Basic information
Number
թիվ 15
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.12.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Enactment organisation
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Enactment date
09.12.2022
Signing organisation
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Signing date
09.12.2022
Effective date
12.12.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2022 թվականի

թիվ 15

քաղ. Բիշքեկ

 

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ սկսել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու վերաբերյալ բանակցությունները։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին՝ հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված բանակցություններին առնչվող հրահանգները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: