Գլխավոր տեղեկություն
Համար
N 1731-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 15.05.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
13.05.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1731-Ա

«13» մայիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան

 

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

13.05.2024 թ.

հ. 1731-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Մամիկոն Թադևոսյան

Աթոյան փողոց, հ.72

հողամաս

ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 09.04.2008թ. թիվ.ԵԷԴ0307/02/08 վճռով, Մամիկոն Թադևոսյանին անցած՝ Աթոյան փողոցի հ.72 հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Հ. Աթոյան փողոց, հ.72/1

010058WYL2ZZ

0075

2

Արմեն Խաչատրյան
/լիազորված անձ/
Անահիտ Այվազյան, Ռոմանոս և Ռուզաննա Դանիելյաններ

Սարի թաղ 14-րդ փողոց, հ.1ա

բնակելի տուն

Սարի թաղ 14-րդ փողոցի հ.1ա հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 27.03.2006թ. հ.4287 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Սարի թաղ 14-րդ փողոց, հ.1/2

01005SKZR3TJ

0017

3

Սամուել Սամուելյան

Աճառյան փողոց, հ.39/11 և հ.39/13

հողամաս

Սամուել Սամուելյանին սեփականության իրավունքով պատկանող, Աճառյան փողոցի հ.39/11 և հ.39/13 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.15102021-01-0270 և հ.15102021-01-0018/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Հ. Աճառյան փողոց, հ.39/11

01002BZ2M4EC

 

4

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Հ. Թևոսյան փողոց, հ.9

հողամաս

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ-ին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Թևոսյան փողոցի հ.9 հասցեում գտնվող շինությունների /վկ. հ.26032024-01-0290, սեփ. շին. 231.0քմ, 48.6քմ, 446.1քմ և 42.9քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 4934.41քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Հ. Թևոսյան փողոց, հ.9/2

01008DFW7N5Z

 

5

Սվետլանա Նաղդալյան
/լիազորված անձ/
Գրիգորի Պապյան
/սեփականատեր

Մ. Խուդյակովի փողոց, հ.129/2

բնակելի տուն

Գրիգորի Պապյանին սեփականության իրավունքով պատկանող, Մ. Խուդյակովի փողոցի հ.129/2 հասցեում գտնվող 175.8քմ մակերեսով բնակելի տանը /վկ. հ.28092023-01-0227, սեփ. շին.՝ 30.2քմ, 9.7քմ, հող՝ 154.4քմ/ տրամադրել հասցե՝ Մարշալ Խուդյակովի փողոց, հ.129/1

01002KXE4HHF

0063

6

Վարդան Վարդանյան
/լիազորված անձ/
Լարիսա Մկրտչյան, Գայանե և Հռիփսիմե Մարկոսյաններ
/սեփականատեր/

Թերլեմեզյան փողոց, հ.31

հողամաս

Լարիսա Մկրտչյանին, Գայանե և Հռիփսիմե Մարկոսյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Թերլեմեզյան փողոցի հ.31 հասցեում գտնվող հողամասի /սեփ. վկ. հ.2676375, ընդհ. բաժ. հող՝ 21.6քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 124.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Փ. Թերլեմեզյան փողոց, հ.31/3

01001TDQ8PDD

0031

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան