Գլխավոր տեղեկություն
Համար
N 325-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2012 թվականի N 325-Ա

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 97-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 16.03.20 N 351-Ա)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան`

1. Հաստատել`

1) արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 16.03.20 N 351-Ա)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի փետրվարի 8-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 97-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 10

Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2012 թվականի

ապրիլի 10-ի N 325-Ա որոշման

ԿԱԶՄ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(վերնագիրը խմբ. 16.03.20 N 351-Ա)

 

ՀՀ ներքին գործերի նախարար (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ (իրավական ոլորտը համակարգող - հանձնաժողովի նախագահի տեղակալ)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ (տրանսպորտի և ճանապարհների, մարզերի և տեղական ինքնակառավարման մարմինների ու էներգետիկայի ոլորտները համակարգող)

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն – ներքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության ոլորտը համակարգող վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը փոփ. 21.10.13 N 957-Ա, 19.11.14 N 1158-Ա, խմբ. 21.03.17 N 283-Ա, 08.02.18 N 101-Ա, 10.10.19 N 1458-Ա, 16.03.20 N 351-Ա, փոփ., լրաց. 29.05.24 N 501-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2012 թ.

ապրիլի 10-ի N 325-Ա

որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովին (այսուհետ` հանձնաժողով) հաշվետու են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման կարգը հաստատելու մասին» N 1582-Ն որոշմամբ սահմանված կարգով ստեղծված՝ Հայաստանի Հանրապետության մարզային և Երևան քաղաքի` համապատասխան ոլորտում իրականացվող աշխատանքները համակարգող հանձնաժողովները:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Հանձնաժողովին կից կարող են ստեղծվել աշխատանքային խմբեր, որոնք նախատեսվում են առանձին հարցերի վերաբերյալ վնասի գնահատման նեղ մասնագիտական ակտերի կազմման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարզային և Երևան քաղաքի` համապատասխան ոլորտում իրականացվող աշխատանքները համակարգող հանձնաժողովների ակտերի ճշգրտման համար: Աշխատանքային խմբերի կազմը ձևավորվում է հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված թեկնածուներից և հաստատվում հանձնաժողովի կամ հանձնաժողովի նախագահի կողմից` հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման վերաբերյալ ակտերի ուսումնասիրումը, ընդհանրացումն ու սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանն առաջարկություններ ներկայացնելը.

2) արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման միջոցառումների համակարգման և դրանց օպերատիվ ապահովման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

3) (ենթակետն ուժը կորցրել է 08.02.18 N 101-Ա)

(4-րդ կետը փոփ. 08.02.18 N 101-Ա)

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

6. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության:

(6-րդ կետը խմբ. 08.02.18 N 101-Ա)

7. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

8. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում և նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը:

9. Հանձնաժողովն իր նիստերի ընթացքում ընդունում է որոշումներ:

10. Հանձնաժողովի որոշումները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին: Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը որոշումները կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին կամ Հայաստանի Հանրապետության կառավարություն:

(10-րդ կետը փոփ. 29.05.24 N 501-Ա)

11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայներով:

12. Հանձնաժողովի որոշման վերաբերյալ հանձնաժողովի անդամը կարող է ունենալ հատուկ կարծիք, որը կցվում է նիստի արձանագրությանը:

12.1. Հանձնաժողովն արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը ՀՀ կառավարություն է ներկայացնում ամիսը մեկ անգամ:

(12.1-ին կետը լրաց. 16.03.20 N 351-Ա)

12.2. Հանձնաժողովը նիստերի ընթացքում քննարկում է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման մարզային հանձնաժողովների կողմից ներկայացված ակտերը:

(12.2-րդ կետը լրաց. 16.03.20 N 351-Ա)

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

13. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը: Իր բացակայության դեպքում հանձնաժողովի նախագահի լիազորությունների իրականացումը հանձնարարում է հանձնաժողովի նախագահի տեղակալին.

2) ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեությունը.

3) հանձնաժողովին է ներկայացնում հանձնաժողովի նիստերի օրակարգերի հարցերը.

4) համակարգում է հանձնաժողովի աշխատանքը:

(13-րդ կետը փոփ. 29.05.24 N 501-Ա)

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

14. Հանձնաժողովի անդամները`

1) իրավունք ունեն`

ա. հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու հարցեր,

բ. ներկայացնելու հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ առաջարկություններ,

գ. ծանոթանալու հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.

2) պարտավոր են`

ա. մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին,

բ. կատարել հանձնաժողովի որոշումները:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

15. Հանձնաժողովի քարտուղարը`

1) ապահովում է հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումը.

2) կազմակերպում է հանձնաժողովի նիստերի գումարման նախապատրաստական աշխատանքները.

3) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

4) ապահովում է հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվության տարածումը.

5) հանձնաժողովի նախագահին է ներկայացնում հաշվետվություն իրականացված աշխատանքների մասին.

6) կազմակերպում է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովներից ստացվող նյութերի հավաքումը, մշակումը և դրանք հանձնաժողովի քննարկմանը ներայացնելը.

7) ըստ ուղղությունների՝ ներկայացնում է աշխատանքային խմբերի ստեղծման վերաբերյալ առաջարկություններ՝ արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման ոլորտում ի հայտ եկած հրատապ խնդիրների լուծման, ինչպես նաև հիմնական խնդիրների իրականացման համար.

8) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` իրականացնում է այլ լիազորություններ:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

16. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

(հավելվածը փոփ., խմբ. 08.02.18 N 101-Ա, լրաց. 16.03.20 351-Ա, փոփ. 29.05.24 N 501-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան