Գլխավոր տեղեկություն
Համար
N 747-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.27-2024.06.09 Պաշտոնական հրապարակման օրը 23.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2024 թվականի N 747-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում կապիտալ ծախսեր իրականացնելու նպատակով՝ «Հանրակրթության ծրագիր» ծրագրի շրջանակներում դպրոցներին հատկացված սուբսիդիայից չօգտագործված գումարներից վերջիններիս գանձապետական հաշիվների մնացորդները՝ 31,448.6 հազար դրամի չափով փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ որպես «Նախորդ տարիների՝ ՀՀ պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքեր»՝ գանձապետարանում բացված 900005280640 հաշվեհամարին:

2. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածների աղյուսակներում կատարել փոփոխություններ, N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում՝ փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 6, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 և 11 հավելվածների:

3․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝

1) 5,539.5 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ին` դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար.

2) 617.1 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ալավերդու Ստ․ Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար.

3) 1,250.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար:

4․ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝

1) 10,252.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Վանևանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցին ամրացված շենքի ջեռուցման իրականացման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար.

2) 13,790.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ճամբարակի թիվ 4 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցին ամրացված շենքի ջեռուցման իրականացման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

23.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 23-ի N 747-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 23-ի N 747-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 23-ի N 747-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 23-ի N 747-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 23-ի N 747-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 23-ի N 747-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 23-ի N 747-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 23-ի N 747-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 23-ի N 747-Ն որոշման

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 23-ի N 747-Ն որոշման

 

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 23-ի N 747-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան