Գլխավոր տեղեկություն
Համար
N 712-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (31.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2023 թվականի N 712-Ա

 

ՀՈՂԱՄԱՍԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողամասերը (այսուհետ՝ հողամասեր) հետ վերցնել պետական ոչ առևտրային կազմակերպություններից (այսուհետ՝ կազմակերպություններ) և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Թումո շարժական կենտրոններ կառուցելու համար՝ ծրագրի իրականացման համար նախատեսված ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Սիմոնյան կրթական հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ)՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իննամսյա ժամկետում կազմակերպությունների հետ կնքել վերջիններիս հետ կնքված ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր (այսուհետ՝ համաձայնագրեր)՝ դրանցում նախատեսելով, որ համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպությունների միջոցների հաշվին:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Վարդենիս, Մարտունի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Տեղ և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքների ղեկավարներին՝

1) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո քառամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ իրականացնել հիմնադրամի հետ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի անհատույց օգտագործման պայմանագրերի (այսուհետ՝ պայմանագրեր) կնքման աշխատանքները՝ դրանցում նախատեսելով, որ՝

ա. պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից,

բ. պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի՝ հիմնադրամին հանձնման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

11.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 11-ի N 712-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ ՍԻՄՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ

 

NN

ը/կ

Հասցեն

Հանձնվող

հողամասի

մակերեսը

(հա)

Պետական ոչ

առևտրային

կազմակերպության

անվանումը

Պետական ոչ

առևտրային

կազմակերպության

հետ կնքված ոչ

բնակելի տարածքի

անհատույց

օգտագործման

պայմանագրի

կնքման ամսաթիվն

ու համարը

1.

Հայաստանի

Հանրապետության

Գեղարքունիքի մարզ,

համայնք Գավառ, գյուղ

Կարմիրգյուղ, Գ. Նժդեհի փողոց 28

0.015

«Հայաստանի

Հանրապետության

Գեղարքունիքի մարզի

Կարմիրգյուղ գյուղի

N 2 միջնակարգ դպրոց»

07.12.2023 թ.
թիվ 62/0023 

2.

Հայաստանի

Հանրապետության

Գեղարքունիքի մարզ,

համայնք Սևան, գյուղ

Ծովագյուղ

0.015

«Հայաստանի

Հանրապետության

Գեղարքունիքի մարզի

Ծովագյուղ գյուղի

Մուրացանի անվան

միջնակարգ դպրոց»

 

3.

Հայաստանի

Հանրապետության

Սյունիքի մարզ,

համայնք Սիսիան, գյուղ

Շաղատ 8-րդ փողոց 17

0.01125

Հայաստանի

Հանրապետության

Սյունիքի մարզի

«Շաղաթի միջնակարգ

դպրոց»

28.07.2021 թ.

թիվ 39/0021

4.

Հայաստանի

Հանրապետության

Գեղարքունիքի մարզ,

համայնք Սևան, քաղաք

Սևան, Խաղաղության

փողոց 3

0.015

«Հայաստանի

Հանրապետության

Գեղարքունիքի մարզի

Սևանի Յա. Զարոբյանի

անվան հ. 2 հիմնական

դպրոց»

23.12.2013 թ.

թիվ 200/0013

5.

Հայաստանի

Հանրապետության

Գեղարքունիքի մարզ,

համայնք Գավառ, գյուղ

Սարուխան, Հենրիկ

Աբրահամյանի փողոց

N 121

0.015

«Հայաստանի

Հանրապետության

Գեղարքունիքի մարզի

Սարուխանի

Մ. Խոստեղյանի

անվան N 2

միջնակարգ դպրոց»

16.02.2018 թ.

թիվ 21/0018

6.

Հայաստանի

Հանրապետության

Գեղարքունիքի մարզ,

համայնք Վարդենիս,

քաղաք Վարդենիս,

Երևանյան փողոց թիվ 1

0.015

«Հայաստանի

Հանրապետության

Գեղարքունիքի մարզի

Վարդենիսի

Էդ. Պողոսյանի անվան

N 2 հիմնական դպրոց»

 

7.

Հայաստանի

Հանրապետության

Տավուշի մարզ,

համայնք Իջևան,

քաղաք Իջևան,

Թուխիկյան փողոց 25

0.01125

«Հայաստանի

Հանրապետության

Տավուշի մարզի Իջևանի

թիվ 3 հիմնական դպրոց

պետական

հանրակրթական

ուսումնական

հաստատություն»

02.02.2017 թ.

թիվ 06/0017

8.

Հայաստանի

Հանրապետության

Գեղարքունիքի մարզ,

համայնք Գավառ, գյուղ

Նորատուս, Խաչատուր

Աբովյան փողոց 6

0.015

«Հայաստանի

Հանրապետության

Գեղարքունիքի մարզի

Նորատուս գյուղի N 1

միջնակարգ դպրոց»

30.03.2018 թ.

թիվ 83/0018

9.

Հայաստանի

Հանրապետության

Սյունիքի մարզ,

համայնք Գորիս,

քաղաք Գորիս,

Սյունիքի 183 փողոց

0.01125

Հայաստանի

Հանրապետության

Սյունիքի մարզի

«Գորիսի

Յու. Բախշյանի անվան

N 3 հիմնական դպրոց»

01.08.2017 թ.

թիվ 91/0017

10.

Հայաստանի

Հանրապետության

Սյունիքի մարզ,

համայնք Տեղ, գյուղ

Տեղ, Ս. Բարխուդարյան

փողոց 7

0.01125

Հայաստանի

Հանրապետության

Սյունիքի մարզի

«Ա. Սարգսյանի

անվան Տեղի N 1

միջնակարգ դպրոց»

01.12.2017 թ.

թիվ 196/0017

11.

Հայաստանի

Հանրապետության

Գեղարքունիքի մարզ,

համայնք Մարտունի,

գյուղ Վարդենիկ 4-րդ

փողոց թիվ 67

0.015

«Վարդենիկի

կրթահամալիր»

01.12.2016 թ.

թիվ 125/0016

12.

Հայաստանի

Հանրապետության

Գեղարքունիքի մարզ,

համայնք Վարդենիս,

գյուղ Մեծ Մասրիկ

0.015

«Հայաստանի

Հանրապետության

Գեղարքունիքի մարզի

Մեծ Մասրիկ գյուղի

միջնակարգ դպրոց»

14.12.2017 թ.

թիվ 217/0017

 

(հավելվածը լրաց. 30.05.24 N 815-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

11.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ