ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2024 թվականի N 881-Ա
ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ քաղաք Երևան, Աբովյան 9 հասցեում գտնվող շենքի 545,41 քառ. մետր մակերեսով 3-րդ հարկը և 2-րդ հարկից 273,15 քառ. մետր մակերեսով տարածքը՝ համաձայն N 1 հավելվածի (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 21122020-01-0196, այսուհետ՝ տարածք 1) անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով տրամադրել «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը (գրանցման համար 273․120․02251, այսուհետ՝ ընկերություն):
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ քաղաք Երևան, Աբովյան 9 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 131,835,027.9 դրամ սկզբնական արժեքով 529,65 քառ. մետր մակերեսով տարածքը, որից 210,34 քառ. մետր մակերեսով միջանցքը հանդիսանում է ընկերության հետ ընդհանուր օգտագործման տարածք՝ համաձայն N 2 հավելվածի (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 21122020-01-0196, այսուհետ՝ տարածք 2) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝
1) ապահովել ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նշված տարածք 1-ի անհատույց օգտագործման պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) կնքումը՝ դրանում նախատեսելով, որ՝
ա. անհատույց օգտագործման տրամադրված տարածքը կամ դրա մասն ընկերության կողմից որևէ գույքային իրավունքով չի կարող տրամադրվել այլ անձի,
բ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են ընկերության միջոցների հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված տարածք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 881-Ա որոշման |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
14.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 881-Ա որոշման |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
14.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |