Գլխավոր տեղեկություն
Համար
N 193-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 28.06.2024
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
19.06.2024
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2024

600.0193.19.06.24

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

19 հունիսի 2024 թվականի

N 193-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 374-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կարգի 1-ին կետում «կասեցման» բառից հետո լրացնել «, կասեցման վերացման» բառերը.

2) Կարգի 15.2-րդ կետից հանել «ուսումնասիրության չընդունվելուց կամ» բառերը․

3) Կարգի 19-րդ կետում «կարգի պահանջներին» բառերից հետո լրացնել «, և ամբողջական չլինելու, ձևակերպման անճշտություններ և սույն կարգի պահանջներին անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը գրավոր առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել դրանք» բառերը․

4) Ուժը կորցրած ճանաչել Կարգի 21-րդ, 22-րդ և 23-րդ կետերը.

5) Կարգի 24-րդ կետում «Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է այն քննարկելու» բառերը փոխարինել «Հանձնաժողովն սկսում է հայտի քննարկման» բառերով․

6) Կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետում «կարգի պահանջներին» բառերից հետո լրացնել «, կամ սույն կարգի 19-րդ կետում նշված ժամկետում հայտատուն չի վերացրել հայտնաբերված անհամապատասխանությունները» բառերը.

7) Կարգի 25-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով.

«8) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության սակագնային կարգավորման ենթակա լիցենզավորված գործունեություն իրականացնելու դեպքում Հանձնաժողով ներկայացված՝ կայանից առաքվող էլեկտրական էներգիայի (հզորության) սակագնի սահմանման հայտը ուսումնասիրության չի ընդունել, մերժվել է, ենթակա է մերժման կամ տվյալ հայտը չի ներկայացվել։».

8) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.1-ին կետով.

«32.1. Կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիայի գործողության ժամկետ է հանդիսանում կառուցման և արտադրության ժամանակահատվածների գումարը, իսկ բացառապես սեփական կարիքների համար և փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող միկրոէներգաարտադրողներին էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրման դեպքում՝ կառուցման ժամանակահատվածը։»․

9) Կարգի 33.1-ին կետի 1-ին ենթակետում «արևային կայանի» բառերից հետո լրացնել «, մինչև 30 ՄՎտ տեղակայվող հզորությամբ՝ Օրենքով սահմանված էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից հրաժարված կամ բացառապես սեփական կարիքների արտադրության նպատակով կառուցվող արևային էլեկտրակայանի» բառերը, իսկ «դեպքում» բառը փոխարինել «դեպքերում» բառով.

10) Կարգի 35-րդ, 37-րդ և 37.1-ին կետերից հանել «Հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի համաձայն» բառերը.

11) Կարգի 38-րդ կետում «դեպքի» բառը փոխարինել «և բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի ստացման հայտ ներկայացնելու դեպքերի» բառերով.

12) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.1-ին կետով.

«42.1. 2024 թվականի հուլիսի 1-ից հետո կառուցման և արտադրության ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի (բացառությամբ էլեկտրական էներգիայի գնման երաշխիքով լիցենզիայի) կամ բացառապես սեփական կարիքի համար միայն կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի) համար դիմած անձանց համապատասխան լիցենզիան տրամադրելիս այդ լիցենզիայի պայմաններում ամրագրվում են Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոններով սահմանված կարգով կայանից էլեկտրական էներգիայի՝ էլեկտրական ցանց առաքման դադարեցման կամ սահմանափակման, ինչպես նաև կայանը մշտապես հեռակառավարման սարքավորման միջոցով էլեկտրական ցանցից անջատման հնարավորությամբ ապահովված լինելու պայմաններ։»․

13) Ուժը կորցրած ճանաչել Կարգի 43-րդ կետի 5-րդ ենթակետը.

14) Կարգի 43-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին ենթակետով.

«4.1) սույն կարգի 42.1-ին կետում նշված լիցենզավորված անձինք նաև էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից տրված տեղեկանք՝ կայանը հեռակառավարման սարքավորման միջոցով էլեկտրական ցանցից անջատման հնարավորությամբ ապահովված լինելու վերաբերյալ։»․

15) Կարգի 43.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակության նոր նախադասությամբ՝ «Եթե օրենսդրությամբ առկա չէ կայանի նախագծային աշխատանքներ իրականացնելու պահանջ՝ ապա Հանձնաժողով է ներկայացվում իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան հիմնավորումներ:»․

16) Կարգում օգտագործվող «ջրօգտագործման թույլտվություն» բառերը փոխարինել «ջրօգտագործման թույլտվության պատճեն» բառերով, իսկ «ջրօգտագործման թույլտվությունը» բառերը՝ «ջրօգտագործման թույլտվության պատճենը» բառերով․

17) Կարգի 75.1-ին կետից հանել «(ուսումնասիրության չընդունումը)» բառերը․

18) Կարգի 76-րդ և 80-րդ կետերում «ժամանակահատվածի)» բառերից առաջ լրացնել «կառուցման, վերակառուցման» բառերը․

19) Կարգի 83.1-ին կետում «դիմում է Հանձնաժողով՝» բառերից հետո լրացնել «ներկայացնելով հաղորդման կամ բաշխման ցանցին միացման համապատասխան տեխնիկական պայմաններ,» բառերը․

20) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 89.1-ին կետով.

«89․1․ Լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից: Եթե լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը Հանձնաժողովի կողմից սահմանվել է մինչև խախտման պատճառի վերացումը, ապա լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում լիցենզավորված անձի` խախտումները վերացնելու մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) Հանձնաժողովում մուտքագրվելու օրվանը հաջորդող 10-րդ աշխատանքային օրը, եթե այդ ժամկետում Հանձնաժողովը այլ որոշում չի կայացնում կամ այլ ավելի կարճ ժամկետ չի սահմանում և դրա մասին պատշաճ ձևով լիցենզավորված անձին չի հայտնում:»․

21) Կարգի N 1 հավելվածի 7-րդ կետում «(կառուցման ժամանակահատված ներառող արտադրության լիցենզիաների դեպքում՝ առանձին նշվում են նաև հայցվող կառուցման և արտադրության ժամանակահատվածները)» բառերը փոխարինել «(կառուցման ժամանակահատված ներառող արտադրության լիցենզիաների դեպքում՝ առանձին նշվում են նաև հայցվող կառուցման և արտադրության ժամանակահատվածները, իսկ սույն կարգով նախատեսված դեպքերում միայն կառուցման կամ միայն արտադրության ժամանակահատվածները)» բառերով.

22) Կարգի N 2 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «Հողամասի (շենք, շինության) վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման դեպքում, եթե սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականում առկա չէ նշում վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման ժամկետի վերաբերյալ, անհրաժեշտ է ներկայացնել նաև վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը, ընդ որում, ենթավարձակալության դեպքում՝ նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը: Այդ ժամկետները պետք է լինեն լիցենզիա ստանալու հայտով հայցվող ժամկետից ոչ պակաս:» նախադասությունները․

23) Կարգի N 2 հավելվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ և 11-րդ ենթակետերով.

«10) Օրենքով սահմանված՝ էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից հրաժարվելու դեպքում համապատասխան գրություն, որով հայտատուն տվյալ հայտի շրջանակում հրաժարվում է Օրենքի 35-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքից,

11) Բացառապես սեփական կարիքների նպատակով էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի դեպքում՝ տվյալ սպառման համակարգի առավելագույն հզորությունը հիմնավորող փաստաթուղթ՝ միացման պայմանագրի պատճենը, հաշվառման քարտից կամ էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի պրոֆիլից արտատպված տեղեկատվություն)։ Ընդ որում կառուցվող կայանի հայցվող հզորությունը չպետք է գերազանցի սպառման համակարգի առավելագույն հզորությունը։»․

24) Կարգի N 2 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.

«7) Օրենքով սահմանված՝ էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից հրաժարվելու դեպքում համապատասխան գրություն, որով հայտատուն տվյալ հայտի շրջանակում հրաժարվում է Օրենքի 35-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքից:».

25) Կարգի N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի.

26) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ գլխով.

 

«ԳԼՈՒԽ 15. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

93. Սույն կարգի 42.1-ին կետի և 43-րդ կետի 4.1-ին ենթակետի գործողությունը չի տարածվում մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու հայտ ներկայացրած այն անձանց վրա, որոնց հայտը էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի համաձայն բավարարվել է, բացառությամբ նշված անձանց կողմից 2024 թվականի հուլիսի 1-ից հետո էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի տրամադրման համար հիմք հանդիսացած անհրաժեշտ հողատարածքի փոփոխման (ընդլայնման) արդյունքում կայանի հզորության ավելացման կամ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու դեպքերի։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է դրանից հետո Կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված հայտերի վրա։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան

 

ք. Երևան

19 հունիսի 2024 թ.

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

2024 թվականի հունիսի 19-ի N 193-Ն որոշման

 

 

Հավելված N 4

Էներգետիկայի բնագավառում

գործունեության լիցենզավորման կարգի

 

ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. Գործարար ծրագիրը պարունակում է առնվազն հետևյալ տեղեկությունները՝

1) Կառուցման նպատակը, կառուցվող օբյեկտի անունը, ընդհանուր բնութագիրը և տեխնիկատնտեսական ամփոփ ցուցանիշները, շինությունների և կառույցների հիմնական բնութագրերը․

2) Շուկայի ուսումնասիրություն, արտադրանքի (ծառայության) իրացման հնարավորությունները․

3) Տեղեկություններ տեղադրվող հիմնական սարքավորումների վերաբերյալ (այդ թվում՝ մակնիշ, հզորություն), այդ սարքավորումների արտադրողների և դրանց արժեքների մասին, տեխնիկական և տնտեսական հիմնավորում․

4) Ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով օբյեկտի տեխնիկատնտեսական ցուցանիշների համալիր վերլուծության արդյունքներով օպտիմալ տարբերակի ընտրության հիմնավորումը․

5) Կառուցվող օբյեկտի տեղաբաշխման սխեման, որի վրա նշված են տրանսպորտային հաղորդակցության ուղիներին և ճարտարագիտական ցանցերին միացման կետերը, օբյեկտի հատակագիծը․

6) Կառուցման ժամանակացույցը՝ ըստ փուլերի (ներառյալ՝ կայանի կառուցման նախագծի կազմման և փորձաքննությունների անցկացման ժամկետները)․

7) Կառուցման աշխատանքների արժեքը բացված տեսքով․

8) Ֆինանսավորման հնարավոր աղբյուրները և ֆինանսավորման պայմանները․

9) Հիմնական արտադրանքի ինքնարժեքի հաշվարկը․

10) Ներդրումների արդյունավետության գնահատման ցուցանիշներ (այդ թվում՝ շահութաբերության ներքին նորմա, մաքուր բերված արժեք, հետգնման ժամկետ)։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2024 թվական: