ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 457-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝
1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Միքայել Ավետիսյանին և Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանին 2024 թվականի մայիսի 21-22-ը ներառյալ գործուղել Կատարի Պետություն (Դոհա)։
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել պատվիրակության անդամների գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը (գիշերավարձը՝ փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա):
3. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|