանակետով 1440մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը, նույն ուղղությամբ թիվ 3 սահմանակետով անցնելով 292մ, հասնում է ձորի եզրին գտնվող Հառիճ, Սառնաղբյուր և Լեռնակերտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1732մ է:

 

ՀԱՌԻՃ-ՊԵՄԶԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

Հառիճ, Պեմզաշեն գյուղական և Արթիկ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ձորով անցնելով 3555մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով թիվ 2-8 սահմանակետերով 2181մ, հասնում է ձորի եզրին գտնվող Հառիճ, Լեռնակերտ և Պեմզաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5737մ է:

 

ՀԱՌԻՃ-ԱՐԹԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

 

Հառիճ, Անուշավան գյուղական և Արթիկ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ, հատելով Արթիկ-Արագած միջհամայնքային ճանապարհը, անցնելով 373մ, հասնում է Արթիկ քաղաքի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, քարհանքի և քաղաքի եզրով, թիվ 2 սահմանակետով անցնելով 485.0մ, հասնում է ձորի և քարհանքի հատման տեղում գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, հատելով ձորը, անցնելով քարհանքի եզրով, թիվ 4-6 սահմանակետերով 1668մ, հասնում է քարհանքի եզրին գտնվող 2019.3մ նիշ ունեցող թիվ 7 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ, թիվ 8 սահմանակետով հատելով Մանթաշի ջրանցքը, անցնելով 724մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ, դաշտային ճանապարհով, թիվ 10-15 սահմանակետերով անցնելով 1087մ, հասնում է դաշտային ճանապարհի և ձորի հատման տեղում գտնվող թիվ 16 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով ձորով, թիվ 17-20 սահմանակետերով 861մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 21 սահմանակետին: Սահմանագիծը, թիվ 21 սահմանակետից շարունակվելով նույն ուղղությամբ, սարի գագաթին գտնվող թիվ 22 սահմանակետով անցնելով 998մ, հասնում է 2408.4մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող եռանկյունաչափական թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը, անցնելով հարավարևելյան ուղղությամբ 195մ, հասնում է թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի արևելք և, անցնելով 543մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 25 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով ձորով, թիվ 26-38 սահմանակետերով 1312մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 39 սահմանակետին: Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնելով 460մ, հասնում է թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով թիվ 41-45 սահմանակետերով 3041 մ, հասնում է Հառիճ, Պեմզաշեն գյուղական և Արթիկ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

 «Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 20743մ է:

 

ՀԱՌԻՃ-ԱՆՈՒՇԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ա»

 

Հառիճ, Անուշավան և Սարալանջ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ուղղվում է հյուսիս-արևմուտք և, անցնելով թիվ 1 սահմանակետով 370մ, հասնում է քարհանքի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով 281մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ և, անցնելով 501մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, որտեղից սահմանագիծը, թեքվելով արևմուտք և անցնելով թիվ 5-6 սահմանակետերով 356մ, հասնում է Հառիճ, Անուշավան գյուղական և Արթիկ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

«Թ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1583մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.26

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀԱՐԹԱՇԵՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հարթաշեն գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լոռու մարզին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Մուսայելյան գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Վարդաղբյուր գյուղական համայնքին, հյուսիսից և արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Զույգաղբյուր գյուղական համայնքին:

 

ՀԱՐԹԱՇԵՆ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանների հետ:

 

ՀԱՐԹԱՇԵՆ-ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Աշոցք-Տաշիր միջմարզային նշանակություն ունեցող ճանապարհի եզրին գտնվող Հարթաշեն, Մուսայելյան գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով ճանապարհով 6125մ, հասնում է նույն ճանապարհի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, անցնում թիվ 2 սահմանակետով 1333մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, թիվ 4-6 սահմանակետերով անցնելով 1209մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, հատելով միջհամայնքային ճանապարհը, վարելահողերի եզրերով անցնելով 510մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում ձորը, փոքրիկ լճակը, ապա միջհամայնքային ճանապարհը, անցնելով 1424մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը, հատելով միջհամայնքային ճանապարհը, ապա գետը, թիվ 10-11 սահմանակետերով կրկին հատելով դաշտային ճանապարհը, թիվ 12-14 սահմանակետերով անցնելով 2182մ, հասնում է Հարթաշեն, Մուսայելյան և Վարդաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12783մ է:

 

ՀԱՐԹԱՇԵՆ-ՎԱՐԴԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Հարթաշեն, Վարդաղբյուր և Զույգաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, վարելահողերի եզրերով, թիվ 1-2 սահմանակետերով անցնելով 1077մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, նույն ուղղությամբ անցնելով 420մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, ապա թեքվելով հարավ, անցնելով 145մ, հասնում է Հարթաշեն, Մուսայելյան և Վարդաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1642մ է:

 

ՀԱՐԹԱՇԵՆ-ԶՈՒՅԳԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

Զույգաղբյուր, Հարթաշեն գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, դաշտային ճանապարհով հատելով ձորերը, անցնում 5223մ, հասնում է ձորի և դաշտային ճանապարհի հատման կետում գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, դաշտային ճանապարհով անցնում 653մ, հասնում ձորի և դաշտային ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 2 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ձորով անցնում 2245մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 567մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս, անցնում 880մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնելով թիվ 6 սահմանակետով 832մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 947մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, ապա նույն ուղղությամբ թիվ 9-11 սահմանակետերով անցնում 3141մ, հասնում սեփականաշնորհված վարելահողերի եզրերին գտնվող թիվ 12 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով Զույգաղբյուր-Հարթաշեն միջհամայնքային ճանապարհը, ապա Ղուկասյան գետը, թիվ 13-15 սահմանակետերով անցնում է 2106մ, հասնում Զույգաղբյուր, Հարթաշեն և Վարդաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 16594մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.27

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀՈՌՈՄ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոռոմ գյուղական համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լուսակերտ գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Սարատակ գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Հովտաշեն գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Վարդաքար գյուղական համայնքին, արևելքից «Ե»-«Զ» հատվածով` Նոր կյանք գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Զ»-«Է» հատվածով` Տուֆաշեն գյուղական համայնքին, հարավից «Է»-«Ը» հատվածով` Հայրենյաց գյուղական համայնքին, «Ը»-«Թ» հատվածով` Մարալիկ քաղաքային համայնքին, արևմուտքից «Թ»-«Ժ» հատվածով` Լուսաղբյուր գյուղական համայնքին, «Ժ»-«Ա» հատվածով` Գուսանագյուղ գյուղական համայնքին:

 

ՀՈՌՈՄ-ԼՈՒՍԱԿԵՐՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Հոռոմ-Գուսանագյուղ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող Հոռոմ, Լուսակերտ և Գուսանագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևելք, անցնելով ճանապարհով, թիվ 1-3 սահմանակետերով 3026մ, հասնում է միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող Հոռոմ, Լուսակերտ և Սարատակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3026մ է:

 

ՀՈՌՈՄ-ՍԱՐԱՏԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Հոռոմ, Լուսակերտ և Սարատակ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, Գուսանագյուղ-Արթիկ միջհամայնքային ճանապարհով, թիվ 1 սահմանակետով անցնելով դեպի արևելք 1512մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով բնակավայրի եզրով, թիվ 3-5 սահմանակետերով 475մ, հասնում է բնակավայրի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևելք, հատելով Կարկաչան գետը և անցնելով 75մ, հասնում է Հոռոմ-Սարատակ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող Հոռոմ, Սարատակ և Հովտաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2062մ է:

 

ՀՈՌՈՄ-ՀՈՎՏԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Հոռոմ-Սարատակ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող Հոռոմ, Սարատակ և Հովտաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով Սարատակ-Հոռոմ միջհամայնքային ճանապարհով 119մ, հասնում է Սարատակ-Հոռոմ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվելով արևելք, անցնելով բնակավայրի եզրով 352մ, հասնում է Հոռոմ և Հովտաշեն բնակավայրերի հատման տեղում գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը, նույն ուղղությամբ բնակավայրերի եզրերով անցնելով 228մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվելով հարավ-արևելք, նորից անցնելով բնակավայրերի հատման սահմանով, թիվ 4-6 սահմանակետերով 270մ, հասնում է Հոռոմ-Հովտաշեն միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս, հատելով միջհամայնքային ճանապարհը, անցնելով 115մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևելք, բնակավայրերի եզրերով, թիվ 9 սահմանակետով անցնելով 252մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, ապա թեքվելով դեպի հարավ-արևելք, թիվ 11-12 սահմանակետերով, Հովտաշեն բնակավայրի եզրով անցնելով 379մ, հասնում է բնակավայրի և պահուստային վարելահողի սահմանաեզրին գտնվող թիվ 13 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի արևմուտք, անցնելով պահուստային վարելահողի եզրով 62մ, հասնում է պահուստային վարելահողի եզրին գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով 341մ, հասնում է Վարդաքարի ջրամբարի եզրին գտնվող Հոռոմ, Հովտաշեն և Վարդաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2117մ է:

 

ՀՈՌՈՄ-ՎԱՐԴԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Վարդաքարի ջրամբարի եզրին գտնվող Հոռոմ, Հովտաշեն և Վարդաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ջրամբարի վրայով թեքվելով դեպի հարավ, անցնելով 400մ, հասնում է ջրամբարի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի հարավ-արևելք, հատելով Հոռոմ-Արթիկ միջմարզային ճանապարհը և անցնելով 265մ, հասնում է բլրի գագաթին գտնվող Հոռոմ, Վարդաքար և Նոր կյանք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 665մ է:

 

ՀՈՌՈՄ-ՆՈՐ ԿՅԱՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Հոռոմ, Վարդաքար և Նոր կյանք գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, փոքրիկ բլուրների վրայով, թիվ 1-4 սահմանակետերով անցնելով 1315մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որը համընկնում է «Հոռոմ» կոչվող եռանկյունաչափական 1704.7մ նիշ ունեցող գագաթին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով թիվ 6-8 սահմանակետերով 941մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, ապա կտրուկ թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 480մ, հասնում է բարձունքում գտնվող Հոռոմ, Նոր կյանք և Տուֆաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2737մ է:

 

ՀՈՌՈՄ-ՏՈՒՖԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Հոռոմ, Նոր կյանք և Տուֆաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 1-2 սահմանակետերով, հատելով Տուֆաշեն-Հոռոմ միջհամայնքային ճանապարհը, այնուհետև անցնելով բլրի գագաթների վրայի թիվ 3-7 սահմանակետերով 1008մ, հասնում է ժայռի վրա գտնվող Հոռոմ, Տուֆաշեն և Հայրենյաց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1008մ է:

 

ՀՈՌՈՄ-ՀԱՅՐԵՆՅԱՑ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

Հոռոմ, Տուֆաշեն և Հայրենյաց գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով 297մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որից հետո սահմանագիծը, թեքվելով դեպի արևմուտք, անցնելով 448մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևմուտք, անցնելով թիվ 3-4 սահմանակետերով 1277մ, հասնում է քարհանքի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ, հատում է Հոռոմ-Հայրենյաց միջհամայնքային ճանապարհը, այնուհետև առուն, թիվ 6 սահմանակետով անցնում 530մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը, ձորով, սեփականաշնորհված վարելահողերի եզրերով ուղղվելով դեպի արևմուտք, թիվ 8-10 սահմանակետերով անցնելով 333մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 12-13 սահմանակետերով, հատում է առուն, որից հետո անցնելով թիվ 14-16 սահմանակետերով 658մ, հասնում է սեփականաշնորհված վարելահողի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, հատելով Երևան-Գյումրի միջպետական նշանակության ճանապարհը, անցնելով 144մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, որից հետո կտրուկ թեքվելով դեպի հարավ, անցնելով 64մ, հասնում է թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 20-22 սահմանակետերով 1203մ, հասնում է սեփականաշնորհված վարելահողի եզրին գտնվող թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը, նույն ուղղությամբ անցնելով թիվ 24 սահմանակետով, հատում է Մարալիկ-Հայրենյաց միջհամայնքային ճանապարհը 1168մ, հասնում թիվ 25 սահմանակետին: Ապա սահմանագիծը, փոխելով ուղղությունը դեպի հարավ, անցնելով 438մ, հասնում է թիվ 26 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևմուտք, անցնելով 710մ, հասնում է թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, անցնելով 297մ, հասնում է թիվ 28 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 29 սահմանակետով 774մ, հասնում է Հոռոմ, Հայրենյաց գյուղական և Մարալիկ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8342մ է:

 

ՀՈՌՈՄ-ՄԱՐԱԼԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

 

Դաշտային ճանապարհի եզրին գտնվող Հոռոմ, Լուսաղբյուր գյուղական և Մարալիկ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով դաշտային ճանապարհով, թիվ 1-8 սահմանակետերով 1055մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով 497մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնելով թիվ 11-12 սահմանակետերով, հատելով դաշտային ճանապարհը 635մ, հասնում է Հոռոմ, Հայրենյաց գյուղական և Մարալիկ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2186մ է:

 

ՀՈՌՈՄ-ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ժ»

 

Հոռոմ, Լուսաղբյուր և Գուսանագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևմուտք, ձորակից դուրս գալով և անցնելով 173մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 2-4 սահմանակետերով 1533մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 6-28 սահմանակետերով անցնելով 1882մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող Լուսաղբյուր, Հոռոմ գյուղական և Մարալիկ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

«Թ»-«Ժ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3588մ է:

 

ՀՈՌՈՄ-ԳՈՒՍԱՆԱԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ժ»-«Ա»

 

Հոռոմ-Գուսանագյուղ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող Հոռոմ, Լուսակերտ և Գուսանագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով թիվ 1-4 սահմանակետերով, հատելով Գուսանագյուղ-Հայրենյաց միջհամայնքային ճանապարհը, այնուհետև անցնելով թիվ 5-7 սահմանակետերով 2611մ, հասնում է պահուստային վարելահողի եզրին գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ, փոքր բարձրությունների վրայով, թիվ 9-11 սահմանակետերով հատելով ձորը 1469մ, հասնում է ձորի և դաշտային ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, ձորով, թիվ 13-32 սահմանակետերով անցնելով 1382մ, հասնում է Հոռոմ, Լուսաղբյուր և Գուսանագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետին:

«Ժ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5461մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.28

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԿԱՊ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ձորակապ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավային մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հայկասար գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Պեմզաշեն գյուղական համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Լեռնակերտ գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Սառնաղբյուր գյուղական համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Լանջիկ գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Քարաբերդ և «Է»-«Ա» հատվածով` Մարալիկ քաղաքային համայնքներին:

 

ՁՈՐԱԿԱՊ-ՀԱՅԿԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Ձորակապ, Հայկասար գյուղական և Մարալիկ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 509 մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, թիվ 4-5 սահմանակետերով անցնելով 363 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով 560մ, հասնում է միջնակի վրա գտնվող թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվելով արևելք, հատելով դաշտային ճանապարհը, անցնում է 215մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում 289մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնում է 144մ, հասնում 1696.9մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 11 սահմանակետին, որից հետո թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնում է 119մ, հասնում Ձորակապ, Հայկասար և Պեմզաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2200մ է:

 

ՁՈՐԱԿԱՊ-ՊԵՄԶԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ձորակապ, Հայկասար և Պեմզաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 146մ, հասնում է սեփականաշնորհված վարելահողերի եզրերին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, վարելահողերի եզրերով հատում դաշտային ճանապարհը, թիվ 2-4 սահմանակետերով անցնում 1361մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը, շարունակվելով նույն ուղղությամբ, հատում է Մարալիկ-Պեմզաշեն միջհամայնքային ճանապարհը, որից հետո Արթիկ-Պեմզաշեն երկաթգիծը անցնում է 189 մ, հասնում երկաթգծի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին, այնուհետև չփոխելով ուղղությունը, անցնելով 170 մ, հասնում է Ձորակապ, Պեմզաշեն և Լեռնակերտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1866 մ է:

 

ՁՈՐԱԿԱՊ-ԼԵՌՆԱԿԵՐՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Ձորակապ, Պեմզաշեն և Լեռնակերտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 655մ, հասնում թիվ 2 սահմանակետին, այդտեղից թեքվելով հարավային ուղղությամբ, անցնելով 484մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 4-5 սահմանակետերով անցնում 705 մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, որից հետո թեքվելով դեպի հարավ-արևմուտք, հատելով դաշտամիջյան ճանապարհը, թիվ 7-8 սահմանակետերով անցնելով 1203մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող Ձորակապ, Լեռնակերտ և Սառնաղբյուր համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3047մ է:

 

ՁՈՐԱԿԱՊ-ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Ձորակապ, Լեռնակերտ և Սառնաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 1134 մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ հատում է Մարալիկ-Սառնաղբյուր միջհամայնքային ճանապարհը, անցնում 595 մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, անցնում է 768մ, հասնում թիվ 4 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 390մ, հասնում միջնակի վրա գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևմուտք, սեփականաշնորհված վարելահողերի եզրերով անցնում է 420մ, հասնում Ձորակապ, Սառնաղբյուր և Լանջիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3307 մ է:

 

ՁՈՐԱԿԱՊ-ԼԱՆՋԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Ձորակապ, Լանջիկ և Քարաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնելով 1120մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, նույն ուղղությամբ հատելով Երևան-Գյումրի միջպետական նշանակության ճանապարհը, ապա թիվ 4 սահմանակետով հատելով դաշտային ճանապարհը, անցնում է 606մ, հասնում Ձորակապ, Սառնաղբյուր և Լանջիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1726 մ է:

 

ՁՈՐԱԿԱՊ-ՔԱՐԱԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Ձորակապ, Քարաբերդ գյուղական և Մարալիկ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով 197 մ, հասնում է Ձորակապ, Լանջիկ և Քարաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 197 մ է:

 

ՁՈՐԱԿԱՊ-ՄԱՐԱԼԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

 

Ձորի եզրին գտնվող Մարալիկ քաղաքային, Հայկասար և Ձորակապ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով հարավ, անցնելով ձորով, թիվ 1-6 սահմանակետերով 541մ, հասնում է սեփականաշնորհված վարելահողի և ձորի հատման տեղում գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով ձորով, սեփականաշնորհված վարելահողի եզրով, թիվ 8-11 սահմանակետերով 354մ, հասնում է Գյումրի-Երևան միջպետական նշանակություն ունեցող ճանապարհի եզրին գտնվող թիվ 12 սահմանակետին, որից հետո սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնում է Երևան-Գյումրի միջպետական նշանակություն ունեցող ճանապարհով 713մ, հասնում այդ ճանապարհի եզրին գտնվող թիվ 13 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, անցնելով Շահինյան փողոցով 51մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, ապա կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնում է նույն փողոցով և թիվ 15 սահմանակետով 288մ, հասնում է քարհանքի եզրին գտնվող թիվ 16 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով քարհանքի եզրով և թիվ 17-18 սահմանակետերով 328մ, հասնում է «Անի» մարզասերների ակումբի եզրին գտնվող թիվ 19 սահմանակետին, որից հետո սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի արևելք, ապա հարավ, անցնելով մարզասերների ակումբի սահմանաեզրով և թիվ 20-22 սահմանակետերով 450մ, հասնում է Մարալիկ-Արթիկ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի արևելք, անցնում է այդ ճանապարհով և թիվ 24 սահմանակետով 251մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 83մ, հասնում է թիվ 26 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով 68 մ, հասնում է թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ և, անցնելով ձեռնարկության պարսպով 315մ, հասնում է Արթիկ-Գյումրի երկաթգծի եզրին գտնվող թիվ 28 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք, երկաթգծով, թիվ 29-31 սահմանակետերով անցնում է 549մ, հասնում Արթիկ-Գյումրի երկաթգծի և Արթիկ-Մարալիկ միջհամայնքային ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, միջհամայնքային ճանապարհով անցնելով 185մ, հասնում է այդ ճանապարհի եզրին գտնվող թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով 66մ, հասնում է թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 150մ, հասնում է Երևան-Գյումրի միջպետական նշանակություն ունեցող ճանապարհի եզրին գտնվող թիվ 35 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք և, անցնելով ճանապարհով 90մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Մարալիկ քաղաքային և Ձորակապ գյուղական համայնքի բնակավայրի բաժանման սահմանի վրա գտնվող թիվ 37-46 սահմանակետերով անցնելով 584մ, հասնում է թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 48-49 սահմանակետերով անցնելով 1414մ, հասնում է թիվ 50 սահմանակետին: Ապա սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով 362մ, հասնում է թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 52-53 սահմանակետերով անցնելով 1527մ, հասնում է Մարալիկ քաղաքային, Ձորակապ և Քարաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8370 մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.29

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՇԵՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ձորաշեն գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լոռու մարզին, հարավ-արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Ջաջուռ գյուղական համայնքին, արևմուտքից «Է»-«Ը» հատվածով` Կաքավասար, «Ը»-«Ա» հատվածով` Սարապատ գյուղական համայնքներին:

 

ՁՈՐԱՇԵՆ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանների հետ:

 

ՁՈՐԱՇԵՆ-ՋԱՋՈՒՌ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ձորաշեն, Ջաջուռ և Կաքավասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 688մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևելք, անցնում 311մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 3-4 սահմանակետերով 678մ, հասնում է Ձորաշեն, Ջաջուռ գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1677մ է:

 

ՁՈՐԱՇԵՆ-ԿԱՔԱՎԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Չիչխան գետի ափին գտնվող Ձորաշեն, Կաքավասար և Սարապատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատելով ջրամբարի հողերը, անցնելով թիվ 1 սահմանակետով 136մ, հասնում է ջրբաժանի վրա գտնվող թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, ջրբաժանով միանում ձորին, հատում Չիչխան գետի աջակողմյան վտակը, որից հետո լանջով անցնելով 520մ, հասնում է անտառի եզրի թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 218մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է հարավ և, անցնելով 349մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 6 սահմանակետով 737մ, հատելով դաշտային ճանապարհը և ջրբաժանը, հասնում է թիվ 7 սահմանակետին, ապա նորից թեքվելով հարավ-արևմուտք, հատելով ձորը և անցնելով 393մ, հասնում է ձորի եզրի թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 551մ, հատում է ձորը և հասնում ջրբաժանի վրա գտնվող Ձորաշեն, Ջաջուռ և Կաքավասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2905մ է:

 

ՁՈՐԱՇԵՆ-ՍԱՐԱՊԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

Դաշտային ճանապարհի եզրին գտնվող Ձորաշեն, Սարապատ գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, դաշտային ճանապարհով դեպի հարավ-արևմուտք անցնելով 3043մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 62 մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվելով արևելք և անցնելով 800մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, մեծ թեքությամբ ձորերով, լանջերի ջրբաժանով ուղղվելով հարավ-արևելք, անցնելով թիվ 4 սահմանակետով 1091մ, հասնում է 2404.2մ նիշ ունեցող բարձունքի գագաթին գտնվող թիվ 5 սահմանակետին, ապա այդտեղից ջրբաժանով անցնելով հարավարևմտյան ուղղությամբ 447մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, թիվ 6 սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 7 սահմանակետով 1205մ, հասնում է 2102.8մ նիշ ունեցող գագաթին գտնվող թիվ 8 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ, հատելով ձորը, անցնում է 509մ, հասնում 2150.0մ նիշ ունեցող գագաթին գտնվող թիվ 9 սահմանակետին, որից հետո սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ, անցնելով սեփականաշնորհված վարելահողերի եզրերով 506մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, այնուհետև ջրբաժանով ուղղվելով նորից հարավ, թիվ 11 սահմանակետով անցնելով 651մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Սահմանագիծը, թիվ 13 սահմանակետով նույն ուղղությամբ անցնելով 616մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 14 սահմանակետին, ապա շարունակվելով ձորով, հատելով Աշոցք-Ձորաշեն միջհամայնքային ճանապարհը, անցնելով թիվ 15-18 սահմանակետերով 268մ, հասնում է ձորի և Չիչխան գետի հատման տեղում գտնվող թիվ 19 սահմանակետին, որտեղից Չիչխան գետով թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 20-47 սահմանակետերով անցնելով 1933մ, հասնում է գետի ափին գտնվող Ձորաշեն, Սարապատ և Կաքավասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11131մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.30

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՂԱԶԱՆՉԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ղազանչի գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լոռու մարզին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Մեծ Սեպասար գյուղական համայնքին, արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Թավշուտ գյուղական համայնքին, հյուսիսից «Դ»-«Ա» հատվածով` Սիզավետ գյուղական համայնքին:

 

ՂԱԶԱՆՉԻ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում Շիրակի և Լոռու մարզերի սահմանների հետ:

 

ՂԱԶԱՆՉԻ-ՄԵԾ ՍԵՊԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

2983.2 մ նիշ ունեցուղ լեռան գագաթին գտնվող Մեծ Սեպասար, Ղազանչի գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 1 սահմանակետով 976մ, հասնում է 2967.7մ նիշ ունեցող լեռան գագաթին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա արևելք և, անցնելով թիվ 3-5 սահմանակետերով 905մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում թիվ 7 սահմանակետով, հատում 2943.0մ նիշ ունեցող եռանկյունաչափական կետը, այնուհետև նույն ուղղությամբ անցնելով թիվ 8-16 սահմանակետերով, հատում է դաշտային ճանապարհը, որից հետո անցնելով 17-18 սահմանակետերով 5766մ, հասնում է թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը, շարունակվելով դեպի հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 20-26 սահմանակետերով անցնելով 2575մ, հասնում է Նինոծմինդա-Գյումրի հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհի եզրին գտնվող թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը, հատելով Նինոծմինդա-Գյումրի հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհը, անցնում է թիվ 28-30 սահմանակետերով 1865մ, հատում է գետը և հասնում Մեծ Սեպասար-Ղազանչի միջհամայնքային ճանապարհի եզրի թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է հարավարևմտյան ուղղությամբ և, անցնելով թիվ 32 սահմանակետով 787մ, հասնում է Մեծ Սեպասար, Ղազանչի և Թավշուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12874 մ է:

 

ՂԱԶԱՆՉԻ-ԹԱՎՇՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Դալիջուր գետի ափին գտնվող Ղազանչի, Սիզավետ և Թավշուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, գետի հոսանքի ուղղությամբ թիվ 1-25 սահմանակետերով անցնելով 1806մ, հասնում գետի վրայի կամրջի, Աղվորիկ-Ղազանչի միջհամայնքային ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 26 սահմանակետին: Սահմանագիծը, գետով թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով 107մ, հասնում է թիվ 27 սահմանակետին, նույն ուղղությամբ անցնելով 114մ, հասնում թիվ 28 սահմանակետին, ապա թեքվելով հարավ, թիվ 29-37 սահմանակետերով անցնելով 1694մ, հասնում է Ղազանչի, Մեծ Սեպասար և Թավշուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման` Դալիջուր գետի ափին գտնվող «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3721մ է:

 

ՂԱԶԱՆՉԻ-ՍԻԶԱՎԵՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

Ղազանչի, Սիզավետ գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 358մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում հյուսիս-արևմուտք, անցնելով թիվ 2 սահմանակետով 2000մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևմուտք, անցնելով թիվ 4 սահմանակետով և ջրբաժանով 1057 մ, հասնում է բլրի գագաթին գտնվող 2774.2մ նիշ ունեցող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով 1600 մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ և անցնելով 324մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով թիվ 8 սահմանակետով 680մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևմուտք, անցնելով թիվ 10 սահմանակետով և ջրբաժանով 884մ, հասնում է 2372.0մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է նույն ուղղությամբ արևմուտք և, անցնելով թիվ 12-15 սահմանակետերով 3239մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 562 մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, հատում է ձորը, Գյումրի-Նինոծմինդա հանրապետական նշանակության ճանապարհը, դաշտային ճանապարհները և, թիվ 18-19 սահմանակետերով անցնելով 1972 մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 20 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 188մ, հասնում է գետի ափին գտնվող Ղազանչի, Սիզավետ և Թավշուտ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12863մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.31

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՅԻՍՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Մայիսյան համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հողմիկ գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Քեթի գյուղական համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Կարմրաքար գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Հացիկ գյուղական համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Գյումրի քաղաքային համայնքին, «Զ»-«Է» հատվածով` Մարմաշեն, հարավ-արևմուտքից «Է»-«Ա» հատվածով` Հովունի գյուղական համայնքներին:

 

ՄԱՅԻՍՅԱՆ-ՀՈՂՄԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Մայիսյան, Հողմիկ և Հովունի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, անցնելով հարավ-արևելք 366մ, հասնում է բարձունքի վրա գտնվող թիվ 1 սահմանակետին: Այնուհետև թեքվելով հյուսիս-արևելք և անցնելով 126մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա թեքվելով հարավ-արևելք և անցնելով սարի գագաթին գտնվող թիվ 3 սահմանակետով 674մ, հասնում է Մայիսյան, Հողմիկ և Քեթի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1166մ է:

 

ՄԱՅԻՍՅԱՆ-ՔԵԹԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Մայիսյան, Հողմիկ և Քեթի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ձորով իջնելով 3168մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, քիչ թեքվելով հարավ-արևելք, անցնելով 252մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, շարունակվելով նույն ուղղությամբ, անցնելով 488մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից կտրուկ թեքվում է դեպի արևելք, անցնելով թիվ 4-7 սահմանակետերով 1452մ, հասնում է Գյումրի-Աշոցք միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք և հատելով միջհամայնքային ճանապարհը, անցնելով 304մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, այնուհետև քիչ թեքվելով հարավ-արևելք, անցնելով թիվ 10-11 սահմանակետերով 508մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը, շարունակվելով նույն ուղղությամբ և անցնելով 254մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը անցնում է հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, ձորով անցնելով 659մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, շարունակվելով նույն ուղղությամբ 283մ, բարձրանում և հասնում է Մայիսյան, Քեթի և Կարմրաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7368մ է:

 

ՄԱՅԻՍՅԱՆ-ԿԱՐՄՐԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Մայիսյան, Քեթի և Կարմրաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, հատում է ձորակը և , անցնելով 377մ, հասնում է Մայիսյան, Կարմրաքար և Հացիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 377մ է:

 

ՄԱՅԻՍՅԱՆ-ՀԱՑԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Մայիսյան, Կարմրաքար և Հացիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով 322մ, հասնում է բարձունքում գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվելով հարավ, հատում է Գյումրի-Թբիլիսի երկաթուղին, ապա Շիրակի ջրանցքը, այնուհետև Հացիկ-Մայիսյան միջհամայնքային ճանապարհը և, անցնելով 1112մ, հասնում է Հացիկ-Մայիսյան միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը, շարունակվելով նույն ուղղությամբ, հատում է Թբիլիսի-Գյումրի երկաթուղին, անցնելով թիվ 3-5 սահմանակետերով 1827մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, շարունակվելով նույն ուղղությամբ և հատելով Գյումրի քաղաքի նոր կառուցվող շրջանցող ճանապարհը, անցնելով 422մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը, քիչ թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով 534մ, հասնում է առվի եզրին գտնվող Մայիսյան, Հացիկ գյուղական և Գյումրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4216մ է:

 

ՄԱՅԻՍՅԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Մայիսյան, Մարմաշեն գյուղական և Գյումրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք և, անցնելով թիվ 1-4 սահմանակետերով 1420մ, հասնում է Գյումրի-Աշոցք միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, շարունակվելով նույն ուղղությամբ և անցնելով 30մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևմուտք, Գյումրի քաղաքի եզրով, թիվ 7-10 սահմանակետերով անցնելով 988մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, Գյումրի քաղաքի եզրով, թիվ 12 սահմանակետով անցնելով 216մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հյուսիս, անցնելով 141մ, հասնում թիվ 14 սահմանակետին, ապա սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնելով 51մ, հասնում թիվ 15 սահմանակետին, որից հետո կտրուկ թեքվելով դեպի հարավ, թիվ 16 սահմանակետով անցնում է 58մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի արևելք, անցնելով Գյումրի քաղաքի եզրով և թիվ 18 սահմանակետով 122մ, հասնում է թիվ 19 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ-արևելք, առվով անցնելով 306մ, հասնում է առվի եզրին գտնվող թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, քաղաքի եզրով անցնում 312մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևելք և անցնելով թիվ 22-25 սահմանակետերով 445մ, հասնում է թիվ 26 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 180մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 27 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, առվով անցնում է 475մ, հասնում առվի եզրին գտնվող Մայիսյան, Հացիկ գյուղական և Գյումրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4745մ է:

 

ՄԱՅԻՍՅԱՆ-ՄԱՐՄԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Մայիսյան, Մարմաշեն և Հովունի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ և, անցնելով 878մ, հասնում է Շիրակի ջրանցքի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, կտրուկ թեքվելով արևմուտք և անցնելով 253մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք և, անցնելով 1521մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվելով արևելք, անցնում է 880մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք և, անցնելով 665մ, հասնում է Մայիսյան, Մարմաշեն գյուղական և Գյումրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4197մ է:

 

ՄԱՅԻՍՅԱՆ-ՀՈՎՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

 

Մայիսյան, Հողմիկ և Հովունի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ձորով անցնելով հարավ 1708.2մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի հարավ-արևելք, հատելով ձորը և անցնելով 279մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, որից հետո կտրուկ թեքվելով դեպի հարավ, անցնելով 403մ, հասնում է ձորի եզրի թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, ձորով նույն ուղղությամբ շարունակվելով և հատելով Կապսի ջրանցքը, անցնելով 2048մ, հասնում է Հովունի-Մայիսյան միջհամայնքային ճանապարհի և ձորի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևմուտք, ճանապարհով անցնում է 43մ, հասնում թիվ 5 սահմանակետին, որից հետո թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք, ճանապարհով անցնելով 242մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևմուտք և անցնելով 256մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ և, անցնելով 109մ, հասնում է Մայիսյան, Մարմաշեն և Հովունի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5088մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.32

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Մարմաշեն համայնքը գտնվում է մարզի արևմտյան մասում:

Մարմաշեն համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հովունի գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Մայիսյան գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Գյումրի քաղաքային համայնքին, հարավ-արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Առափի գյուղական համայնքին, «Ե»-«Զ» հատվածով` Հայկավան գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Ողջի գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից «Է»-«Ա» հատվածով` Վահրամաբերդ գյուղական համայնքին:

 

ՄԱՐՄԱՇԵՆ-ՀՈՎՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Կրակադաշտ գնացող ճանապարհի եզրին գտնվող Մարմաշեն, Հովունի և Վահրամաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, անցնելով դեպի արևելք 597մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա կտրուկ թեքվելով դեպի հարավ և անցնելով 432մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի արևելք, հատելով ձորը, անցնելով թիվ 3-4 սահմանակետերով 1105մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը, քիչ թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով 250մ, հասնում է Մարմաշեն, Հովունի և Մայիսյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2384 մ է:

 

ՄԱՐՄԱՇԵՆ-ՄԱՅԻՍՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Մարմաշեն, Մայիսյան և Հովունի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ և, անցնելով 878մ, հասնում է Շիրակի ջրանցքի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, կտրուկ թեքվելով արևմուտք և անցնելով 253մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք և, անցնելով 1521մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվելով արևելք, անցնում է 880մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք և, անցնելով 665մ, հասնում է Մարմաշեն, Մայիսյան գյուղական և Գյումրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4197 մ է:

 

ՄԱՐՄԱՇԵՆ-ԳՅՈՒՄՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Մարմաշեն, Մայիսյան գյուղական և Գյումրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք և անցնելով 212մ, հասնում է վարելահողերի եզրերին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք և, անցնելով թիվ 2-7 սահմանակետերով 390մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով 913 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին, այնուհետև թեքվում է արևմուտք և, անցնելով 38մ, հասնում է դամբի վրա գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք և, անցնելով 910մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, Գյումրի քաղաքի եզրագծով, թիվ 12-18 սահմանակետերով անցնելով 724մ, հասնում է Գյումրի-Ամասիա միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 19 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով ճանապարհով 229մ, հասնում է ճանապարհի և առվի հատման տեղում գտնվող թիվ 20 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ, ապա հարավ-արևմուտք, առվով, թիվ 21- 32 սահմանակետերով անցնելով 1685մ, հասնում է թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևմուտք և անցնելով 75մ, հասնում է թիվ 34 սահմանակետին, որից հետո թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով «Կոլինջա» կոչվող եռանկյունաչափական կետի մոտով, թիվ 35-36 սահմանակետերով 374մ, հասնում է թիվ 37 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ և անցնելով 78մ, հասնում է սեփականաշնորհված վարելահողերի եզրերին գտնվող թիվ 38 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը, փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևելք, վարելահողերի եզրերով, թիվ 39-40 սահմանակետերով անցնելով 213մ, հասնում է թիվ 41 սահմանակետին: Թիվ 41 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով թիվ 42-46 սահմանակետերով 581մ, հասնում է թիվ 47 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով գագաթների վրա գտնվող թիվ 48-49 սահմանակետերով 759մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է Ախուրյան գետի եզրին գտնվող Մարմաշեն, Առափի գյուղական և Գյումրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7181 մ է:

 

ՄԱՐՄԱՇԵՆ-ԱՌԱՓԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

 Ախուրյան գետի եզրին գտնվող Մարմաշեն, Առափի և Հայկավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, գետի հոսանքի ուղղությամբ անցնելով դեպի հարավ-արևելք 901մ, հասնում է գետի եզրին գտնվող Մարմաշեն, Առափի գյուղական և Գյումրի քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 901 մ է:

 

ՄԱՐՄԱՇԵՆ-ՀԱՅԿԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Ախուրյան գետի եզրին գտնվող Մարմաշեն, Ողջի և Հայկավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, գետի հոսանքի ուղղությամբ անցնելով դեպի հարավ-արևելք 932մ, հասնում է Ախուրյան գետի եզրին գտնվող Մարմաշեն, Առափի և Հայկավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 932 մ է:

 

ՄԱՐՄԱՇԵՆ-ՈՂՋԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Ախուրյան գետի եզրին գտնվող Մարմաշեն, Ողջի և Վահրամաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, գետի հոսանքի ուղղությամբ անցնելով դեպի հարավ, ապա հարավ-արևելք 2532մ, հասնում է Ախուրյան գետի եզրին գտնվող Մարմաշեն, Ողջի և Հայկավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2532 մ է:

 

ՄԱՐՄԱՇԵՆ-ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

Կրակադաշտ գնացող ճանապարհի եզրին գտնվող Մարմաշեն, Հովունի և Վահրամաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 824մ և հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, որից հետո կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով դաշտային ճանապարհով 712մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, այնուհետև նորից թեքվելով հարավ, անցնելով 211մ, հասնում է պատվարի վրայի թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևմուտք, անցնելով պատվարի վրայով 770մ, հասնում է պատվարի և ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 4 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով 194մ, հասնում է Շիրակի ջրանցքի վրա գտնվող թիվ 5 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը, թեքվելով արևմուտք և Շիրակի ջրանցքով անցնելով 423մ, հասնում է ջրանցքի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 642մ, հասնում է Գյումրի-Ամասիա խճուղու եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին, այնուհետև շարունակվելով նույն ուղղությամբ, հատում է Գյումրի-Ամասիա խճուղին, անցնելով սեփականաշնորհված վարելահողերի և անտառաշերտի եզրերով 629մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 8 սահմանակետին, այնուհետև շարունակվելով նույն ուղղությանբ, ժայռի վրայով իջնում է 209մ և հասնում ավազահանքի մեջ գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով ավազահանքով, թիվ 10 սահմանակետով 462 մ, հասնում է Ախուրյան գետի ափին գտնվող Մարմաշեն, Ողջի և Վահրամաբերդ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5076 մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.33

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՆԹԱՇ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Մեծ Մանթաշ համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Արագածոտնի մարզին, հարավից և արևմուտքից «Բ»-«Գ» հատվածով` Փոքր Մանթաշ գյուղական համայնքին, հյուսիսից «Գ»-«Ա» հատվածով` Արևշատ գյուղական համայնքին:

 

ՄԵԾ ՄԱՆԹԱՇ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Շիրակի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

 

ՄԵԾ ՄԱՆԹԱՇ-ՓՈՔՐ ՄԱՆԹԱՇ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ և Արևշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևելք, անցնելով Մանթաշ գետով և բնակավայրի եզրով, թիվ 1-9 սահմանակետերով 815մ, հասնում է Արթիկ-Արագած միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից այն, հատելով միջհամայնքային ճանապարհը, Մանթաշ գետով, թիվ 11-76 սահմանակետերով անցնում է 8228մ, հասնում թիվ 77 սահմանակետին: Թիվ 77 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում թիվ 78 սահմանակետով 1327մ, հասնում է թիվ 79 սահմանակետին: Թիվ 79 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, ճանապարհով անցնելով 807մ, հասնում է թիվ 80 սահմանակետին: Թիվ 80 սահմանակետից սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ 191մ, հասնում է ջրբաժանի վրա գտնվող 2692.4մ նիշ ունեցող թիվ 81 սահմանակետին: Թիվ 81 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, դաշտային ճանապարհով անցնելով 1332մ, հատում է Արթիկի ջրանցքը, հասնում թիվ 82 սահմանակետին: Թիվ 82 սահմանակետից սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ 726մ, հասնում է թիվ 83 սահմանակետին: Այնուհետև թիվ 83 սահմանակետից թեքվում է հարավ-արևելք և, անցնելով 952մ, հասնում է թիվ 84 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 85 սահմանակետով անցնելով 970մ, հասնում է թիվ 86 սահմանակետին: Թիվ 86 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով 194 մ, հասնում է թիվ 87 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 462մ, հասնում է թիվ 88 սահմանակետին: Թիվ 88 սահմանակետից սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ 399մ, հասնում է թիվ 89 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով թիվ 90-91 սահմանակետերով 809մ, հասնում է թիվ 92 սահմանակետին: Թիվ 92 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով թիվ 93-94 սահմանակետերով 1336մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 95 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, այնուհետև արևելք, անցնելով ձորով 4271մ, հասնում է Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 22820 մ է:

 

ՄԵԾ ՄԱՆԹԱՇ-ԱՐԵՎՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»

 

Ջրանցքի եզրին գտնվող Մեծ Մանթաշ, Արևշատ գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևմուտք, հատելով ջրանցքը և անցնելով 361մ, հասնում է բնակավայրի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից այն նույն ուղղությամբ բնակավայրի եզրով անցնելով 411մ, հասնում է բնակավայրի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 3 սահմանակետով, հատելով Սպանդարյան-Մեծ Մանթաշ միջհամայնքային ճանապարհը, այնուհետև Մանթաշ գետը, անցնելով 661մ, հասնում է գետի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը, քիչ թեքվելով դեպի հարավ, անցնելով 87մ, հասնում է Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ և Արևշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1519.0 մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.34

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՍԱՐԻԱՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Մեծ Սարիար համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Բաշգյուղ համայնքին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Փոքր Սարիար համայնքին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Կրաշեն համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Ջաջուռավան համայնքին, «Ե»-«Զ» հատվածով` Կրաշեն համայնքին, «Զ»-«Է» հատվածով` Ջաջուռ համայնքին, հարավ-արևմուտքից «Է»-«Ը» հատվածով` Լեռնուտ համայնքին, արևմուտքից «Ը»-«Թ» հատվածով` Կարմրաքար համայնքին, հյուսիս-արևմուտքից «Թ»-«Ա» հատվածով` Արփենի համայնքին:

 

ՄԵԾ ՍԱՐԻԱՐ-ԲԱՇԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Մեծ Սարիար, Բաշգյուղ և Արփենի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հյուսիս-արևելք, գագաթների վրայով, թիվ 1-2 սահմանակետերով անցնելով 827մ, հասնում է գագաթին գտնվող թիվ 3 սահմանակետին, ապա անցնելով դեպի հարավ-արևելք 582մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Սահմանագիծը կրկին անցնում է հյուսիսարևելյան ուղղությամբ, հատում է ձորը, անցնում 499մ, հասնում 2214.0մ նիշ ունեցող թիվ 6 սահմանակետին, որտեղից թամբով անցնելով 429մ, հասնում է Մեծ Սարիար, Բաշգյուղ և Փոքր Սարիար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2845մ է:

 

ՄԵԾ ՍԱՐԻԱՐ-ՓՈՔՐ ՍԱՐԻԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Մեծ Սարիար, Փոքր Սարիար և Բաշգյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, գագաթների վրայով, թիվ 1-5 սահմանակետերով անցնելով 1791մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվելով հարավ, հատելով ձորը, անցնելով 127մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որը գտնվում է ձորի եզրին, այդտեղից սահմանագիծը, շարունակվելով դեպի հարավ, ձորով, թիվ 8-25 սահմանակետերով անցնելով 1675մ, հասնում է երկու ձորերի հատման տեղում գտնվող թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը, քիչ թեքվելով հարավ-արևելք, անցնելով 258մ, հասնում է թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ, անցնելով 327մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը, անցնելով թիվ 29 սահմանակետով, ապա քիչ թեքվելով և անցնելով թիվ 30 սահմանակետով 940մ, հասնում է գագաթին գտնվող Մեծ Սարիար, Փոքր Սարիար և Կրաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5116 մ է:

 

ՄԵԾ ՍԱՐԻԱՐ-ԿՐԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Մեծ Սարիար, Կրաշեն և Փոքր Սարիար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևմուտք, անցնելով 568մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որը գտնվում է սարի գագաթին, որից հետո քիչ թեքվելով հյուսիս-արևմուտք և անցնելով թիվ 2 սահմանակետով 549մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևմուտք, բարձունքների վրայով, թիվ 4 սահմանակետով անցնելով 403մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, այնուհետև թեքվելով հյուսիս-արևմուտք և անցնելով թիվ 6 սահմանակետով 644մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի արևմուտք և, անցնելով թիվ 8 սահմանակետով 727մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, որը գտնվում է կրի հանքեր գնացող ճանապարհի եզրին: Այդտեղից սահմանագիծը, ճանապարհով թեքվելով դեպի հարավ և անցնելով 1850մ, հատվում է ձորին, այնուհետև ձորով շարունակվելով նույն ուղղությամբ, հատելով կրի հանքեր գնացող գրունտային ճանապարհը, անցնելով 1990մ, հասնում է Մեծ Սարիար, Կրաշեն և Ջաջուռավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6731 մ է:

 

ՄԵԾ ՍԱՐԻԱՐ-ՋԱՋՈՒՌԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Մեծ Սարիար, Կրաշեն և Ջաջուռավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ, անցնելով բնակավայրի եզրով 348մ, հասնում է երկաթգծի եզրին գտնվող Մեծ Սարիար, Ջաջուռավան և Կրաշեն համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 348 մ է:

 

ՄԵԾ ՍԱՐԻԱՐ-ԿՐԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Մեծ Սարիար, Ջաջուռավան և Կրաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևմուտք և երկաթգծով անցնելով 401մ, հասնում է Սպիտակ-Գյումրի երկաթգծի եզրին գտնվող Մեծ Սարիար, Կրաշեն և Ջաջուռավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 401 մ է:

 

ՄԵԾ ՍԱՐԻԱՐ-ՋԱՋՈՒՌԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Սպիտակ-Գյումրի երկաթգծի եզրին գտնվող Մեծ Սարիար, Ջաջուռավան և Լեռնուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից, սահմանագիծը ուղղվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով երկաթգծով 550մ, հասնում է երկաթգծի եզրին գտնվող Մեծ Սարիար, Կրաշեն և Ջաջուռավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 550 մ է:

 

ՄԵԾ ՍԱՐԻԱՐ-ԼԵՌՆՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

Մեծ Սարիար, Լեռնուտ և Կարմրաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը անցնում է դեպի արևելք և, անցնելով 361մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև քիչ թեքվելով դեպի հարավ-արևելք և, անցնելով 62մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, նորից քիչ թեքվելով արևելք և անցնելով 183մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այդտեղից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք և անցնելով 355մ, հասնում է ձորի եզրի թիվ 4 սահմանակետին: Այնուհետև ձորով բարձրանում է դեպի արևելք և միանում մեծ ձորին, որից հետո ձորով թեքվելով հարավ-արևելք, անցնելով 2542մ, հասնում է ձորի և Գյումրի-Սպիտակ երկաթուղու կամրջի մոտ գտնվող Մեծ Սարիար, Ջաջուռավան և Լեռնուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3503 մ է:

 

ՄԵԾ ՍԱՐԻԱՐ-ԿԱՐՄՐԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

 

Մեծ Սարիար, Կարմրաքար և Արփենի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ, անցնելով 737մ, հասնում է Մեծ Սարիար, Լեռնուտ և Կարմրաքար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 737 մ է:

 

ՄԵԾ ՍԱՐԻԱՐ-ԱՐՓԵՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ա»

 

Մեծ Սարիար, Արփենի և Բաշգյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 381մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որից հետո սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով 488մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը, նորից թեքվելով հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 452մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով 965մ, հասնում է գագաթի վրա գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով անցնում է դեպի հարավ 356մ, հասնում գագաթին գտնվող թիվ 5 սահմանակետին, այդտեղից անցնելով 84մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, ապա լանջի երկայնքով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 438մ, հատվում ձորերի հետ, հասնում լեռան վրա գտնվող թիվ 7 սահմանակետին, որից հետո շարունակվում է նույն ուղղությամբ, լանջերով, թիվ 8 սահմանակետով, ջրբաժանով անցնելով 770մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից քիչ թեքվելով և անցնելով 478մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, այնտեղից թեքվելով հյուսիս-արևմուտք, անցնելով 324մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, ապա կտրուկ թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով 346մ, հասնում է սարի գագաթին գտնվող «Շիշտեպե» կոչվող եռանկյունաչափական թիվ 11 սահմանակետին, թիվ 11 սահմանակետից սահմանագիծը ուղղվում է դեպի արևմուտք, անցնելով 787մ, հասնում է սարի գագաթին գտնվող թիվ 13 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում է 420մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 429մ, հասնում ջրբաժանի վրա գտնվող թիվ 15 սահմանակետին, ապա ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում է 473մ, հասնում թիվ 16 սահմանակետին, որտեղից շարունակվելով նույն ուղղությամբ 222մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, թիվ 17 սահմանակետից կտրուկ թեքվելով արևմուտք և անցնելով 280մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, ապա սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 217մ, հասնում է ջրբաժանի վրա գտնվող Մեծ Սարիար, Կարմրաքար և Արփենի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

«Թ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7909 մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.35

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՍԵՊԱՍԱՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Մեծ Սեպասար գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լոռու մարզին, արևելքից և հարավից «Բ»-«Գ» հատվածով` Աշոցք գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Կրասար գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Փոքր Սեպասար գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Թավշուտ գյուղական համայնքին, հյուսիսից «Զ»-«Ա» հատվածով` Ղազանչի գյուղական համայնքին:

 

ՄԵԾ ՍԵՊԱՍԱՐ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանների հետ:

 

ՄԵԾ ՍԵՊԱՍԱՐ-ԱՇՈՑՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

3000.9մ նիշ ունեցող լեռան գագաթին գտնվող Մեծ Սեպասար, Աշոցք գյուղական համայնքների և Լոռու մարզի համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ 1647մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, լանջով անցնում է 802մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը ջրհավաքով թեքվում է դեպի հյուսիս, անցնելով թիվ 3-10 սահմանակետերով 1396մ, հասնում թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք, ապա արևելք և անցնելով թիվ 12-14 սահմանակետերով 631մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով 382մ, հասնում է 2910.1մ բարձրություն ունեցող լեռան գագաթին գտնվող թիվ 16 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք և շարունակվելով նույն ուղղությամբ 2728մ, հասնում է թիվ 17 սահմանակետին, որը 2773.3 մ նիշ ունեցող գագաթի վրա գտնվող եռանկյունաչափական կետն է: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով ուղղվում է դեպի արևմուտք, անցնելով թիվ 18-19 սահմանակետերով 998մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, որտեղից քիչ փոխում է ուղղությունը դեպի հարավ-արևմուտք, անցնելով գագաթներով, թիվ 21-28 սահմանակետերով 3258մ, հասնում է թիվ 28 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 239մ, հասնում է գագաթին գտնվող թիվ 29 սահմանակետին: Ապա շարունակվելով նույն ուղղությամբ և անցնելով ջրբաժանով 1107մ, հասնում է թիվ 31 սահմանակետին, որտեղից սահմանագիծը, շարունակվելով նույն ուղղությամբ, հատում է Գյումրի-Նինոծմինդա հանրապետական նշանակության ճանապարհը` 449մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի հարավ, հատելով Աշոցք-Մեծ Սեպասար միջհամայնքային ճանապարհը` 114մ, հասնում է ճանապարհի եզրի թիվ 33 սահմանակետին, ապա թեքվելով արևմուտք, անցնելով 212մ, հասնում է թիվ 34 սահմանակետին, քիչ թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 274մ, հասնում է թիվ 35 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով թիվ 36-37 սահմանակետերով 919.0մ, հասնում է գագաթին գտնվող թիվ 38 սահմանակետին, ապա թեքվելով հարավ, անցնելով անտառի եզրով 469մ, հասնում է Ղուկասյան գետի ափին գտնվող Մեծ Սեպասար, Աշոցք և Կրասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15623մ է:

 

ՄԵԾ ՍԵՊԱՍԱՐ-ԿՐԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար և Կրասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Ախուրյան և Ղուկասյան գետերի միացման տեղում, սահմանագիծը ուղղվում է դեպի հյուսիս, այնուհետև արևելք, անցնելով թիվ 1-31 սահմանակետերով 2108մ, հասնում է Ղուկասյան գետի ափին գտնվող Մեծ Սեպասար, Աշոցք և Կրասար համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2108 մ է:

 

ՄԵԾ ՍԵՊԱՍԱՐ-ՓՈՔՐ ՍԵՊԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Դալիջուր գետի եզրին գտնվող Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար և Թավշուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ, Դալիջուր գետի հոսանքի ուղղությամբ թիվ 1-34 սահմանակետերով անցնելով 1489մ, հասնում է Ախուրյան և Դալիջուր գետերի հատման տեղում գտնվող թիվ 35 սահմանակետին, այնուհետև անցնելով Ախուրյան գետի հոսանքով, գյուղատեղի կողքով, ապա հատելով Փոքր Սեպասար- Մեծ Սեպասար միջհամայնքային ճանապարհը, անցնելով թիվ 36-49 սահմանակետերով 743մ, հասնում է միջհամայնքային ճանապարհի եզրի թիվ 50 սահմանակետին, շարունակվելով Ախուրյան գետով, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով թիվ 51-74 սահմանակետերով 1674մ, հասնում է Ախուրյան և Ղուկասյան գետերի հատման տեղում գտնվող Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար և Կրասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3907մ է:

 

ՄԵԾ ՍԵՊԱՍԱՐ-ԹԱՎՇՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Մեծ Սեպասար, Ղազանչի և Թավշուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի արևմուտք, անցնելով 91մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, որը գտնվում է Դալիջուր գետի եզրին, գետի հոսանքի ուղղությամբ անցնելով 170մ, հասնում է Ախուրյան գետի ձախակողմյան վտակի Դալիջուր գետի եզրին գտնվող Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար և Թավշուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 262մ է:

 

ՄԵԾ ՍԵՊԱՍԱՐ-ՂԱԶԱՆՉԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

2983.2 մ նիշ ունեցուղ լեռան գագաթին գտնվող Մեծ Սեպասար, Ղազանչի գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 1 սահմանակետով 976մ, հասնում է 2967.7մ նիշ ունեցող լեռան գագաթին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա արևմուտք և, անցնելով թիվ 3-5 սահմանակետերով 905մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում թիվ 7 սահմանակետով, հատում 2943 մ նիշ ունեցող եռանկյունաչափական կետը, այնուհետև նույն ուղղությամբ անցնելով թիվ 8-16 սահմանակետերով, հատելով դաշտային ճանապարհը, որից հետո անցնելով թիվ 17-18 սահմանակետերով 5766մ, հասնում է թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը, շարունակվելով հարավ-արևմուտք, անցնելով ջրբաժանով, թիվ 20-26 սահմանակետերով 2575մ, հասնում է Նինոծմինդա (Բոգդանովկա)-Գյումրի հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհի եզրին գտնվող թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը, հատելով Նինոծմինդա (Բոգդանովկա)-Գյումրի հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհը անցնում է թիվ 28-30 սահմանակետերով 1865մ, հատելով գետը, հասնում է Մեծ Սեպասար-Ղազանչի միջհամայնքային ճանապարհի եզրի թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է հարավ-արևմուտք և, անցնելով թիվ 32 սահմանակետով 787մ, հասնում է Մեծ Սեպասար, Ղազանչի և Թավշուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12874մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.36

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Մուսայելյան գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լոռու մարզին, հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Սարապատ գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Բաշգյուղ գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Լեռնագյուղ գյուղական համայնքին, «Ե»-«Զ» հատվածով` Սալուտ գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Վարդաղբյուր գյուղական համայնքին, հյուսիսից «Է»-«Ա» հատվածով` Հարթաշեն գյուղական համայնքին:

 

ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանների հետ:

 

ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ-ՍԱՐԱՊԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Մուսայելյան, Սարապատ գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ուղղվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 556մ, հասնում թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում հարավ-արևմուտք, ձորով անցնում 898մ, հասնում է Մուսայելյան, Սարապատ և Բաշգյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1455մ է:

 

ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ-ԲԱՇԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Մուսայելյան, Բաշգյուղ և Սարապատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ձորով անցնում 1944մ, հասնում է Մուսայելյան, Բաշգյուղ և Լեռնագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1944մ է:

 

ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ-ԼԵՌՆԱԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Մուսայելյան, Բաշգյուղ և Լեռնագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է արևմուտք, անցնելով 2289մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով թիվ 2 սահմանակետով 161մ, հասնում է սեփականաշնորհված վարելահողերի եզրերին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնում է 672մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում թիվ 5 սահմանակետով 346մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ, հատում է ձորը 1000մ, հասնում թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվելով արևմուտք և անցնելով 259մ, հասնում է Մուսայելյան, Լեռնագյուղ և Սալուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4727մ է:

 

ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ-ՍԱԼՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Մուսայելյան, Սալուտ և Վարդաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Աշոցք գետի աջակողմյան վտակի եզրին, սահմանագիծը գետի հոսանքի հակառակ ուղղությամբ թեքվում է արևելք, անցնելով թիվ 1-24 սահմանակետերով 1347մ, հասնում է գետի ափի թիվ 25 սահմանակետին, որտեղից քիչ թեքվելով արևելք, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 364մ, հասնում է թիվ 26 սահմանակետին, ապա թեքվելով հարավ-արևելք, անցնելով 281մ, հասնում է թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևելք, անցնելով 279մ, հասնում է թիվ 28 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հարավ, անցնելով թիվ 29 սահմանակետով 541մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 30 սահմանակետին, ապա ջրբաժանով, գագաթներով ուղղվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 31 սահմանակետով 559մ, հասնում է Մուսայելյան, Լեռնագյուղ և Սալուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3370մ է:

 

ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ-ՎԱՐԴԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Մուսայելյան, Վարդաղբյուր և Հարթաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ, անցնելով 125մ, հատելով գետը, այնուհետև դաշտամիջյան ճանապարհը, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը, ապա Կարմրավան-Մուսայելյան միջհամայնքային ճանապարհը, անցնելով 996մ, հասնում է Մուսայելյան, Սալուտ և Վարդաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին, որը գտնվում է Աշոցք գետի աջափնյա վտակի եզրին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1121մ է:

 

ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ-ՀԱՐԹԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

 

Աշոցք-Տաշիր միջմարզային նշանակություն ունեցող ճանապարհի եզրին գտնվող Հարթաշեն, Մուսայելյան գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով ճանապարհով 5941մ, հասնում է նույն ճանապարհի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, անցնում թիվ 2 սահմանակետով 1333մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, թիվ 4-6 սահմանակետերով անցնելով 1209մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, հատելով միջհամայնքային ճանապարհը, վարելահողերի եզրերով անցնելով 510մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում ձորը, փոքրիկ լճակը, ապա միջհամայնքային ճանապարհը, անցնելով 1424մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը, հատելով միջհամայնքային ճանապարհը, ապա գետը, թիվ 10-11 սահմանակետերով կրկին հատելով դաշտային ճանապարհը, թիվ 12-14 սահմանակետերով անցնելով 2182մ, հասնում է Հարթաշեն, Մուսայելյան և Վարդաղբյուր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12598մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.37

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՊԵՏԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Նահապետավան համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Սարալանջ գյուղական համայնքին, արևմուտքից «Բ»-«Ա» հատվածով` Հառիճ գյուղական համայնքին:

 

ՆԱՀԱՊԵՏԱՎԱՆ-ՍԱՐԱԼԱՆՋ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Ձորի եզրին գտնվող Նահապետավան, Սարալանջ և Հառիճ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով ձորով 8178մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվելով արևմուտք և անցնելով 192մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով ձորի եզրին գտնվող թիվ 3-4 սահմանակետերով 1156 մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով 395մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 403մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով թիվ 8 սահմանակետով 1161մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 726մ, հասնում է սարի գագաթին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը, նույն ուղղությամբ թիվ 11 սահմանակետով անցնելով 499մ, հասնում է սարի գագաթին գտնվող թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը, չփոխելով ուղղությունը, անցնելով թիվ 13-15 սահմանակետերով 2159մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, անցնում է 536մ, հասնում ձորի եզրին գտնվող Նահապետավան, Սարալանջ և Հառիճ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15405մ է:

 

ՆԱՀԱՊԵՏԱՎԱՆ-ՀԱՌԻՃ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Ա»

 

Նահապետավան, Հառիճ և Սարալանջ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ, անցնելով 121մ, հասնում է սեփականաշնորհված վարելահողերի եզրերին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով 55մ, հասնում է 1970.0մ նիշ ունեցող եռանկյունաչափական թիվ 2 սահմանակետին, որից հետո սահմանագիծը, թեքվելով հարավ, անցնելով քարհանքի եզրով 87մ, հասնում է քարհանքի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, քարհանքի եզրով, թիվ 4-5 սահմանակետերով անցնելով 615մ, հասնում է Արթիկ-Արագած միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի արևմուտք, անցնելով միջհամայնքային ճանապարհով 271մ, հասնում է միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի հարավ, հատելով միջհամայնքային ճանապարհը և ջրանցքը, սեփականաշնորհված վարելահողերի եզրերով , թիվ 8-12 սահմանակետերով անցնելով 672մ, հասնում է բնակավայրի եզրին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը, նույն ուղղությամբ բնակավայրի եզրով և թիվ 14 սահմանակետով անցնելով 181մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով ձորով և բնակավայրի եզրով 247մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 16 սահմանակետին: Սահմանագիծը, թիվ 16 սահմանակետից թեքվելով դեպի հարավ-արևելք և անցնելով 34մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ, բնակավայրի եզրով, ձորով և թիվ 18-30 սահմանակետերով անցնելով 597մ, հատելով Մանթաշի ջրանցքը, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 31 սահմանակետին: Այդտեղից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևմուտք և, անցնելով դաշտային ճանապարհի եզրով 246մ, հասնում է ձորի և դաշտային ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 32 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, ձորով և սեփականաշնորհված վարելահողերի եզրերով, թիվ 33-40 սահմանակետերով անցնելով 729մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 41 սահմանակետին: Թիվ 41 սահմանակետից սահմանագիծը, նույն ուղղությամբ ձորով, թիվ 42-50 սահմանակետերով անցնելով 1142մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի արևելք, ապա հարավ-արևելք, ձորով և սեփականաշնորհված վարելահողերի եզրերով, թիվ 52-65 սահմանակետերով անցնելով 1685մ, հասնում է սեփականաշնորհված վարելահողերի եզրերին գտնվող թիվ 66 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը, նորից անցնելով ձորով դեպի հարավ, թիվ 67 սահմանակետով հատելով դաշտային ճանապարհը 454մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 68 սահմանակետին: Թիվ 68 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 69 սահմանակետով 224 մ, հասնում է թիվ 70 սահմանակետին: Թիվ 70 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, անցնելով 248մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 71 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, ձորով թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 72 սահմանակետով 429 մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 73 սահմանակետին: Թիվ 73 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատում է դաշտային ճանապարհը, անցնելով 528մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 74 սահմանակետին: Թիվ 74 սահմանակետից սահմանագիծը, շարունակվելով նույն ուղղությամբ, հատում է ձորը և, անցնելով 503մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 75 սահմանակետին: Թիվ 75 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով ձորով, հատում է դաշտային ճանապարհը և, անցնելով 6390մ, հասնում է ձորի եզրին գտնվող Նահապետավան, Սարալանջ և Հառիճ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 16456մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.38

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՆՈՐՇԵՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Նորշեն համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հայկաձոր գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Արագածոտնի մարզին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Անիպեմզա գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` պետական սահմանին (Թուրքիայի Հանրապետություն) և համայնքի վարչական սահմանի ներսում «Ե»-«Ե» հատվածով` Անիավան գյուղական համայնքին:

 

ՆՈՐՇԵՆ-ՀԱՅԿԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Ախուրյան գետի եզրին գտնվող Նորշեն, Հայկաձոր գյուղական համայնքների և Թուրքիայի Հանրապետության տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 1-4 սահմանակետերով 1557մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, անցնելով թիվ 6 սահմանակետով 730մ, հասնում է սահմանային ինժեներական կառույցի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով սահմանային ինժեներական կառույցով 1329մ, հասնում է այդ կառույցի եզրին գտնվող թիվ 8 սահմանակետին, որից հետո սահմանագիծը, հատելով այդ կառույցը և անցնելով 334մ, հասնում է սեփականաշնորհված վարելահողի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևելք, սեփականաշնորհված վարելահողի եզրին գտնվող թիվ 10-11 սահմանակետերով անցնելով 1798մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի արևելք, անցնելով բարձունքների վրա գտնվող թիվ 13-15 սահմանակետերով 2640մ, հասնում է Երևան-Գյումրի երկաթգծի եզրին գտնվող թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը, անցնելով դեպի հարավ-արևելք, ապա արևելք, հատելով երկաթգիծը, որից հետո Արմավիր-Գյումրի հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհը, անցնելով թիվ 17 սահմանակետով 1242մ, հասնում է սեփականաշնորհված վարելահողի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի հարավ, սեփականաշնորհված վարելահողի եզրով անցնելով 835մ, հասնում է ձորի եզրին գտնվող Նորշեն, Հայկաձոր գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10465մ է:

 

ՆՈՐՇԵՆ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

«Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Շիրակի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

 

ՆՈՐՇԵՆ-ԱՆԻՊԵՄԶԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Ախուրյան գետի եզրին գտնվող Նորշեն, Անիպեմզա գյուղական համայնքների և Թուրքիայի Հանրապետության տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատելով զինվորական ինժեներական կառույցը, անցնելով 440մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով 564մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, որից հետո քիչ թեքվելով հարավ-արևելք` 585մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից թեքվելով հարավ-արևելք և անցնելով թիվ 4 սահմանակետով 1137մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը, կտրուկ թեքվելով հյուսիս-արևելք և անցնելով թիվ 6 սահմանակետով 566մ, հասնում է ժայռի գագաթին գտնվող թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով 457մ, հասնում է թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի հյուսիս և անցնելով 9-10 սահմանակետերով 395մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով թիվ 12-14 սահմանակետերով 468մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով թիվ 16-17 սահմանակետերով 996մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, որտեղից սահմանագիծը, թեքվելով դեպի արևելք, անցնելով 468մ, հասնում է Երևան-Գյումրի երկաթուղու և ավտոճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով երկաթգիծը և ճանապարհը, անցնելով 438մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 20 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի արևելք և անցնելով թիվ 21 սահմանակետով 976մ, հասնում է Նորշեն, Անիպեմզա գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7488մ է:

 

ՆՈՐՇԵՆ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

«Դ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ՆՈՐՇԵՆ-ԱՆԻԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ե»

 

Նորշեն և Անիավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով թիվ 1-5 սահմանակետերով 1056մ, հասնում է Խարկով գնացող ճանապարհի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, կտրուկ թեքվելով հարավ-արևելք և անցնելով 281մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից թեքվելով հյուսիս-արևելք և անցնելով 278մ` հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով թիվ 9-10 սահմանակետերով 395մ, հատում է Երևան-Գյումրի երկաթգիծը, հասնում է երկաթգծի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով հարավ և անցնելով 98մ, հասնում է թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով 173մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ և անցնելով 164մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, նորից թեքվելով դեպի արևելք և անցնելով 103մ, հասնում է Արմավիր-Գյումրի խճուղու եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Արմավիր-Գյումրի ճանապարհով, թիվ 16-19 սահմանակետերով անցնելով 129մ, հասնում է թիվ 20 սահմանակետին, որը գտնվում է Գյումրի-Արմավիր խճուղու եզրին: Թիվ 20 սահմանակետից` ճանապարհի հատման տեղից, սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնում 65մ, հասնում Երևան-Գյումրի երկաթգծի եզրին գտնվող թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հյուսիս և անցնելով թիվ 22-25 սահմանակետերով 923մ, հասնում է թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևմուտք և անցնելով թիվ 27 սահմանակետով 211մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք և, անցնելով թիվ 29-32 սահմանակետերով 655մ, հասնում է թիվ 33 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք և, անցնելով թիվ 34-35 սահմանակետերով 344մ, հասնում է թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք և, անցնելով թիվ 37-38 սահմանակետերով 827մ, հասնում է Նորշեն և Անիավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6703մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.39

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՇԱՂԻԿ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գառնառիճ գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Զարիշատ գյուղական համայնքին, «Գ»-«Ա» հատվածով` պետական սահմանին (Թուրքիայի Հանրապետությանը):

 

ՇԱՂԻԿ-ԳԱՌՆԱՌԻՃ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Գետակի եզրին գտնվող «Ա» հանգուցային սահմանակետից, որը հանդիսանում է Շաղիկ, Գառնառիճ գյուղական համայնքների տարածքների և պետական սահմանի (Թուրքիայի Հանրապետություն) բաժանման սահմանագիծը, գետակով թեքվելով հարավ-արևելք, անցնելով 6841մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ, անցնելով թիվ 2-3 սահմանակետերով 892մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևմուտք, Շաղիկ գետի հոսանքով թիվ 5 սահմանակետով անցնելով 6531մ, հասնում է Շաղիկ, Բերդաշեն և Գառնառիճ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 14264մ է:

 

ՇԱՂԻԿ-ԶԱՐԻՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Շաղիկ, Զարիշատ և Գառնառիճ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 1 սահմանակետով 2562մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ-արևելք, անցնելով 3-5 սահմանակետերով 1752մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնելով թիվ 7-13 սահմանակետերով 2734մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, ապա կտրուկ թեքելով ուղղությունը դեպի հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը և անցնելով 604մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք, անցնելով 357մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 17 սահմանակետով 453մ, հասնում է գետակի եզրին գտնվող թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը գետով անցնում է 4761մ, հասնում գետակի եզրին գտնվող թիվ 19 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով 561մ, հասնում է Շաղիկ, Զարիշատ գյուղական համայնքների տարածքների և պետական սահմանի (Թուրքիայի Հանրապետություն) բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 13482մ է:

 

ՇԱՂԻԿ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»

 

«Գ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.40

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՊԵՄԶԱՇԵՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Պեմզաշենի գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Տուֆաշեն գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Արթիկ քաղաքային համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Հառիճ գյուղական համայնքին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Լեռնակերտ գյուղական համայնքին, «Ե»-«Զ» հատվածով` Ձորակապ գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` Հայկասար գյուղական համայնքին:

 

ՊԵՄԶԱՇԵՆ-ՏՈՒՖԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Ձորի եզրին գտնվող Պեմզաշեն, Տուֆաշեն և Ձորակապ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնելով 368մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 4-5 սահմանակետերով անցնելով 304մ, հասնում թիվ 6 սահմանակետին, որից հետո թեքվելով դեպի արևելք, թիվ 7-12 սահմանակետերով անցնելով 489մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 14-17 սահմանակետերով անցնելով 431.25մ, հասնում է թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևելք, թիվ 19 սահմանակետով անցնելով 208մ, հասնում է թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, թիվ 21 սահմանակետով անցնելով 175մ, հասնում է թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, ձորով, թիվ 23-28 սահմանակետերով անցնելով 406մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, թիվ 30 սահմանակետով անցնելով 179մ, հասնում է Տուֆաշեն-Պեմզաշեն միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը հատում է միջհամայնքային ճանապարհը, անցնում 100մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 33-41 սահմանակետերով անցնելով 427մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 42 սահմանակետին: Թիվ 42 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, թիվ 43-45 սահմանակետերով հատելով Տուֆաշեն-Արթիկ միջհամայնքային ճանապարհը, անցնում է 1946մ, հասնում Պեմզաշեն, Տուֆաշեն գյուղական և Արթիկ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5032մ է:

 

ՊԵՄԶԱՇԵՆ-ԱՐԹԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Պեմզաշեն, Տուֆաշեն գյուղական և Արթիկ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով Մարալիկ-Արթիկ միջհամայնքային ճանապարհը, այնուհետև Գյումրի- Արթիկ երկաթգիծը, թիվ 1-3 սահմանակետերով անցնելով 1118մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը, նույն ուղղությամբ թիվ 5 սահմանակետով անցնելով 179մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի արևելք, թիվ 7 սահմանակետով անցնելով 608մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 426մ, հասնում է թիվ 9 սահմանակետին, ապա նույն ուղղությամբ թիվ 10 սահմանակետով հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 998մ, հասնում է թիվ 11 սահմանակետին, որից հետո կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևմուտք, թիվ 12 սահմանակետով անցնելով 342մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, թիվ 14 սահմանակետով անցնելով 631մ, հասնում է դաշտային ճանապարհի և ձորի հատման տեղում գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը, նորից թեքվելով հարավ-արևելք, ձորով հատելով դաշտային ճանապարհները, թիվ 16-23 սահմանակետերով անցնելով 889մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 25-27 սահմանակետերով անցնելով 882մ, հասնում թիվ 28 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, անցնելով 56մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 29 սահմանակետին, որից հետո թեքվելով դեպի հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհները, ձորով, թիվ 30-77 սահմանակետերով անցնելով 4381մ, հասնում է Պեմզաշեն, Հառիճ գյուղական և Արթիկ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10509մ է:

 

ՊԵՄԶԱՇԵՆ-ՀԱՌԻՃ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Պեմզաշեն, Հառիճ գյուղական և Արթիկ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով ձորով 3555մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով թիվ 2-8 սահմանակետերով 2181մ, հասնում է ձորի եզրին գտնվող Պեմզաշեն, Լեռնակերտ և Հառիճ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5737մ է:

 

ՊԵՄԶԱՇԵՆ-ԼԵՌՆԱԿԵՐՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Պեմզաշեն, Լեռնակերտ և Ձորակապ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով 257մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 122մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 3 սահմանակետով անցնելով 577մ, հասնում թիվ 4 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևելք, անցնելով 181մ, հասնում թիվ 5 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով 196մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, անցնելով 156մ, հասնում թիվ 7 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով 366մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնելով 182մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով 132մ, հասնում թիվ 10 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 308մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 327մ, հասնում թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 13-17 սահմանակետերով անցնելով 1312մ, հասնում թիվ 18 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով 101մ, հասնում թիվ 19 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում Պեմզաշեն-Լեռնակերտ միջհամայնքային ճանապարհը, թիվ 20-29 սահմանակետերով անցնելով 916մ, հասնում թիվ 30 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևելք, թիվ 31 սահմանակետով անցնելով 493մ, հասնում սեփականաշնորհված վարելահողի եզրին գտնվող թիվ 32 սահմանակետին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, վարելահողի եզրով անցնելով 136մ, հասնում թիվ 33 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 34 սահմանակետով անցնելով 696մ, հասնում թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 183մ, հասնում թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով 112մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 37 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ճանապարհով, թիվ 38-40 սահմանակետերով անցնելով 345մ, հասնում թիվ 41 սահմանակետին: Թիվ 41 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 42-52 սահմանակետերով անցնելով 2153մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով 495մ, հասնում թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 55 սահմանակետով հատում դաշտային ճանապարհը, որից հետո թիվ 56-60 սահմանակետերով անցնելով 775մ, հասնում սարի գագաթին գտնվող թիվ 61 սահմանակետին: Թիվ 61 սահմանակետից սահմանագիծը ձորով, թիվ 62-69 սահմանակետերով անցնելով 850մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 70 սահմանակետին: Թիվ 70 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով ձորով 1012մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 71 սահմանակետին: Թիվ 71 սահմանակետից սահմանագիծը, նույն ուղղությամբ թիվ 72-74 սահմանակետերով անցնելով 1194մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 75 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով դաշտային ճանապարհով 642մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 76 սահմանակետին: Թիվ 76 սահմանակետից սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ, հատում է դաշտային ճանապարհը և, անցնելով թիվ 77-80 սահմանակետերով 2303մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 81 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը, ձորով նույն ուղղությամբ անցնելով 767մ, հասնում է ձորի եզրին գտնվող Պեմզաշեն, Լեռնակերտ և Հառիճ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 17239մ է:

 

ՊԵՄԶԱՇԵՆ-ՁՈՐԱԿԱՊ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Պեմզաշեն, Ձորակապ և Հայկասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 146մ, հասնում սեփականաշնորհված վարելահողերի եզրերին գտնվող թիվ 1 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ-արևելք, վարելահողերի եզրերով հատում դաշտային ճանապարհները, թիվ 2-4 սահմանակետերով անցնելով 1361մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը հատում է Մարալիկ-Պեմզաշեն միջհամայնքային ճանապարհը, որից հետո Արթիկ-Պեմզաշեն երկաթգիծը, անցնելով 189մ, հասնում երկաթգծի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին, այնուհետև անցնելով 170մ, հասնում Պեմզաշեն, Լեռնակերտ և Ձորակապ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1866մ է:

 

ՊԵՄԶԱՇԵՆ-ՀԱՅԿԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Պեմզաշեն, Տուֆաշեն և Հայկասար գյուղական համայնքների տարածքների բաժանման ձորի եզրի «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնելով 687մ, հասնում բարձունքի վրա գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, հատելով Հայկասար-Պեմզաշեն միջհամայնքային ճանապարհը, անցնելով 576մ, հասնում է Պեմզաշեն, Ձորակապ և Հայկասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1262մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.41

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՋՐԱՁՈՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ջրաձոր համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ամասիա համայնքին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Բանդիվան համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Հողմիկ համայնքին, հարավ-արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Հովունի համայնքին, հարավ-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Կապս համայնքին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Գտաշեն համայնքին, արևմուտքից «Է»-«Ա» հատվածով` Արեգնադեմ համայնքին:

 

ՋՐԱՁՈՐ-ԱՄԱՍԻԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Ջրաձոր, Ամասիա և Արեգնադեմ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից, որի բարձրությունը 2127.9մ է, սահմանագիծը, 478մ երկարությամբ ուղղվելով դեպի հարավ-արևելք, հասնում է թիվ 1 սահմանային կետին, շարունակվելով նույն ուղղությամբ, հատելով Ախուրյանի աջափնյա ջրանցքը, Գյումրի-Ամասիա խճուղին, անցնելով 669մ, հասնում է խճուղու եզրի թիվ 2 սահմանակետին: Այդտեղից ջրագծի խողովակաշարով 815մ անցնելով` հասնում է Ախուրյան գետի եզրին գտնվող «Բ» հանգուցային սահմանակետին, որը հանդիսանում է Ջրաձոր, Ամասիա և Բանդիվան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետը:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1962մ է:

 

ՋՐԱՁՈՐ-ԲԱՆԴԻՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ջրաձոր, Ամասիա և Բանդիվան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, Ախուրյան գետով իջնելով հարավ, անցնելով թիվ 1 սահմանակետով 272մ, հասնում է գետի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որից հետո կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևելք, լանջի վրայով բարձրանում և, անցնելով 91մ, հասնում է ժայռի վրա գտնվող թիվ 3 սահմանակետին և, նորից շարունակվելով նույն ուղղությամբ, հատում է Ամասիա-Ջրաձոր միջհամայնքային ճանապարհը, այնուհետև շարունակվելով Ամասիա-Հողմիկ միջհամայնքային ճանապարհով դեպի հարավ-արևելք և անցնելով 1004մ, հասնում է ճանապարհի եզրի Ջրաձոր, Բանդիվան և Հողմիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1366մ է:

 

ՋՐԱՁՈՐ-ՀՈՂՄԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Սարի գագաթին գտնվող «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով թիվ 1-2 սահմանակետերով 1508մ, հասնում է 1862մ նիշ ունեցող թիվ 3 սահմանակետին: Ապա թեքվելով դեպի հարավ, անցնելով թիվ 4 սահմանակետով 593մ, հասնում է ձորի եզրի թիվ 5 սահմանակետին: Նույն ուղղությամբ ձորով, թիվ 6 սահմանակետով անցնելով 683մ, հասնում է Ջրաձոր-Հողմիկ միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, անցնելով դեպի հարավ-արևելք, հատելով միջհամայնքային ճանապարհը, անցնելով թիվ 8 սահմանակետով, ապա հատելով Չաիր գետը, որից հետո անցնելով թիվ 9 սահմանակետով 786մ, հասնում է սարի լանջին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սարի լանջով բարձրանալով և անցնելով թիվ 11 սահմանակետով 911մ՝ հասնում է բարձունքի վրա գտնվող Ջրաձոր, Հողմիկ և Հովունի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4477մ է:

 

ՋՐԱՁՈՐ-ՀՈՎՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Ջրաձոր, Հողմիկ և Հովունի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավարևմտյան ուղղությամբ, անցնելով թիվ 1 սահմանակետով 747մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Այդտեղից թեքվելով հարավարևմտյան ուղղությամբ, անցնելով 435մ, հասնում է 2105.4մ նիշ ունեցող Կամխուտ կոչվող եռանկյունաչափական կետին, որը հանդիսանում է Ջրաձոր, Հովունի և Կապս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետը:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1182մ է:

 

ՋՐԱՁՈՐ-ԿԱՊՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Ջրաձոր, Կապս և Գտաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Ախուրյան գետի ափին, սահմանագիծը, ուղղվելով դեպի արևելք, ապա հյուսիս, անցնելով Կապսի ջրամբարի եզրով, այնուհետև անցնելով ձորով 3278մ, հատելով Գյումրի-Ամասիա միջհամայնքային ճանապարհը, հասնում է 2105.4մ նիշ ունեցող Կամխուտ կոչվող եռանկյունաչափական կետին, որը հանդիսանում է Ջրաձոր, Հովունի և Կապս գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետը:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3278մ է:

 

ՋՐԱՁՈՐ-ԳՏԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Ջրաձոր, Արեգնադեմ և Գտաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ և անցնելով թիվ 1-17 սահմանակետերով 860մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, ապա թեքվելով հարավ-արևելք, անցնելով 330մ, հասնում է թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով թիվ 20 սահմանակետով 811մ, հասնում է թիվ 21 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ-արևելք, անցնելով 1004մ, հասնում է թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով 230մ, հասնում է Ջրաձոր, Կապս և Գտաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3235մ է:

 

ՋՐԱՁՈՐ-ԱՐԵԳՆԱԴԵՄ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

 

Ջրաձոր, Արեգնադեմ և Ամասիա գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով պետական անտառի միջով, հատելով Ախուրյանի աջափնյա ջրանցքը, այնուհետև Գյումրի-Ամասիա միջհամայնքային ճանապարհը, անցնելով ձորով 1610մ, հասնում է Ախուրյան գետին: Այդտեղից Ախուրյան գետով անցնելով հարավային ուղղությամբ 7069մ, հասնում է Ջրաձոր, Արեգնադեմ և Գտաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8679մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.42

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՋՐԱՌԱՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ջրառատ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Տարածքը հյուսիսից և հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լոռու մարզին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Արագածոտնի մարզին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Արևշատ գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Գեղանիստ գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Փանիկ գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից «Զ»-«Ա» հատվածով` Բասեն գյուղական համայնքին:

 

ՋՐԱՌԱՏ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանների հետ:

 

ՋՐԱՌԱՏ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

«Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Շիրակի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

 

ՋՐԱՌԱՏ-ԱՐԵՎՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Դաշտային ճանապարհի եզրին գտնվող Ջրառատ, Արևշատ գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով դաշտային ճանապարհով, թիվ 1-5 սահմանակետերով 4214մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով թիվ 7 սահմանակետով 1479մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և, անցնելով թիվ 9 սահմանակետով 1756մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 812մ և հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք և, անցնելով 292մ, հասնում թիվ 12 սահմանակետին, այնուհետև կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 488մ, հասնում թիվ 13 սահմանակետին, ապա թեքվում է դեպի արևմուտք, անցնում 357մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 15-16 սահմանակետերով անցնելով 468մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը, մի փոքր թեքվելով, շարունակվում է նույն ուղղությամբ, թիվ 18-19 սամանակետերով անցնելով 1063մ, հասնում է Ջրառատ, Արևշատ և Գեղանիստ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9100 մ է:

 

ՋՐԱՌԱՏ-ԳԵՂԱՆԻՍՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Ջրառատ, Գեղանիստ և Փանիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում թիվ 1-3 սահմանակետերով 1421մ, հասնում 1907.3մ նիշ ունեցող դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ թիվ 5-9 սահմանակետերով անցնելով 1994մ, հասնում է 2032.5մ նիշ ունեցող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, թիվ 11-13 սահմանակետերով անցնում 1178մ, հատում դաշտային ճանապարհը, հասնում Ջրառատ, Արևշատ և Գեղանիստ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4593 մ է:

 

ՋՐԱՌԱՏ-ՓԱՆԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Ջրառատ, Փանիկ և Մուսայելյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, հատելով ջրատար առուն, անցնելով 402մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա վարելահողի եզրով թեքվելով դեպի արևելք, թիվ 2-3 սահմանակետերով անցնելով 1044մ, հասնում է վարելահողի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 165մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որից հետո անցնելով թիվ 6-7 սահմանակետերով 708մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է Ջրառատ, Գեղանիստ և Փանիկ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2320մ է:

 

ՋՐԱՌԱՏ-ԲԱՍԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Ճանապարհի եզրին գտնվող Ջրառատ, Բասեն գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով թիվ 1-6 սահմանակետերով անցնելով 674մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի արևմուտք, անցնելով թիվ 8-9 սահմանակետերով 1445մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք և, անցնելով 602մ, հասնում է թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 12-13 սահմանակետերով 2240մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, այնուհետև թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով 453մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևմուտք, անցնելով 269մ, հասնում է թիվ 16 սահմանակետին, ապա թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 376մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով թիվ 18-19 սահմանակետերով 1861մ, հատելով Մուսայելյան-Ջրառատ միջհամայնքային ճանապարհը, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, անցնելով 229մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 22-25 սահմանակետերով 2512մ, հատելով գետը, դաշտային ճանապարհը, հասնում է թիվ 26 սահմանակետին, այնուհետև թեքվելով արևմուտք, անցնելով 700մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, դաշտային ճանապարհով անցնելով 615մ, հասնում է Ջրառատ, Փանիկ և Բասեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11975մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.43

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՋՐԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ջրափի համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Աղին գյուղական համայնքին, արևելքից և հարավից «Բ»-«Գ» հատվածով` Սարակապ գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Հայկաձոր գյուղական համայնքին, «Դ»-«Ա» հատվածով` պետական սահմանին (Թուրքիայի Հանրապետությանը):

 

ՋՐԱՓԻ-ԱՂԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Ախուրյանի ջրամբարի տարածքում գտնվող Ջրափի, Աղին գյուղական համայնքների և Թուրքիայի Հանրապետության տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևելք, անցնելով Ախուրյանի ջրամբարի միջով 622մ, հասնում է Ախուրյանի ջրամբարի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը, ձորով ուղղվելով դեպի արևելք, անցնելով թիվ 2 սահմանակետով 103մ, հասնում է սահմանային ինժեներական կառույցի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը, հատելով այդ կառույցը, նորից ձորով ուղղվելով դեպի հարավ-արևելք, թիվ 4-11 սահմանակետերով անցնելով 810մ, հասնում է Գյումրի-Երևան երկաթգծի եզրին գտնվող թիվ 12 սահմանակետին, որից հետո հատելով այդ երկաթգիծը, ձորով, նույն ուղղությամբ թիվ 13-18 սահմանակետերով անցնելով 931մ, հասնում է Արմավիր-Գյումրի հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհի եզրին գտնվող թիվ 19 սահմանակետին: Ապա սահմանագիծը, հատելով այդ ճանապարհը, նույն ուղղությամբ սեփականաշնորհված վարելահողերի եզրերով անցնելով 991մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևելք, թիվ 21-24 սահմանակետերով անցնելով 591մ, հասնում է ձորի եզրին գտնվող Ջրափ, Աղին և Սարակապ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4048.0 մ է:

 

ՋՐԱՓԻ-ՍԱՐԱԿԱՊ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ձորի եզրին գտնվող Ջրափի, Աղին և Սարակապ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ձորով ուղղվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 1-27 սահմանակետերով 2539մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 28 սահմանակետին, որից հետո սահմանագիծը, թեքվելով դեպի արևելք, անցնելով 341մ, հասնում է թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի հարավ, անցնելով 814մ, հասնում է 1687.0մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը, քիչ թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով 1589մ, հասնում է 1604.0մ նիշ ունեցող թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևելք, անցնելով 322մ, հասնում է սեփականաշնորհված վարելահողի եզրին գտնվող թիվ 32 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով սեփականաշնորհված վարելահողի եզրով և թիվ 33 սահմանակետով, հատելով դաշտային ճանապարհը և անցնելով 938մ, հասնում է սեփականաշնորհված վարելահողի եզրին գտնվող թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով բարձունքների վրա գտնվող թիվ 35-36 սահմանակետերով 758մ, հասնում է թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, անցնելով 211մ, հասնում է թիվ 38 սահմանակետին: Ապա սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 39 սահմանակետով 552մ, հասնում է ջրանցքի և դաշտային ճանապարհի հատման տեղում գտնվող Ջրափ, Սարակապ և Հայկաձոր համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8062 մ է:

 

ՋՐԱՓԻ-ՀԱՅԿԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Ախուրյան գետի եզրին գտնվող Ջրափի, Հայկաձոր գյուղական համայնքների և Թուրքիայի Հանրապետության տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի արևելք, անցնելով 280մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս, անցնելով 41մ, հասնում է սահմանային ինժեներական կառույցի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որից հետո սահմանագիծը, նույն ուղղությամբ սահմանային ինժեներական կառույցով և թիվ 3-4 սահմանակետերով անցնելով 482մ, հասնում է այդ կառույցի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով բնակավայրի եզրով և թիվ 6-7 սահմանակետերով 543մ, հասնում է կեղտաջրերի մաքրման կայանի եզրին գտնվող թիվ 8 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով 246մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը, ձորով ուղղվելով դեպի հարավ-արևելք, այնուհետև հյուսիս-արևելք, անցնելով թիվ 10-30 սահմանակետերով 1367մ, հասնում է Գյումրի-Արմավիր երկաթգծի եզրին գտնվող թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը, հատելով երկաթգիծը, նորից անցնելով ձորով դեպի հյուսիս-արևելք, թիվ 32-46 սահմանակետերով 1751մ, հասնում է Արմավիր-Գյումրի հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհի եզրին գտնվող թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի հարավ, անցնելով Արմավիր-Գյումրի ճանապարհով 552մ, հասնում է այդ ճանապարհի եզրին գտնվող թիվ 48 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, հատելով այդ ճանապարհը, կտրուկ թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով թիվ 49-50 սահմանակետերով 527մ, հասնում է թիվ 51 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի հարավ, անցնելով 320մ, հասնում է բարձունքի վրա գտնվող թիվ 52 սահմանակետին: Թիվ 52 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով բարձունքների վրա գտնվող թիվ 53-55 սահմանակետերով 2695մ, հասնում է 1846.0մ նիշ ունեցող թիվ 56 սահմանակետին: Թիվ 56 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով թիվ 57-58 սահմանակետերով 966մ, հասնում է թիվ 59 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 60 սահմանակետով 610մ, հասնում է ջրանցքի և դաշտային ճանապարհի հատման տեղում գտնվող Ջրափի, Սարակապ և Հայկաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10378մ է:

 

ՋՐԱՓԻ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

«Դ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.44

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Սառնաղբյուր գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լեռնակերտ գյուղական համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Արթիկ քաղաքային համայնքին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Արագածոտնի մարզին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Լանջիկ գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Ձորակապ գյուղական համայնքին:

 

ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ-ԼԵՌՆԱԿԵՐՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

1565.5մ նիշ ունեցող եռանկյունաչափական կետի հետ համընկնող Սառնաղբյուր, Լեռնակերտ և Ձորակապ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, հատելով ձորակը, թիվ 1-3 սահմանակետերով անցնելով 1497մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի արևելք, թիվ 5 սահմանակետով անցնելով 718մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը, ձորով նույն ուղղությամբ, թիվ 7-13 սահմանակետերով անցնելով 929մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը, նույն ուղղությամբ թիվ 15-18 սահմանակետերով անցնելով 1850մ, հասնում է սարի գագաթին գտնվող 2225.0մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 19 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ թիվ 20-23 սահմանակետերով անցնելով 2268մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 24 սահմանակետին: Թիվ 24 սահմանակետից սահմանագիծը, շարունակվելով հարավարևելյան ուղղությամբ, ձորով, թիվ 25-42 սահմանակետերով անցնելով 1736մ, հասնում է թիվ 43 սահմանակետին: Թիվ 43 սահմանակետից թեքվում է հարավ-արևելք, անցնելով 129մ, հասնում է թիվ 44 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով 494մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 45 սահմանակետին: Թիվ 45 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 226մ, հասնում է թիվ 46 սահմանակետին, որտեղից սահմանագիծը, ձորով անցնելով հարավ-արևելք 5516մ, հատում է դաշտային ճանապարհները, հասնում ձորի եզրին գտնվող Սառնաղբյուր, Լեռնակերտ և Հառիճ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15363մ է:

 

ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ-ՀԱՌԻՃ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ձորի եզրին գտնվող Սառնաղբյուր, Լեռնակերտ և Հառիճ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 454մ, հասնում 3010.1մ նիշ ունեցող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 688մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ 646մ, հասնում է 3024.6մ նիշ ունեցող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով 318մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում է 376մ, հասնում Սառնաղբյուր, Հառիճ գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2482մ է:

 

ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

«Գ»-«Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Շիրակի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

 

ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ-ԼԱՆՋԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Սառնաղբյուր, Լանջիկ և Ձորակապ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով թիվ 1 սահմանակետով 187մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որից հետո թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով ձորով, թիվ 3 սահմանակետով 244մ, հասնում է Երևան-Գյումրի միջպետական նշանակություն ունեցող ճանապարհի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնելով այդ ճանապարհով, թիվ 5-20 սահմանակետերով 2291մ, հասնում է Երևան-Գյումրի հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհի եզրին գտնվող թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 22-23 սահմանակետերով 1343մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում է վարելահողի եզրին գտնվող թիվ 24 սահմանակետին, որից հետո սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, անցնելով թիվ 25 սահմանակետով 680մ, հասնում է թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 27-29 սահմանակետերով 1089մ, հասնում է Սառնաղբյուր, Լանջիկ գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5834մ է:

 

ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ-ՁՈՐԱԿԱՊ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

1565.5մ նիշ ունեցող եռանկյունաչափական կետի հետ համընկնող Սառնաղբյուր, Լեռնակերտ և Ձորակապ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով թիվ 1 սահմանակետով 1134մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ 595մ, հատում է Մարալիկ-Սառնաղբյուր միջհամայնքային ճանապարհը, հասնում է թիվ 3 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, անցնելով 768մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը նորից անցնելով հարավ-արևմուտք 390մ, հասնում է միջնակի վրա գտնվող թիվ 5 սահմանակետին, ապա սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի արևմուտք, անցնելով սեփականաշնորհված վարելահողերի եզրերով 420մ, հասնում է Սառնաղբյուր, Լանջիկ և Ձորակապ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3307մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.45

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԳՅՈՒՂ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Սարագյուղ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Վրաստանի Հանրապետություն), արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Լոռու մարզին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Սիզավետ գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Բավրա գյուղական համայնքին:

 

ՍԱՐԱԳՅՈՒՂ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ (ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության պետական սահմանի հետ:

 

ՍԱՐԱԳՅՈՒՂ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

«Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանների հետ:

 

ՍԱՐԱԳՅՈՒՂ-ՍԻԶԱՎԵՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Սարագյուղ, Սիզավետ և Բավրա գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ձորով անցնելով 1205մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատվում ձորի հետ, ապա նույն ձորի հակառակ լանջով, խոտհարքների և վարելահողերի եզրերով, թիվ 2 սահմանակետով անցնելով 1177մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով թիվ 4-7 սահմանակետերով 3074մ, հասնում է 2426մ նիշ ունեցող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնելով թիվ 9-10 սահմանակետերով 995մ, հասնում է ջրբաժանի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով թիվ 12 սահմանակետով 750մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս և, անցնելով 218մ, հասնում է 2575.9մ նիշ ունեցող սարի գագաթին գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ շարունակվում է և, անցնելով թիվ 15 սահմանակետով 827մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 16 սահմանակետին: Ձորի եզրին գտնվող թիվ 16 սահմանակետից սահմանագիծը ուղղվում է դեպի հարավ-արևելք և, անցնելով ձորով 5409մ, հասնում է Սարագյուղ, Սիզավետ գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 13655մ է:

 

ՍԱՐԱԳՅՈՒՂ-ԲԱՎՐԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

Բավրա, Սարագյուղ գյուղական համայնքների տարածքների և պետական սահմանի (Վրաստանի Հանրապետություն) բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 204մ, հասնում լանջի վրա գտնվող թիվ 1 սահմանակետին, որից հետո լանջով ուղղվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 409մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 671մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևմուտք, անցնելով 4-5 սահմանակետերով, հատելով դաշտային ճանապարհը` 1033մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևելք, անցնելով 291մ հասնում է թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում է 66մ, հասնում թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում 110մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 11-14 սահմանակետերով անցնում է 771մ, հասնում է թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 105մ, հասնում թիվ 16 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ, թիվ 17-18 սահմանակետերով անցնում 567մ, հասնում թիվ 19 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևելք, անցնում 1140մ, հասնում է ձորակի եզրին գտնվող թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում է թիվ 21 սահմանակետով 550մ, հասնում է Բավրա, Սարագյուղ և Սիզավետ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5917մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.46

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԼԱՆՋ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Սարալանջ համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Փոքր Մանթաշ գյուղական համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Արագածոտնի մարզին, հարավ-արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Հառիճ գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Նահապետավան գյուղական համայնքին, «Ե»-«Զ» հատվածով` Հառիճ գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Անուշավան գյուղական համայնքին, «Է»-«Ա» հատվածով` Գետափ գյուղական համայնքին:

 

ՍԱՐԱԼԱՆՋ-ՓՈՔՐ ՄԱՆԹԱՇ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Առվի եզրին գտնվող Փոքր Մանթաշ, Գետափ և Սարալանջ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով սեփականաշնորհված վարելահողերի եզրերով 513մ, հատելով դաշտային ճանապարհները, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը, նույն ուղղությամբ թիվ 2-4 սահմանակետերով անցնելով 578մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով հարավ-արևելք, դաշտային ճանապարհով անցնելով 315մ, հասնում է Արթիկ-Արագած միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին, ապա դաշտային ճանապարհով նույն ուղղությամբ հատելով միջհամայնքային ճանապարհը, անցնելով թիվ 7-15 սահմանակետերով 1040 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, անցնելով սեփականաշնորհված վարելահողերի եզրերով, թիվ 17 սահմանակետով 500մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, ապա կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով 51մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 19 սահմանակետին, որտեղից թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով ձորով, թիվ 20-35 սահմանակետերով 1558մ, հասնում է Մանթաշի ջրանցքի եզրին գտնվող թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է ձորով, նույն ուղղությամբ թիվ 37-42 սահմանակետերով անցնելով 517մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 43 սահմանակետին, որտեղից թեքվելով դեպի հարավ, անցնելով 163մ, հասնում է թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ անցնելով 267մ, հասնում է թիվ 45 սահմանակետին, ապա թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 46-47 սահմանակետերով 1580մ, հասնում է 2478.2մ նիշ ունեցող թիվ 48 սահմանակետին, որից հետո չփոխելով ուղղությունը, անցնելով 800մ, հասնում է ջրբաժանի եզրին գտնվող թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը, անցնելով թիվ 50 սահմանակետով դեպի հարավ-արևելք 1695մ, հասնում է թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք և, անցնելով 362մ, հասնում է թիվ 52 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ, ձորով, թիվ 53 սահմանակետով անցնելով 970մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը, անցնելով ձորով 1824մ, հասնում է 2890.4մ նիշ ունեցող թիվ 55 սահմանակետին: Թիվ 55 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 281մ, հասնում է թիվ 56 սահմանակետին: Թիվ 56 սահմանակետից սահմանագիծը անցնում է բարձունքի վրայով 582մ, հասնում է թիվ 57 սահմանակետին: Թիվ 57 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով թիվ 58 սահմանակետով 887մ, հասնում է 3037.6մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 59 սահմանակետին: Թիվ 59 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով թիվ 60 սահմանակետով 2131մ, հասնում է բլրի գագաթին գտնվող 3183.3մ նիշ ունեցող թիվ 61 սահմանակետին: Թիվ 61 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում է 1084մ, հասնում 3180.8մ նիշ ունեցող թիվ 62 սահմանակետին: Թիվ 62 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում է թիվ 63 սահմանակետով 2308մ, հասնում է սարի գագաթին գտնվող Փոքր Մանթաշ, Սարալանջ գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 20005մ է:

 

ՍԱՐԱԼԱՆՋ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-Գ»

 

«Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Շիրակի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

 

ՍԱՐԱԼԱՆՋ-ՀԱՌԻՃ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Ձորի եզրին գտնվող Սարալանջ, Հառիճ և Նահապետավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով սարի գագաթին գտնվող թիվ 1 սահմանակետով 867մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 501մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, հատելով ձորը, անցնելով 410մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատելով ձորը, անցնելով թիվ 5-7 սահմանակետերով 2000մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնելով 298մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով թիվ 10 սահմանակետով 584մ, հասնում է սարի գագաթին գտնվող Սարալանջ, Հառիճ գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4659մ է:

 

ՍԱՐԱԼԱՆՋ-ՆԱՀԱՊԵՏԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Ձորի եզրին գտնվող Սարալանջ, Հառիճ և Նահապետավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով ձորով 8178մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվելով արևմուտք և անցնելով 192մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով ձորի եզրին գտնվող թիվ 3-4 սահմանակետերով 1156մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով 395մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 403մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով թիվ 8 սահմանակետով 1161մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 726մ, հասնում է սարի գագաթին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը, նույն ուղղությամբ թիվ 11 սահմանակետով անցնելով 499մ, հասնում է սարի գագաթին գտնվող թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը, չփոխելով ուղղությունը, անցնելով թիվ 13-15 սահմանակետերով 2159մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 536մ, հասնում է ձորի եզրին գտնվող Սարալանջ, Հառիճ և Նահապետավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 15405մ է:

 

ՍԱՐԱԼԱՆՋ-ՀԱՌԻՃ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Ձորի եզրին գտնվող Սարալանջ, Հառիճ և Անուշավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով ուղղվում է դեպի հարավ, անցնելով թիվ 1 սահմանակետով 69մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը, նորից անցնելով ձորով, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 3-8 սահմանակետերով 789մ, հասնում է ձորի եզրին գտնվող Սարալանջ, Հառիճ և Նահապետավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 858մ է:

 

ՍԱՐԱԼԱՆՋ-ԱՆՈՒՇԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Ձորի եզրին գտնվող «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի արևմուտք, անցնելով 138մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը, կտրուկ թեքվելով դեպի հարավ-արևմուտք, հատելով ձորը և դաշտային ճանապարհը, անցնելով 226մ, հասնում է համայնքային սեփականության վարելահողի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որից հետո սահմանագիծը, նույն ուղղությամբ վարելահողի եզրով անցնելով 407մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով թիվ 4 սահմանակետով 560մ, հասնում է «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1332,0մ է:

 

ՍԱՐԱԼԱՆՋ-ԳԵՏԱՓ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»

 

Սարալանջ, Գետափ և Անուշավան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով թիվ 1 սահմանակետով 617մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով 285մ, հասնում է Սարալանջ, Գետափ և Փոքր Մանթաշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետին:

«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 902 մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.47

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 Սարապատ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Մուսայելյան համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Լոռու մարզին, արևելքից և հարավից «Գ»-«Դ» հատվածով` Ձորաշեն համայնքին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Կաքավասար համայնքին, հյուսիս-արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Բաշգյուղ համայնքին:

 

ՍԱՐԱՊԱՏ-ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Մուսայելյան, Սարապատ գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ուղղվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 556մ, հասնում թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում հարավ-արևմուտք, ձորով անցնում 898մ, հասնում է Մուսայելյան, Սարապատ և Բաշգյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1455մ է:

 

ՍԱՐԱՊԱՏ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

«Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանների հետ:

 

ՍԱՐԱՊԱՏ-ՁՈՐԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Դաշտային ճանապարհի եզրին գտնվող Սարապատ, Ձորաշեն գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, դաշտային ճանապարհով անցնելով հարավ-արևմուտք 3043մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնում 62մ, հասնում թիվ 2 սահմանակետին, որտեղից թեքվելով արևելք և անցնելով 800մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, մեծ թեքությամբ ձորերով և լանջերի ջրբաժանով ուղղվելով հարավ-արևելք, անցնելով թիվ 4 սահմանակետով 1091մ, հասնում է 2404.2մ նիշ ունեցող բարձունքի գագաթին գտնվող թիվ 5 սահմանակետին, ապա այդտեղից ջրբաժանով հարավարևմտյան ուղղությամբ անցնելով 447մ, հասնում է թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով թիվ 7 սահմանակետով 1205 մ, հասնում է 2102.8մ նիշ ունեցող գագաթին գտնվող թիվ 8 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը, հատելով ձորը, անցնելով նույն ուղղությամբ 509մ, հասնում է 2150.0մ նիշ ունեցող գագաթին գտնվող թիվ 9 սահմանակետին, որից հետո սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ, անցնելով սեփականաշնորհված վարելահողերի եզրերով 506մ, հասնում է թիվ 10 սահմանակետին, այնուհետև ջրբաժանով անցնելով հարավ, թիվ 11 սահմանակետով` 651մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, ապա սահմանագիծը, նույն ուղղությամբ թիվ 13 սահմանակետով անցնելով 616մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 14 սահմանակետին, շարունակվելով ձորով, անցնելով 268մ, թիվ 15-18 սահմանակետերով հատում է Աշոցք-Ձորաշեն միջհամայնքային ճանապարհը, հասնում ձորի և Չիչխան գետի հատման թիվ 19 սահմանակետին, որտեղից Չիչխան գետով ուղղվելով դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 20-47 սահմանակետերով անցնելով 1933մ, հասնում է գետի ափին գտնվող Սարապատ, Ձորաշեն և Կաքավասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11131մ է:

 

ՍԱՐԱՊԱՏ-ԿԱՔԱՎԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Ձորի եզրին գտնվող Սարապատ, Կաքավասար և Բաշգյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնելով 256մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, բարձունքների վրա գտնվող թիվ 2-4 սահմանակետերով անցնելով 1126մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը, նույն ուղղությամբ անցնելով 849մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով 396.0մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ 634մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 240մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով դաշտային ճանապարհով, թիվ 9-16 սահմանակետերով 564մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ 513մ, հասնում է թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 179մ, հասնում է թիվ 19 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով 237մ, հասնում է թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 305մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է հարավ-արևելք, թիվ 22-24 սահմանակետերով անցնում 1061մ, հասնում 2115.2մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանի 26-27 սահմանակետերով անցնում 995մ, հատելով Աշոցք-Ձորաշեն միջհամայնքային ճանապարհը և Չիչխան գետը, հասնում է Կաքավասար, Սարապատ և Ձորաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7354մ է:

 

ՍԱՐԱՊԱՏ-ԲԱՇԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Ձորի եզրին գտնվող մարզի Սարապատ, Բաշգյուղ և Մուսայելյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով ձորով 1042մ, հատում է դաշտային ճանապարհը և հասնում ձորի եզրին գտնվող Սարապատ, Բաշգյուղ և Կաքավասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1042մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.48

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԻԶԱՎԵՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Սիզավետ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:

Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լոռու մարզին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Ղազանչի գյուղական համայնքին, արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Թավշուտ գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Բավրա գյուղական համայնքին, հյուսիսից «Ե»-«Ա» հատվածով` Սարագյուղ գյուղական համայնքին:

 

ՍԻԶԱՎԵՏ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանների հետ:

 

ՍԻԶԱՎԵՏ-ՂԱԶԱՆՉԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Սիզավետ, Ղազանչի գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 358մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում հյուսիս-արևմուտք, անցնելով թիվ 2 սահմանակետով 2000մ, հասնում է թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևմուտք, անցնելով թիվ 4 սահմանակետով և ջրբաժանով 1057մ, հասնում է բլրի գագաթին գտնվող 2774.2մ նիշ ունեցող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք և անցնելով 1600մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվելով հարավ և անցնելով 324մ, հասնում է թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով թիվ 8 սահմանակետով 680մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևմուտք, անցնելով թիվ 10 սահմանակետով, ջրբաժանով 884մ, հասնում է 2372մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է նույն ուղղությամբ դեպի արևմուտք և, թիվ 12-15 սահմանակետերով անցնելով 3239մ, հասնում է թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 562մ, հասնում է թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, հատելով ձորը, Գյումրի-Նինոծմինդա (Բոգդանովկա) հանրապետական նշանակության ճանապարհը, դաշտային ճանապարհները և անցնելով թիվ 18-19 սահմանակետերով 1972մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 20 սահմանակետին, այնուհետև թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 188մ, հասնում է գետի ափին գտնվող Սիզավետ, Ղազանչի և Թավշուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12863.0մ է:

 

ՍԻԶԱՎԵՏ-ԹԱՎՇՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Սիզավետ, Թավշուտ և Բավրա գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Գյումրի-Նինոծմինդա (Բոգդանովկա) հանրապետական նշանակության ճանապարհի եզրին, սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ-արևմուտք, անցնելով 387մ, հասնում է Դալիջուր գետի ափին գտնվող թիվ 1 սահմանակետին, որից հետո սահմանագիծը, թեքվելով դեպի հարավ, գետով, թիվ 1-19 սահմանակետերով անցնելով 1458մ, հասնում է գետի ափին գտնվող Սիզավետ, Ղազանչի և Թավշուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1845մ է:

 

ՍԻԶԱՎԵՏ-ԲԱՎՐԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Սիզավետ, Բավրա և Սարագյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ձորով թեքվելով դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-13 սահմանակետերով անցնելով 1419մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, որից հետո շարունակվելով նույն ուղղությամբ, հատելով դաշտային ճանապարհները, ձորակները, ջրբաժանները, թիվ 15-16 սահմանակետերով անցնելով 1354մ, հասնում թիվ 17 սահմանակետին, այնուհետև հատելով դաշտամիջյան ճանապարհը, թիվ 18 սահմանակետով անցնում է 958մ, հատում Գյումրի-Նինոծմինդա (Բոգդանովկա) հանրապետական նշանակության ճանապարհը, հասնում նույն ճանապարհի եզրին գտնվող Սիզավետ, Բավրա և Թավշուտ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3451մ է:

 

ՍԻԶԱՎԵՏ-ՍԱՐԱԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Սիզավետ, Սարագյուղ և Բավրա գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ձորով անցնելով 1205մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատվում ձորի հետ, ապա նույն ձորի հակառակ լանջով, խոտհարքների և վարելահողերի եզրով, թիվ 2 սահմանակետով անցնելով 1177մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով թիվ 4-7 սահմանակետերով 3074մ, հասնում 2426մ նիշ ունեցող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնելով թիվ 9-10 սահմանակետերով 995մ, հասնում է ջրբաժանի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, անցնելով թիվ 12 սահմանակետով 750մ, հասնում է թիվ 13 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս և, անցնելով 218մ, հասնում է 2575.9 մ նիշ ունեցող սարի գագաթին գտնվող թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ շարունակվում է և, անցնելով թիվ 15 սահմանակետով 827մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 16 սահմանակետին: Ձորի եզրին գտնվող թիվ 16 սահմանակետից սահմանագիծը ուղղվում է դեպի հարավ-արևելք և, անցնելով ձորով 5409մ, հասնում է Սիզավետ, Սարագյուղ գյուղական համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 13655մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.49

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՓՈՔՐ ՄԱՆԹԱՇ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Փոքր Մանթաշ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Սպանդարյան և «Բ»-«Գ» հատվածով` Արևշատ գյուղական համայնքներին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Մեծ Մանթաշ գյուղական համայնքին, արևելքից և հարավից «Դ»-«Ե» հատվածով` Արագածոտնի մարզին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Սարալանջ գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` Գետափ գյուղական համայնքին:

 

ՓՈՔՐ ՄԱՆԹԱՇ-ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Փոքր Մանթաշ, Գետափ և Սպանդարյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 436մ, հասնում է թիվ 1 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնելով 214մ, հասնում է թիվ 2 սահմանակետին: Սահմանագիծը թիվ 2 սահմանակետից թեքվում է դեպի արևելք, անցնելով 192մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հյուսիս, անցնելով 69մ, հասնում է ձորի եզրին գտնվող Փոքր Մանթաշ, Սպանդարյան և Արևշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 910մ է:

 

ՓՈՔՐ ՄԱՆԹԱՇ-ԱՐԵՎՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ձորի եզրին գտնվող Փոքր Մանթաշ, Սպանդարյան և Արևշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ձորով, թիվ 1 սահմանակետով անցնելով 323մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ձորով, թիվ 3-7 սահմանակետերով անցնելով 576 մ, հասնում է թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնելով թիվ 9 սահմանակետով 122մ, հասնում է բնակավայրի և ձորի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնելով բնակավայրի եզրի թիվ 11-12 սահմանակետերով 235մ, հասնում է թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով դեպի հյուսիս-արևելք, բնակավայրի եզրով, թիվ 14-15 սահմանակետերով անցնում է 822մ, հասնում բնակավայրի եզրին գտնվող Փոքր Մանթաշ, Արևշատ և Մեծ Մանթաշ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2079մ է:

 

ՓՈՔՐ ՄԱՆԹԱՇ-ՄԵԾ ՄԱՆԹԱՇ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Բնակավայրի եզրին գտնվող Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ և Արևշատ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ-արևելք, Մանթաշ գետով և բնակավայրի եզրով, թիվ 1-9 սահմանակետերով անցնելով 815մ, հասնում է Արթիկ-Արագած միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից այն, հատելով միջհամայնքային ճանապարհը, Մանթաշ գետով, թիվ 11-76 սահմանակետերով անցնում է 8228մ, հասնում թիվ 77 սահմանակետին: Թիվ 77 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում թիվ 78 սահմանակետով 1327մ, հասնում է թիվ 79 սահմանակետին: Թիվ 79 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, ճանապարհով անցնելով 807մ, հասնում է թիվ 80 սահմանակետին: Թիվ 80 սահմանակետից սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ 191մ, հասնում է ջրբաժանի վրա գտնվող 2692.4մ նիշ ունեցող թիվ 81 սահմանակետին: Թիվ 81 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, դաշտային ճանապարհով անցնելով 1332 մ, հատում է Արթիկի ջրանցքը, հասնում թիվ 82 սահմանակետին: Թիվ 82 սահմանակետից սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ 726մ, հասնում է թիվ 83 սահմանակետին: Այնուհետև թիվ 83 սահմանակետից թեքվում է հարավ-արևելք և, անցնելով 952մ, հասնում է թիվ 84 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 85 սահմանակետով անցնելով 970մ, հասնում է թիվ 86 սահմանակետին: Թիվ 86 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով 194մ, հասնում է թիվ 87 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 462մ, հասնում է թիվ 88 սահմանակետին: Թիվ 88 սահմանակետից սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ 399մ, հասնում է թիվ 89 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով թիվ 90-91 սահմանակետերով 809մ, հասնում է թիվ 92 սահմանակետին: Թիվ 92 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով թիվ 93-94 սահմանակետերով 1336մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 95 սահմանակետին: Այդ սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, այնուհետև արևելք, անցնելով ձորով 4271մ, հասնում է Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 22820մ է:

 

ՓՈՔՐ ՄԱՆԹԱՇ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

«Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Շիրակի և Արագածոտնի մարզերի սահմանների հետ:

 

ՓՈՔՐ ՄԱՆԹԱՇ-ՍԱՐԱԼԱՆՋ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Առվի եզրին գտնվող Փոքր Մանթաշ, Գետափ և Սարալանջ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով սեփականաշնորհված վարելահողերի եզրերով 513մ, հատելով դաշտային ճանապարհները, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ թիվ 2-4 սահմանակետերով 578մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը, ուղղվելով հարավ-արևելք, դաշտային ճանապարհով անցնում է 315մ, հասնում Արթիկ-Արագած միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին, ապա դաշտային ճանապարհով նույն ուղղությամբ հատելով միջհամայնքային ճանապարհը, անցնելով թիվ 7-15 սահմանակետերով 1040մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից այն, թեքվելով դեպի հարավ, անցնելով սեփականաշնորհված վարելահողերի եզրերի թիվ 17 սահմանակետով 500մ, հասնում է թիվ 18 սահմանակետին, ապա կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով 51մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 19 սահմանակետին, որտեղից թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով ձորով, թիվ 20-35 սահմանակետերով 1558մ, հասնում է Մանթաշի ջրանցքի եզրին գտնվող թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է ձորով, նույն ուղղությամբ թիվ 37-42 սահմանակետերով անցնելով 517 մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 43 սահմանակետին: Այստեղից սահմանագիծը թեքվելով դեպի հարավ, անցնելով 163մ, հասնում է թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը, նույն ուղղությամբ անցնելով 267մ, հասնում է թիվ 45 սահմանակետին, ապա թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 46-47 սահմանակետերով 1580մ, հասնում է 2478.2մ բարձունքային նիշ ունեցող թիվ 48 սահմանակետին, որից հետո չփոխելով ուղղությունը, անցնելով 800մ, հասնում է ջրբաժանի եզրին գտնվող թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը, թիվ 50 սահմանակետով դեպի հարավ-արևելք անցնելով 1695մ, հասնում է թիվ 51 սահմանակետին: Թիվ 51 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևմուտք և, անցնելով 362մ, հասնում է թիվ 52 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ, ձորով, թիվ 53 սահմանակետով անցնելով 970մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը անցնում է ձորով 1858մ, հասնում 2890.4մ նիշ ունեցող թիվ 55 սահմանակետին: Թիվ 55 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով 281մ, հասնում է թիվ 56 սահմանակետին: Թիվ 56 սահմանակետից սահմանագիծը անցնում է բարձունքի վրայով 582մ, հասնում է թիվ 57 սահմանակետին: Թիվ 57 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով թիվ 58 սահմանակետով 887մ, հասնում է 3037.6մ նիշ ունեցող բարձունքի վրա գտնվող թիվ 59 սահմանակետին: Թիվ 59 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնելով թիվ 60 սահմանակետով 2131մ, հասնում է բլրի գագաթին գտնվող 3183.3մ նիշ ունեցող թիվ 61 սահմանակետին: Թիվ 61 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում է 1084մ, հասնում 3180.8մ նիշ ունեցող թիվ 62 սահմանակետին: Թիվ 62 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում թիվ 63 սահմանակետով 2308մ, հասնում է սարի գագաթին գտնվող Փոքր Մանթաշ, Սարալանջ գյուղական համայնքների և Արագածոտնի մարզի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 20040 մ է:

 

ՓՈՔՐ ՄԱՆԹԱՇ-ԳԵՏԱՓ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Առվի եզրին գտնվող Փոքր Մանթաշ, Գետափ և Սարալանջ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով 446մ, հասնում է Փոքր Մանթաշ, Գետափ և Սպանդարյան գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 446մ է:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 9.50

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՓՈՔՐ ՍԱՐԻԱՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Փոքր Սարիար գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

Համայնքը արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Կաքավասար գյուղական համայնքին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Կրաշենի գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Մեծ Սարիար գյուղական համայնքին, «Դ»-«Ա» հատվածով` Բաշգյուղ գյուղական համայնքին:

 

ՓՈՔՐ ՍԱՐԻԱՐ-ԿԱՔԱՎԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Ձորերի հատման տեղում գտնվող Փոքր Սարիար, Բաշգյուղ և Կաքավասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, հատում է դաշտային ճանապարհները, անցնելով ձորով 2316 մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը, ջրբաժանով ուղղվելով հարավ-արևմուտք, թիվ 2-3 սահմանակետերով անցնելով 578մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, ապա քիչ թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 203մ, հասնում է թիվ 5 սահմանակետին, որից հետո թեքվելով հարավ-արևմուտք, անցնելով 310մ, հասնում է բլրի գագաթին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը քիչ թեքվելով հարավ-արևելք, անցնելով 251մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, այդտեղից ուղղվելով դեպի հարավ, հատելով Չիչխան գետը, ապա Աշոցք-Ձորաշեն միջհամայնքային ճանապարհը, անցնելով 527մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որից հետո սահմանագիծը, անցնելով 51մ, հասնում է Թոփարջուր գետի ափին գտնվող թիվ 8 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը, ուղղվելով Թոփարջուր գետով դեպի հարավ-արևմուտք, թիվ 9-65 սահմանակետերով անցնելով 2778մ, հասնում է թիվ 66 սահմանակետին, ապա լանջով, նույն ուղղությամբ թիվ 67 սահմանակետով անցնելով 988մ, հասնում է Փոքր Սարիար, Կրաշեն և Կաքավասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8213մ է:

 

ՓՈՔՐ ՍԱՐԻԱՐ-ԿՐԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Փոքր Սարիար, Կրաշեն և Մեծ Սարիար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, անցնելով 59մ դեպի արևելք, հասնում է թիվ 1 սահմանակետին, որից հետո քիչ թեքվելով հարավ-արևելք, անցնելով 308.0մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա կտրուկ թեքվելով դեպի հարավ, անցնելով թիվ 3 սահմանակետով 283մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևելք, անցնելով թիվ 5 սահմանակետով 465մ, հասնում է Փոքր Սարիար, Կրաշեն և Կաքավասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1114մ է:

 

ՓՈՔՐ ՍԱՐԻԱՐ-ՄԵԾ ՍԱՐԻԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Փոքր Սարիար, Մեծ Սարիար և Բաշգյուղ գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, գագաթների վրայով թիվ 1-5 սահմանակետերով անցնելով 1791 մ, հասնում է թիվ 6 սահմանակետին, կտրուկ թեքվում է հարավ, հատելով ձորը, անցնելով 127մ, հասնում է թիվ 7 սահմանակետին, որը գտնվում է ձորի եզրին, սահմանագիծը, շարունակվելով դեպի հարավ, ձորով, թիվ 8-25 սահմանակետերով անցնելով 1544մ, հասնում է երկու ձորերի հատման տեղում գտնվող թիվ 26 սահմանակետին: Քիչ թեքվելով հարավ-արևելք, անցնելով 258մ, հասնում է թիվ 27 սահմանակետին: Սահմանագիծը, ուղղվելով դեպի հարավ, անցնելով 327մ, հասնում է թիվ 28 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը, անցնելով թիվ 29-30 սահմանակետերով 940մ, հասնում է բլրի գագաթին գտնվող Փոքր Սարիար, Մեծ Սարիար և Կրաշեն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5116մ է:

 

ՓՈՔՐ ՍԱՐԻԱՐ-ԲԱՇԳՅՈՒՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

Ձորի եզրին գտնվող Փոքր Սարիար, Բաշգյուղ և Կաքավասար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, թեքվելով արևմուտք, անցնելով ձորով 1623մ, հասնում է թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, անցնելով 290մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, ջրբաժանի լանջով, թիվ 3 սահմանակետով անցնելով 717մ, հասնում է թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը, լանջով անցնելով 487մ դեպի հարավ-արևմուտք, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 5 սահմանակետին, ապա լանջով թեքվելով հարավային ուղղությամբ 506 մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը, ձորով, զառիթափ լանջով անցնելով արևմտյան ուղղությամբ, թիվ 7-33 սահմանակետերով հատելով Աշոցք-Ձորաշեն միջհամայնքային ճանապարհը 1746մ, հասնում է Չիչխան գետի և ձորի հատման տեղում գտնվող թիվ 34 սահմանակետին: Ապա սահմանագիծը, թեքվելով հարավարևմտյան ուղղությամբ, անցնելով Չիչխան գետի աջակողմյան զառիթափ լանջով 487.0մ, հասնում է 2108.3մ նիշ ունեցող բարձունքին գտնվող թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը, անցնելով նույն ուղղությամբ հատելով ձորը, անցնում է 330.0մ, հասնում լանջին գտնվող թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը, լանջի երկայնքով ուղղվելով դեպի արևմուտք, թիվ 37 սահմանակետով անցնելով 474.0մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող Փոքր Սարիար, Բաշգյուղ և Մեծ Սարիար գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6660մ է: