ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 392-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ՌՈՏԱՐԻ ԱԿՈՒՄԲ «ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Երևանի ռոտարի ակումբ «Ինթերնեյշնլ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 44,745,933 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային կայանների տեղադրում բժշկական հաստատություններում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Երևանի ռոտարի ակումբ «Ինթերնեյշնլ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 02708338) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Էներջի սթոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01308546) 2024 թվականի ապրիլի 6-ին կնքված՝ N 7844 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 80.3 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում` 19,516,740 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էներջի սթոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01308546) 2024 թվականի մայիսի 6-ին կնքված՝ N 7843 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 100,1 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում` 25,012,860 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Էներջի սթոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01308546) 2024 թվականի ապրիլի 6-ին կնքված՝ N 01-2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային կայանների օգտագործման վերաբերյալ ուսուցման ծառայությունների մատուցում` 216,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Երևանի ռոտարի ակումբ «Ինթերնեյշնլ» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25- րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
05.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 392-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Արևային կայանների տեղադրման միջոցով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում և Սյունիքի մարզի «Ֆրանս- հայկական սրտանոթային կենտրոն» պետական հատկացումների հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղում նպաստել լրացուցիչ և որակյալ բժշկական ծառայությունների տրամադրմանն ու ընդլայնմանը (խնայված դրամական միջոցների հաշվին): |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Երևանի ռոտարի ակումբ «Ինթերնեյշնլ» բարեգործական հասարակական կազմակերպություն (hասցե՝ քաղ. Երևան, Վ. Վաղարշյան 24, բն. 75, ՀՎՀՀ՝ 02708338) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Երևանի ռոտարի ակումբ «Ինթերնեյշնլ» բարեգործական հասարակական կազմակերպություն (hասցե՝ քաղ. Երևան, Վ. Վաղարշյան 24, բն. 75, ՀՎՀՀ՝ 02708338) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ֆանարջյան 76 և Սյունիքի մարզ, Գորիս համայնք, Ակներ բնակավայր, Խաղաղության 15/1, բնագավառը՝ առողջապահական |
6. |
Ծրագրի բյուջեն |
44,745,933 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
1) Հայաստանի Հանրապետություն, Առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, ՀՎՀՀ՝ 01002804. 2) Սյունիքի մարզի «Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն» պետական հատկացումների հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ, ՀՎՀՀ՝ 09213311 |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի հունիսի 8-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) 100.1 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանի ձեռքբերում և տեղադրում՝ 25,012,860 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 8-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում. 2) 80.3 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանի ձեռքբերում և տեղադրում՝ 19,516,740 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 8-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում. 3) արևային կայանների կառուցվածքի սարքավորումների և աշխատանքի սկզբունքների մասին ուսուցում երկու բժշկական հաստատությունում՝ 216,333 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 8-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) 100.1 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 25,012,860 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 2) 80.3 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 19,516,740 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 3) երկու բժշկական հաստատությունում՝ արևային կայանների կառուցվածքի սարքավորումների և աշխատանքի սկզբունքների մասին ուսուցման ծառայությունների ձեռքբերում՝ 216,333 դրամ առանց ավելացված արժեքի հարկի: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Սյունիքի մարզպետի աշխատակազմի հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագիրը կլինի «Երևանի ռոտարի ակումբ «Ինթերնեյշնլ» խորհրդի մշտադիտարկման ներքո, որին կներկայացվեն եռամսյակային հաշվետվություններ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
05.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|