Basic information
Number
N 610-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (28.04.2023-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
27.04.2023
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.04.2023
Effective date
28.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2023 թվականի N 610-Ա

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐՄ ՊԼԱՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԱՐՄ ՊԼԱՍՏ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

2) «ԱՐՄ ՊԼԱՍՏ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի մարտի 24-ից մինչև 2028 թվականի մարտի 23-ը ներառյալ.

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

Երևան

27.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

ապրիլի 27-ի N 610-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտահանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու-թյուններ

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

1.

3901209009

Պոլիէթիլեն HDPE

Պոլիէթիլեն առաջնային ձևի, տեսքը՝ գնդիկավոր հատիկներ, բարձր տեսակարար կշռով՝ 0.940-ից բարձր գ/սմ3

կգ

12 500 000

Իրան, Սաուդյան Արաբիա, Քաթար, Ուզբեկստան, Հարավային Կորեա, Թուրքմենստան, Թայվան, Ինդոնեզիա, Չինաստան, Վրաստան, Թուրքիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Հնդկաստան, Եգիպտոս, ԱՄԷ, Քուվեյթ, Օման, Վիետնամ, Մալայզիա

8 124 000 000

2.

3901109000

Պոլիէթիլեն LDPE

Պոլիէթիլեն առաջնային ձևի, տեսքը՝ գնդիկավոր հատիկներ, ցածր տեսակարար կշռով՝ 0.940-ից ցածր գ/սմ3

կգ

2 500 000

Իրան, Սաուդյան Արաբիա, Քաթար, Ուզբեկստան, Հարավային Կորեա, Թուրքմենստան, Թայվան, Ինդոնեզիա, Չինաստան, Վրաստան, Թուրքիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Հնդկաստան, Եգիպտոս, ԱՄԷ, Քուվեյթ, Օման, Վիետնամ, Մալայզիա

Իրան, Սաուդյան Արաբիա, Քաթար, Ուզբեկստան, Հարավային Կորեա, Թուրքմենստան, Թայվան, Ինդոնեզիա, Չինաստան, Վրաստան, Թուրքիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Հնդկաստան, Եգիպտոս, ԱՄԷ, Քուվեյթ, Օման, Վիետնամ, Մալայզիա

1 625 000 000

3.

3904100009

Պոլիվինիլքլորիդ PVC K 65-67, 57-58

Պոլիվինիլքլորիդ առաջնային ձևի, տեսքը՝ սպիտակ փոշենման զանգված

կգ

2 500 000

Իրան, Սաուդյան Արաբիա, Քաթար, Ուզբեկստան, Հարավային Կորեա,

Թուրքմենստան,

Թայվան, Ինդոնեզիա, Չինաստան, Վրաստան, Թուրքիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Հնդկաստան, Եգիպտոս, ԱՄԷ, Քուվեյթ, Օման, Վիետնամ, Մալայզիա

Իրան, Սաուդյան Արաբիա, Քաթար, Ուզբեկստան, Հարավային Կորեա, Թուրքմենստան, Թայվան, Ինդոնեզիա, Չինաստան, Վրաստան, Թուրքիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Հնդկաստան, Եգիպտոս, ԱՄԷ, Քուվեյթ, Օման, Վիետնամ, Մալայզիա

1 625 000 000

ԸՆԴԱՄԵՆԸ՝

11 374 000 000

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. ԲԱԴԱԼՅԱՆ

27.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation