Basic information
Number
N 606-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (28.04.2023-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
27.04.2023
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.04.2023
Effective date
28.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 2023 թվականի N 606-Ա

 

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ և 57-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին՝

1) թույլատրել փոփոխություն կատարել «Մոդուլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի նոյեմբերի 22-ին կնքված թիվ ՋԿ-ԲՄԽԾՁԲ-22/5-Ն պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր)՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում Արգիճի և Աստղաձոր ջրամբարների կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայությունների մատուցման համար ժամկետի սկիզբը սահմանելով 2023 թվականի ապրիլի 8-ը և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում Ելփինի և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Քասախի ջրամբարների կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայությունների մատուցման համար ժամկետի սկիզբը սահմանելով 2023 թվականի փետրվարի 25-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերության պահանջները և պայմանագրի 5.3-րդ կետով նախատեսված տույժը.

2) անհրաժեշտության դեպքում ապահովել «Մոդուլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից պայմանագրի շրջանակում ներկայացված որակավորման և պայմանագրի ապահովումների գործողության ժամկետների երկարաձգումը։

2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի գործողությունները տարածվում են կողմերի միջև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

27.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation