ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2023 թվականի N 601-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 13 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) NN 19, 22 և 25 հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մայիսի 9-ին, իսկ 1-ին կետի 2-րդ ենթակետը՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետ  | 
Ն. ՓաշինՅԱՆ | 
| 
 
 Երևան  | 
| 
 27.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի N 601-Ն որոշման  | 
| 
 «Հավելված N 13 ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 730-Ն որոշման  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Ստուգաթերթ
ԲԵՏՈՆԻ ԱՄՐԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ԱՏԳ ԱԱ 7214 99 - ից, 7213 91 100 0, 7213 99 - ից, 7217 10 - ից, 7312 10 - ից ծածկագրին համապատասխան)
____ __________ 20 թ.
| 
 ___________________________________  | 
 _____________________  | 
 ____________________  | 
| 
 (տեսչական մարմնի անվանումը)  | 
 (գտնվելու վայրը)  | 
 (հեռախոսահամարը)  | 
| 
 ______________  | 
 ____________________  | 
 ________________________________________  | 
| 
 Անձնական կոդ  | 
 (պաշտոնը)  | 
 (անունը, ազգանունը, հայրանունը)  | 
| 
 ______________  | 
 ____________________  | 
 ________________________________________  | 
| 
 Անձնական կոդ  | 
 (պաշտոնը)  | 
 (անունը, ազգանունը, հայրանունը)  | 
| 
 Ստուգման սկիզբը (ամսաթիվ)_ __________ 20 թ.  | 
 ավարտը _______________20 թ.  | |
| 
 __________________________________________  | 
 _____________________________  | |
| 
 տնտեսավարող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)  | 
 (ՀՎՀՀ)  | |
| 
 ___________________________________  | ||
| 
 ___________________________________  | ||
| ___________________ | 
 ___________________________________  | |
| 
 (պետռեգիստրի համարը)  | 
 (տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը)  | |
| _____________________________________________ | 
 __________________  | |
| 
 տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայրը)  | 
 (հեռախոսահամարը)  | |
| ____________________________________________________________ | 
 ________________________  | |
| 
 (տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը)  | 
 (հեռախոսահամարը)  | 
| Ստուգման հրամանի ամսաթիվը ___________20 թ. | համարը __________ | 
Ստուգման նպատակը/Ընդգրկված հարցերի համարներ
___________________________________________________________________________________
________________________________________________________________________
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
ԲԵՏՈՆԻ ԱՄՐԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
| 
 NN ը/կ  | 
 Հարցը  | 
 Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը  | 
 Ստուգման անցկացման մեթոդը  | 
 Կշիռը  | 
 Մեկնա- բանու- թյուններ  | 
 Պատասխան  | ||
| 
 Այո  | 
 Ոչ  | 
 Չ/պ  | ||||||
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 5  | 
 6  | 
 7  | 
 8  | 
| 
 1.  | 
 Արդյո՞ք ՀՀ տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող պողպատե արտադրանքները (այսուհետ՝ պողպատե արտադրանքներ) ուղեկցվում են համապատասխանության սերտիֆիկատով:  | 
 ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 607-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) 6-րդ կետ  | 
 փաստա- թղթային  | 
 30.0  | 
||||
| 
 2.  | 
 Արդյո՞ք ՀՀ տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող պողպատե արտադրանքներն ուղեկցվում են հայերեն մակնշմամբ:  | 
 Կանոնակարգի 6-րդ կետ  | 
 տեսազննում  | 
 1.0  | 
||||
| 
 3.  | 
 Արդյո՞ք ՀՀ տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող պողպատե արտադրանքներն ուղեկցվում են համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ:  | 
 Կանոնակարգի 6-րդ կետ  | 
 տեսազննում  | 
 0.5  | 
||||
| 
 4.  | 
 Արդյո՞ք ամրանային պողպատե ձողերի մեխանիկական ցուցանիշները (միջավայրի 20 °C /+15, -10/ փորձարկման ջերմային պայմաններում) համապատասխանում են N 1 աղյուսակով սահմանված արժեքներին։  | 
 Կանոնակարգի 9-րդ կետ  | 
 փորձա- քննություն  | 
 0.5  | 
||||
| 
 5.  | 
 Արդյո՞ք մեխանիկական փորձարկումների արդյունքները N 1 աղյուսակով սահմանված արժեքներից պակաս չեն:  | 
 Կանոնակարգի 10-րդ կետ  | 
 փորձա- քննություն  | 
 0.5  | 
||||
| 
 6.  | 
 Արդյո՞ք ամրանային ձողերի յուրաքանչյուր փորձարկման նմուշի համար խզման ժամա- նակավոր դիմադրության հարաբերությունը հոսունության ֆիզիկական սահմանի նկատմամբ 1,03 գործակցից պակաս չէ:  | 
 Կանոնակարգի 11-րդ կետ  | 
 փորձա- քննություն  | 
 0.2  | 
||||
| 
 7.  | 
 Արդյո՞ք A 400, A 500 և A 600 դասերի ամրանային պողպատի խզման ժամա- նակավոր դիմադրությունը չի գերազանցում N 1 աղյուսակով սահմանված արժեքներից՝ 300 Ն/մմ2-ից ավելի:  | 
 Կանոնակարգի 13-րդ կետ  | 
 փորձա- քննություն  | 
 0.7  | 
||||
| 
 8.  | 
 Արդյո՞ք պատրաստի ամրանային ձողերում քիմիական տարրերի զանգվա- ծային մասերը համապատասխանում են N 2 աղյուսակով սահմանված արժեքներին:  | 
 Կանոնակարգի 14-րդ կետ  | 
 փորձա- քննություն  | 
 0.7  | 
||||
| 
 9.  | 
 Արդյո՞ք եռակցելի ամրանային ձողերի համար մնացորդային տարրերի (քրոմ, պղինձ, նիկել) զանգվածային մասը յուրա- քանչյուր տարրի համար 0,35%-ից ավելի չէ, իսկ V, Mo-ի զանգվածային մասը պետք է լինի 0.10% յուրաքանչյուր տարրի համար։  | 
 Կանոնակարգի 15-րդ կետ  | 
 փորձա- քննություն  | 
 0.5  | 
||||
| 
 10.  | 
 Արդյո՞ք ցածր ածխածնային պողպատից սառնաձգված՝ մինչև 0,25% պարբերական և հարթ տրամատով B-1 և Bp-1 դասի ե/բ կոնստրուկցիաների ամրանավորման համար մետաղալարի մեխանիկական ցուցանիշները համապատասխանում են N 3 աղյուսակով սահմանված արժեքներին։  | 
 Կանոնակարգի 18-րդ կետ  | 
 փորձա- քննություն  | 
 0.7  | 
||||
| 
 11.  | 
 Արդյո՞ք երկաթից կամ ոչ լեգիրված պողպատից, 0,6% կամ ավելի զանգվածային մասով ածխածին պարունակող մինչև 9 մմ տրամագծով մետաղալարերի, այդ թվում՝ B և Bр ամրանային դասերի մեխանիկական ցուցանիշները համապատասխանում են N 4 աղյուսակով սահմանված արժեքներին։  | 
 Կանոնակարգի 19-րդ կետ  | 
 փորձա- քննություն  | 
 0.7  | 
||||
| 
 12.  | 
 Արդյո՞ք մինչև 0,12% ածխածին պարունակող պողպատե ամրալարի մեխանիկական ցուցանիշները համապատասխանում են N 5 աղյուսակով սահմանված արժեքներին:  | 
 Կանոնակարգի 20-րդ կետ  | 
 փորձա- քննություն  | 
 0.7  | 
||||
| 
 13.  | 
 Արդյո՞ք մինչև 0,12% ածխածին պարունակող պողպատե ամրալարի քիմիական ցուցանիշները համապատասխանում են N 6 աղյուսակով սահմանված արժեքներին:  | 
 Կանոնակարգի 20-րդ կետ  | 
 փորձա- քննություն  | 
 0.7  | 
||||
| 
 14.  | 
 Արդյո՞ք առանց պատվածքի, ոլորված մետաղալարերով 3 մմ-ից ավելի լայնակի հատման առավելագույն չափով 7-լարանի ամրանային ճոպանի մեխանիկական ցուցանիշները համապատասխանում են N 7 աղյուսակով սահմանված արժեքներին:  | 
 Կանոնակարգի 26-րդ կետ  | 
 փորձա- քննություն  | 
 0.7  | 
||||
| 
 15.  | 
 Արդյո՞ք պողպատե արտադրանքների մակերևույթի վրա չկան կեղևանքներ, գլոցածալքեր, փչուկներ և այլ տեսակի մետաղի գլոցման արատներ, որոնք կարող են խոչընդոտել դրանց օգտագործումը:  | 
 Կանոնակարգի 27-րդ կետ  | 
 տեսազննում և/կամ փորձաքննություն  | 
 0.7  | 
||||
| 
 16.  | 
 Արդյո՞ք ամրանի տրամաչափի, կտրվածքի մակերեսի, հարթ և պարբերական պրոֆիլի ամրանային պողպատի 1 մ երկարության քաշի, ինչպես նաև պարբերական պրոֆիլների համար քաշի թույլատրելի շեղումների ցուցանիշները պետք է համապատասխանեն N 8 աղյուսակով սահմանված արժեքներին:  | 
 Կանոնակարգի 28-րդ կետ  | 
 փորձա- քննություն  | 
 0.7  | 
||||
| 
 17.  | 
 Արդյո՞ք յուրաքանչյուր ամրանային ձող ունի արտադրող կազմակերպության անվանումը և ամրանի մակնիշը, գլոցվածքային մակնշում՝ ոչ ավելի, քան 1,8 մետր հեռավորությամբ։  | 
 Կանոնակարգի 29-րդ կետի  | 
 տեսազննում  | 
 0.5  | 
||||
| 
 18.  | 
 Արդյո՞ք պողպատե արտադրանքների յուրաքանչյուր կապի կամ կաժի պիտակը հստակ, պարզ և դյուրընթեռնելի պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`  | 
 Կանոնակարգի 30-րդ կետի  | 
||||||
| 
 18.1.  | 
 արտադրող կազմակերպության անվանումը.  | 
 1-ին ենթակետ  | 
 տեսազննում  | 
 1.0  | 
||||
| 
 18.2.  | 
 ամրանային պողպատի դասը, որից պատրաստվել է արտադրանքը, մակնիշը, տրամագիծը.  | 
 2-րդ ենթակետ  | 
 տեսազննում  | 
 1.0  | 
||||
| 
 18.3.  | 
 արտադրման տարեթիվը, ամիսը.  | 
 3-րդ ենթակետ  | 
 տեսազննում  | 
 1.0  | 
||||
| 
 18.4.  | 
 խմբաքանակի համարը, զանգվածը.  | 
 4-րդ ենթակետ  | 
 տեսազննում  | 
 1.0  | 
||||
| 
 18.5.  | 
 համապատասխանության հավաստման վերաբերյալ տեղեկատվությունը:  | 
 5-րդ ենթակետ  | 
 տեսազննում  | 
 1.0  | 
||||
| 
 19.  | 
 Արդյո՞ք կապերով փաթեթավորված պողպատե արտադրանքների վրա ամրակցված է պիտակ:  | 
 Կանոնակարգի 31-րդ կետ  | 
 տեսազննում  | 
 0.5  | 
||||
| 
 20.  | 
 Արդյո՞ք պողպատե արտադրանքները փաթեթավորվում են կապերի կամ կաժերի ձևով՝ ամրացնելով մետաղալարով կամ մետաղյա ժապավեններով, որոնք կապահովեն պողպատե արտադրանքների պահպանվածությունը՝ դրանց պահման և փոխադրման ժամանակ:  | 
 Կանոնակարգի 32-րդ կետ  | 
 տեսազննում  | 
 0.5  | 
||||
| 
 21.  | 
 Արդյո՞ք կապերով փաթեթավորված պողպատե արտադրանքների համար փաթեթվածքի զանգվածը չի գերազանցում 15000 կգ-ը, իսկ կաժերով փաթեթավորված պողպատե արտադրանքները՝ 3000 կգ-ը:  | 
 Կանոնակարգի 33-րդ կետ  | 
 փորձա- քննություն և/կամ փաստաթղթային  | 
 0.8  | 
||||
| 
 22.  | 
 Արդյո՞ք կաժերով փաթեթավորված պողպատե արտադրանքները կապված են 2 հանդիպակաց կապով, իսկ կաժերի կապերն ամրացված են 2 կամ 3 լրացուցիչ կապով:  | 
 Կանոնակարգի 34-րդ կետ  | 
 տեսազննում  | 
 0.2  | 
||||
| 
 23.  | 
 Արդյո՞ք խմբաքանակի զանգվածը չի գերազանցում 40 տոննան:  | 
 Կանոնակարգի 35-րդ կետ  | 
 փորձա- քննություն և/կամ փաստաթղթային  | 
 0.5  | 
||||
| 
 24.  | 
 Արդյո՞ք ամրանային ձողերն ամրացված են ոչ պակաս 4-6 տեղից` այնպես, որ ամրացման տեղերի հեռավորությունը լինի 2-3 մ:  | 
 Կանոնակարգի 36-րդ կետ  | 
 տեսազննում  | 
 0.3  | 
||||
| 
 25.  | 
 Արդյո՞ք փաթեթավորված վիճակում պողպատե արտադրանքները պահված և դարսված են դարսակաշարերով՝ հատակից 80-100 մմ բարձրությամբ՝ փակ կամ մթնոլորտային ուղղակի ազդեցությունները բացառող տարածքում:  | 
 Կանոնակարգի 38-րդ կետ  | 
 տեսազննում  | 
 1.0  | 
||||
| 
 26.  | 
 Արդյո՞ք կախված ամրանային պողպատի դասից` եռակցելի ամրանային ձողերի համար ածխածնային համարժեքի CЭ մեծությունը չի գերազանցում՝  | 
 Կանոնակարգի 39-րդ կետ  | 
||||||
| 
 26.1.  | 
 A 240 C, A 300 C, RB 400 W և A 400 C դասերի համար՝ 0,30-0,52 %-ը.  | 
 1-ին ենթակետ  | 
 փորձա- քննություն  | 
 0.3  | 
||||
| 
 26.2.  | 
 RB 500 W և AТ 500 Cև А 500 С դասերի համար՝ 0,35-0,52   | 
 2-րդ ենթակետ  | 
 փորձա- քննություն  | 
 0.3  | 
||||
| 
 26.3.  | 
 A 600 C դասի համար՝ 0,40-0,65 %-ը.  | 
 3-րդ ենթակետ  | 
 փորձա- քննություն  | 
 0.3  | 
||||
| 
 26.4.  | 
 32 մմ-ից ավելի տրամագծով RB 400 W և RB 500 W ամրանային պողպատի դասերի ամրանային ձողերի համար ածխածնային համարժեքի СЭ մեծությունը՝ 0,57%-ը ոչ ավելի:  | 
 4-րդ ենթակետ  | 
 փորձա- քննություն  | 
 0.3  | 
||||
| 
 1  | 
 «Այո» - այո, առկա է, համապատասխանում է, բավարարում է  | 
 V  | 
||
| 
 2  | 
 «Ոչ» - ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում  | 
 V  | 
||
| 
 3  | 
 «Չ/պ» - չի պահանջվում, չի վերաբերում  | 
 V  | 
Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 607-Ն որոշումը:
Ստուգաթերթը լրացրեցին՝
| 
 Տեսչական մարմնի ծառայող  | 
 ___________________  | 
 _______________________  | 
| 
 (ստորագրությունը)  | 
 (անունը, ազգանունը)  | |
| 
 Տեսչական մարմնի ծառայող  | 
 ___________________  | 
 _______________________  | 
| 
 (ստորագրությունը)  | 
 (անունը, ազգանունը)  | |
| 
 Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար  | 
 ___________________  | 
 ________________________  | 
| 
 (ստորագրությունը)  | 
 (անունը, ազգանունը)  | 
______ __________________20 թ.»:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Բ. Բադալյան | 
| 
 27.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 ապրիլի 2023 թվական: