Գլխավոր տեղեկություն
Համար
N 892-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.11.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 892-Ա

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊԱԳԱ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող` 8,206,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Բարեկեցիկ ապագա» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


04.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 892-Ա որոշման

ԾՐԱԳԻՐ

«ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊԱԳԱ»

 

1.

Ծրագրի նպատակը

Աջակցել անապահով ընտանիքներին հասնելու բարեկեցության, աջակցելու համայնքների և բնակավայրերի զարգացմանը՝ տարաբնույթ միջոցառումներով, որը կնպաստի համայնքների և բնակավայրերի համահունչ զարգացմանը և մարդկանց բարեկեցիկ ապագայի կերտմանը:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակները

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն (ԱՄՆ, Նյու Ջերսի, Փարամուս, 31 Ուեսթ Սենչյուրի Րոուդ), «Հույս Հայաստանի համար» հիմնադրամ - Ֆրանսիա, անհատ բարերարներ և շահույթ չհետապնդող կազմակերպություններ

4.

Ծրագիրը կատարողը

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ (ՀՎՀՀ՝ 00032803, իրավաբանական հասցե` Երևան, Նիկոլ Դուման 22, գործունեության հասցե` Երևան, Մարշալ Բաղրամյան 18)

5.

Ծրագրի իրականացման վայրը, բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

8,206,500,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

1) ֆիզիկական անձինք.

2) շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք.

3) համայնքներ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի
1-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) ֆինանսական աջակցություն անհատների, ընտանիքների, կազմակերպությունների և համայնքների համար (երեք տարվա համար շուրջ 1,050,000,000 դրամ)՝

ա. եռամսյակային դրամական օգնություն մոտ 2,000 երեխաների: Ծրագրում ընդգրկված երեխաների համար նախատեսված է եռամսյակային 75 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որը նախատեսված է հիմնականում ապահովելու կրթության համար անհրաժեշտ գրենական պիտույքներով: Ծրագրում ընդգրկված երեխաները և իրենց ընտանիքի անդամները ստանում են կենցաղային, առողջապահական, կրթական և այլ ծախսերը հոգալու համար դրամական օժանդակություն, որի չափը որոշվում է սոցիալական աշխատակցի կողմից կարիքը գնահատման հիման վրա,

բ. երեխաները օգտվում են կազմակերպության մասնաճյուղերում գործող տարբեր կրթական, քրիստոնեական դաստիարակության, սպորտային, արվեստի և արհեստի անվճար խմբակներից: Մասնակցում են Ամանորյա, Սուրբ Ծննդի, Զատիկի առիթով կազմակերպվող միջոցառումներին և ստանում նվերներ, ինչպես նաև ամառային ամենօրյա բակային և Հանքավանի «Շողիկ» մեկշաբաթյա ճամբարներին: Անհրաժեշտության դեպքում ստանում են բժշկական և ատամնաբուժական անհատույց ծառայություններ և ֆինանսական աջակցություն՝ բժշկական հետազոտության, դեղորայքի ձեռքբերման կամ վիրահատության, համար,

գ. դրամական օժանդակություն մոտ 250 միայնակ կարիքավոր տարեցներին՝ տարեցներին օժանդակությունը Հայաստանում իրագործվում է 2006 թվականի հուլիսից Իջևան, Գորիս, Տաշիր, Բերդ և Ալավերդի քաղաքներում: Ծրագրում ընդգրկված տարեցները հիվանդ, խնամազուրկ և միայնակ թոշակառուներ են: Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի սոցիալական աշխատողները տունայցերի միջոցով հայտնաբերում են նրանց հրատապ կարիքները և աշխատում են հնարավորինս թեթևացնել դրանք: Յուրաքանչյուր հովանավորված տարեց ստանում է սննդային օգնություն` ըստ նախապես կատարված կարիքների անհատական գնահատման: Այցելությունների նպատակն է նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերել շահառուներին և օգնել տարեցներին՝ թեթևացնելու իրենց սոցիալական հիմնախնդիրները: Տարեցների համար կազմակերպվում են հանդիպումներ՝ ամիսը մեկ անգամ, որոնց նպատակն է հնարավորինս կանխարգելել նրանց մեկուսացումն ու հնարավորություն տալ շփվելու միմյանց հետ և հետաքրքրությամբ լցնելու նրանց օրը: Տարեցների համար ամռանը կազմակերպվում են նաև բակային ճամբարներ.

2) մանկական սննդի տրամադրում (երեք տարվա համար շուրջ 264,000,000 դրամ)՝ 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո, 1989 թվականին Բոստոնում` մի խումբ կամավորների կողմից ստեղծվեց «Հայ մանուկների կաթ» հիմնադրամը, որի առաքելությունն է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մանուկների համար մանկական սննդի գումարներ հայթայթելն ու նվիրատվություններ ձեռք բերելը: 1989 թվականից սկսած մանկական սննդի կանոնավոր ծրագիրը հազարավոր հայ մանուկների առողջ կյանքի սկիզբ է հանդիսացել: Միջոցառման նպատակն է օգնել անապահով ընտանիքների նորածիններին, որոնք զրկված են մայրական կաթով կերակրվելու հնարավորությունից, և որոնք ունեն առողջական խնդիրներ` հատկապես ալերգիկ և մարսողական բնույթի: Միջոցառումն իրականացվում է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Գորիսում և Արցախի հանրապետությունում: Ծրագրից յուրաքանչյուր ամիս օգտվում է 500 ընտանիք: Չնայած մանկական կերերից ոչ մեկը չի կարող լիովին փոխարինել մայրական կաթին, սակայն հաջողվել է փոքրիկների համար համեմատաբար անվնաս և որակյալ սնունդ ստանալ: Շահառու կարող են դառնալ 0-12 ամսեկան այն երեխաները, որոնք բժշկի կողմից ունեն հատուկ ցուցում, սննդային (մասնավորապես կաթնային) որևէ ալերգիայի կամ մարսողության պրոբլեմի առկայություն, որի հետևանքով երեխան կարիք ունի լրացուցիչ սնուցման, և մանկաբույժը խորհուրդ է տալիս «Սիմիլակ» սննդատեսակի օգտագործումը: «Հայ մանուկների կաթ»

հիմնադրամը սիրով ընդառաջում է բոլոր շահառուներին, սակայն խրախուսում է երեխաներին կրծքի կաթով կերակրելը և խորհուրդ տալիս արհեստական սնունդ տալ միայն բժշկական ցուցումների դեպքում.

3) Նոր տարվա, Սուրբ Ծնունդի, Սուրբ Հարության և այլ միջոցառումների կազմակերպում (երեք տարվա համար շուրջ՝ 67,500,000 դրամ)՝ ամեն տարի Երևանում և Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում կազմակերպվում են նմանատիպ հանդեսներ, որոնց ընդհանուր առմամբ մասնակցում են 20,000-ից ավելի երեխաներ: Տոնական օրերին ամենուրեք ելույթներ են ունենում Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի գրասենյակների գեղարվեստական կոլեկտիվները, մանկական երգչախմբերը, ձմեռ պապն ու ձյունանուշը, սիրված հեքիաթների և մուլտֆիլմերի հերոսները, անցկացվում են մրցումներ, բոլոր երեխաներին բաժանվում են նվերներ: Ամեն տարի Ամանորի, Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության և ազգային տոների կապակցությամբ նոր բեմադրություններով է հանդես գալիս «Հայասա» թատերախումբը.

4) ճամբարների կազմակերպում (երեք տարվա համար շուրջ 108,000,000 դրամ)` ամեն տարի երեխաները ընդգրկվում են Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից կազմակերպված բակային և մեծ ճամբարներում: Երեխաները օրական 4 անգամ բարձրորակ սնունդ են ստանում, ներգրավվում են տարբեր միջոցառումներում, խաղերում, ձեռային աշխատանքների խմբակներում: Տարեկան մոտ 8000 երեխաներ իրենց հանգիստն են անցկացնում Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կազմակերպած բակային և մեծ ճամբարներում.

5) ցերեկային խնամքի կենտրոններ (երեք տարվա համար շուրջ՝ 1,729,500,000 դրամ)՝ գործում են Երևանում, Գյումրիում և Վանաձորում իրենց բարձր որակավորում ունեցող և փորձառու մանկավարժների, սոցիալական աշխատողների և հոգեբանների միջոցով շուրջ 270 դպրոցահասակ երեխաների տրամադրում են կրթական, սոցիալական, հոգեբանական, արտթերապևտիկ և ժամանցային ծառայություններ.

ա. «Շող» ցերեկային կենտրոնները համագործակցում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, այդ թվում ապահովում է երեխաների անվտանգությունը՝ ծնողների աշխատանքային ժամերի ընթացքում, որը կանխում է երեխաների ներգրավվումը ռիսկային իրավիճակներում: Կենտրոններ հաճախող երեխաներին մատուցվում են հետևյալ ծառայությունները՝ կրթություն և ուսուցում (տարրական դպրոցի առարկաներ, ռուսերեն և անգլերեն լեզվի դասընթացներ, արտթերապիա), սոցիալական աշխատանք (խմբային և անհատական հանդիպումներ), հոգեբանական (հոգեբանական թերապևտիկ խմբային և անհատական հանդիպումներ), կյանքի հմտությունների և անձնային զարգացման դասընթացներ, քոուչինգ ծրագիր երեխաների համար և տաք սննդի տրամադրում,

բ. ժամանց (ամառային ճամբարներ, էքսկուրսիաներ, մշակութային իրադարձություններ և այլն): Շահառուներ են հանդիսանում 6-14 տարեկան երեխաներ սոցիալապես անապահով ընտանիքներից, որոնք ունեն կրթական խնդիրներ: Դպրոցից հետո երեխաները հաճախում են կենտրոն, որտեղ ճաշակում են տաք կերակուր և մասնակցում տարբեր դասընթացների, դասընթացները իրականացվում են հանրակրթական պետական չափորոշչի պահանջներին համապատասխան և նախարարության կողմից երաշխավորված ծրագրերով։ Ծնողները և երեխաները օգտվում են հոգեբանի և սոցիալական աշխատողների ծառայություններից, որոնք ուղղված են անհատական և ընտանեկան խնդիրների լուծմանը: Կենտրոնը նաև տրամադրում է խմբային և անհատական հանդիպումներ ծնողների հետ (հոգեբանի կամ սոցիալական աշխատողի).

 

6) տարբեր միջոցառումներ (երեք տարվա համար շուրջ 5,802,500,000 դրամ)՝ հիմնադրամներին, ոչ առևտրային և կրոնական կազմակերպություններին, համայնքներին, սպառողական կոոպերատիվներին, պետական և ոչ պետական կառույցներին ու այլ կազմակերպություններին (ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ) նվիրատվություն, նվիրաբերություն, ֆինանսավորում տրամադրում և նրանց հետ համատեղ ծրագրի՝ գյուղատնտեսական, համայնքային զարգացման և այլ միջոցառումների կազմակերպում՝

ա. ֆինանսական աջակցությունը տրամադրվում է համագործակցության կամ համապատասխան դիմումի հիման վրա (երեք տարվա համար շուրջ՝ 1,260,000,000 դրամ)։ Որպես օրինակներ 2020 թվականի մայիսին ընկերակցության միջոցներով Նավուրի դպրոցին նվիրաբերվեց 1,300,000 դրամ արժողությամբ ֆիզիկայի լաբորատորիա, 2019 թվականի հուլիսի 26-ին ստորագրված համագործակցության պայմանագրով ընկերակցությունը և Դասավանդիր Հայաստանը համատեղ ֆինանսավորմամբ ուսուցիչներ են ուղարկվել Կիրանց համայնքի դպրոցում դասավանդելու, 2021 թվականին Սյունիքի մարզի Նժդեհ համայնքում տեղադրվեց մանկական խաղահրապարակ և 2020- 2021 թվականներին Արցախից տեղահանված ընտանիքների աշխատանքի ապահովման նպատակով աջակցություն տարբեր գործիքներով և սարքավորումներով՝

բ. հագուստի, կոշիկի, սննդի, գրենական պիտույքների, հիգիենայի պարագաների, ամանորյա նվերների, կենցաղային և տնտեսական և այլ ապրանքների ձեռքբերում, ներմուծում և անապահովներին անհատույց տրամադրում (երեք տարվա համար շուրջ՝ 2,000,000,000 դրամ),

գ. Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող բարեսիրական կենտրոնների, մանկապարտեզների, ճամբարների և այլ բարեսիրական կազմակերպությունների համար հիմնանորոգման, կառուցման աշխատանքների իրականացում (երեք տարվա համար շուրջ՝ 2,250,000,000 դրամ),

դ. գույքի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքներ (այդ թվում «Հայ Կրթություն» կրթական հիմնադրամին (ՀՎՀՀ՝ 01828432, 04.05.2015 թվականին կնքված պայմանագրով) շենք, շինություն և հողամասի տրամադրում, «ԶԱՏԻԿ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆ» մանկապատանեկան և չափահասների ուսուցողական կենտրոն հասարակական կազմակերպությանը (ՀՎՀՀ՝ 06946166), 30.11.2017 թվականին կնքված պայմանագրով, շենք, շինություն և հողամասի տրամադրումը, Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցի կրոնական կազմակերպությանը, (ՀՎՀՀ՝ 00035519) պայմանագրերով, շենք, շինություն և հողամասի տրամադրումը) այն չափով, որ դրանց նկատմամբ հաշվարկային եղանակով հաշվարկման ենթական ավելացված արժեքի հարկի գումարը կկազմի շուրջ՝ 225,000,000 դրամ,

ե. ուսման, վերապատրաստման վարձերի վճարում ընկերակցության աշխատակիցներին, կամավորներին, ովքեր հանդիսանում են սոցիալական աշխատողներ կամ շփվում են շահառուների հետ, վարում են գործեր և նրանց շարունակական կրթությունը առաջնահերթություն է կազմակերպության համար (երեք տարվա համար շուրջ 60,000,000 դրամ),

զ. միջոցառումների կազմակերպման համար սրահների, դահլիճների վարձակալում, մաքսային պահեստների վարձավճարներ (երեք տարվա համար շուրջ՝ 7,500,000 դրամ).

7) կազմակերպական ծախսեր (երեք տարվա համար շուրջ՝ 674,500,000 դրամ)՝

ա. երկու ավտոմեքենայի ներմուծում կամ ձեռքբերում՝ 17,500,000 դրամ,

բ. կահույքի, գրասենյակային պարագաների, սարքավորումների, ոչ նյութական ակտիվների ձեռքբերում, հիմնական միջոցների նորոգման, սպասարկման ծառայություններ, սպասարկման ծառայություններ և դրանց նորոգման համար անհրաժեշտ մասերի ձեռքբերում, աշխատակազմի մասնագիտական որակավորմանն ուղղված միջոցառումների կազմակերպում, հաշվապահական հաշվառման սպասարկման ծառայություններ /աուդիտ, գնահատում, խորհրդատվություն/ և այլ անհրաժեշտ ծախսեր՝ երեք տարվա համար մոտ՝ 300.000.000 դրամ,

գ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» փակ բաժնետիրական ընկերություն՝ երեք տարվա համար շուրջ՝ 135.000.000 դրամ,

դ. «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերություն՝ երեք տարվա համար մոտ՝ 105.000.000 դրամ,

ե. «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ երեք տարվա համար մոտ՝ 4.500.000 դրամ,

զ. «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» փակ բաժնետիրական ընկերություն՝ երեք տարվա համար մոտ՝ 10.500.000 դրամ,

է. հեռախոսավարձ՝ երեք տարվա համար մոտ՝ 27.000.000 դրամ,

ը. ներկայացուցչական ծախսեր, այդ թվում՝ տպագրություններ, իրավաբանական ծառայությունների ձեռքբերում, ինտերնետային, փոստային և այլ ծառայությունների ձեռքբերում՝ երեք տարվա համար մոտ՝ 75.000.000 դրամ.

10.

Ձեռք բերվող ներմուծվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

1) երկու ավտոմեքենայի ներմուծում կամ ձեռքբերում՝ 17,500,000 դրամ.

2) կահույքի, գրասենյակային պարագաների, սարքավորումների, ոչ նյութական ակտիվների ձեռքբերում, հիմնական միջոցների նորոգման, սպասարկման ծառայություններ, սպասարկման ծառայություններ և դրանց նորոգման համար անհրաժեշտ մասերի ձեռքբերում, աշխատակազմի մասնագիտական որակավորմանն ուղղված միջոցառումների կազմակերպում, հաշվապահական հաշվառման սպասարկման ծառայություններ /աուդիտ, գնահատում, խորհրդատվություն/ և այլ անհրաժեշտ ծառայություններ՝ տարեկան շուրջ 300,000,000 դրամ.

3) Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող բարեսիրական կենտրոնների, մանկապարտեզների, ճամբարների, այլ բարեսիրական կազմակերպությունների համար հիմնանորոգման, կառուցման աշխատանքների իրականացում՝ շուրջ 2,250,000,000 դրամ.

4) միջոցառումների կազմակերպման համար սրահների, դահլիճների վարձակալում, մաքսային պահեստների վարձավճարներ՝ շուրջ 7,500,000 դրամ.

5) անապահովներին անհատույց տրամադրման նպատակով հագուստի, կոշիկի, սննդի, գրենական պիտույքների, հիգիենայի պարագաների, ամանորյա նվերների, կենցաղային, տնտեսական ու այլ ապրանքների ձեռքբերում և ներմուծում՝ շուրջ 2,000,000,000 դրամ.

6) գույքի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքներ (այդ թվում «Հայ Կրթություն» կրթական հիմնադրամին (ՀՎՀՀ՝ 01828432, 04.05.2015 թվականին կնքված պայմանագրով) շենք, շինություն և հողամասի տրամադրում, ԶԱՏԻԿ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆ մանկապատանեկան և չափահասների ուսուցողական կենտրոն հասարակական կազմակերպությանը, ՀՎՀՀ՝ 06946166, 30.11.2017 թվականին կնքված պայմանագրով, շենք, շինություն և հողամասի տրամադրումը, Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցի կրոնական կազմակերպությանը, ՀՎՀՀ՝ 00035519 պայմանագրերով, շենք, շինություն և հողամասի տրամադրումը) այն չափով, որ դրանց նկատմամբ հաշվարկային եղանակով հաշվարկման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը կկազմի շուրջ՝ 225,000,000 դրամ.

7) «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» փակ բաժնետիրական ընկերություն՝ երեք տարվա համար շուրջ՝ 135,000,000 դրամ.

8) «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերություն՝ երեք տարվա համար շուրջ՝ 105,000,000 դրամ.

9) «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ երեք տարվա համար շուրջ՝ 4,500,000 դրամ.

10) «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» փակ բաժնետիրական ընկերություն՝ երեք տարվա համար շուրջ՝ 10,500,000 դրամ.

11) հեռախոսավարձ՝ երեք տարվա համար շուրջ՝ 27,000,000 դրամ.

12) ներկայացուցչական ծախսեր, այդ թվում՝ տպագրություններ, իրավաբանական ծառայությունների ձեռքբերում, ինտերնետային, փոստային և այլ ծառայությունների ձեռքբերում՝ երեք տարվա համար շուրջ 75,000,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1) երկու ավտոմեքենայի ներմուծում կամ ձեռքբերում՝ 17,500,000 դրամ.

2) կահույքի, գրասենյակային պարագաների, սարքավորումների, ոչ նյութական ակտիվների ձեռքբերում, հիմնական միջոցների նորոգման, սպասարկման ծառայություններ, սպասարկման ծառայություններ և դրանց նորոգման համար անհրաժեշտ մասերի ձեռքբերում, աշխատակազմի մասնագիտական որակավորմանն ուղղված միջոցառումների կազմակերպում, հաշվապահական հաշվառման սպասարկման ծառայություններ (աուդիտ, գնահատում, խորհրդատվություն) և այլ անհրաժեշտ ծախսեր տարեկան շուրջ՝ 300,000,000 դրամ.

3) «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» փակ բաժնետիրական ընկերություն՝ երեք տարվա համար շուրջ՝ 135,000,000 դրամ.

4) «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերություն՝ երեք տարվա համար շուրջ՝ 105,000,000 դրամ.

5) «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ երեք տարվա համար շուրջ՝ 4,500,000 դրամ.

6) «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» փակ բաժնետիրական ընկերություն՝ երեք տարվա համար շուրջ՝ 10,500,000 դրամ.

7) հեռախոսավարձ՝ երեք տարվա համար շուրջ՝ 27,000,000 դրամ.

8) ներկայացուցչական ծախսեր, այդ թվում՝ տպագրություններ, իրավաբանական ծառայությունների ձեռքբերում, ինտերնետային, փոստային և այլ ծառայությունների ձեռքբերում՝ երեք տարվա համար շուրջ՝ 75,000,000 դրամ:

Երեք տարվա համար կազմակերպական ծախսերը կկազմեն շուրջ՝ 674,500,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ.

2) միասնական սոցիալական ծառայության հետ.

3) տեղական ինքնակառավարման մարմինների հետ.

4) մարզպետարանների հետ.

5) սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և այլնի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվար 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկատվություն.

2) Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը վերահսկում է մասնաճյուղի ծրագրերը և բարերարներին ներկայացվում են հաշվետվություններ:

(հավելվածը խմբ. 06.03.24 N 157-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ


04.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ