Գլխավոր տեղեկություն
Համար
N 2380-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 02.07.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
28.06.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2380-Ա

«28» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ, ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.48 ԵՎ Հ.48/1 ՀԱՍՑԵՆԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻՆ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԶԱՏՈՒՀԻ ՀԱԿՈԲԻ ՔԵՍԱԲԼՅԱՆԻ, ՍՏԵՓԱՆ ՊԱՐԳԵՎԻ ԿԵՑՈՅԱՆԻ ԵՎ ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՀԱԿՈԲԻ ՔԵՇԻՇՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Ազատուհի Հակոբի Քեսաբլյանի (ծնված 25.12.1947թ.), Ստեփան Պարգևի Կեցոյանի (ծնված 20.04.1959թ.) և Տիգրանուհի Հակոբի Քեշիշյանի (ծնված 31.03.1948թ.) դիմումները։ Երևանի Արաբկիր վարչական շրջան, Համո Սահյան փողոց հ.48 և հ.48/1 հասցեների ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 303.86քմ, որից 200.0քմ մակերեսով հողամասն Ազատուհի Հակոբի Քեսաբլյանին, Ստեփան Պարգևի Կեցոյանին և Տիգրանուհի Հակոբի Քեշիշյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (ժառանգության իրավունքի 09.07.2007թ. հ.4507 վկայագիր):

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 17.11.2023թ. հ.ԱՏ-17112023-01-1124, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 08.01.2024թ. հ.16685 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 18.03.2024թ. հ.20-Ել-Դ-119386-23 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Արաբկիր վարչական շրջան, Համո Սահյան փողոց հ.48 և հ.48/1 տների զբաղեցրած և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.

 1.Վերականգնել Երևանի Արաբկիր վարչական շրջան, Համո Սահյան փողոց հ.48 և հ.48/1 հասցեներում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ազատուհի Հակոբի Քեսաբլյանի, Ստեփան Պարգևի Կեցոյանի և Տիգրանուհի Հակոբի Քեշիշյանի սեփականության իրավունքը բնակելի տների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 200.0քմ մակերեսով հողամասին կից 103.86քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 103.86քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

 2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

 3.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա, ք.Երևան, Արաբկիր վարչական շրջան, Համո Սահյան փողոց հ.48 և հ.48/1 հասցեներում գտնվող 303.86քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

 4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

 6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանի վրա:

 

Տ. Ավինյան