Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 297-Ա
«ՋԻԷՅՋԷՄ-ԱՐՄԵՆԻԱ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող՝ 23,437,930 դրամ ընդհանուր արժողությամբ «Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի մանկապարտեզի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00235036) «Մաստարա» Ա/Կ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09203764) 2023 թվականի մարտի 21-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 23,437,930 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Խաչատրյան | 
| 
 Երևան | 
| 27.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| 
 | Հավելված ՀՀ փոխվարչապետի N 297-Ա որոշման | 
ԾՐԱԳԻՐ
«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»
| 1. | Ծրագրի նպատակը | Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի մանկապարտեզի վերանորոգում՝ որով կիրականացվի համայնքի շուրջ 27 երեխայի նախադպրոցական կրթումն ու դաստիարակումը բարեկարգ և ապահով պայմաններում։ | 
| 2. | Ծրագրի բարեգործական որակման նպատակը | Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, պարտադիր վճարների, տուրքերի և այլ գծով արտոնություններից: | 
| 3. | Բարեգործը | ՋիԷյՋէմ բարեգործական հիմնադրամ (հասցե՝ ԱՄՆ, 9701 Ուիլշայր ԲիԷլՎիԴի 1106, Բեվերլի Հիլս ՍիԷյ 90212) | 
| 4. | Ծրագիրը կատարողը | ՋիԷյՋէմ-Արմենիա զարգացման հիմնադրամ (հասցե՝ Բաղրամյան պող. 25, 61 սենյակ, Արաբկիր, Երևան, Հայաստանի Հանրապետություն, ՀՎՀՀ` 00235036) | 
| 5. | Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը | Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնք, սոցիալական | 
| 6. | Ծրագրի բյուջեն | 23,437,930 դրամ | 
| 7. | Բարեգործությունն ստացողը | Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնք | 
| 8. | Ծրագրի իրականացման տևողությունը | 2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ը | 
| 9. | Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը | Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի մանկապարտեզի վերանորոգում՝ 23,437,930 դրամ արժողությամբ: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: | 
| 10. | Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը | Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների իրականացում 23,437,930 դրամ: | 
| 11. | Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը | Կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն: | 
| 12. | Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ | Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնք | 
| 13. | Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը | Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: | 
| Հայաստանի Հանրապետության | Տ. Խաչատրյան | 
| 27.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 11.08.2023, N 552-Ա | 12.08.2023, N 297-Ա | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|