Գլխավոր տեղեկություն
Համար
N 450-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 03.07.2024
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 450-Ն

 

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էկոպարեկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը՝

1. Սահմանել էկոպարեկային ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

03.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 450-Ն որոշման

 

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

NN

ը/կ

Ծառայության բնույթը

Պահանջվող մասնագիտությունը

Համակարգչային գիտելիքները

Օտար լեզուների

իմացությունը

1.

Պահպանության ապահովում

Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտություն

Մայքրոսոֆթ ուորդ (Word), էքսել (Excel) ծրագրերի

իմացություն

 

2.

Օպերատիվ

Տնտեսագիտություն, քաղաքագիտություն, սոցիոլոգիա, հաշվապահական հաշվառում և հարկում, ֆինանսներ, կառավարում, շուկայագիտություն (մարքեթինգ), ագրոբիզնես, բիզնես վարչարարություն, իրավագիտություն, դատական փորձաքննություն, իրավական ուսումնասիրություններ, մաթեմատիկա, վիճակագրություն, ֆինանսական մաթեմատիկա, ինֆորմատիկա (համակարգչային գիտություն), տեղեկատվական համակարգեր, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեղեկատվական անվտանգություն, ագրոնոմիա, անասնաբուծություն, անտառային տնտեսություն, ձկնային տնտեսություն, անասնաբուժություն, կենսաբանություն, շրջակա միջավայրի գիտություններ, բնապահպանություն և բնօգտագործում, շրջակա միջավայրի պահպանություն, ոստիկանական գործ, պաշտպանական-անվտանգային գործունեություն, պետական և

ռազմական կառավարում

Մայքրոսոֆթ ուորդ (Word), էքսել (Excel) ծրագրերի իմացություն

Անգլերեն կամ ռուսերեն լեզվի իմացություն

3.

Ռիսկերի

կառավարում

Տնտեսագիտություն, սոցիոլոգիա,

հաշվապահական հաշվառում և

հարկում, ֆինանսներ, կառավարում,

շուկայագիտություն (մարքեթինգ),

ագրոբիզնես, բիզնես

վարչարարություն, իրավագիտություն,

իրավական ուսումնասիրություններ,

մաթեմատիկա, վիճակագրություն,

ֆինանսական մաթեմատիկա,

ինֆորմատիկա (համակարգչային

գիտություն), տեղեկատվական

համակարգեր, տեղեկատվական

տեխնոլոգիաներ, ագրոնոմիա,

անասնաբուծություն, անտառային

տնտեսություն, ձկնային տնտեսություն,

անասնաբուժություն,

կենսաբանություն, շրջակա միջավայրի

գիտություններ, բնապահպանություն և

բնօգտագործում, շրջակա միջավայրի

պահպանություն

Մայքրոսոֆթ ուորդ

(Word), էքսել (Excel),

աքսես (Access)

ծրագրերի

իմացություն

Անգլերեն կամ

ռուսերեն լեզվի

իմացություն

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

03.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2024 թվական: