Գլխավոր տեղեկություն
Համար
N 864-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 14.06.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունիսի 2024 թվականի N 864-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 167-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորման կարգը հաստատելու և տարածքային հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 167-Ն որոշման N 1 հավելվածի`

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման ամբողջական շրջափուլը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշմամբ՝ հիմք ընդունելով ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման և նախորդ ատեստավորման արդյունքները:».

2) 4-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1) բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակի կամ կամավոր ատեստավորման արդյունքում ատեստավորված լինելը հավաստող փաստաթղթի տեսաներածված տարբերակը.»,

բ. 2-րդ ենթակետում «մասնակցության և» բառերը փոխարինել «արդյունքում» բառով.

3) 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-5.6-րդ կետերով՝

«5.1. Մասնագիտական զարգացման ձեռնահասության, տիրապետման և փորձագիտական մակարդակի կարողունակություն ունեցող ուսուցիչն ատեստավորվում է տվյալ մակարդակով սահմանված քննությունների արդյունքում ձեռք բերված կրեդիտներով:

5.2. Ուսումնական հաստատության ուսուցիչը համարվում է ատեստավորված, եթե՝

1) ատեստավորման սահմանված շրջափուլի ընթացքում մասնակցել է իր մասնագիտական զարգացման կարիքների գնահատման արդյունքով ձևավորված համապատասխան մակարդակի վերապատրաստումներին և տվյալ մակարդակում նախատեսված քննությունների արդյունքում հավաքել է առնվազն 9 կրեդիտ.

2) ատեստավորման սահմանված շրջափուլի ընթացքում որպես մասնագիտական զարգացման կարիք գնահատվել է առարկայական գիտելիքի բաժինը, ուսուցիչը մասնակցել է առարկայի իմացության ստուգման քննությանը և ցուցաբերել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անհրաժեշտ արդյունք:

5.3. Ուսումնական հաստատության ուսուցիչը համարվում է չատեստավորված, եթե՝

1) ատեստավորման սահմանված շրջափուլի ընթացքում մասնակցել է իր մասնագիտական զարգացման կարիքների գնահատման արդյունքով ձևավորված համապատասխան մակարդակի վերապատրաստումներին և տվյալ մակարդակում նախատեսված քննությունների արդյունքում հավաքել է 9 կրեդիտից պակաս.

2) ատեստավորման սահմանված շրջափուլի ընթացքում որպես մասնագիտական զարգացման կարիք գնահատվել է առարկայական գիտելիքի բաժինը, ուսուցիչը մասնակցել է առարկայի իմացության ստուգման քննությանը և չի ցուցաբերել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անհրաժեշտ արդյունք:

5.4. Ատեստավորման ամբողջական շրջափուլի արդյունքում անհրաժեշտ քանակով կրեդիտներ չունենալու դեպքում ուսուցիչը հաջորդ տարի ենթակա է ատեստավորման նույն մակարդակում:

5.5. Երկրորդ անգամ նույն մակարդակում չատեստավորվելու դեպքում ուսուցիչը հաջորդ տարի ենթակա է ատեստավորման մասնագիտական զարգացման մեկ մակարդակ ցածր մակարդակում:

5.6. Մասնագիտական զարգացման կարիքի տարրական մակարդակում սահմանված շրջափուլում և դրան հաջորդող տարվա ընթացքում չատեստավորված ուսուցիչը համարվում է զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող:».

4) 8-րդ կետում «փաստաթղթային» բառը հանել.

5) 16-րդ կետը «նշում» բառից առաջ լրացնել «կամ «ենթակա է ատեստավորման հաջորդ տարի»» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

14.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2024 թվական: