Գլխավոր տեղեկություն
Համար
N 2142-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 17.06.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
12.06.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2142-Ա

«12» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 10-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.68 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել «Շինարար-93» ՍՊԸ-ի լ/ա Սուսաննա Սահակյանի դիմումը՝ Երևան, Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցի հ.68 հասցեում գտնվող հողամասերի հողհատկացման հիմքերը վերականգնելու մասին, «Հայաստանի Ազգային Արխիվ» ՊՈԱԿ-ի 21.07.2020թ. հ.Հ-2857 տեղեկանքը, Հայկական ԽՍՀ Շինարարական գործերի պետական կոմիտեի կողմից «Հայշինինդուստրիա» արտադրական միավորում երկաթբետոնյա կոնստրուկցիաների գործարանին տրված 15.09.1995թ. h.02-11 տեղեկանքը` 1.5հա և 2.22հա մակերեսներով հողամասեր տրամադրելու վերաբերյալ, 29.02.1996թ. սեփականաշնորհման պայմանագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված 27.03.2023թ. հ.ԱՏ-27032023-01-0848 տեղեկանքը։

Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցի հ.68 հասցեի հողամասերի մակերեսները փաստացի կազմում են 4200.0քմ և 3600.0քմ:

ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ նշված հողամասերը արդյունաբերական օբյեկտների գոտում են։

Քննարկվող՝ 4200.0քմ և 3600.0քմ մակերեսներով հողամասերն ընդգրկված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:

ՀՀ կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի հողամասերը գտնվում են 12-րդ գոտում։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ, 59-րդ և 64-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության N Ն/21853-23 եզրակացությունը.

1. Վերականգնել Երևան, Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցի հ.68 հասցեում գտնվող հողամասերի հողհատկացման հիմքերը՝ 4200.0քմ և 3600.0քմ մակերեսների չափով:

2. Երևան, Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցի հ.68 հասցեում գտնվող հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծերով։

3. Սահմանել, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Երևան, Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցի հ.68 հասցեում գտնվող 4200.0քմ և 3600.0քմ մակերեսներով հողամասերն օրենքի ուժով, սեփականության իրավունքով փոխանցվում են «Շինարար-93» ՍՊԸ-ին:

4. Ընդունել ի գիտություն, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ կետում ամրագրված դեպքում՝ հողամասը ձեռք բերողը պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը: 

5. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Երևան, Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցի հ.68 հասցեում գտնվող 4200.0քմ և 3600.0քմ մակերեսներով հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության և արդյունաբերական օբյեկտների։

6. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

7. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

8. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

9.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։

 

Տ. Ավինյան