Գլխավոր տեղեկություն
Համար
N 288-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
22.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
22.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 288-Ա

 

«ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 26,098,414 դրամ ընդհանուր արժողությամբ «Գյուղատնտեսական դասընթացների կենտրոնի կառուցում հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 05550519) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Կանակա» ԲԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 06901369) հետ 2024 թվականի մարտի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կառուցապատման աշխատանքների իրականացում՝ 21,986,460 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Շինմոլ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 055445441) հետ 2024 թվականի մարտի 5-ին կնքված՝ N CAS/24/02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջեռուցման համակարգի մատակարարում՝ 1,208,757 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «ՇԱՎ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 055445441) հետ 2024 թվականի մարտի 5-ին կնքված՝ N CAS/24/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սառնարանի մատակարարում և տեղադրում՝ 1,388,167 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Սիթիլենդ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02821957) հետ 2024 թվականի մարտի 5-ին կնքված՝ N CAS/24/07 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աթոռների պատրաստում և մատակարարում՝ 225,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Սոֆոն» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00232725) հետ 2024 թվականի մարտի 5-ին կնքված՝ N CAS/24/03 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պրոյեկտորի մատակարարում և տեղադրում՝ 290,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Գրանդ Թորնթոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00040569) հետ 2024 թվականի մարտի 5-ին կնքված՝ N AT-AU-039-24 CAS/24/02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

22.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 288-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է կառուցել գյուղատնտեսական դասընթացների կենտրոն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան միջոցով

4.

Ծրագիրը կատարողը

Կարիտաս-Արեգակ բարեգործական հիմնադրամ, Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Գյումրի համայնք, ՀՎՀՀ՝ 05550519

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Գյումրի համայնք, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

26,098,414 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Շիրակի մարզի Գյումրի համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի ապրիլի 15-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) վերապատրաստումների կենտրոնի շինարարական աշխատանքների իրականացում՝ 21,986,460 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում.

2) ջեռուցման համակարգի մատակարարման աշխատանքների իրականացում՝ 1,208,757 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում.

3) սառնարանի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 1,338,167 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել ապրիլի 15-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում.

4) պրոյեկտորի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 290,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում.

5) աթոռների պատրաստման և մատակարարման աշխատանքների իրականացում՝ 225,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում.

6) ծրագրի վերջնական ֆինանսական աուդիտի իրականացում՝ 1,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի

օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) վերապատրաստումների կենտրոնի շինարարական աշխատանքների իրականացում՝ 21,986,460 դրամ.

2) ջեռուցման համակարգի մատակարարման աշխատանքների իրակա-

նացում՝ 1,208,757 դրամ.

3) սառնարանի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 1 հատ, 1,388,197 դրամ.

4) պրոյեկտորի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 1 հատ, 290,000 դրամ.

5) աթոռների պատրաստման և մատակարարման աշխատանքների իրականացում՝ 15 հատ, 225,000 դրամ.

6) ծրագրի վերջնական ֆինանսական աուդիտի իրականացում՝ 1,000,000

դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն է նախատեսվում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

22.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան