Գլխավոր տեղեկություն
Համար
N 2122-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 17.06.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
11.06.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2122-Ա

«11» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.68 ՇԵՆՔԻ Հ.42 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վյաչեսլավ Եգիզարյանի լ/ա Լևոն Գրիգորյանի դիմումը` Բաղրամյան պողոտայի հ.68 շենքի հ.42 բնակարանի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 12032024-01-0017 վկայական) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու և ոչ բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-33475-24 եզրակացությունը.

1. Բաղրամյան պողոտայի հ.68 շենքի, սեփականության իրավունքով Վյաչեսլավ Եգիզարյանին պատկանող, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 12032024-01-0017 վկայականում նշված հ.42 բնակարանի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։

2. Հանձնարարել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանը հաշվառել որպես հասարակական:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված տարածքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան