Basic information
Number
թիվ 10
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.07.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Enactment organisation
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Enactment date
27.05.2022
Signing organisation
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Signing date
27.05.2022
Effective date
19.07.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2022 թվականի

թիվ 10

քաղ. Բիշքեկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի III բաժնի 3-րդ ենթաբաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 591 կետով՝

«591. Անդամ պետության պետական իշխանության՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված մարմինն ունի կոլեգիայի նիստերի հեռարձակմանը հասանելիություն ունենալու իրավունք։

Հեռարձակման ենթակա չէ կոլեգիայի նիստի այն մասը, որի ընթացքում քննարկվում են սահմանափակ տարածման տեղեկատվություն պարունակող հարցեր։

Հեռարձակման անցկացման կարգը հաստատվում է կոլեգիայի նախագահի կողմից։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation